11:23 05.06.2021
Հունիսի 5-6-ը Երևանում անցկացվում է K1 և MMA միջազգային բաց առաջնություն, որտեղ պայքարը կընթանա Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարզիկների միջև։ Կխաղարկվի 11 վարկանիշային գոտի և կլինեն մեծ գավաթի առաջնություններ։ Մենամարտերը կկայանան Դինամո մարզահամալիրում: Մուտքն ազատ է։
10:40 05.06.2021
Չարենցավանի «Վանից» հեռացել է 15 ֆուտբոլիստ. այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը: «Հարգելի ֆուտբոլասերներ, «Վան»-ի միանգամից 15 ֆուտբոլիստների մոտ ավարտվեցին պայմանագրերը ակումբի հետ: «Վան»-ից հեռացան Անդրեյ Զորինը, Ալեքսանդր Տենյաևը, Վլադիսլավ Վասիլևը, Դեու Դոսա Օլատունջին, Գարեգին Կիրակոսյանը, Մաքս Ժեստաևը, Պավել Կորկինը, Վիուլեն Այվազյանը, Դավիթ Նալբանդյանը, Ալեքսանդր Մակսիմենկոն, Ալեքսեյ Շիշկինը և Հենրի Ավագյանը: Շնորհակալություն ենք հայտնում […]
22:20 04.06.2021
Հունիսի 3-ին՝ Շվեդիա-Հայաստան ընկերական խաղին ընդառաջ, Հայաստանի ազգային հավաքականը մարզում անցկացրեց Ստոկհոլմի «Օլիմպիական» մարզադաշտում։ Ազգային ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը մարզվում էր անհատապես: Ամենայն հավանականությամբ, Հարոյանը չի մասնակցի նաև Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպմանը: ՝
21:48 04.06.2021
Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, հունիսի 4-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: (հարցեր Կամո Հովհաննիսյանին) – Խորվաթիա-Հայաստան հանդիպումից հետո մամուլում տարածվեցին լուրեր, ըստ որոնց, Ձեր ծառայություններով հետաքրքրված են եվրոպական թոփ առաջնությունների մի քանի ակումբներ: Արդյո՞ք Ձեր հետ կապ հաստատել […]
20:54 04.06.2021
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին կանցկացնի իր հերթական հանդիպումը՝ արտագնա խաղում մրցելով Շվեդիայի հավաքականի հետ: Շվեդիայի դեմ հանդիպումը Կապառոսի գլխավորությամբ այս տարվա 2-րդ ընկերական խաղն է Հայաստանի ազգային թիմի համար: Մայիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Հայաստանի հավաքականը մինչև այս երբեք չէր խաղացել Խորվաթիայի ընտրանու դեմ,առաջիկա մրցակցի՝ Շվեդիայի հավաքականի […]
20:22 04.06.2021
Ճապոնիայի համաճարակաբանական հիվանդությունների հակազդման խորհուրդը առաջիկայում կներկայացնի իր կարծիքը՝ խաղերի ռիսկերի վերաբերյալ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը կներկայացվի Միջազգային օլիմպիական կոմիտե: Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ռիսկերը: Հարցը ոչ այնքան մարզիկների և բնակչության միջև շփումների մեջ է, այլ մարդկանց տեղաշարժի: Ենթադրվում է, որ հարցին ըմբռնումով կմոտենա կառավարությունն ու խաղերի կազմկոմիտեն: Հունիսի 20-ին Տոկիոյում և երկրի այլ վարչատարածքներում կավարտվի […]
16:15 04.06.2021
Փարիզում մեկնարկել է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը։ Քիչ հետո A ռինգում ասպարեզ է դուրս գալու 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը։ Մեր բռնցքամարտիկի ելույթը կարող եք դիտել՝ անցնելով հետևյալ հղումով։ Նա 10-րդ զույգն է։
15:03 04.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, քննարկել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա է […]
14:41 04.06.2021
Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքն անցկացվել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հավաքի ավարտին Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնեցին Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը վարկանիշ ձեռք բերելու վերջին […]
22:53 03.06.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների երիտասարդական թիմի հետ հանդիպմանը։ Մեր երիտասարդական հավաքականը հունիսի 3-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան – […]
19:59 03.06.2021
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցեց 7 մարզիկներով, նրանցից երեքը հայրենիք վերադարձան մեդալներով։ 17-ամյա գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը, որն առաջին անգամ էր հանդես գալիս երիտասարդական հավաքականում, 96 կգ քաշային կարգում, երկամարտի 355 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնական տիտղոսն ու կանգնեց պատվո հարթակի առաջին հորիզոնականում։ Ոգևորությունն ու հպարտությունը մի քանի անգամ կրկնապատիկ են դառնում, երբ […]
19:43 03.06.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերին հազարավոր կամավորականներ, ովքեր պետք է աշխատեին մարզահանդեսում, փոխել են իրենց ծրագրերը: Զանգվածային մերժումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, ինչպես նաև պատվաստումների դանդաղ ընթացքով: 80․000 կամավորականներից շուրջ 10․000-ն արդեն հրաժարվել է: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 753 հազար հիվանդացության և ավելի քան 13 հազար մահվան դեպք: Պատվաստումների գործընթացին մասնակցել […]
19:15 03.06.2021
Համաշխարհային հակադոպինգային գործակալության /WADA/ ամենամյա սիմպոզիումը, որը նախատեսված էր Լոզանում առաջիկա հոկտեմբերին, չի կայանալու: ՀԱՕԿ-ից տեղեկացնում են, որ այն հետաձգվել է և, հավանաբար, տեղի կունենա եկող տարվա մարտի երրորդ տասնօրյակում: Սիմպոզիումին մասնակցում են միջազգային ֆեդերացիաների, ազգային, տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարզիկներ և այլոք:
17:11 03.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական և քաղաքակրթական ընդհանրություններ, ինչն ամուր հենք է՝ բարեկամական կապերի […]
13:48 03.06.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն Շվեդիայում է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին չարտերային թռիչքով Զագրեբից մեկնել և արդեն ժամանել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ կնախապատրաստվի Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։ Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
21:39 02.06.2021
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն արդեն Փարիզում է և վերջին մարզումներն է անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ: Պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ և հանգրվանել է Հիլթոն հյուրանոցում: Թեպետ մրցաշարի կազմակերպիչ կողմը դեռ պաշտոնապես չի ներկայացրել մրցումային գրաֆիկը, բայց ըստ նախնական տվյալների մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 […]
20:48 02.06.2021
«Բարսելոնան» Մեսսիին նոր պայմանագիր է առաջարկում, որը նախատեսված է մինչև 2031 թ.: Ըստ Sport.es-ի, առաջին 4 տարում Մեսսին կստանա 240 մլն եվրո աշխատավարձ: Առաջին 2 տարին Մեսսին կխաղա «Բարսելոնայում», որից հետո կտեղափոխվի MLS ու կպաշտպանի Բեքհեմի «Ինտեր Մայամի» ակումբի գույները: Հաջորդ 6 տարին Մեսսին կլինի «Բարսելոնայի» համակարգում: Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ-ի […]
19:50 02.06.2021
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Տոտենհեմը»: Այս մասին հաղորդում է sport.sky.it-ը: Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հանդիպում է ունեցել իտալացի մասնագետի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են ակումբի զարգացման ծրագիրը, ինչպես նաև պայմանագրի պայմանները և այլ հարցեր: Հաղորդվում է, որ կողմերը գտնվում են բանակցությունների վերջնական փուլում: Նշվում է, որ Կոնտեի հետ […]
18:52 02.06.2021
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբային վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումներից հետո։ Աղյուսակը կազմվում է վերջին 5 տարվա ընթացքում ակումբների գրանցած արդյունքների հիման վրա։ Armsport.am-ի փոխանցմամբ` առաջատարը Մյունխենի «Բավարիան» է: Լավագույն եռյակում ընդգրկված են նաև «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»: Չեմպիոնների լիգայի հաղթող «Չելսին» 11-րդն է, իսկ ԵԼ-ի հաղթող «Վիլյառեալը»՝ 22-րդը: ՈւԵՖԱ-ի 10 լավագույն […]
23:20 01.06.2021
Երևանի «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը հայտնվել է ռուսական «Խիմկիի», «Ուֆայի» և ղազախական «Աստանայի» ուշադրության կենտրոնում: «Ալաշկերտի» կազմում Դավիդյանն այս մրցաշրջանում դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Օրերս 23-ամյա Դավիդյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ Խորվաթիայի ու Շվեդիայի հետ ընկերական խաղերին մասնակցելու համար։ Դավիդյանի պայմանագիրը «Ալաշկերտի» […]
23:00 01.06.2021
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գլխավորեց Մադրիդի «Ռեալը»: «Կառլո Անչելոտին հաջորդ 3 մրցաշրջանում կլինի հիմնական թիմի գլխավոր մարզիչը»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Իտալացի մասնագետը 2013-15 թվականներին ևս գլխավորել է «Ռեալը»: Ակումբում աշխատելու իր առաջին տարում թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան, որը 10-րդ հաղթանակը դարձավ մադրիդցիների պատմության մեջ այս մրցաշարում և առաջինը` 2002 […]
22:29 01.06.2021
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ ոչ-ոքիից հետո ամփոփում է հանդիպումը:
22:15 01.06.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ «Ռոման» սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել այդ կապակցությամբ, որին կից գրել է․ «Միկկին մնում է»։
22:00 01.06.2021
Խորվաթիայի ու Հայաստանի ազգային հավաքականները Զագրեբում ընկերական հանդիպում անցկացրին: Մեր ընտրանին ոչ-ոքի՝ 1-1 խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ։ Խաղի 24-րդ րոպեին Իվան Պերիշիչը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր ընտրանուն: Խաղի 72-րդ րոպեին գոլ խփեց Վբեյմարը և հաշիվը հավասարեցրեց՝ դարձնելով 1:1: Հաջորդ ընկերական հանդիպումը մեր թիմը կանցկացնի հունիսի 5-ին՝ մրցելով Շվեդիայի հետ:
21:50 01.06.2021
«Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ «Այս երկու տարվա մեջ «Ռոման» գրավել է ինձ։ Եվ դա շնորհիվ երկրպագուների անհավանական կրքի»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հենրիխը կարող է հեռանալ թիմից, քանի որ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է […]
19:48 01.06.2021
Զագրեբում մի քանի րոպեից կմեկնարկի Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Արդեն հայտնի է, թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգա մեր թիմը։
19:37 01.06.2021
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է 8 ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այդ ֆուտբոլիստներն են․ Եվգեն Բուդնիկ (պայմանագրի ավարտ), Գերման Պենկով (պայմանագրի ավարտ), Ռոբերտ Դարբինյան (պայմանագրի ավարտ), Վալերի Բոլդենկով (փոխադարձ համաձայնությամբ), Ջուլիուս Դևիդ Ուֆուոմա (պայմանագրի ավարտ), Նորայր Ղազարյան (փոխադարձ համաձայնությամբ), Գոռ Մալաքյան (պայմանագրի ավարտ), Մուհամեդ Յուսուֆ Լադան (պայմանագրի ավարտ)։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է […]