13:58 07.06.2021
Մայամիում տեղի է ունեցել ցուցադրական մենամարտ անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի և վիդեոբլոգեր Լոգան Փոլի միջև: Հանդիպումը տևել է 8 ռաունդ, այնքան, որքան նախատեսված էր, բայց հաղթողը չի որոշվել։ Քանի որ մենամարտը պաշտոնական բնույթ չի ունեցել, ռինգից դուրս դատավորներ չեն եղել։ Մարտիկները կարող էին հաղթել միայն նոկաուտով, բայց դա տեղի չունեցավ: Մարտի արդյունքները չեն ներառվի պաշտոնական վիճակագրության […]
13:31 07.06.2021
Կանադայի հոկեյի ազգային հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Ռիգայում կայացած աշխարհի առաջնության վճռորոշ խաղերում կանադացիները 3:2 հաշվով առավելության հասան Ֆինլանդիայի ազգային ընտրանու նկատմամբ: Այսպիսով, Կանադան աշխարհի առաջնություններում ոսկե մեդալների քանակով հավասարվեց ԽՍՀՄ/Ռուսաստանին՝ 27-ական: Հոկեյի ԱՄՆ հավաքականը նվաճեց բրոնզե մեդալներ՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով Գերմանիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 6:1 հաշվով:
12:55 07.06.2021
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Clarin-ը: Աղբյուրը նշում է, որ հարձակվողն արդեն տեղեկացրել է «Ուրականի» ակումբի նախագահին, որ պայմանագիր է կնքել «Բոկայի» հետ։ Եթե բժշկական հետազոտությունը նորմալ ընթանա, տրանսֆերային պատուհանի բացման հենց առաջին օրը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա խաղացողը կարող է միանալ արգենտինական գրանդին: Տրանսֆերային […]
18:47 06.06.2021
Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: […]
12:52 06.06.2021
Շիրակի մարզի մարզական կազմակերպություններին կհատկացվի որոշակի քանակով մարզագույք: Այս մասին տեղեկացրեց երկօրյա այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց Գյումրիում, Արթիկում, Մարալիկում և Ախուրյանում գործող՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, համայնքապետարանների և մարզական հասարակական կազմակերպությունների ենթակայությամբ գործող մարզական կազմակերպություններ, տեղերում ծանոթացավ պայմաններին, զրուցեց […]
10:31 06.06.2021
Փարիզում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր ռինգ դուրս կգա Արման Դարչինյանը։ Մրցակիցը վրացի Գեորգի Կխարաբաձեն է։ Հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր։ Մենամարտերը սկվելու են 16։00-ից սկսած։ Հայ մարզիկը ելույթ է ունենալու B ռինգում։ Նա 7-րդ զույգն է։
00:30 06.06.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղերի շրջանակներում մրցեց Շվեդիայի հետ: Շվեդիայի ազգային ընտրանին հանդիպման 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆորսբերգը: Վերջինիս փոխանցումից հետո շվեդները կրկնապատկեցին հաշվի առավելությունը 34-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Դանիելսոնը: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին Վահան Բիչախչյանը գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով՝ 2:1: Խաղի 85-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Բերգը և հաշիվը […]
22:10 05.06.2021
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների երիտասարդական թիմի հետ հանդիպմանը։ Մեր երիտասարդական հավաքականը հունիսի 3-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան – […]
21:53 05.06.2021
Հայտնի է Շվեդիայի դեմ ընկերական խաղի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմը: Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Արման Ներսեսյան, Անդրե Չալըշըր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Մոնրո Արարատ, Էդուարդ Սպերցյան, Վբեյմար Անգուլո, Հակոբ Հակոբյան, Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան, Արթուր Միրանյան: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 1-ին ընկերական խաղում մրցեց […]
20:28 05.06.2021
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ Թումոյում անցկացրեց 3×3 բասկետբոլի Հայաստանի բաց գավաթի մրցաշար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում էին թիմեր Երևանից, Արթիկից, Կապանից և Գյումրիից։ Հաղթող ճանաչվեց Ռեդ Բուլ (Ավետիս Չեքմերյան, Մանո Հալաջյան, Վարանդ Քելեջյան, Վահե Գրիգորյան) թիմը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին «Ապարան-Արթիկ․ տրանզիտ» ( Արման Դանիելյան, Մխիթար Վարդանյան, Էդգար Սիմոնյան, […]
19:53 05.06.2021
Բուխարեստում մեկնարկած Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անդրանիկ տուրում Արոնյանը ոչ-ոքի գրանցեց բելգիացի Լուպուլեսցույի հետ: Մրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: Արոնյանը դեռևս […]
19:05 05.06.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է առաջիկա Եվրո-2020-ի և այս մրցաշարում Ֆրանսիայի հավաքականից սպասելիքների մասին: «Եթե Կիլիան Մբապեն քո թիմում է, չհաղթելը շատ դժվար է: Նա այն խաղացողներից է, ովքեր հաղթում են հանդիպումները և վախեցնում մրցակիցներին: Մբապեն կփորձի ամեն ինչ անել, որպեսզի բոլորին ապացուցի, որ Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից հետո նա հաջորդ լավագույնն […]
18:34 05.06.2021
«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, հայտնում է մրցաշարի կայքը: Անցած մրցաշրջանում Դիաշը Պրեմիեր լիգայում անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 23-ը հաղթանակով է ավարտվել, դառնալով՝ մեկ գոլի հեղինակ: «Սիթին» 2020-21 մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճեց Անգլիայի գավաթը, ինչպես նաև դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: […]
18:20 05.06.2021
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Փարիզում ընթացող Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Բաչկովը 1/8 եզրափակիչում ուժերն է չափել Ռուսաստան ներկայացուցչի հետ և վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը: Հաղորդում է «Արմենպրես»-ը։ Գյումրեցի մարզիկը դեռևս պահպանում է Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորությունը, քանի որ առաջատար է Եվրոպական վարկանիշային աղյուսակում: […]
18:08 05.06.2021
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակը, հայտնում է մրցաշարի կայքը: 50-ամյա մասնագետը գերազանցել է Օլե Գունար Սոլսկյաերին («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարսելո Բիելսին («Լիդս»), Դեյվիդ Մոյեսին («Վեսթ Հեմ») և Բրենդան Ռոջերսին («Լեսթեր»): «Սիթին» 2020-21 մրցաշրջանում դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, նվաճեց Անգլիայի գավաթը, ինչպես նաև դուրս եկավ […]
17:51 05.06.2021
Ավարտվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի գումարների վերադարձը երկրպագուներին,գրում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին լրատվականին հայտնել է Match Hospitality- ի կապի տնօրեն Մարիա Իզոտովան, որը Տոկիոյի ամառային խաղերի և Պեկինում 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքով զբաղվող լիազորված անձն է: Մարտի 20-ին Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն որոշել էր, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտերկրից […]
14:21 05.06.2021
«Իմ ծննդավայր Ներքին Չարբախում սկսել եմ այգու շինարարական աշխատանքները: Շուտով այստեղ կլինի այգի՝ երեխաների համար խաղահրապարակով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է WBO և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որն ավելի վաղ հայտարարել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին: Աբրահամը նաև լուսանկարներ է հրապարակել շինհրապարակից. «Մի փոքր անկյուն էլ կլինի ֆուտբոլի համար, քանի որ յուրաքանչյուր […]
13:34 05.06.2021
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները գոհ չեն Ամերիկիայի Գավաթի խաղարկությունն իրենց երկիր տեղափոխելու որոշումից: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ազգային թիմի վետերանները դժգոհություն են հայտնել մրցաշարի տեղափոխման և այն բանի համար, որ իրենք այդ մասին իմացել են ԶԼՄ-ներից: Նրանք Բրազիլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել են Կոպա Ամերիկային չմասնակցելու կամ ամբողջ մրցաշարը չեղարկելու հարցը: […]
13:10 05.06.2021
«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու մասին: «Չէի կարող ավելի լավ ժամանակ պատկերացնել պայմանագիրը երկարաձգելու համար: Ես շնորհակալ եմ այս փորձառության համար ու շատ ուրախ եմ, որ շարունակում եմ մնալ այս ընտանիքի մի մասնիկը: Դեռ շատ բաների ենք հասնելու ու մենք անհամբերությամբ ենք սպասում մեր […]
12:58 05.06.2021
ԱՄԷ-ի հավաքականի հարձակվող Ալի Մաբութը, երկու գոլ խփելով Մալայզիայի հավաքականի դարպասը, շրջանցել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին՝ ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով: Մաբութն իր գոլերի քանակը հասցրել է 73-ի, իսկ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է 71 գոլի հեղինակ: Նշենք, որ ներկայիս խաղացողների շարքում Մաբութի ցուցանիշը երկրորդն է: Առաջինը՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու […]
12:55 05.06.2021
Transfemarkt-ը թարմացրել է Ա սերիայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 մլն եվրոյով և այժմ կազմում է 15 մլն եվրո։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt-ի, 2020թ օգոստոսից կազմում էր 20 մլն եվրո։ Իսկ առավելագույնը եղել է 2016-2017 թթ, երբ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվել էր 37 մլն […]
12:50 05.06.2021
Մախաչկալայի «Լեգիոն Դինամո» ակումբը պայմանագիր է նախապատրաստում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի համար: Այս մասին հայտնել է ակումբի նախագահ Շամիլ Լախիյալովը: «Մնացել է միայն աշխատավարձի չափը որոշել ու կնքել պայմանագիրը: Հաջորդ քայլը քոնն է, Հաբիբ»,- գրել է Լախիյալովը: Ավելի վաղ Խաբիբը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ֆուտբոլ խաղում: Նշելով «Լեգիոն Դինամո» ակումբին՝ գրել […]
12:37 05.06.2021
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ներկայացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում իր հնարավոր մրցակիցներին. ՀԻԿ (Ֆինլանդիա) «Ռիգա» (Լատվիա) «Մուրա» (Սլովենիա) «Տեուտա» (Ալբանիա) «Բորաց» (Բոսնիա) «Վալյուր» (Իսլանդիա) «Շախտյոր» (Բելառուս) «Լինֆիլդ» (Հս. Իռլանդիա) «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) «Բոդե-Գլիմտ» (Նորվեգիա) «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) «Համրուն Սպարտանս» (Մալթա) «Մաքաբի» (Հայֆա, Իսրայել) «Կոնաս Կի Նոմադս» (Ուելս) Վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 15-ին:
12:28 05.06.2021
Արգենտինայի և Չիլիի ազգային հավաքականների միջև ԱԱ 2022-ի ընտրական հանդիպումից առաջ տեղի է ունեցել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի արձանի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները: Արգենտինա -Չիլի հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
12:11 05.06.2021
ՖԻԴԵ-ն հրապարակել է հունիս ամսվա միջազգային վարկանիշները։ Լևոն Արոնյանը շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։ Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը։ Առաջին անգամ 100 լավագույնների ցանկում է ընդգրվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 2648 վարկանիշով գտնվում է հենց 100-րդ հորիզոնականում։ Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 55-րդ հորիզոնականում է, Աննա Սարգսյանը՝ 61-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդ։ Մինչև 20 […]
11:42 05.06.2021
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը իր հերթական մենամարտը թեթևագույն քաշային կարգում կանցկացնի օգոստոսին: Այս մասին հայտնում է Punch Boxing ընկերության ֆեյսբուքյան էջը: Հաղորդվում է, որ նախնական պայմանավորվածությամբ Աբգարյանի մենամարտը կկայանա Դուբայում, մրցակիցը կլինի անգլիացի Ջո Հեմը:
11:34 05.06.2021
Հունիսի 14-ից 20-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում տեղի կունենա ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները: Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Հայաստանի պատանեկան հավաքականների կազմերը Եվրոպայի առաջիկա առաջնության համար: Հունհռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմը՝ Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմը՝