13:14 04.05.2021
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը մտադիր չէ վաճառել ակումբը երկրպագուների բողոքի ակցիաներից հետո: Այս մասին գրել է The Guardian-ը: Վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատներն անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելով Գլեյզերների ընտանիքի հրաժարականը: «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 34-րդ տուրի հանդիպից առաջ նրանք ներխուժել էին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտ, ինչի պատճառով խաղը հետաձգվել էր: «Մանչեսթեր Յունայթեդը» […]
12:51 04.05.2021
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչը կարող է ստանձնել «Ռոմայի» ղեկը: Ըստ Sport Mediaset-ի՝ նա գրեթե ամբողջությամբ համաձայնեցրել է պայմանագիրն ակումբի հետ։ Իտալացի մասնագետի աշխատավարձը կազմելու է տարեկան 4 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվել է, որ պայմանագիրը նախատեսված է լինելու երկու տարով։
12:47 04.05.2021
Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ: Սա պաշտոնապես հաստատել է ՈՒԵՖԱ-ն: Եզրափակիչը տեղի կունենա լեհական Գդանսկում: Մայիսի 26-ին կայանալիք հանդիպմանը Լեհաստանի իշխանությունների թույլտվությամբ լրացված կլինի մարզադաշտի տրիբունաների մինչև 25 տոկոսը, այսինքն՝ ներկա կլինի մինչև 9,500 երկրպագու: Տոմսերը բաժանված են 4 կարգերի, գինը հասնում է մինչև 130 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում […]
12:45 04.05.2021
Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 12-րդ տուրում «Ուրականը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի` 1:1 է խաղացել «Տալերես Կորդոբայի» հետ: «Ուրականի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը 71-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: «Ուրականն» այժմ 13 միավորով 9-րդ տեղում է:
12:26 04.05.2021
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին «Աթլետիկոյի» դեմ խաղից առաջ ընթրիք է կազմակերպել թիմակիցների համար: Ընթրիքին ներկա են եղել թիմի հիմնական կազմի խաղացողները: Մեսսին կարծում է, որ դրական մթնոլորտը և ճիշտ վերաբերմունքը կարող են օգնել թիմին հաղթել Լա Լիգայում: «Բարսելոնա»- «Աթլետիկո» խաղը տեղի կունենա մայիսի 8-ին: Հաղթանակի դեպքում կատալոնացիներն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում կշրջանցեն Դիեգո Սիմեոնեի թիմին:
12:24 04.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆիլմ է նկարահանել հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանի մասին: Ֆիլմում Կարապետյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել հավաքականում, ով է նրան խանգարում քնել հավաքների ընթացքում, ով է ցանկացել «սպանել» նրան հավաքականում՝ հենց առաջին մարզման ժամանակ, ով է ապահովում հավաքականի երաժշտությունը, և ում պատրաստած շիլան է լավագույնը Եվրոպայում:
12:15 04.05.2021
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվածքի և նրա՝ խաղին մասնակցելու հնարավորության մասին: «Նա մարզվելու է անհատապես: Կտեսնենք, թե ինչպես նա իրեն կզգա և արդյո՞ք պատրաստ կլինի խաղալ, հետո որոշում կկայացնենք: Մենք մեծ կազմ ունենք: Նույնիսկ եթե Կիլիանը չկարողանա խաղալ, մեր թիմն […]
11:47 04.05.2021
Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: «Ես հեռանում եմ 4 լավ մրցաշրջանից հետո: Հուսով եմ, որ թիմը կմնա լավագույն տասնյակում: Չեմ զղջում՝ ես լավ ժամանակ անցկացրեցի այս ակումբում, մենք լավ աշխատանք կատարեցինք, ու այսօր ամեն ինչ ավարտված է: Սա մարզչի կյանք է: Ժամանակը հասունացե՞լ է: Եթե իմ […]
11:33 04.05.2021
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հինգ խաղացողներ կարող են միանալ ազգային հավաքականին Եվրո-2020-ին հանդես գալու համար: Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մրցաշարից առաջ կարող է հավաքի հրավիրել Արսեն Զախարյանին, Կոնստանտին Տյուկավինին, Ռոման Եվգենիևին (բոլորը ՝ «Դինամո»), Իգոր Դիվեևին (ԲԿՄԱ) և Դենիս Մակարովին («Ռուբին»): Այս մասին գրում է Eurostavka-ն: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: […]
11:16 04.05.2021
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի երկարաձգի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ: Ինչպես հայտնում է caras.sapo.pt-ն, Կրիշտիանուն չի հեռանա «Յուվենտուսից» առաջիկա երկու տրանսֆերային պատուհաններում: Ռոնալդուն որոշել է կարիերան ավարտել «Սպորտինգում», որի սանն է: 2022 թվականին, երբ Կրիշտիանուի պայմանագիրն ավարտվի «Յուվենտուսի» հետ, նա մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Սպորտինգ», որտեղ կանցկացնի 2 մրցաշրջան ու կավարտի կարիերան: Նշվում է, որ […]
11:09 04.05.2021
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ ակումբը կհաղթի Լա լիգան: «Վալենսիայի դեմ խաղից առաջ ես արդեն ասել եմ, որ մենք վստահ ենք, որ հաղթելու ենք Լա լիգան, եթե հաղթենք մնացած հինգ հանդիպումներում: Հիմա ոչ թե հինգն է մնացել, այլ չորսը: Եթե մենք հաղթենք այս հանդիպումներում, մենք չեմպիոն կդառնանք: Ես հավատում եմ թիմին»,-Լապորտային մեջբերում է […]
22:00 03.05.2021
Մայիսի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար – Հայաստան 2021» ծրագիրը։ Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված […]
19:15 03.05.2021
Տոկիոյի Օլիմպիական լողավազանում անցկացվել է ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային է: Մրցաշարին հայտավորված էին 46 երկրների 255 մարզիկ-մարզուհիներ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ աշտարակացատկերում ուղեգիր են ստացել մինչև 18-րդ տեղ գրավողները, իսկ սինխրոնում՝ լավագույն յոթնյակի զույգերը: Մեկնարկի ելած 46 մենացատկորդների պայքարում Հայաստանի պատվիրակներ Վարդան Բայանդուրյանը գրավել է 25-րդ, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ 40-րդ տեղը: Սինխրոն ցատկերում Հայաստանի երկյակը […]
15:48 03.05.2021
Հրապարակվել է ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակը: Լավագույն 10-ում փոփոխություններ չեն եղել: Վարկանիշը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը: Դանիիլ Մեդվեդևը եզրափակում է լավագույն եռյակը։ ATP վարկանիշը մայիսի 3-ին՝ 1․(1) Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 11963 միավոր 2 (2) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9810 3 (3) Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 9700 4 (4) Դոմինիկ Թիմ (Ավստրիա) – […]
15:42 03.05.2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» 6-1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին» ու առաջնության ավարտից երկու տուր առաջ դարձել երկրի չեմպիոն: Սա «Զենիթի» երրորդ անընդմեջ չեմպիոնությունն է։ Ընդհանուր առմամբ, սանկտպետերբուրգյան ակումբը 7 անգամ է դարձել երկրի չեմպիոն։
15:10 03.05.2021
Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա: Այս մասին հայտնում է Sport Bild-ը։ Լեհ հարձակվողի գործակալը առայժմ, սակայն, բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Եթե նա չկարողանա հասնել աշխատավարձի բարձրացման մյունխենյան ակումբում, Լևանդովսկին կարիերան կարող է շարունակել Անգլիայում։ Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրվում էին «Մանչեսթեր Յունայթեդն» […]
14:29 03.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախ, հուշամրցաշարի պատվավոր հյուրերի […]
14:23 03.05.2021
Հոլանդական «Այաքսը» ժամանակից շուտ դարձավ Նիդերլանդների չեմպիոն: 31-րդ տուրում «Այաքսը» 4-0 հաշվով հաղթեց «Էմմենին» ու անհասանելի դարձավ մրցակիցների համար: Սա «Այաքսի» համար 35-րդ հաղթանակն էր, ինչը ռեկորդ է Նիդերլանդներում: Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանը Covid-19-ի պատճառով Նիդերլանդներում թողեցին անավարտ, իսկ 2019/20 մրցաշրջանի չեմպիոնը կրկին «Այաքսն» էր:
14:07 03.05.2021
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը հաղթող է դարձել աշխարհի գավաթի Եվրոպայի որակավորման առաջնության ընտրական մրցաշարում: Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և 12 կետով բարելավել իր անհատական վարկանիշը: Այս մասին հայտնել է կանանց հավաքականի գլխավոր ու Աննայի անհատական մարզիչ Զավեն Անդրեասյանը:
13:45 03.05.2021
Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ներկայացրել է ընթացիկ առաջնության ութերորդ տուրի խորհրդանշական հավաքականը։ Լավագույնների շարքում է նաև «Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ «Հայ ֆուտբոլիստը «Ակժայիկի» հետ խաղում ցույց տվեց իր խաղամակարդակը։ Դրիբլինգով ու խորամանկ որոշումներով Բարսեղյանը բազմաթիվ խնդիրներ ստեղծեց ուրալյան թիմի պաշտպանության համար: Ընդհանուր առմամբ, Տիգրանը 5 հարված հասցրեց, որոնցից մեկն արդյունավետ էր: Գործողությունների […]
13:30 03.05.2021
«Ինտերը» Իտալիայի Ա սերիայի ավարտից 4 տուր առաջ դարձավ երկրի չեմպիոն: «Ինտերի» չեմպիոնությունը կարող էր հետաձգել «Ատալանտան», սակայն 34-րդ տուրում հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սասուոլոյին»: Այս խաղն ավարտվեց 1-1 հաշվով: 2012-ից ի վեր Ա Սերիայի չեմպիոնը միայն «Յուվենտուսն» էր: Իսկ 2006-2010-ին «Ինտերն» էր գերիշխում Իտալիայում: Սա «Ինտերի» 19-րդ չեմպիոնությունն է:
13:00 03.05.2021
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչներն արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այս մասին Marca-ին տված հարցազրույցում հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Մեր ընտրանու մարզիչներն ու ֆուտբոլիստները պատվաստվել են ռուսական Sputnik V պատվաստանյութով։
12:48 03.05.2021
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Սամպդորիային» ու պարտվել 0-2 հաշվով: Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջին րոպեին բացել է Ադրիեն Սիլվան, իսկ 66-րդ րոպեին Յակուբ Յանկտոն երկրորդ գնդակն է ուղարկել հռոմեացիների դարպասը: 68-րդ րոպեին Բորխա Մայորալի գոլը չի արձանագրել մրցավարը՝ համարելով, որ խաղից դուրս վիճակ էր: 4 րոպե անց էլ Էդին Ջեկոն չի […]
12:41 03.05.2021
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակներում «Վալենսիան» ընդունել էր «Բարսելոնային»: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 50-րդ րոպեին դաշտի տերերից աչքի ընկավ Գաբրիել Պաուլիստան: 7 րոպե անց Մեսսին խփեց պատասխան գնդակը, իսկ ևս 6 րոպե հետո արդեն «Բարսելոնան» առաջ անցավ հաշվի մեջ: Հյուրերի երկրորդ գնդակը խփեց Անտուան Գրիզմանը: 69-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Մեսսին: 83-րդ րոպեին Սոլերը կրճատեց […]
11:10 03.05.2021
Champions Chess Tour մրցաշարի շրջանակում ավարտվեց New In Chess Classic արագ շախմատի առցանց առաջնությունը: Եզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղային երկրորդ օրը դիմակայությունն ավարտեց ոչ-ոքի, և քանի որ հաղթել էր խաղային առաջին օրը, դարձավ մրցաշարի հաղթող: Երրորդ տեղի համար դիմակայությունում Լևոն Արոնյանը պարտվեց խաղային երկրորդ օրը, և քանի որ առաջին դիմակայությունում գրանցվել էր ոչ-ոքի, […]
22:20 02.05.2021
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի «Սամպդորիա»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Պաուլո Ֆոնսեկան «Ռոմա»-ի մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Ֆուսատո, Մանչինի, Սմոլինգ, Կումբուլա, Պերես, Վիլյար, Քրիստանտե, Սանտոն, Մխիթարյան, Ջեկո, Մայորալ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
19:30 01.05.2021
Արգենտինայի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր աջակցությունն է հայտնել սոցիալական ցանցերում խտրականության և բռնարար վարքի դեմ արշավին, գրում է ՌԻԱ լրատվականը։ «Սոցիալական ցանցում ես արդեն ունեմ 200 միլիոն հետևորդ , բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, ինձ թույլ չի տալիս դա որպես տոնակատարության առիթ ընդունել: Եկեք բարձրացնենք մեր ձայնը՝ սոցիալական ցանցերում վիրավորանքներին վերջ […]
18:33 01.05.2021
«Բարսելոնան» խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հետ՝ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի տրանսֆերն իրականացնելու համար, գրում է ՌԻԱ լրատվականը՝հղում անելով RAC1 կատալոնական ռադիոընկերությանը։ Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հիմնական նպատակն է: Բրազիլացին դիտարկվում է որպես Լիոնել Մեսսիի փոխարինող: «Բարսելոնան» արդեն կապվել է ֆուտբոլիստի հետ, և նա մեծ ցանկություն է հայտնել վերադառնալ ակումբ: «ՊՍԺ»-ի հետ […]
14:41 01.05.2021
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղակոշիկները, որով նա շրջանցեց Պելեի՝ մեկ ակումբի կազմում խփած գնդակների ռեկորդը, Christie’s աճուրդում վաճառվել են 125,000 ֆունտով (172,700 դոլար): Խոսքը Adidas ընկերության կապույտ գույնի և դեղին ու վարդագույն ներդիրներով խաղակոշիկների մասին է, որոնցով արգենտինացին խաղացել է 2020-ի դեկտեմբերին «Վալյադոլիդի» դեմ խաղում: Այդ խաղին Մեսսին խփել է իր 644-րդ գնդակը «Բարսելոնայի» կազմում […]
13:10 01.05.2021
Champions Chess Tour-ի շրջանակներում շարունակվում է New In Chess Classic օնլայն մրցաշարը: Երեկ կիսաեզրափակչի երկրորդ խաղային օրն էր: Լևոն Արոնյանը մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղային օրը ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ օրը ուժեղ գտնվեց աշխարհի չեմպիոնը և հաղթեց 3-1 հաշվով: Այսպիսով՝ Կարլսենը դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ մյուս՝ Նակամուրա-Մամեդյարով խաղում […]