17:49 04.05.2021
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի մրցաշրջանի ավարտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ֆոնսեկան «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականի հունիսին և ուներ 2+1 ձևաչափով պայմանագիր:
Ապրիլի 19-ին պարզ էր դարձել, որ Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր մեկուկես տարի առաջ: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսել է որպես խաղացող, սակայն լուրջ հաջողություններ չունենալով, շարունակել որպես մարզիչ։ 1990-ականների սկզբին, որպես մարզչի օգնական հաջող աշխատելուց հետո, նա դարձել է Բոբի Ռոբսոնի թարգմանիչը, նրա հետ նա աշխատել է պորտուգալական «Սպորտինգ դե Պորտուգալ» և «Պորտու» ակումբներում մինչև իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելը։ Նա Կատալոնիայում է մնացել նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատել հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։
Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Պորտու»-ում, «Չելսի»-ում, «Ինտեր»-ում, «Ռեալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
17:55 13.06.2025
«Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը». Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում մեկնարկել են Եվրոպական հնագիտության օրերը: Միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հյուրերը շրջել են թանգարանի […] ...
17:50 13.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։ Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև […] ...
17:40 13.06.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Քուվեյթի հարաբերությունները նոր թափ կստանան` ընդգրկելով տարբեր ոլորտներ: Դեսպան Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն իր հերթին շնորհակալություն է հայտնել […] ...
17:34 13.06.2025
Վարչապետը Պրահայում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը: Վերջինիս մասնակցել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ավստրիայի նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը: Վարչապետը, պատասխանելով քննարկման մոդերատորի` ԵՄ-ին անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ […] ...
17:30 13.06.2025
Գավառի ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պայթուցիչով նռնակ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է կոնկրետ վայր, որտեղ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 29 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
17:09 13.06.2025
Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումըՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Օրենսդրական փաթեթը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում քննարկման է ներկայացել Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը նշել է, որ մեքենաներում […] ...