19:30 01.05.2021
Արգենտինայի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր աջակցությունն է հայտնել սոցիալական ցանցերում խտրականության և բռնարար վարքի դեմ արշավին, գրում է ՌԻԱ լրատվականը։
«Սոցիալական ցանցում ես արդեն ունեմ 200 միլիոն հետևորդ , բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, ինձ թույլ չի տալիս դա որպես տոնակատարության առիթ ընդունել: Եկեք բարձրացնենք մեր ձայնը՝ սոցիալական ցանցերում վիրավորանքներին վերջ տալու համար: Ոչ ոք արժանի չէ բռնության կամ վիրավորանքի: Մենք ապրում ենք միասին ՝ ականատես լինելով և ավելի շատ բռնությունների ենթարկվելով սոցիալական ցանցերից յուրաքանչյուրում, և ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում դա կանխելու համար: Մենք պետք է խստորեն դատապարտենք նման թշնամությունը և պահանջենք սոցիալական ցանցերի ղեկավարություններից շտապ քայլեր ձեռնարկել նման վարքի դեմ »,- գրել է Մեսսին Instagram-ի իր էջում:
Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ՖԱ), Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL), մարզիչների ասոցիացիան (LMA) և այլ կազմակերպություններ հայտարարել էին, որ ժամանակավորապես կդադարեցնեն իրենց սոցիալական ցանցերում ալիքների գործունեությունը՝ որպես ինտերնետում խտրականության դեմ պայքարի գործողություն։
Շոտլանդական ակումբները նույնպես կմիանան բոյկոտին: Ապրիլի 29-ին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) միացել է սոցիալական ցանցերի բոյկոտին, ապրիլի 30-ին` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA), Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ), Ֆորմուլա 1-ի վարորդներ Լյուիս Հեմիլթոնը, Նիկիտա Մազեպինը և այլ մարզիկներ։
18:14 13.06.2025
Գլաձորի բնակիչը որսորդական հրացաններ է հանձնել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժինՀունիսի 11-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում: Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 48-ամյա բնակիչը Սիսիանի բաժնի ծառայողներին է ներկայացրել 16 մմ տրամարափի «ՏՕԶ» տեսակի երկփողանի երկու հրացան: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
18:07 13.06.2025
ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ինՀունիսի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ Ֆորում 2025-ին: Հարց ու պատասխանի ձևաչափով ընթացող քննարկման ժամանակ ԱԽ քարտուղարը պատասխանելով իրեն ուղղված հարցերին նշել է, որ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու զարգացումները՝ տարածաշրջանը կանգնած է լուրջ անվտանգային մարտահրավերի առջև: Քարտուղարը հավելել է նաև, որ Հայաստանի շարունակական ջանքներն […] ...
17:55 13.06.2025
«Եվրոպական հնագիտության օրերը ևս մեկ հնարավորություն են՝ հայացքն ուղղելու մեր երկրի ժառանգությանը». Ժաննա ԱնդրեասյանՀայաստանում մեկնարկել են Եվրոպական հնագիտության օրերը: Միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հյուրերը շրջել են թանգարանի […] ...
17:50 13.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։ Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև […] ...
17:46 13.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև […] ...