17:30 22.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են Ուսանողական մարզական 21-րդ խաղերը, որի գարնանային փուլին մասնակցում է 15 բուհի շուրջ 500 ուսանող:
Արդեն կայացել է շախմատի մրցաշարը. և՛ տղաների, և՛ աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի (ՖԻՄԱ) ներկայացուցիչները՝ Աննա Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը: Հաջորդիվ կայանալու է բադմինթոնի մրցաշարը, գարնանային փուլում կանցկացվեն նաև 3×3 բասկետբոլի, դրանգոնբոութի և լողափնյա վոլեյբոլի առաջնություններ։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքերով՝ խաղերի գլխավոր նպատակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ոչ ակտիվ կենսակերպը ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի միջոցառումներով փոխարինելն է: Այս տարի մասնակիցների ոչ մեծ թիվը ֆեդերացիայի նախագահը բացատրում է միջոցառումների կրճատմամբ, ինչը ևս համավարակի հետևանքներից է
«Մենք հետևողական աշխատանք ենք կատարում ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու և ուսանողական սպորտը զարգացնելու ուղղությամբ: Գարնանային փուլին կմասնակցի շուրջ 500 ուսանող, սակայն, կարծում եմ, աշնանային փուլի մրցումների մասնակիցները 1000-ից ավելի կլինեն»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանը և տեղեկացրել, որ աշնանային փուլը մեկնարկելու է Համալսարանական սպորտի միջազգային օրը՝ սեպտեմբերի 20-ին՝ սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման միջոցառումներով: Բացի դրանից՝ ձմռանն Աշոցքում կանցկացվի ուսանողների համար ձմեռային մարզաձևերի առաջին փառատոնը:
Ինչ վերաբերում է ուսանողական միջազգային մրցումներին, ապա այս տարի նախատեսված Եվրոպական համալսարանական խաղերը և 31-րդ ամառային ունիվերսիադան, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել են, իսկ ձմեռային ունիվերսիադան 2021 թվականի հունվարից հետաձգվել է դեկտեմբեր:
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...