TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Կարեն Ավագյանը Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

19:34 08.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Ա խմբում գերազանց են հանդես եկել Կարեն Ավագյանն ու Անդրանիկ Կարապետյանը:  Կարենը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկը բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարենը, բարձրացնելով 200 կգ կշռող ծանրաձողը, դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հիշեցնենք, որ պոկում վարժությունում Կարենն ու […]

̰
Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի «Աստերիքս և Օբելիքս» նոր ֆիլմում

19:20 08.04.2021

Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի «Աստերիքս և Օբելիքս» նոր ֆիլմում, որը թողարկվելու է 2022 թվականին: Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Ֆիլմում Իբրահիմովիչը կխաղա Անտիվիրուս անունով կերպարի դերը:   View this post on Instagram   A post shared by Zlatan Ibrahimović (@iamzlatanibrahimovic)

̰
Կարեն Ավագյանն ու Անդրանիկ Կարապետյանը նվաճեցին փոքր ոսկե և բրոնզե մեդալներ. պայքարը շարունակվում է

18:45 08.04.2021

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Ա խմբում մրցում են 9 մարզիկներ, որոնց թվում են՝ հայ ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը: Պոկում վարժությունում Կարենն ու Անդրանիկը նվաճել են համապատասխանաբար փոքր ոսկե և բրոնզե մեդալներ, սանձելով 175 և 170 կգ կշռող ծանրաձողերը: Կարենը հաջողությամբ կատարել […]

̰
«Բարսելոնան» կարող է հրաժեշտ տալ միանգամից 9 ֆուտբոլիստի

16:48 08.04.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ փոփոխություններ կատարել թիմի կազմում։ The Mirror-ը գրում է, որ Կումանն ուզում է կատալոնական թիմում տեսնել Մեմֆիս Դեպային, Ջորջինիո Վեյնալդումին և Էրիկ Գարսիային։ Փոխարենը թիմից կարող են հեռանալ մի շարք խաղացողներ։ Այսպիսով, ամռանը «Բարսելոնայից» հնարավոր է հեռանան Ֆիլիպե Կոուտինյոն, Մարտին Բրեյթուեյթը, Սամուել Ումտիտին, Ուսման […]

̰
Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի «Կռիլյա Սովետով»-«Դինամո» հանդիպմանը

16:36 08.04.2021

Մոսկվայի «Դինամոն» Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակչի՝ «Կռիլյա Սովետովի» հետ խաղին մեկնել է առանց հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի։ «Спорт-Экспресс»-ը հայտնում է, որ 17-ամյա ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել։ Բժիշկները նշել են, որ  վերականգնման համար այնքան էլ երկար ժամանակ չի պահանջվի։ Զախարյանը ՌՊԼ-ի ընթացիկ առաջնության 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։  

̰
«Այաքս»-«Ռոմա» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հոլանդական ակումբին

16:25 08.04.2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի «Այաքս»-«Ռոմա» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հոլանդական ակումբին։ Դաշտի տերերի հաղթանակի համար սահմանվել է 1․95 գործակիցը: «Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60 գործակցով, ոչ-ոքին՝ 3․70 գործակցով։ Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2002-2003 թվականների Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Հռոմում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1, Ամստերդամում 2։1 հաշվով հաղթել էր «Այաքսը»։  

̰
«Ռոլան Գարոսը» հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով

16:07 08.04.2021

Թենիսի «Ռոլան Գարոս» մրցաշարը հետաձգվել է մեկ շաբաթով։ Այս մասին հայտարարել է մրցաշարի պաշտոնական կայքը։ Մրցաշարի որակավորման փուլը կսկսվի մայիսի 24-ից, հիմնական մրցաշարը՝ մայիսի 30-ից։ Ֆրանսիայի բաց առաջնությունը կավարտվի հունիսի 13-ին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ելույթում հայտարարել էր, որ մշակութային և սպորտային միջոցառումները երկրում կարող են վերսկսվել մայիսի կեսից հետո։ Այդ պատճառով «Ռոլան Գարոսը» […]

̰
Հայաստանի ընտրանին եվրոպական հավաքականներից ամենամեծ առաջընթացն է գրանցել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

15:59 08.04.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակում առաջադիմել է 9 տեղով և այժմ 90-րդն է: Խոակին Կապառոսի թիմը եվրոպական հավաքականներից ամենամեծ առաջընթացն է գրանցել: Նախորդ ամսվա աղյուսակի համեմատ կտրուկ առաջընթացը պայմանավորված է ԱԱ-2022-ի ընտրական փուլում գրանցած երեք անընդմեջ հաղթանակներով: J խմբում մեր մրցակիցներից Գերմանիան 12-րդն է, Ռումինիան՝ 43, Իսլանդիան՝ […]

̰
Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում այսօր 2-րդ մենամարտը կանցկացնի

15:49 08.04.2021

Հայ բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության մրցանակակիր Հովհաննես Բաչկովը այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում: Ղազախստանում տեղի ունեցող մրցաշարում նա  կհանդիպի Բինալի Շակմանդարովի հետ, որը 2 մենամարտ է անցկացրել ու տարել նույնքան հաղթանակ: Բաչկովն իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել էր անցած տարվա հոկտեմբերին՝ հաղթանակի հասնելով Սամուել Գոնսալեսի նկատմամբ: Հիշեցնենք, որ գյումրեցի մարզիկը […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը «Այաքսի» դեմ խաղում

15:33 08.04.2021

«Ռոման» ներկայացրել է թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Այաքսի» դեմ  այսօր կայանալիք առաջին հանդիպմանը: Հենրիխ Մխիթարյանը, ինչպես ավելի վաղ նշվել էր, չի հայտավորվի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակը հետևյալ տեսքն ունի՝ Պաու Լոպես, Միրանտե, Ֆուսատո, Իբանյես, Սանտոն, Մանչինի, Պերես, Սպինացոլա, Կալաֆիորի, Քրիստանտե, Պելեգրինի, Վիլյար, Վերետու, Դիավարա, Չիերվո, Միլանեսե, Ջեկո, Պեդրո, Մայորալ, Բ. Պերես: Հիշեցնենք, որ «Այաքս»-«Ռոմա» […]

̰
Ովքե՞ր են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները

15:16 08.04.2021

Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների տասնյակը միանձնյա գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը։ Transfermarkt պարբերականը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Այս արժեքը թարմացվել է 2020-ի դեկտեմբերի 29-ին։ Իսկ հայ ֆուտբոլիստի երբևէ ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2016-ին, երբ նա գնահատվում էր 37 միլիոն եվրո։ 2-րդ տեղում, ըստ Transfermarkt-ի, Հայաստանի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է՝ […]

̰
Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Լիբանանի ընտրանուն. Our Game

15:03 08.04.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած Our Game անվանումը կրող մրցաշարում կայացավ երկրորդ հանդիպումը: Հայաստանի կանանց հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լիբանանի ընտրանուն: Մրցաշարին մասնակցում են նաև Լիտվայի  և Հորդանանի հավաքականները։ Այդ ընտրանիների միջև երեկ կայացած հանդիպումը ավարտվել է Լիտվայի մարզուհիների հաղթանակով՝ 1-0:

̰
Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները հրաժարվել են «Մարականա» մարզադաշտը Պելեի պատվին վերանվանելու օրինագծից

14:27 08.04.2021

Ռիո դե Ժանեյրո նահանգի օրենսդիր մարմինը հրաժարվել է Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտը աշխարհի եռակի չեմպիոն Պելեի պատվին վերանվանելու մասին նախապես հաստատված օրինագծից: Այս մասին  հաղորդում է O Globo-ն: Նախատեսվում էր, որ մարզական հաստատությունը վերանվանվելու է «Edson Arantis do Nascimento-Rey Pele»․ օրինագիծը հաստատվել էր մարտին: Նշվում է, սակայն, որ փաստաթղթի հեղինակը և Օրենսդիր խորհրդի ղեկավար […]

̰
Ինչո՞ւ է «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա» խաղի մրցավարներից մեկը ինքնագիր խնդրել Էրլինգ Հոլանդից

14:12 08.04.2021

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա» հանդիպման մրցավարի օգնական Օկտավիան Շովրեն ինքնագիր է խնդրել հյուրերի հարձակվող Էրլինգ Հոլանդից: Ռումինացի մրցավարն ավելի քան 5 տարի օգնում է մի բժշկական կենտրոնի, որտեղ բուժվում են աուտիզմի ծանր ձևերով երեխաներ և մեծահասակներ: Կենտրոնը ֆինանսավորվում է միայն նվիրատվություններով և աճուրդներից ստացված եկամուտներով: 2015 թվականից ի վեր Շովրեն կենտրոնին նվիրել է […]

̰
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի կանանց հավաքականը 2-0 հաշվով հաղթում է Լիբանանի ընտրանուն. Our Game

13:46 08.04.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվում է կանանց ֆուտբոլի միջազգային  մրցաշար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարը կրում է Our Game անվանումը։ Մրցաշարին մասնակցում են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։ Երեկ կայացած առաջին խաղում Լիտվայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Հորդանանի ընտրանուն: Իսկ այսօր մրցում են Հայաստանի և Լիբանանի հավաքականները: […]

̰
Հակոբ Ստեփանյանը դուրս կգա ռինգ AMC Fight Nights 100-ի գլխավոր մենամարտում

13:13 08.04.2021

Հայազգի մարզիկ Հակոբ Ստեփանյանը, որը հայտնի է նաև «Սնայպեր» մականունով, ապրիլի 10-ին Մոսկվայում կմասնակցի  AMC Fight Nights 100 մրցաշարին։ Նա մրցաշարի գլխավոր մենամարտում կհանդիպի Ռոման Սիլագաձեի հետ: Ռուսաստանաբնակ մարզիկի առաջին պրոֆեսիոնալ MMA մենամարտը տեղի է ունեցել 2009 թ.:  2017 թվականին նա պայմանագիր է կնքել  ACB լիգայի հետ։

̰
Հեշտ չէր, բայց մենք պատրաստ էինք. Թոմաս Տուխելը՝ «Չելսիի» հաղթանակի մասին

12:47 08.04.2021

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակը։ «Բարդ խաղ էր։ «Պորտուն» ուժեղ թիմ է։ Մեզ համար հեշտ չէր, բայց մենք պատրաստ էինք, մեզ մոտ ճիշտ տրամադրվածություն կար, ու մենք հիանալի արդյունքի հասանք։ Մենք միասին շատ հաղթանակներ ենք տարել, կրել ենք պարտություն, բայց կարողացել ենք հավաքվել […]

̰
3 քաղաքներ կարող են զրկվել Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու իրավունքից

12:33 08.04.2021

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան  հայտարարել է, որ Բասկերի երկրի համար անհնար կլինի կատարել նոր ներկայացված կառավարության արձանագրությունները, որոնք թույլ կտան երկրպագուներին այս ամռանը ներկա գտնվել Բիլբաոյի մարզադաշտերում Եվրո-2020-ին։ «Մենք ստացանք այն պահանջների ցուցակը, որոնք Բասկերի կառավարությունը դրել էր երկրպագուների ներկայության վերաբերյալ, և  հարկադրված ենք նշել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից դրանց ընդունման անհնարինությունը: Մինչև հունիսի 14-ը Բիլբաոյի […]

̰
Հայ բռնցքամարտիկնեը թիմային 2-րդ տեղն են գրավել Ուկրաինայում կայացած միջազգային մրցաշարում

12:20 08.04.2021

Հայ բռնցքամարտիկնեը թիմային պայքարում 2-րդ տեղն են գրավել Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան հատուկ շնորհակալություն է հայտնում Խերսոնի մարզի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք ամբողջ մրցաշարի ընթացքում եղել են մեր բռնցքամարտիկների կողքին և մեծ աջակցություն են ցուցաբերել մեր պատվիրակությանը: Հիշեցնենք՝ ընդհանուր առմամբ մեր բռնցքամարտիկները նվաճել են 10 մեդալ՝ […]

̰
ՉԼ շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում է 4 ֆուտբոլիստ

12:13 08.04.2021

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերից հետո ՈւԵՖԱ-ն չորս խաղացողի է առանձնացրել, որոնցից մեկը կճանաչվի շաբաթվա լավագույն խաղացող: Հավակնորդների թվում են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն խաղացողի համար կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: […]

̰
«Յուվենտուսը» հաղթել է «Նապոլիին». Ռոնալդուն հերթական գոլն է խփել

11:57 08.04.2021

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Նապոլիին»։ 13-րդ րոպեին հաշիվը բացել է Կրիշտիանու Ռոնալդուն։ 73-րդ րոպեին Պաուլո Դիբալան կրկնապատկել է այն, իսկ հանդիպման վերջում   Լորենցո Ինսինյեն 11-մետրանոց հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը: Թուրինի «Յուվենտուսը» 59 միավորով այժմ 3-րդ հորիզոնականում է։ «Նապոլին» 56 միավորով 5-րդ տեղում է։ […]

̰
Երկու հայ ծանրորդներ այսօր կպայքարեն մեդալների համար. ծանրամարտի ԵԱ

11:50 08.04.2021

Երկու հայ ծանրորդներ՝ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանն այսօր կպայքարեն մեդալների համար: Մեր ծանրորդները կմասնակցեն 89 կգ քաշայինների մրցապայքարին և հանդես կգան Ա խմբում: Ըստ հրապարակված տեղեկագրի՝ հայ ծանրորդները և վրացի Ռեվազ Դավիտաձեն ամենաբարձր նախնական քաշերն են պատվիրել: Ա խմբի մրցապայքարին կմասնակցի 9 ծանրորդ: Մրցումները կմեկնարկեն Հայաստանի ժամանակով ժամը 18.00-ին:

̰
Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

11:38 08.04.2021

ՈՒԵՖԱ-ի թվիթերյան պաշտոնական էջը հայտնում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել։ Ֆրանսիացին դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանի ընթացքում Չեմպիոնների լիգայի 1/8 և 1/4 եզրափակիչների արտագնա խաղերում դարձել է 5 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ Մբապեն երեկ կայացած «Բավարիա»-ՊՍԺ խաղում երկու գոլի հեղինակ էր դարձել:

̰
«Չելսին» գործնականում լուծեց կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը

10:53 08.04.2021

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Պորտուին»: Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։ Հաշիվը 32-րդ րոպեին բացել է Մեյսոն Մաունտը։ Ի դեպ, լոնդոնցիները դարպասին կատարած առաջին իսկ հարվածից են գոլ խփել։ Երկրորդ կեսի ավարտին՝ 85-րդ րոպեին, 2-րդ գնդակն է խփել Բենջամին Չիլվելը: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա […]

̰
Այսօր կկայանան ԵԼ 1/4 եզրափակչի հանդիպումները. «Շանթը» կհեռարձակի «Այաքս»-«Ռոմա» խաղը

10:47 08.04.2021

Եվրոպա Լիգայում այսօր կկայանան քառորդ եզրափակչի բոլոր զույգերի առաջին հանդիպումները․ «Գրանադա»–«Մանչեսթեր Յունայթեդ» 23։00 «Արսենալ»–«Սլավիա» 23։00 «Այաքս»-«Ռոմա» 23։00 «Դինամո Զագրեբ»–«Վիլյառեալ» 23։00։ Ժամը 22:55-ից «Շանթ» հեռուստաընկերությունն ուղիղ եթերում կհեռարձակի «Այաքս»-«Ռոմա» հանդիպումը:

̰
Մբապեի դուբլի շնորհիվ ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ հաղթեց «Բավարիային»

09:48 08.04.2021

ՉԼ-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ հաղթեց «Բավարիային»: Առաջին գնդակը Նեյմարի գոլային փոխանցումից հետո 3-րդ րոպեին խփեց Մբապեն: 28-րդ րոպեին Մարկինյոսը, դարձյալ Նեյմարի փոխանցումից հետո, երկրորդ գնդակն ուղարկեց Նոյերի դարպասը: 37-րդ րոպեին Չուպո-Մոտինգը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին Մյուլլերը հավասարեցրեց հաշիվը, սակայն 8 րոպե անց Մբապեն կրկին […]

̰
Լիտվան հաղթեց Հորդանանին․ Our game կանանց միջազգային մրցաշար

20:49 07.04.2021

Հայաստանում մեկնարկեց պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Our Game կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարը:Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին տուրում Չարենցավանում մրցեցին Լիտվայի և Հորդանանի ազգային հավաքականները: Լիտվայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: 65-րդ րոպեին  գոլի հեղինակ դարձավ Ուգնե Լազդաուսկայտեն:

̰
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել

19:37 07.04.2021

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է B խմբի հաղթող՝ երկամարտի 346 կգ արդյունքով։ Հաղորդում է Armsport.am-ը։ Հայ ծանրորդը նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդ է սահմանել՝ հրում վարժությունում ցույց տալով 196 կգ արդյունք։ Վերջնական հաշվարկներով Ռաֆիկ Հարությունյանը որ տեղը կզբաղեցնի, պարզ կլինի A խմբի մրցման ավարտից հետո։ Հիշեցնենք՝ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

18:55 07.04.2021

Ապրիլի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 9 հորիզոնականով  և այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։ Տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։ 1․ Բելգիա 1783 2․ Ֆրանսիա 1757 3․ Բրազիլիա 1742 […]

̰
Արոնյանը պարտվել է 17-ամյա հնդիկ շախմատիստին. Bullet Chess Championship 2021

17:16 07.04.2021

Bullet Chess Championship 2021 մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանը 7,5-8,5 հաշվով պարտվել է 17-ամյա հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիին: Մրցակիցներն անցկացրել են 16 պարտիա, որոնցից 6-ում հաղթել է հնդիկ շախմատիստը, իսկ 5-ում Արոնյանը: Եվս 5 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Այսպիսով, մրցաշարի հաջորդ՝ 1/4  փուլ է դուրս եկել Էյրգայսին: Այստեղ նա հանդիպել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ […]

̰
BACK_TO_TOP