TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Գլխավորը մեկնարկային հաղթանակներն են, դրանք վստահություն են հաղորդում թիմին. Վարդան Մինասյանը՝ ՀՀ հավաքականի մասին

15:46 07.04.2021

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ գլխավորում է ղազախական «Տարազը», Vesti.kz-ի հետ հարցազրույցում խոսել է մեր հավաքականի հաջողությունների մասին։ «Գլխավորը մեկնարկային հաղթանակներն են, դրանք վստահություն են հաղորդում թիմին: Հոգեբանությունը շատ կարևոր է ֆուտբոլում, այժմ բոլորը սովորել են խաղալ ու Հայաստանի հավաքականը ձեռք է բերել հենց այս վստահությունը: Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի […]

̰
ՖԻՖԱ-ն դադարեցրել է երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների գործունեությունը

15:33 07.04.2021

ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել կասեցնել Չադի և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիաների գործունեությունը: Չադի ֆուտբոլի ֆեդերացիայի կասեցումը բխում է երկրի իշխանությունների կողմից վերջերս կայացված որոշումներից՝ կազմակերպության լիազորություններն ընդմիշտ չեղյալ համարելուց, ժամանակավոր ֆուտբոլի ազգային կոմիտե ստեղծելու և ասոցիացիայի գրասենյակների նկատմամբ վերահսկողություն հաստատելուց։ ՖԻՖԱ-ի դատավճիռը չեղյալ կհայտարարվի Չադի կառավարության համապատասխան որոշումների չեղարկումից հետո: Իսկ Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը դադարեցվել […]

̰
Our Game․ Հայաստան-Լիբանան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին

22:59 06.04.2021

Ինչպես արդեն ՀՖՖ-ն հայտնել էր, ապրիլի 7-ին Հայաստանում կմեկնարկի Our Game կանանց միջազգային ընկերական մրցաշարը։ Առաջնության բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։ Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է։ Այդ իսկ պատճառով առաջին մրցափուլի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը […]

̰
Բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

22:58 06.04.2021

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում Գուրգեն Մադոյանի և Արման Դարչինյանի շնորհիվ բոլորից վեր ծածանվեց նաև հայոց եռագույնը: Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները փայլուն հանդես եկան և գեղեցիկ հաղթանակ տոնելով նաև եզրափակչում հռչակվեցին չեմպիոն: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ […]

̰
Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին

19:46 06.04.2021

Հյուսիսային Կորեան իր մարզիկներին չի գործուղելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Բայց Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ ԿԺԴՀ-ի Ազգային օլիմպիական կոմիտեից Տոկիոյի մարզահանդեսին մասնակցելու մասին, օլիմպիական խարտիայի համաձայն, որևէ պաշտոնական մերժում չի ստացել: Այդ հարցով ՄՕԿ-ի բազմաթիվ խնդրանքներին Փհենյանը չի արձագանքել և չի հաջողվել համատեղ տեսակոնֆերանս անցկացնել: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Այս առթիվ Ճապոնիայի ԱՕԿ-ի նախագահ […]

̰
Առաջին անգամ անցկացվել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունը

16:29 06.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան կազմակերպել է հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնություն: Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան. տղաների և աղջիկների պայքար` աջ և ձախ ձեռքերով` ըստ քաշային կարգերի, հետևյալ դասակարգմամբ՝ կանգնած, նստած` տեսողական և լսողական սահմանափակ կարողություններով մարզիկների միջև։ Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` […]

̰
Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը

14:18 06.04.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է երկրի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն հետևյալ զույգերը` «Ալաշկերտ»-«Նոա», «Արարատ»-«Արարատ-Արմենիա»: Հանդիպումների օրերի հետ կապված ոչինչ դեռևս հայտնի չէ: Կայացել է նաև Ֆուտզալ Լիգա VBET Հայաստանի գավաթի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Մալաթիա» – «Գազպրոմ Արմենիա», «Նորք Մարաշ» – «Վան», ԱԼՖԱ – […]

̰
Արմեն Սանամյանը և Նորա Եղյանը՝ կանանց ազգային հավաքականի հավաքի մասին

21:20 05.04.2021

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: ՀՖՖ TV-ն ներկա է եղել հերթական մարզմանը և զրուցել գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի և պաշտպան Նորա Եղյանի հետ:

̰
Մահացել է սպորտային մեկնաբան Վլադիմիր Գենդլինը

20:13 05.04.2021

84 տարեկան հասակում մահացել է ՏԵՖԻ-ի կրկնակի մրցանակակիր, սպորտային մեկնաբան Վլադիմիր Գենդլինը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Վլադիմիր Գենդլինը վերջերս առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, մարտին նա սրտի կաթված է ստացել: Ըստ «Վեդոմստի»-ի ՝ մեկնաբանը կորոնավիրուսով էր վարակվել: Հիվանդությունը բարդություն է առաջացրել թոքաբորբի տեսքով:

̰
Հայտնի են Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության չեմպիոնները

16:16 05.04.2021

Օրերս Մեծավան համայնքում անցկացվել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ Սևակ Սերոբյանի հիշատակին: Արցախյան պատերազմից առաջ Սևակ Սերոբյանը սահմանել էր 2 ռեկորդ, որոնց հավաստագրերը հանձնվել է նրա որդուն` Լևոն Սերոբյանին: Առաջնությանը մասնակցել է շուրջ 130 մարզիկ: Մեծահասակների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Արտյոմ Սոլոյանը, երիտասարդներից չեմպիոն է դարձել Արեգ Գրիգորյանը, պատանիներից՝ Արման […]

̰
Ջրացատկի վարկանիշային մրցաշարը չեղարկվել է

15:45 05.04.2021

Լողի միջազգային ֆեդերացիան չեղյալ է հայտարարել Տոկիոյում նշանակված ջրացատկի աշխարհի գավաթի օլիմպիական վարկանիշային խաղարկությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Մրցաշարը պետք է անցկացվեր ապրիլի 18-23-ը: Նոր մրցավայրը դեռևս հայտնի չէ:

̰
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը առաջին մարզումն անցկացրեց նոր մարզչի գլխավորությամբ

15:30 05.04.2021

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքական այսօր առաջին մարզումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի ղեկավարությամբ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ Մեր թիմն այժմ պատրաստվում է ապրիլի 7-12-ը Հայաստանում կայանալիք Our Game միջազգային մրցաշարին, որին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։ Խաղերը կանցկացվեն Երևանում և Չարենցավանում։ Ապրիլի 7-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի […]

̰
«Լոռին» դադարեցնում է մասնակցությունը հայկական Պրեմիեր լիգային

15:04 05.04.2021

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դադարեցնում է մասնակցությունը հայկական Պրեմիեր լիգային: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմում։ ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման […]

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

14:40 05.04.2021

ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Բարբոսա Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան) Արտյոմ Զաքարյան – «Լոգիկոն» Էրիկ Հարությունյան – ՀՊՏՀ Արթուր Մկրտչյան – «Լեո» Սարո Գալստյան […]

̰
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից

22:23 04.04.2021

9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարից։ հայ բռնցքամարտիկներից այսօր իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին ու 1/4 եզրափակիչի արգելքը հաղթահարեցին նաև 57 կգ քաշայիններ Արթուր Գազապյանն ու Արթուր Բազեյանը, ընդ որում, Բազեյանը առավելության հասավ վերջերս Ստրանջայի մրցաշարում չեմպիոն դարձած Խավիեր Իբանեսի նկատմամբ։ Կիսաեզրափակչում են նաև 69կգ քաշայիններ Արմեն […]

̰
Ծանրամարտի ԵԱ. Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, բայց երկամարտում 4-րդն էր

20:30 04.04.2021

Մոսկվայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար, հայտնում է armsport.am-ը: Մեր հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Պոկում վարժությունում Յայլյանը գրանցեց 90 կգ արդյունք ու արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունը հայ ծանրամարտիկն ավարտեց 105 կգ արդյունքով: Առաջին մոտեցումը հստակ էր, իսկ երկրորդ ու երրորդ մոտեցումների ժամանակ […]

̰
Հայաստանում կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար

23:36 03.04.2021

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց միջազգային ընկերական մրցաշար, որը կկրի Our Game անվանումը։ Մրցաշարին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Երևանում և Չարենցավանում։ Հանդիպումների մուտքն ազատ է։ Մրցաշարի խաղացանկը՝ ստորև․   Դաշտի տերը Հյուրը Քաղաքը Մարզադաշտը Օրը […]

̰
Բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայի մրցաշարում

23:21 03.04.2021

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինային միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պատվիրակները շարունակում են իրենց հաջող ելույթները Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Մրցումների երկրորդ օրը ռինգ դուրս եկած հայ բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ տոնեցին՝ ընդորում վնասվածքից հետո ռինգ վերադարձած 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը իր մրցակցին հաղթեց տեխնիկական նոկաուտով։ Ուկրաինացի […]

̰
Արարատը հաղթանակ է տարել Վեստ Արմենիայի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ

19:58 03.04.2021

VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է «Վեստ Արմենիային» և 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Վարդան Բիչախչյանն այս հաղթանակի շնորհիվ դուրս է եկել Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ դիմակայության արդյունքում հաղթելով 5-3 հաշվով: Առաջին խաղում «Արարատը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտություն էր կրել:Հաղորդում է Armsport.am-ը։ Այսպիսով, «Արարատը» երկարամյա […]

̰
Մաքգրեգորը հայտարարել է UFC- ում Պուարիի հետ երրորդ մենամարտի մասին

19:23 03.04.2021

  Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հայտարարել է ամերիկացի Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտի մասին Ultimate Fighting Championship (UFC) 264 մրցաշարին, որը կկայանա  հուլիսի 11-ին: Այս մասին մարզիկն հայտարարել է իր  Instagram-ում:   Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորիեն պայմանագիր է կնքել մենամարտի համար և բանավոր պայմանավորվածություն է ձեռք […]

̰
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական  խաղերի մարզաձևերի ցանկը

19:06 03.04.2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական  խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:2023թ. ամռանը Լեհաստանում  կայանալիք  երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու  եռամարտի ներկայացուցիչները:Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր  են, սիրված են երկրպագուների շրջանում:  2023-ի խաղերի  ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են

18:47 03.04.2021

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են։ Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանն այցելել է Օլիմպավան, հանդիպել մեր ծանրորդներին` մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունից հաջողություններ ու հաղթանակ մաղթել բոլորին։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային մրցաշար է։

̰
Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է. Հաբիբ Նուրմագոմեդով

14:05 03.04.2021

UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հերթական անգամ նշել է, որ աշխարհում լավագույն ֆուտբոլիստ է համարում Ռոնալդուին. «Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուն է: Այս տղան դեռ 2004-ին ԵԱ եզրափակչում էր խաղում: Այս տարի նա Ա Սերիայի ռմբարկուների ցուցակում դոմինանտ է: Նույն մակարդակով նա խաղում էր նաև 16 տարեկանում»,-ասել է Նուրմագոմեդովը:

̰
«Ռոմայի» հայտացուցակը Ա սերիայի «Սասուոլոյի» դեմ խաղում

12:00 03.04.2021

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակներում «Ռոման» այսօր կհյուրընկալվի «Սասուոլոյին»։ Գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է խաղացողների ցանկը։ Հենրիխ Մխիթարյանը, որը սրունքի վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ խաղում, հայտացուցակում չէ: Սպասվում է, որ Մխիթարյանը  շարք կվերադառնա մեկ շաբաթ անց:    

̰
Ադրբեջանցիները չեն ներկայացել հայ բռնցքամարտիկների հետ մենամարտերին

21:48 02.04.2021

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայում ընթացող Մանգերայի անվան միջազգային մրցաշարում: Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը և վստահ հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանն ու Հովհաննիսյանը  հաղթել են համապատասխանաբար Սերգեյ […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 15 ծանրորդներ

21:39 02.04.2021

Վաղը ծանրամարտի Հայաստանի հավաքականը կմեկնի Մոսկվա, որտեղ կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հավաքականների հայտացուցակները Եվրոպայի առաջնության համար։ Հայաստանը կներկայացնեն 15 մարզիկներ։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը հետևյալն է․ Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ), Արսեն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան (102 կգ), […]

̰
Արշակ Կորյանն  ամուսնալուծությունից 3 ամիս անց կրկին ամուսնացել է

20:52 02.04.2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն  ամուսնալուծությունից 3 ամիս անց կրկին ամուսնացել է: Հունվարի սկզբին Կորյանի նախկին կինը՝ Վիկտորիան հայտարարել էր բաժանման մասին: Կորյանի նոր կինը դերասանուհի և մարմնամարզուհի Կորի Բիզիկովան է: Այդ առիթով Արշակն ինստագրամում գրառում է կատարել՝ նշելով, որ այս պատմությունը սկսվել է 9 տարի առաջ: 17 տարեկանում Կորյանն ամուսնության առաջարկ է […]

̰
Ժիրայր Շաղոյանը հայտնվել է իսպանական «Սևիլիայի» դիտակետում

20:17 02.04.2021

Իսպանական «Սևիլյան» հետաքրքրված է Ժիրայր Շաղոյանի ծառայություններով: Այս  մասին տեղեկացնում է լրագրող Արարատ Մամբրեյանը  տելեգրամյան ալիքում: Ըստ աղբյուրի, իսպանական «Սևիլիան» հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի նկատմամբ: Անդալուզիական թիմը երկար ժամանակ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի մասնագետների հետ: Ըստ աղբյուրի,չի բացառվում, որ Շաղոյանի թեկնածությունն առաջարկել […]

̰
Ռոնալդուի նետած ավագի թևկապի վաճառքից ստացված գումարը կուղղվի 6 ամսական տղայի բուժմանը

19:22 02.04.2021

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Սերբիայի հետ խաղում նետած ավագի թևկապը վաճառվել է բարեգործական աճուրդում: Լոտը վաճառվել է 7,5 միլիոն սերբական դինարով, որը կազմում է մոտ 64 հազար եվրո: Ստացված հասույթը կուղղվի Սերբիայում 6 ամսական տղայի բուժմանը: Երեխայի բուժման համար ընդհանուր առմամբ պետք է 2,5 միլիոն եվրո:  

̰
Բունդեսլիգան հրապարակել է մարտի լավագույն գոլերը

19:18 02.04.2021

Բունդեսլիգայի յութուբյան ալիքը ներկայացրել է մարտի լավագույն գոլերը: Լավագույնների տասնյակում են Բաումգարտների, Բենեշի, Գնաբրիի, Գորեցկայի, Հոլանդի, Հանի, Յակոբսի, Մուկոկոյի, Սալլայի, Սեֆայկի խփած գնդակները:

̰
BACK_TO_TOP