TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Եվրոպայի օլիմպիական խաղերի ծրագրում կընդգրկվեն նոր մարզաձևեր

18:55 02.04.2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի մարզաձևերի ցանկը: 2023թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները: Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշված մարզաձևերը հետաքրքիր են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն «Փարիզ-2024» ամառային ՕԽ-ի ուղեգրեր:  

̰
Խորեն Բայրամյանն ամենաշատն է վազել Ռումինիայի դեմ խաղում

17:55 02.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Ռումինիայի դեմ խաղում ամենաշատը վազել է Խորեն Բայրամյանը՝ 11107 մ: Այս մասին հայտնում է ՀՖՖ տելեգրամյան ալիքը։ Երկրորդը Տիգրան Բարսեղյանն է՝ 10467 մ, երրորդը՝ Հովհաննես Համբարձումյանը՝ 10247 մ: Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ և […]

̰
Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին ձերբակալել են ընտանիքի անդամների և ոստիկանների վրա հարձակվելու համար

17:50 02.04.2021

Կոլումբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Գուարինը հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում: Այս մասին գրել է El Tiempo-ն: 34-ամյա Գուարինը ձերբակալվել է ընտանիքի անդամների վրա հարձակվելու համար: Գուարինը հարբած է եղել, նրա շորերին արյան հետքեր են եղել: Ձերբակալումից հետո նա ավելի է հունից դուրս եկել և հարձակվել է բժշկական անձնակազմի և ոստիկանության աշխատակիցների վրա: Ըստ աղբյուրի՝ […]

̰
Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի. մակեդոնական թերթի հումորը

17:37 02.04.2021

«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները դարձել է Հյուսիսային Մակեդոնիայի «քաղաքացի»: Մակեդոնական թերթերից մեկը այսպիսի հումորային գրառում է արել գերմանացի ֆուտբոլիստի հասցեին: Նկարում պատկերված են Վերների ծննդյան ամսաթիվը և 2022 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլի Գերմանիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման օրը: Ցուցադրված է նաև հանդիպման հաշիվը: Կեղծ ID-ի ժամկետը լրանում է 10 տարի անց: Հիշեցնենք, որ […]

̰
Բառերը չեն կարող նկարագրել՝ որքան հպարտանալու է այս Ազգի համար խաղալը. Ալեքսանդր Կարապետյանի գրառումը

17:34 02.04.2021

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը գրառում է կատարել instragram-ի իր էջում՝ կից տեղադրելով լուսանկար. «Բառերը չեն կարող նկարագրել՝ որքան հպարտանալու է այս Ազգի համար խաղալը: Մեկ Ազգ: Մեկ թիմ: Մեկ Ընտանիք: ՀԱՅԱՍՏԱՆ»,- գրել է Կարապետյանը։   View this post on Instagram   A post shared by Aleksandre Karapetyan (@aleksandre_karapetyan)  

̰
Չգիտեի, որ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն եմ, ով դուրս է եկել խաղադաշտ մեր հավաքականի կազմում. Ժիրայր Շաղոյանը պատասխանել է ՀՖՖ-ի հարցերին

22:15 01.04.2021

Առաջին խմբի ԲԿՄԱ ակումբի  կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված ու Հայաստանի ազգային հավաքականում խաղացած առաջին ֆուտբոլիստն է: Ռումինիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Շաղոյանը խոսել է իր տպավորությունների մասին: «Չգիտեի, որ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստն եմ, ով դուրս է եկել խաղադաշտ հավաքականի կազմում։ Երբ իմացա այդ մասին, շատ ոգևորվեցի և դա պարտավորեցնող էր, […]

̰
Հոլանդը կտեղափոխվի «Բարսելո՞նա». ֆուտբոլիստի հայրն ու գործակալը ժամանել են Բարսելոնա

21:59 01.04.2021

Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող նորվեգացի Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան և ֆուտբոլիստի հայրը Ալֆ-Ինգե Հոլանդը ժամանել են Բարսելոնա: Այս մասին  հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նրանց օդանավակայանում դիմավորել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի անձնական վարորդը։ Էրլինգ Հոլանդը կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամռանը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ […]

̰
Աննկարագրելի հույզեր են, այսպիսի նորամուտի մասին կարելի էր միայն երազել. Էդուարդ Սպերցյանի հարցազրույցը ՀՖՖ-ին

21:48 01.04.2021

Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է Ռումինիայի նկատմամբ տարած հաղթանակի և իր առաջին խաղում խփած գոլի մասին. «Աննկարագրելի հույզեր են, չգիտեմ` ինչ ասեմ: Այսպիսի նորամուտի մասին կարելի էր միայն երազել: Դաշտ դուրս գալուց առաջ մարզիչն ինձ խնդրեց լինել կենտրոնացած, խաղալ իմ դիրքում: Մեծ հպարտություն եմ զգում: Ներդրեցի ամբողջ ուժերս, որպեսզի թիմը […]

̰
Մխիթարյանը մարզվում է անհատական ծրագրով

21:34 01.04.2021

«Ռոման» շարունակում է պատրաստվել Ա Սերիայի շրջանակներում «Սասուոլոյի» դեմ առաջիկա հանդիպմանը: Թիմի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի ղեկավարությամբ այսօր մարզում են անցկացրել Տրիգորիայի մարզաբազայում: Il Romanista-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Հիշեցնենք, որ նա սրունքի վնասվածք ունի: Ակնկալվում էր, որ Մխիթարյանը պատրաստ կլինի «Այաքսի» դեմ Եվրոպա լիգայի քառորդ […]

̰
Ինչ-որ չափով այս դժվար պահին նրանց դեմքին ժպիտ հայտնվեց. ՀՀ հավաքականի ավագի հարցազրույցը  ՀՖՖ-ին

20:10 01.04.2021

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով կատարում էր ավագի պարտականությունները Ռումինիայի դեմ խաղում, հավաքականի հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։ «Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով դուրս գալը։ Ցավոք սրտի Հենրիխը չկար, ես դաշտ դուրս եկա ավագի թևկապով։ Շատ ուրախ եմ, որ երեք խաղ անընդմեջ հաղթեցինք։ Ցանկանում եմ այս հաղթանակները նվիրել մեր ազգին։ Ինչ-որ […]

̰
Գեղարդ Մուսասին 3-րդն է Bellator-ի դասակարգման ցուցակում

19:10 01.04.2021

Bellator-ը ներկայացրել է մարտիկների դասակարգման թարմացված աղյուսակները՝ անկախ քաշային կարգից: Bellator-ի միջին քաշային կարգում գործող չեմպիոն Գեղարդ Մուսասին ցուցակի երրորդ տեղում է: Ցուցակը գլխավորում է բրազիլացի Պատրիսիո Ֆերեյրեն, իսկ երկրորդ տեղում է ռուս Վադիմ Նեմկովը: Վերջերս Գեղարդ Մուսասին ակնարկել էր, որ շուտով անցկացնելու է հաջորդ մենամարտը: Ավելի վաղ 35-ամյա հայ մարտիկը հայտարարել էր, որ եթե […]

̰
Արթուր Ալեքսանյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ

18:42 01.04.2021

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստների հետ։ Արթուրը լուսանկար է հրապարակել Խորեն Բայրամյանի, Էդուարդ Սպերցյանի և Ալեքսանդր Կարապետյանի հետ։  

̰
Ֆանտաստիկ աշխատանք թիմի կողմից. Մխիթարյանի արձագանքը՝ ՀՀ հավաքականի հաղթանակին

17:48 01.04.2021

Հենրիխ Մխիթարյանը «Ինստագրամում» արձագանքել է ազգային հավաքականի՝ Ռումինիայի թիմի նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակին։ «Հայաստանը հաղթեց Ռումինիային։ Ֆանտաստիկ աշխատանք թիմի կողմից»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքի պատճառով է բաց թողել ընտրական փուլի առաջին երեք խաղերը։   View this post on Instagram   A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

̰
Տիգրան Բարսեղյանը ներառվել է ԱԱ 2022 նախընտրական փուլի այս շաբաթվա խորհրդանշական հավաքականում

16:59 01.04.2021

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի այս շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Sofascore վիճակագրական կայքը ներկայացրել է իր վարկածով շաբաթվա 11 լավագույնների ցանկը: Բարսեղյանը ստացել է 9,4 միավոր: 28-ամյա ֆուտբոլիստը Ռումինիայի դեմ հաղթական մրցավեճում դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:  

̰
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի առաջատար Գորան Պանդևը չի մասնակցի ՀՀ հավաքականի դեմ հանդիպմանը

15:51 01.04.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերին: J խմբի չորրորդ տուրում Խոակին Կապառոսի թիմը հյուրընկալվելու է 6 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Այդ կարևոր մրցավեճին չի մասնակցելու բալկանյան թիմի առաջատար Գորան Պանդևը: «Ջենոայի» հարձակվողը դեղին քարտ է ստացել Գերմանիայի հավաքականի դեմ երեկ կայացած խաղում և որակազրկվել մեկ խաղով: Դա նրա […]

̰
Նաիր Տիկնիզյանը ներողություն է խնդրել ՌԴ Մ21 հավաքականի՝ Եվրոպայի առաջնությունից դուրս մնալու համար

14:21 01.04.2021

Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Եվրոպայի առաջնությունից թիմի դուրս մնալը: Երեկ ռուսները զիջեցին Դանիային 0:3 հաշվով: «Մարդկային շնորհակալություն բոլորին, ովքեր ներգրավված էին այս փոքրիկ ընտանիքում, նրանց, ովքեր անկեղծորեն փորձեցին և աջակցեցին մեզ այս ճանապարհին: Շնորհակալություն շտաբից յուրաքանչյուր ներկայացուցչի, բժշկական անձնակազմի յուրաքանչյուր ներկայացուցչի: Ներողություն այս արդյունքի համար, հույզերով արտասանված բառերի […]

̰
Կապառոսն արդեն հայ է. իսպանական Marca-ն` ՀՀ հավաքականի մարզչի մասին

14:12 01.04.2021

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն անդրադարձել է Հայաստանի հավաքականի իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսին։ «Խոակին Կապառոսն արդեն հայ է, և նա իր հաղթանակը լիակատար տոնեց Հայաստանի հետ: Իսպանացի լեգենդար մարզիչ Կապառոսը ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն է, որի հետ նա երեք հաղթանակ է տարել երեք խաղերում ՝ 2022-ի Կատարի աշխարհի առաջնության ընտրական փուլում»,- գրել է Marca-ն:

̰
Անչափ նվաստացնող էր Հայաստանից կրած պարտությունը. Ռումինիայում պահանջում են հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականը

14:00 01.04.2021

Ռումինիայի հավաքականի շուրջ կրքերը թեժացել են Հայաստանից կրած պարտությունից հետո: Սոցցանցերում արդեն ոչ միայն երկրպագուները, այլև որոշ լրատվամիջոցներ ու պաշտոնատար անձինք պահանջում են գլխավոր մարզիչ Միրել Ռադոյիի հրաժարականը: «Ռադոյին պետք է միանշանակ հեռացվի այս արդյունքից հետո: Մեր խաղացողները, իհարկե, սխալներ թույլ տվեցին, բայց սա անընդունելի է: Մենք այնքան վատ վիճակում ենք, որ անգամ անհավատալի է»,- […]

̰
Ի՞նչ վիճակում է խաղացել Անդրե Կալիզիրը վնասվածքից հետո. հավաքականի բժիշկը լուսանկարներ է հրապարակել

12:18 01.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ վիճակում է մեր ընտրանու պաշտպան Անդրե Կալիզիրն անցկացրել Ռումինիայի հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղը: «Իմ հերոսը»,- գրել է իսպանացի մասնագետը: Կալիզիրն ուսը վնասել է մրցակցի հարձակվող Ջորջե Պուշկաշի հետ բախման հետևանքով. ռումինացի ֆուտբոլիստն արդյունքում կարմիր քարտ է ստացել ու հեռացվեց խաղադաշտից. «Կարմիր […]

̰
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ

11:39 01.04.2021

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիան դժգոհ է, որ «Հանրապետական» մարզադաշտում եղել են Արցախի Հանրապետության դրոշները: Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանն ԱԱ 2022 խմբային փուլի բոլոր խաղերում առայժմ միայն պարտություններ է կրել:

̰
Գերմանիայի հավաքականը 20 տարի շարունակ չէր պարտվել ԱԱ-ի ընտրական փուլում

11:37 01.04.2021

ԱԱ-2022 ընտրական փուլի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականի՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտությունը Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, գերմանացիների համար ընդամենը երրորդ պարտությունն էր աշխարհի առաջնության ընտրական փուլերում:  Նման արդյունք գրանցվել էր նաև Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում 1995 թվականին (0-1) և Անգլիայի հետ 2001 թվականին կայացած խաղում (1-5): Այսինքն՝ Գերմանիայի հավաքականը ԱԱ ընտրական փուլի շրջանակներում չէր պարտվել […]

̰
Վրաստանն ու Հունաստանը ոչ-ոքի են խաղացոել, Ուկրաինան և Ղազախստանը՝ նույնպես. տուրի մյուս հանդիպումները

11:16 01.04.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում մի շարք հանդիպումներ են կայացել: Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Լեհաստանին ու 2-1 հաշվով հաղթանակ է տարել. Դանիան հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ավստրիայի դարպասը, Իսպանիան 3-1 հաշվով հաղթել է Կոսովոյին: Մյուս հանդիպումներում հետևյալ արդյունքներն են գրանցվել՝ Անդորրա-Հունգարիա՝ 1-4 Բոսնիա և Հերցեգովինա – Ֆրանսիա՝ 0-1 Հունաստան-Վրաստան՝ 1-1 […]

̰
Միայն չորս հավաքականներ, այդ թվում Հայաստանի ընտրանին, երեք խաղերից հետո ոչ մի միավոր չեն կորցրել. ԱԱ 2022

10:53 01.04.2021

Ավարտվեցին ԱԱ 2022թ եվրոպական գոտու ընտրական փուլի 3-րդ տուրի հանդիպումները։ Միայն չորս հավաքականներ երեք խաղերից հետո ոչ մի միավոր չեն կորցրել: Դրանք են Հայաստանի, Անգլիայի, Դանիայի և Իտալիայի հավաքականները: Շվեդիան և Շվեյցարիան ունեն յուրաքանչյուրը վեց միավոր՝ ընտրական այս փուլում անցկացրած երկու հանդիպումներում: Մնացած բոլոր թիմերն արդեն միավորներ են կորցրել:  

̰
WoW … ինչպիսի հաղթանակ էր մեր տղաների կողմից. Յուրա Մովսիսյանի անդրադարձը

10:48 01.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրում մեր ընտրանու՝ Ռումինիայի նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «WoW … ինչպիսի հաղթանակ էր մեր տղաների կողմից: 3 խաղ 3 հաղթանակ»,- գրել է Մովսիսյանը՝ հրապարակելով J խմբի մրցաշարային աղյուսակը: Մեկ այլ գրառմամբ էլ […]

̰
Տուրի գլխավոր սենսացիան, որը ձեռնտու էր Հայաստանին.  Գերմանիան սեփական հարկի տակ զիջել է Հյուսիսային Մակեդոնիային

09:39 01.04.2021

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի  3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին: Այսպիսով, 3-րդ տուրից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի հավաքականը, որն իր ակտիվում ունի 9 միավոր: Երկորդ տեղում Հյուսիսային Մակեդոնիան է` 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Գերմանիայի հավաքականը, որը երրորդ […]

̰
Ինչպես Հայաստանի հավաքականը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին

01:26 01.04.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրում ֆանտաստիկ հաղթանակի է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ՝ վաստակած 9 միավորով գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը: Ինչպես հաղոդում է vnews.am-ը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հաղթանակից հետո արդեն ավանդական դարձած կերպով շնորհակալություն են հայտնել երկրպագուներին:

̰
WhoScored. Հայաստան-Ռումինիա. Ֆուտբոլիստների գնահատականները

01:12 01.04.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 3-րդ տուրում ֆանտաստիկ հաղթանակի է հասել Ռումինիայի հավաքականի նկատմամբ՝ վաստակած 9 միավորով գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը: Ինչպես հաղոդում է vnews.am-ը, հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Տիգրան Բարսեղյանը՝ արժանանալով 9,2 միավորի (հնարավոր 10-ից-խմբ.): Բարսեղյանը դարձել է գոլի և […]

̰
Արժանի եք հաղթանակի առավել, քան որևէ մեկը. Կապառոսի գրառումը

01:01 01.04.2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր գովեստի խոսքերն է ուղղել մեր ֆուտբոլիստներին։«Պայքարել եք առաջինից մինչև վերջին րոպեն, արել եք հնարավորը ձեր երկրի համար։ Արժանի եք հաղթանակի առավել, քան որևէ մեկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Հիշեցնենք, որ Ֆուտբոլի ազգային ընտրանին այսօր հերթական հաղթանակը տարավ Աշխարհի առաջնության […]

̰
Հայաստանի ընտրանին J խմբի միանձնյա առաջատարն է

00:57 01.04.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարակ […]

̰ ̰
BACK_TO_TOP