23:55 31.03.2021
ԱԱ 2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, ՖԻՖԱ-ն ևս արձագանքել է Հայաստանի հավաքականի հաջողություններին․ «8 խաղ առանց պարտության, 4 անընդմեջ հաղթանակ՝ լավագույն արդյունքն իրենց պատմության մեջ․․․ Հայաստանը պատմություն է կերտում ԱԱ-2022-ի ճանապարհին»,- գրել է ՖԻՖԱ-ն ԱԱ-2022-ի պաշտոնական […]
21:24 31.03.2021
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրում Հայաստանի ընտրանին ընդունել է Ռումինիային: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղի 56-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 1:0: Խաղի 62-րդ րոպեին Չիկալդաուն հավասարեցրեց հաշիվը։
19:52 31.03.2021
Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի պայմանագիր չի առաջարկի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, հաղորդում է sport.es-ը: Ինչպես նշում է թերթը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության տրանսֆերային առաջնահերթություններն են Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդը, Լոնդոնի «Տոտենհեմից»՝ Հարի Քեյնը և Միլանի «Ինտերից»՝ Ռոմելու Լուկակուն: Ենթադրվում է, որ նրանցից մեկը կփոխարինի Սերխիո Ագուերոյին, որը հայտարարեց, որ մրցաշրջանի […]
19:13 31.03.2021
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) 2021 թվականի հունիսից կվերացնի հանդիսատեսի սահմանափակումը, որը նախկինում կազմում էր մարզադաշտերի զբաղվածության 30%-ը: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: 2020 թվականի հոկտեմբերին, համաճարակի պատճառով, ՈւԵՖԱ-ն սահմանափակումներ դրեց հանդիսատեսների թվի առումով՝ կրճատելով այն 30%-ով։ Նոր կանոնների համաձայն՝ խաղերում հանդիսատեսի քանակը որոշելու իրավունք տրվել է տարածքային իշխանություններին։ 30%-ի սահմանագիծը […]
14:09 31.03.2021
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում։ Հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը: Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի այսօր՝ ժամը 20:00-ին։
12:14 31.03.2021
Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի հավաքականն ԱԱ-2022 -ի ընտրական փուլի երրորդ տուրում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: Այսօրվա խաղում Ռումինիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ կարմիր մարզաշապիկներով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
11:46 31.03.2021
ԱԱ-2022-ի նախընտրական փուլի H խմբում Կիպրոսի հավաքականը սեփական հարկի տակ սենսացիոն հաղթանակ է տարել Սլովենիայի թիմի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակն առաջին կեսի վերջնամասում խփել է Յոհանիս Պիտասը: Ռուսաստանի հավաքականն էլ մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով զիջել է սլովակներին:
11:28 31.03.2021
Աֆրիկայի Ազգերի գավաթի Կոտ դ’Իվուար – Եթովպիա ընտրական խաղն ավարտվել է ժամանակից շուտ: Պատճառը հանդիպման գլխավոր մրցավարի վատառողջ լինելն էր: Այս մասին գրում է 101 Great goals-ը: Եզրափակիչ սուլիչից 10 րոպե առաջ, երբ 3:1 հաշվով Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականն առջևում էր, հանդիպման մրցավարն իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը: Մրցավարին պատգարակով շտապ տեղափոխել […]
11:19 31.03.2021
Ասիական գոտու՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրի շրջանակներում Ճապոնիայի հավաքականը 14-0 հաշվով պարտության է մատնել Մոնղոլիայի հավաքականին: Այս խաղում հեթ-տրիկ է ձևակերպել Յույա Օսակոն։ Սա Ճապոնիայի երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակն է հավաքականի պատմության մեջ։ 1967թ ճապոնացիները հաղթել էին Ֆիլիպիններին 15-0 հաշվով։ 5 խաղում ճապոնացիները տոնել են նույնքան հաղթանակ՝ խփելով 27 և բաց չթողնելով ոչ մի […]
11:10 31.03.2021
Շարունակվում է ԱԱ-2022 ընտրական մրցաշարը Եվրոպայում։ Այսօր կկայանան հետևյալ հանդիպումները՝ Հայաստան-Ռումինիա Հունաստան-Վրաստան Իսպանիա-Կոսովո Լիտվա-Իտալիա Հյուսիսային Իռլանդիա-Բուլղարիա Բոսնիա Հերցեգովինա-Ֆրանսիա Ուկրաինա-Ղազախստան Ավստրիա-Դանիա Մոլդովա-Իսրայել Շոտլանդիա-Ֆարերյան կղզիներ Անդորրա-Հունգարիա Անգլիա-Լեհաստան Սան Մարինո-Ալբանիա Գերմանիա-Հյուսիսային Մակեդոնիա Լիխտեյնշտեյն-Իսլանդիա։ Նշենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը ժամը 22:35-ից կհեռարձակի Անգլիա-Լեհաստան հանդիպումը:
10:55 31.03.2021
Սիրտս հուշում էր, որ պետք է գնալ, դա իմ երկիրն է. Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել ՀՖՖ-ին: Հարցազրույցում հավաքականի նորեկը պատմել է, թե ինչի՞ց է ամենաշատը փշաքաղվել, ի՞նչ խորհուրդներ է նրան տվել Խորեն Բայրամյանը, և առաջին հանդիպման ընթացքում ի՞նչ է ասել Խոակին Կապառոսը։
10:46 31.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի A խմբի հերթական տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 3-1 հաշով հաղթել է Լյուքսեմբուրգի ընտրանուն։ Հատկանշական է, որ առաջինը գոլի հեղինակ են դարձել տանտերերը։ Պորտուգալացիները հաշիվը հավասարեցրել են առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին՝ Ժոտայի հարվածից հետո: Երկրորդ կեսում Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է մղել իր թիմին։ Երրորդ գնդակը խփել է Պալինյան։ Ի դեպ, […]
10:20 31.03.2021
ԱԱ 2022 նախընտրական փուլի E խմբում Բելգիայի ընտրանին ընդունել էր Բելառուսի հավաքականին: Խաղն ավարտվել է բելգիացիների ջախջախիչ հաղթանակով՝ 8-0: Գոլերի հեղինակներ են դարձել Բատշուային, Դոքուն, Պրաետը, Բենտեկեն, իսկ Վանակենն ու Տրոսարդը դուբլ են ձևակերպել։ Խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին ու պարտվել նվազագույն՝ 1-0 հաշվով:
10:11 31.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի A խմբի երրորդ տուրում Սերբիայի հավաքականը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է Սերբիայի Ալեքսանդր Միտրովիչը: Երկրորդ կեսում ադրբեջանցիները 11 մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը, սակայն 81-րդ րոպեին Միտրովիչը դուբլ է ձևակերպել ու հաղթանակ պարգևել իր թիմին: Սերբիայի հավաքականը 7 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային […]
09:47 31.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակներում մի շարք հանդիպումներ են կայացել: G խմբում Նիդերլանդների հավաքականը հյուրընկալվելիս 7 գնդակ է ուղարկել Ջիբրալթարի դարպասը: Մյուս խաղում խմբի առաջատար Թուրքիայի հավաքականը չի կարողացել սեփական հարկի տակ հաղթել Լատվիայի ընտրանուն: Խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Այս խմբի վերջին խաղում Նորվեգիայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է Չեռնոգորիայի ընտրանուն: 3 տուրից հետո […]
21:40 30.03.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն […]
19:48 30.03.2021
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումից առաջ՝ մարտի 30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ […]
17:50 30.03.2021
ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը թիմային և անհատական մրցումներում լավագույն արդյունք գրանցած պետաշխատողներին պարգևատրել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, […]
17:35 30.03.2021
Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է իր սանրվածքին, որով հանդես էր եկել 2002թ. աշխարհի առաջնությունում: «Դա սարսափելի է: Ներողություն եմ խնդրում բոլոր մայրերից, որոնք իրենց երեխաներին տեսել են այդ սանրվածքով: Ես ստացել էի վնասվածք և չէի ցանկանում հաղորդակցվել բրազիլական լրատվամիջոցների հետ: Այդ պատճառով արեցի այդպիսի սանրվածք: Ես թիմակիցներիս հարցնում էի, թե նրանց դուր գալի՞ս […]
17:16 30.03.2021
Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում պայքարն ավարտեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը, որը 14-րդ համարն էր։ 1/16 եզրափակիչում նա մրցեց մրցաշարի 21-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ և պարտություն կրեց 6:4, 6:7, 4:6 հաշվով։ Պայքարը տևեց 2 ժամ 50 րոպե։ Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,3 միլիոն դոլար է։ Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 4-ին։
17:12 30.03.2021
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի արտագնա հանդիպման նախախաղային ասուլիսում չի ցանկացել անդրադառնալ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային: Ղազախ լրագրողներից մեկը ֆրանսիացի մասնագետին հարցրել է Բենզեմայի մասին, որը վերջին տարիներին չի հրավիրվում հավաքական: Հարցից հետո Դեշամը կատակել է ու հեռացել. «Լո՞ւրջ, նույնիսկ այստե՞ղ: Վստահ […]
16:57 30.03.2021
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական փուլի 6-րդ տուրում Եգիպտոսի հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Կոմորյան կղզիների թիմին: Դուբլի հեղինակ է դարձել Մոհամեդ Սալահը: Հանդիպման ընթացքում մի քանի երկրպագու ներխուժել է դաշտ և շրջապատել Սալահին: Նրանք ցանկացել են լուսանկարվել Սալահի հետ, իսկ նրանցից մեկը փորձել է նաև համբուրել Սալահին: Ֆուտբոլիստը երկրպագուներին հորդորել է պահպանել սոցիալական հեռավորություն, […]
16:37 30.03.2021
Մոսկվայում այրել են Sport24 կայքի լրագրող Դմիտրի Եգորովի մեքենան: Այդ մասին Եգորովը հայտնել է սոցցանցերում: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում: Տեսախցիկները ֆիքսել են այն: Վնասվել է նաև լրագրողի մեքենայի հարևանությամբ կայանված 3 մեքենա: Եգորովը հաճախ է հանդես գալիս սուր քննադատություններով, այդ պատճառով հնարավոր է, որ տեղի ունեցածը կապված է նրա աշխատանքային գործունեության […]
16:31 30.03.2021
«Յուվենտուսի» նախկին ավագ Ալեսանդրո Դել Պիերոն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին, որը ԱԱ-2022-ի ընտրական փուլի Սերբիա-Պորտուգալիա հանդիպումից հետո ավագի թևկապը խոտածածկին էր նետել: «Դա չափազանցված արձագանք էր, Ռոնալդուն չպետք է իրեն այդպես պահեր: Զայրանալը նորմալ է, մրցավարների հետ բարձր տոնով այդ դրվագը քննարկելը՝ նույնպես, բայց դեն շպրտել ավագի թևկապը և այդպես հեռանալ խաղադաշտից, դա չափազանց է […]
16:22 30.03.2021
Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ամռանը երիտասարդացնել կազմը և կրճատել աշխատավարձի բյուջեն: Այս մասին հաղորդում է իտալական Il Messaggero-ն։ Ըստ աղբյուրի՝ թիմից կհեռանա 7-10 խաղացող։ Հստակ է, որ չեն երկարաձգվի Բրունո Պերեսի, Ժուան Ժեզուսի, Անտոնիո Միրանտեի և Սիմոնե Ֆարելիի պայմանագրերը։ Նրանք կստանան ազատ գործակալի կարգավիճակ։ Մեծ է հավանականությունը, որը թիմից կհեռանան նաև Ֆեդերիկո Ֆասիոն, Դավիդե […]
15:57 30.03.2021
Il Messaggero-ն տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար սպասվածից ավելի շատ ժամանակ կպահանջվի: Նա շարք կվերադառնա երկու շաբաթ հետո: Հենրիխը մտադիր է մասնակցել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Այաքսի» դեմ պատասխան խաղին, որը կայանալու է ապրիլի 15-ին Հռոմում, սակայն այս պահին դա քիչ հավանական է համարվում: Այդուհանդերձ, արդեն պարզ է, որ Մխիթարյանը չի մասնակցելու «Այաքսի» […]
15:50 30.03.2021
ՈւԵՖԱ-ն որոշել է փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը: Ըստ The Times-ի` ՈւԵՖԱ-ն այսօր պաշտոնապես հաստատելու է այդ որոշումը: Խմբային փուլի մասնակիցների թիվը 32-ից դառնալու է 36: Թիմերը խմբերի չեն բաժանվելու, այլ հնարավորություն են ունենալու մրցել ցանկացածի հետ: Մրցակիցները որոշվելու են շախմատի «շվեյցարական համակարգով»: Այսպիսով, խմբային փուլում թիմերը 10-ական հանդիպում են անցկացնելու, որոնցից 5-ը` տանը, 5-ը՝ մրցակից […]
13:12 30.03.2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել La Repubblica-ին, որում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Հիանալի խաղացողները միշտ էլ կարևոր են, նաև այն պատճառով, որ նրա պես տաղանդավորներ քիչ ունենք: Նա իսկապես մտածում է ազգային հավաքականի մասին, ինչպես իր բոլոր խաղընկերները: Սերը երկրի մարզաշապիկի նկատմամբ այն կողմերից մեկն է, […]
12:55 30.03.2021
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը նշել է, որ չի զրկի Կրիշտիանու Ռոնալդուին ավագի թևկապից: Նա քննադատության է ենթարկվել, երբ Սերբիայի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպման ավարտին, դժգոհ լինելով մրցավարի որոշումից, նետել է ավագի թևկապն ու լքել խաղադաշտը: «Դա հիասթափության պահ էր: Կրիշտիանուն կմնա թիմի ավագը: Նա օրինակ է բոլորի համար: Եթե նա վիրավորեր մարզչին […]