TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները

12:07 30.03.2021

Մարտի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ԱԱ 2022-ի որակավորման փուլի J խմբի երրորդ տուրի Հայաստան-Ռումինիա հանդիպումը։ Այն կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյ Սպասյոնիկովսը։ Չորրոդ պաշտոնյան է Վիտալիս Սպասյոնիկովսը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Վիտոր Պերեյրան (Պորտուգալիա), պատվիրակը՝ Սվիտլանա Շկիլը (Ուկրաինա)։ […]

̰
Այսօր մեկնարկում է ԱԱ-2022 խմբային փուլի 3-րդ տուրը

12:00 30.03.2021

Այսօր մեկնարկում է ԱԱ-2022 խմբային փուլի 3-րդ տուրը: Կկայանա 10 հանդիպում: Դրանցից 9-ը կմեկնարկեն Հայաստանի ժամանակով 22:45-ին՝ Լյուքսեմբուրգ-Պորտուգալիա Բելգիա-Բելառուս Ուելս-Չեխիա Ջիբրալթար-Նիդերլանդներ Մոնտենեգրո-Նորվեգիա Իսրայել-Շոտլանդիա Թուրքիա-Լատվիա Խորվաթիա-Մալթա Սլովակիա-Ռուսաստան Իսկ Կիպրոս-Սլովենիա հանդիպումը կսկսվի ժամը 20:00-ին:  

̰
Մեսսին ճանաչվել է 2021թ առաջին եռամսյակի լավագույն ֆուտբոլիստ

11:37 30.03.2021

Ֆուտբոլային հետազոտությունների կենտրոնը՝ CIES-ը, հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որում գնահատել է 2021 թվականի առաջին երեք ամիսների թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների ելույթները: Վարկանիշը գնահատել է այն խաղացողներին, ովքեր 2021 թվականի առաջին եռամսյակում առավելագույն միավորներն են վաստակել ներքին առաջնություններում: Խոսքը Եվրոպայի թոփ 5 լիգաների մասին է: Վարկանիշը ներառում է միայն այն խաղացողներին, ովքեր այս հատվածում խաղադաշտում անցկացրել են […]

̰
Թիմում մթնոլորտն այն չէ. «Յուվենտուսի» կիսապաշտպան

11:16 30.03.2021

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին խոսել է ընթացիկ մրցաշրջանի և ակումբում տիրող մթնոլորտի մասին: «Սա վատ մրցաշրջան է: Միշտ պետք է մրցաշրջանը սկսենք՝ տիտղոսներ նվաճելու մտադրությամբ: Ռոնալդուն կգնա՞, թե՞ չի գնա «Ռեալ»: Մենք հիմա չենք կարող սրա վրա կենտրոնանալ: Տեսնենք, թե ինչ կլինի: Թիմում մթնոլորտն այն չէ։ Դժվար օրեր եղան, բայց դրանք ժամանակներն են, որոնք կարծրացնում […]

̰
Սպասվում է, որ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա ապրիլի 8-ին

10:50 30.03.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ ևս մեկ բուժզննում է անցել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Սպասվում է, որ Մխիթարյանը շարք կվերադառնա արդեն ապրիլի 8-ին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Այաքսի» դեմ առաջին խաղին։ Հիշեցնենք՝ Մխիթարյանը սրունքի վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:

̰
Բասկետբոլի Եվրասիական լիգայի եզրափակչում «Վահագնի Սիթին» համառ պայքարում զիջեց «Ալ Ռիադիին»

10:42 30.03.2021

Բասկետբոլի VBET Եվրասիական լիգան ավարտվել է Լիբանանի չեմպիոն «Ալ Ռիադիի» հաղթանակով: Այս մասին հայտնում է Բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Եզրափակիչ խաղում լիբանանյան ակումբն ընդամենը մեկ միավորով է գերազանցել «Վահագնի Սիթիին»: Խաղն ավարտվել է 76։75 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Վահագնի Սիթիից» Թադե Քեշիշյանը, որը վաստակել է 20 միավոր։ Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում էին […]

̰
Չհասկացա, թե ինչպես պահեստայինների նստարանից հայտնվեցի խաղադաշտում. Ժիրայր Շաղոյան

10:20 30.03.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրի՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղի վերջնամասում դաշտ էր դուրս եկել նաև ԲԿՄԱ-ի երիտասարդ ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը։ Ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է նրա հետ։ «Ամեն ինչ շատ արագ ստացվեց, չհասկացա` ինչպես պահեստայինների նստարանից հայտնվեցի խաղադաշտում։ Սկզբում լարված էի, բայց արագ հարմարվեցի։ Մարզիչը հանձնարարել էր միայն առաջ շարժվել, դա էր իմ հիմնական խնդիրը։ […]

̰
Ֆինլանդիայում սահմանվել է սառույցի տակ ջրասուզման նոր համաշխարհային ռեկորդ

10:09 30.03.2021

Ֆինլանդիայում սահմանվել է սառույցի տակ ջրասուզման նոր համաշխարհային ռեկորդ: Էքստեմալ ջրասուզման աշխարհի հնգակի չեմպիոն Արթուր Գարեն-Բոերին սառույցի տակ լողացել է 120 մ` գրեթե 3 րոպե շունչը պահած: 36-ամյա տղամարդը հաղթահարել է այս տարածությունn առանց լողակների և ձեռնոցների` գերազանցելով չեխ Դեյվիդ Վենցլի ռեկորդը: Նա սառույցի տակ լողացել է 80 մ: Լողալուց առաջ Գարեն-Բոերին տաքացրել է մարմինը՝ […]

̰
«Մանչեսթեր Սիթին» կկանգնեցնի Սերխիո Ագուերոյի արձանը

09:57 30.03.2021

«Մանչեսթեր Սիթին» տնային մարզադաշտի մոտ կկանգնեցնի Սերխիո Ագուերոյի արձանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այսօր արգենտինացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ  մրցաշրջանի ավարտին հեռանալու է թիմից: Արձան կանգնեցնելու վերաբերյալ որոշման մասին հաղորդել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահ Հալդոն ալ Մուբարաքը։ Ավելի վաղ ակումբը նման գնահատանքի էր արժանացրել Դավիդ Սիլվային ու Վենդան Կոմպանիին։ «Ման Սիթիի» ակադեմիայում […]

̰
Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում

23:41 29.03.2021

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա (Գալիսիայի նահանգ) քաղաքում մարտի 26-28-ը անցկացված ազատ ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունում 44 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Ռազմիկ Մայիլյանը, իսկ 92 կգ քաշային կարգում՝ ավագ Ռազմիկ Մայիլյանը։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Ըստ աղբյուրի՝ առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ են նվաճել նաև Բարսելոնայում գործող «Հայաստան» ըմբշամարտի ակումբի մյուս […]

̰
Ռոնալդուն ու Մեսսին շուտով կարող են տեղափոխվել ՄԼՍ. Միկել Արիոլա

23:37 29.03.2021

Մեքսիկայի առաջնության նախագահ Միկել Արիոլան հայտարարել է, որ Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին մոտ ապագայում տեսնում է ՄԼՍ-ում: «Մեր ֆուտբոլը զարգանում է մեծ թափով: Հաջորդ քայլը կարող է լինել Կրիշտիանու Ռոնալդուին ու Լիոնել Մեսսիին այստեղ բերելը: Նրանք իրենց կարիերան կարող են ավարտել ՄԼՍ-ում՝ Մեքսիկայում կամ ԱՄՆ-ում: Մեքսիկայի ու ԱՄՆ-ի ներուժը շատ մեծ է: Եթե կարողանանք […]

̰
Հայաստանի հավաքականը 100 տոկոսանոց արդյունք գրանցած 10 թիմերի շարքում է

23:21 29.03.2021

Աշխարհի 2022 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական փուլի 2-րդ տուրի արդյունքներով` 10 հավաքական ցույց է տվել հարյուր տոկոսանոց ցուցանիշ՝ առաջին երկու խաղերում տանելով երկուական հաղթանակ: Այդ հավաքականների թվում է նաև մեր ընտրանին, որը 6 միավորով կիսում է խմբում առաջին հորիզոնականը Գերմանիայի ընտրանու հետ: 100 տոկոսանոց արդյունք են գրանցել նաև Շվեդիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Դանիայի, Թուրքիայի, Չեռնոգորիայի, […]

̰
Գիտեինք, որ հանդիպումները Գերմանիայի և Հայաստանի հետ շատ բարդ են լինելու. Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

23:11 29.03.2021

Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Տոր Վիդարսոնը մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանուց կրած պարտությունը: «Այսպիսի արդյունք է գրանցվում, եթե դու առաջին գոլը չես խփում կամ քիչ գոլային պահեր ես ստեղծում: Փակ խաղ էր: Մենք գիտեինք, որ Հայաստանը լավ մարզավիճակում է, իսկ ֆուտբոլիստները հաղթանակի մեծ ցանկություն ունեն: Հանդիպումից առաջ նշում էինք, որ հայերը վստահ […]

̰
Հարցվածների 2/3-ը հավատում է, որ Հայաստանը կլինի Գերմանիայի հիմնական մրցակիցը J խմբում. ՖԻՖԱ

22:48 29.03.2021

ՖԻՖԱ-ն ինստագրամյան իր էջի սթորիներ բաժնում հարցում է անցկացնում. «Կլինի՞ Հայաստանի հավաքականը Գերմանիայի հիմնական մրցակիցը J խմբում»: Հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը դրական է պատասխանել հարցին, իսկ 32 տոկոսը՝ բացասական: Նաև ՖԻՖԱ-ի թվիթերյան էջը շնորհավորել է Հայաստանին Իսլանդիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: «Եկեք ծափահարենք Հայաստանին: Նրանք հաղթեցին Իսլանդիային և իրենց պատմության մեջ առաջին անգամ […]

̰
Նրանք հաղթում էին գնդակի համար բոլոր մենամարտերում. Իսլանդիայի հավաքականի ավագը` Հայաստանի ընտրանու մասին

22:37 29.03.2021

Իսլանդիայի հավաքականի ավագ Աարոն Գունարսոնը մեկնաբանել է ԱԱ 2022 ընտրական փուլում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը: «Հայաստանի հավաքականը կռվում էր դաշտում: Նրանք հաղթում էին գնդակի համար բոլոր մենամարտերում: Մենք վատագույնն էինք ու արժանի չէինք ոչնչի, քանի որ այս խաղից ոչինչ չհասկացանք: Մենք թիմային խաղ չցուցադրինք», – ասել է Գունարսոնը:

̰
Շատ ենք հպարտանում մեր երկրպագուներով. Կապառոսի թվիթերյան գրառումը

22:25 29.03.2021

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակին: «2-րդ անընդմեջ հաղթանակն ԱԱ 2022-ի ընտրական փուլում: Մեր տղաներն անհավանական աշխատանք կատարեցին երկրպագուների աչքի առաջ, որոնց էլ նվիրում ենք այս հաղթանակը: Շատ ենք հպարտանում նրանցով»,- գրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: ??- ??. Segundo partido de Clasificación […]

̰
Մեզնից յուրաքանչյուրը ավագի թևկապը կնետեր մրցավարի դեմքին. Ռոնալդուի քույրը պաշտպանել է նրան հայտնի միջադեպից հետո

22:17 29.03.2021

Կրիշտիանու Ռոնալդուի քույրը` Կատյա Ավեյրուն, խոսել է եղբոր՝ Սերբիայի հետ խաղում չարձանագրած գոլի և դրան հաջորդած միջադեպի մասին: «Կրիշտիանուն ազգի խորհրդանիշն է։ Պորտուգալիային սկանդալային կերպով թալանեցին։ Կրիշտիանուն, որը մաքուր գոլ խփեց վերջին րոպեին, բոյկոտեց: Նա ցույց տվեց, որ գնդակը 30 սմ-ով հատել է դարպասային գիծը: Զայրանալով իր հայրենիքի նկատմամբ անարդար վերաբերմունքից` նա ավագի թևկապը նետեց […]

̰
Աննախադեպ արդյունք. Տիգրան Բարսեղյանը լավագույնն է ԱԱ 2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում

22:05 29.03.2021

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել ֆուտբոլի ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 2-րդ տուրում: Այս մասին հաղորդում է եվրոպական գոտու ընտրական մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը՝ ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի՝ FedEx Performance Zone-ի վիճակագրությունը: Տիգրան Բարսեղյանին հաջորդում են Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաշ Պրովոդն ու Դանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Դամսգորը: ?? Tigran Barseghyan ?? Lukáš Provod ?? […]

̰
Ռոնալդուի գոլը չարձանագրած մրցավարը ներողություն է խնդրել Պորտուգալիայի ամբողջ հավաքականից

21:51 29.03.2021

Մրցավար Դանի Մակկելին ներողություն է խնդրել ԱԱ-2022-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Սերբիայի հետ խաղում խփած գնդակը չարձանագրելու համար: «Համաձայն ՖԻՖԱ-ի քաղաքականության՝ այն , ինչ ես կարող եմ ասել ներողությունն է՝ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշից և իր ամբողջ թիմից՝ տեղի ունեցածի համար։ Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք։ Երբ […]

̰
Մբապեն չի մասնակցի օլիմպիական խաղերին

21:37 29.03.2021

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է չմասնակցել Օլիմպիական ֆուտբոլային մրցաշարին։ Ֆրանսիացին սկզբում մտադիր է եղել մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն ֆուտբոլային մրցաշարի և Եվրոպայի առաջնության հետաձգումից հետո որոշել է հրաժարվել։ Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Ամառային Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 21-ից օգոստոսի […]

̰
Հայկ Մարտիրոսյանը համալրել է ՀՀ հավաքականը

21:29 29.03.2021

Հայաստանի շախմատի հավաքականի թափուր տեղի համար ընտրական մրցաշարում հաղթել է Հայկ Մարտիրոսյանը: Այսպիսով` Հայկը համալրել է տղամարդկանց հավաքականի կազմը: Նա 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: 4 միավորով 2-րդ տեղն է գրավել Սամվել Տեր-Սահակյանը: Մանուել Պետրոսյանը 3,5 միավորով եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ մրցաշարի կեսից առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էր մրցելույթները Արման Փաշիկյանը:

̰
Նա անհավանական տաղանդ է․ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանը՝ Զախարյանի մասին

21:22 29.03.2021

Մոսկվայի «Դինամոյի» և Խորվաթիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նիկոլա Մորոն խոսել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայազգի հարձակվող Արսեն Զախարյանի մասին․ «Նա անհավանական տաղանդ է, 17 տարեկանում գոլեր է խփում հիմնական թիմի կազմում։ Ակնհայտ է, որ նրանից հիանալի ֆուտբոլիստ դուրս կգա։ Իհարկե, նա դեռ աշխատելու տեղ ունի, պետք է փորձի գոհ չլինել իրենից երկու-երեք լավ խաղից հետո։ […]

̰
Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են

21:07 29.03.2021

Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են: Հոնդուրասը և Մեքսիկան դարձան Oլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի վերջին մասնակիցները: Նախկինում Օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Իսպանիան, Նոր Զելանդիան, Եգիպտոսը, Կոտ դ’Իվուարը, Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, Սաուդյան Արաբիան, Հարավային Կորեան, Արգենտինան և Բրազիլիան: Բացի այս հավաքականներից, Ճապոնիայի ազգային հավաքականը կմասնակցի մրցաշարին որպես հյուրընկալող երկիր: Ֆուտբոլի […]

̰
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի

18:40 29.03.2021

Հայաստանի բռնցքամարտի  հավաքականը կմասնակցի Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 8 բռնցքամարտիկ՝ 52 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու […]

̰
Օզբիլիսի գոլը ճանաչվել է ՌՊԼ-ի տասնամյակի հեռահար հարվածով խփված լավագույն գոլ

18:22 29.03.2021

Արաս Օզբիլիսի գոլը «Կուբանի» կազմում ճանաչվել է ՌՊԼ-ի տասնամյակի հեռահար հարվածով լավագույն գոլը։ Այդ մասին հայտնում է ՌՊԼ մամուլի ծառայությունը։ Օզբիլիսը միանում է այն ֆուտբոլիտներին, որոնց գոլերը ճանաչվել են լավագույնը տարբեր կատեգորիաներում։ Նրանք բոլորը կմրցակցեն ՌՊԼ-ի տասնամյակի լավագույն գոլի հեղինակ ճանաչվելու համար։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Тинькофф РПЛ (@premierliga)  

̰
Իսլանդիայի հավաքականին հաղթեց ամբողջ հայ ժողովուրդը. Դավիդ Յուրչենկոյի հարցազրույցը ՀՖՖ-ին

18:08 29.03.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա  խաղից հետո տպավորություններով է կիսվել դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։ «Իհարկե, դիտել էինք իսլանդացիների խաղը։ Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու՝ պայքարի, լարվածության տեսանկյունից։ Գիտեինք, որ նրանք կվազեն ու շատ օդային փոխանցումներ կկատարեն։ Փառք Աստծո, մեզ համար ամեն ինչ հաջող ավարտվեց։ 2 գեղեցիկ գոլ խփեցինք ու հաղթեցինք։ Շատերն այսօր ցավում էին մեզ համար […]

̰
Շատ կարևոր էր տեսնել այսքան մարդու ժպիտներ. Տիգրան Բարսեղյանի հարցազրույցը ՀՖՖ-ին

17:53 29.03.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա խաղից հետո տպավորություններով է կիսվել հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ «Առաջին րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք, քանի որ այդ նպատակով էլ մտել էինք խաղադաշտ։ Գոլը երևի իմ ոճով հարվածեցի, մի քիչ էլ բախտս բերեց։ Ֆանտաստիկ խաղ ստացվեց։ Իմ գոլն էլ, Բայրամյանինն էլ շատ լավը ստացվեց, ու մենք արժանի էինք հաղթանակի։ Հիմա […]

̰
Անհավանական աջակցություն էր, խելահեղ մթնոլորտ. Բայրամյանը՝ Հայաստան-Իսլանդիա խաղի մասին

17:42 29.03.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա խաղից հետո տպավորություններով է կիսվել Խորեն Բայրամյանը. «Մենք հակագրոհեցինք, ես փոխանցում ստացա, գնացի դեպի կենտրոնական պաշտպանը։ Կարողացա շրջանցել նրան և հարվածել հեռավոր անկյունը։ Մենք հարձակման գծի խաղացողն ենք և պարտավոր ենք օգտագործել մեր պահերը։ Ամեն ինչ լավ է, ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել և օգնել հավաքականին։ Բոլոր տղաները կռվեցին, ներդրեցին […]

̰
Մխիթարյանն այսօր բուժզննում է անցնում

17:30 29.03.2021

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր Villa Stuar բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում, որից հետո պարզ կլինի, թե երբ նա կվերադառնա մարզադաշտ։ Այդ մասին հայտնում է Football Italia-ն։ Հռոմեական ակումբում հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կվերականգնվի և պատրաստ կլինի Եվրոպա լիգայի՝ «Այաքսի» դեմ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/8 […]

̰
Իտալիայի հավաքականի նոր ռեկորդը

17:21 29.03.2021

Իտալիան գոլ բաց չի թողել վեցերորդ անընդմեջ խաղում, ընդ որում, դրանք բոլորն էլ ավարտել է հաղթանակով: Սա Իտալիայի հավաքականի պատմության մեջ լավագույն արդյունքն է: Մանչինիի սաները գերազանցել են Իտալիայի ազգային հավաքականի նմանատիպ հաջողությունը 1972-1974 թվականներին: Իտալացիները նաև իրենց անպարտելի հանդիպումների շարքը հասցրեցին 24 խաղի: 2006 թվականից ի վեր սա լավագույն ցուցանիշն է:

̰
BACK_TO_TOP