17:08 29.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի տարած հաղթանակին անդրադարձել է ՖԻՖԱ-ն: «Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին»,- ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ խմբի մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Գերմանիայի և Հայաստանի հավաքականները: Թեգ
16:58 29.03.2021
ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Պորտուգալիայի և Սերբիայի ազգային հավաքականների 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղի ավարտին տեղի ունեցած սկանդալի հետ: Հիշեցնենք, որ մրցավարները սխալմամբ չէին հաշվել Կրիշտիանու Ռոնալդուի գոլը՝ համարելով, որ գնդակը հարվածելուց հետո ամբողջովին չի հատել դարպասի գիծը: Արդյունքում խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2: Հանդիպումից հետո գլխավոր մրցավար Դենի Մաքքելին ընդունել է սխալը […]
16:42 29.03.2021
Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում շնորհավորել է Հայաստանի հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում տարած հաղթանակի համար։ «Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականին երևանյան հիանալի խաղի կապակցությամբ: Մենք փորձեցինք, բայց պետք է ավելի լավ աշխատենք։ Շնորհակալություն գեղեցիկ խաղի համար… կհանդիպենք հոկտեմբերին»,- ասված է Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
16:37 29.03.2021
Լեգենդար ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբայի որդին՝ Այզեկը, հաղթանակ է բերել իր թիմին՝ «Ֆոլյորե Կարատեզեին», «Կարոնեսի» դեմ խաղում: Այզեկի թիմը հանդես է գալիս Իտալիայի D սերիայի 26-րդ տուրի խաղում: Այս գնդակն առաջինն էր 20-ամյա Այզեկ Դրոգբայի համար: Նա ընդամենը երրորդ խաղն անցկացրեց թիմի կազմում: ⚽️ MERAVIGLIOSAMENTE ISAAC DROGBA ? La prima rete in Italia di Isaac #Drogba, […]
14:44 29.03.2021
Լոնդոնի «Արսենալի» կադրերի բաժնի նախկին ղեկավար Սվեն Միսլինտատը կարծիք է հայտնել ակումբի նախկին կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին. «Միկին լավ օգնական կլիներ թիմի և մարզիչների համար: Դրան գումարած՝ դուք ստանում եք մի խաղացողի, որը խոսում է 7 լեզվով և բոլորի հետ շփվում է: Նա շատ պրոֆեսիոնալ ու հիանալի մարդ է, աշխատասեր է, օրինակ […]
14:23 29.03.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են: Ընդ որում, դրանք սպառված են եղել խաղի մեկնարկից դեռ մի քանի ժամ առաջ: Հիշեցնենք, որ նախատեսված է եղել վաճառել տոմսերի ընդամենը 30 տոկոսը: COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ մարտի 31-ին կայանալիք Հայաստան-Ռումինիա հանդիպմանը ևս կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» […]
14:07 29.03.2021
Ռուսաստանցի գեղասահորդուհի Աննա Շերբակովան դարձել է Ստոկհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության չեմպիոն: Շերբակովան վաստակել է 233,17 միավոր: Երկու ծրագրերի արդյունքների համաձայն՝ երկրորդ տեղը զբաղեցրել է Ելիզավետա Տուկտամիշևան (220.46), երրորդը՝ Ալեքսանդրա Տրուսովան (217.2), որը կարճ ծրագրից հետո 12-րդն էր: Հատկանշական է, որ բոլոր այս մարզուհիները ներկայացնում են Ռուսաստանը։
13:49 29.03.2021
Աշխարհի 2022 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլ երկրորդ տուրում Ռումինիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Գերմանիայի հավաքականը նոր բացառիկ ցուցանիշ գրանցեց: Բունդեսթիմը աշխարհի առաջնության ընտրական փուլերում անպարտելի խաղերի շարքը հասցրեց 35-ի: Դա նշանակում է, որ ընտրական փուլերում Գերմանիան չի պարտվել արդեն 20 տարի: Վերջին անգամ գերմանացիները աշխարհի գավաթի որակավորման փուլում պարտվել են 2001-ի սեպտեմբերին Անգլիային՝ 1:5 […]
13:37 29.03.2021
Թբիլիսիում անցկացվել է ձյուդոյի Մեծ սաղավարտի հերթական մրցաշարը, որին մասնակցել է նաև Ֆերդինանդ Կարապետյանը: Հայաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչը գրավել է 7-րդ տեղը: Մրցաշարը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։ Թբիլիսիի մրցաշարին մասնակցել է 464 ձյուդոիստ 80 երկրներից: Մեծ սաղավարտի մրցաշարում Կարապետյանը երեք հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով Իսրայելի, Ավստրիայի և Մոնղոլիայի ներկայացուցիչների նկատմամբ, սակայն զիջել է […]
13:29 29.03.2021
Գեղասահքի հայազգի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի սանը երրորդ անգամ անընդմեջ դառնում է աշխարհի չեմպիոն: Ամերիկացի գեղասահորդ Նաթան Չենը, որը կարճ ծրագրից հետո երրորդն էր, հսկայական տարբերությամբ է հաղթել երկրորդ և երրորդ տեղը գրաված ճապոնացի գեղասահորդներին: 1.Նաթան Չեն (ԱՄՆ) – 320.88 2.Յումա Կագիյամա (Ճապոնիա) – 291.77 3.Յուզուրու Հանյու (Ճապոնիա) – 289.18 4.Շոմա Ունո (Ճապոնիա) – 277.44 5.Միխայիլ […]
13:16 29.03.2021
Հայաստանի երեք ներկայացուցիչ մասնակցել է Անատոլի Խառալամպիևի սամբոյի միջազգային հուշամրցաշարին։ Այն հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Հայտավորված էին 21 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչներ: Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը 1/4-րդ փուլում հաղթել է մոլդովացի Յուլյան Արապանին, իսկ կիսաեզրափակչում՝ ռուսաստանցի Ալեքսեյ Կուզմենկոյին: Եզրափակչում Մխիթարյանի մրցակիցը ղրղզստանցի Ազատ Ամանբեկովն էր, որին Գրիգորը զիջել է նվազագույն՝ 2-3 հաշվով: […]
11:38 29.03.2021
Իսլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանը հետևյալ կարծիքն է հայտնել․ «Շատ լարված հանդիպում էր, մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, քանի որ գիտեինք, որ մեզ դիմակայելու է բավականին զորեղ մրցակից: Մենք բավականին կազմակերպված ու գրագետ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Պաշտպանությունում գրեթե անսխալ գործեցինք ու մրցակցին գրեթե հնարավորություն չտվեցինք։ Շատ կարևոր հաղթանակ […]
11:20 29.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Տիգրան Բարսեղյանը: Խաղին մասնակցած ֆուտբոլիտներին գնահատել է WhoScored հեղինակավոր կայքը։ Տիգրան Բարսեղյանը ստացել է առավելագույն միավորը՝ 8,4: Խորեն Բայրամյանն ու Սոլոմոն Ուդոն ստացել են 7,5 միավոր:
11:11 29.03.2021
Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսում է երկու անընդմեջ հաղթանակով: Այս մասին Թվիթերում հայտնել է աշխարհի առաջնության պաշտոնական էջը: Նշենք նաև, որ արդեն 8 խաղ շարունակ Հայաստանի հավաքականը չի կրել պարտություն: Այդ խաղերից 6-ում մեր ընտրանին հաղթել է, 2-ում՝ ոչ-ոքի խաղացել:
10:38 29.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ: Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել Բուլղարիայի թիմի դարպասը: Շվեդիայի ընտրանին մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթէլ է Կոսովոյի հավաքականին, իսկ Լեհաստանը՝ նույն հաշվով Անդորային: Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները: Ավստրիա – Ֆարերյան կղզիներ՝ 3-1 Իսրայել – Շոտլանդիա՝ 1-1 Սան-Մարինո – […]
10:12 29.03.2021
Եվրոպայի Մ21 տարեկանների 2021 թվականի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի երիտասարդական հավաքականը 0-2 հաշվով պարտություն է կրել Ֆրնասիայի ընտրանուց: Հանդիպումը կայացել է հունգարական Սոմբատհեյ քաղաքում: Հատկանշական է, որ ֆրանսիացիները երկու գոլն էլ խփել են 11 մետրանոց հարվածներով, ընդ որում՝ երկու 11-մետրանոցն էլ Ռուսաստանի Մ21 հավաքականի դարպասին նշանակվել է Պավել Մասլովի խախտումների արդյունքում: Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայազգի […]
10:05 29.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի հետ ընգրկված Գերմանիայի ընտրանին արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին: 17-րդ րոպեին աչքի ընկավ Գնաբրին: Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի թիմի դարպասը: Այսպիսով, 3-րդ տուրից առաջ Գերմանիայի և հայաստանի հավաքականները 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ 2 օր անց […]
22:10 28.03.2021
Ֆուտբոլի ազգային առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2:0 հաշվով։ 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: […]
21:39 28.03.2021
Հայաստանի հավաքականը տարվա առաջին տնային խաղը է անցկացնում: ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում մեր ընտրանին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Իսլանդիայի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Խորեն Բայրամյանը, փոխարինման դուրս գալով, գրավել է Իսլանդիայի դարպասն ու հաշիվը դարձրեց 2-0: Ավելի վաղ հաշիվը բացել էր Տիգրան Բարսեղյանը:
20:53 28.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Իսլանդիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել։ Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին հայ ֆուտբոլիտներն ավելի շատ էին տիրում գնդակին ու ավելի վտանգավոր էին գործում, սակայն լուրջ սպառնալիք մրցակցի դարպասի մոտ, Կապառոսի թիմին այդպես էլ չհաջողվեց ստեղծել։Հաղորդում […]
19:40 28.03.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Մունդիալի որակավորման փուլի Իսլանդիայի դեմ խաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Հերթական կարևոր հանդիպումը Իսլանդիայի դեմ: Հաջողություն տղաներ»: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի […]
16:57 28.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբում Խորվաթիայի հավաքականն ընդունել էր Կիպրոսի ընտրանուն ու նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Գոլը առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ խփել է Պասալիչը։ Տուրի մյուս խաղերում Բելառուսը 4-2 հաշվով առավելության է հասել Էստոնիայի նկատմամբ, Նիդերլանդներլ էլ 2-0 հաշվով հաղթել են Լատվիայի ընտրանուն:
16:40 28.03.2021
Պորտուգալիայի հավաքականի հարձավող Կրիշտիանու Ռոնալդուն Սերբիայի դեմ խաղում իր խփած գոլը մրցավարի չարձանագրելուց հետո ավագի թևկապը նետել է խոտածածկին: Ռոնալդուն տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավել է դարպասը, բայց Սերբիայի հավաքականի պաշտպաններից մեկը գնդակը դուրս է բերել դարպասից: Պորտուգալացի ֆուտբոլիստները փորձել են մրցավարին բացատրել, որ գնդակը հատել է դարպասային գիծը, սակայն վերջինս գոլը չի արձանագրել: Մրցավարի […]
16:20 28.03.2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Իսլանդիայի հետ խաղից առաջ հանդիպել է ֆուտբոլիստների հետ: Տեսանյութը Կապառոսը հրապարակել է Instagram-ի իր էջում: Կապառոսը, դիմելով ֆուտբոլիստներին, ասել է, որ իրենք իսկական կոլեկտիվ են. «Լիխտենշտեյնի հետ խաղից հետո դուք ապացուցեցիք, որ իսկական կոլեկտիվ եք, համախմբած եք, դուք ընկերների մի խումբ եք»,- ասել է […]
16:07 28.03.2021
ՀՖՖ-ի՝ Թվիթերյան էջում հումորային գրառում է հայտնվել ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Իսլանդիայի հետ այսօր կայանալիք խաղից առաջ. «Ի՞նչ անել, երբ դու իսկական վիկինգի ես նման, ու խաղալու ես Իսլանդիայի հավաքականի դեմ»,- գրել է ՀՖՖ-ն՝ հրապարակելով Ալեքսանդր Կարապետյանի լուսանկարը: Hey Siri, what to do, if you look like a real Viking and you’re playing against […]
15:55 28.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականն ընդունել էր Սլովենիայի ընտրանուն: Խաղն ավարտվել է ռուսների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ 26-րդ րոպեին հաշիվը բացել է Արտյոմ Ձյուբան։ 9 րոպե անց նա երկրորդ գնդակն է խփել, որից անմիջապես հետո սլովենացիները կրճատել են հաշվի տարբերությունը: Ռուսներն այժմ 6 միավորով H խմբի առաջատարն են:
15:45 28.03.2021
ԱԱ 2022ի նախընտրական փուլի H խմբում Մալթայի հավաքականը հաջող խաղ է ցուցադրել Սլովակիայի ընտրանու հետ հանդիպմանը: Ընդորում խաղն անցել է Սլովակիայում: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Ի դեպ, Մալթայի ընտրանին առաջին կեսից հետո հաղթելիս է եղել է 2-0 հաշվով: E խմբում Չեխիան սեփական հարկի տակ ընդունել է Բելգիային: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
15:23 28.03.2021
Football Italia-ն կազմել է Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց` ակումբների հետ պայմանագրի ժամկետը կավարտվի 2021-ի հունիսին: «Ատալանտա»․Մարկո Սպորտիելո, Ֆրանչեսկո Ռոսսի, «Ինտեր»․Դանիլո Դ’Ամբրոզիո, Ալեքսանդր Կոլարով, Էշլի Յանգ, Անդրեա Ռանոկիա, Դանիելե Պադելի, «Յուվենտուս»․Ջորջիո Կյելինի, Ջանլուիջի Բուֆոն, Կառլո Պինսոլիո, «Լացիո»․Մատեո Մուսաչիո, Ստեֆան Ռադու, Մարկո Պարոլո, Սենադ Լուլիչ, Մարկո Ալիա, «Միլան». Ջանլուիջի Դոննարումա, Անտոնիո Դոննարումա, Զլատան Իբրահիմովիչ «Նապոլի»․ […]
15:05 28.03.2021
Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիան մրցակցի հարկի տակ 2-2 է խաղացել Սերբիայի հետ: Առաջին կեսում երկու գոլի հեղինակ է դարձել պորտուգալացի Դիոգու Ժոտան, սակայն երկրորդ կեսում սերբերը կարողացել են հավասարեցնել հաշիվը: Հատկանշական է , որ Սերբիան խաղն ավարտել է 10 հոգով. Նիկոլա Միլենկովիչը հեռացվել է խաղադաշտից՝ վիճարկելով մրցավարի որոշումը, որը խախտում էր արձանագրել […]