TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Իսկապես մեզ տանն ենք զգում. Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանը ՀՖՖ-ին

14:25 28.03.2021

Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը արձագանքել է ՀՖՖ-ի երեկվա հումորային գրառմանը: Հրապարակելով ձյունառատ «Հանրապետական» մարզադաշտից տեսանյութ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր իսլանդացիներին հետևյալ խոսքերով՝ «Բարի գալուստ … տո՞ւն»: «Շնորհակալ ենք մեզ ընդունելու համար: Իսկապես մեզ տանն ենք զգում»,- ասվում է Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերայն գրառման մեջ:  

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից ակումբների ներկայացուցիչներին

14:10 28.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից թիմերի նախագահներին, մարզիչներին և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական լիգայի ձևաչափի, մասնակիցների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ մրցաշարը մարզասերների […]

̰
Ի՞նչ գույների մարզաշապիկներով կխաղան Հայաստանի և Իսլանդիայի հավաքականները

13:25 28.03.2021

ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը այսօր՝ մարտի 28-ին, սեփական հարկի տակ կընդունի Իսլանդիայի ընտրանուն: Իսլանդիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ կարմիր մարզաշապիկով: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպման մեկնարկը՝ 20։00-ին։

̰
Ջավախքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը մրցակցին հաղթել է հենց առաջին ռաունդում

13:00 28.03.2021

Մարտի 27-ին Երևանի Դինամո մարզադահլիճում կայացել է ջավախքցի բռնցքամարտիկ Նաիր Մելիքյանի և իրանցի մարզիկ Աբդոլլա Անսարիի մենամարտը, որտեղ  Նաիր Մելիքյանը  փայլուն հաղթանակ է գրանցել։ Ջավախքցի բռնցքամարտիկը հանդես է եկել 71 կգ քաշային կարգում: Մրցաշարի հենց սկզբից հայտարարել են, որ Նաիրն արդեն պայմանագիր է կնքել UFC  կազմակերպության հետ: Այս մրցաշարը ջավախքցի բռնցքամարտիկը նվիրել է վերջին Արցախյան […]

̰
Շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա. Կապառոս

22:18 27.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ Իսլանդիայի ընտրանին ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է: «Մենք խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա: Իսլանդիան ֆիզիկապես շատ լավ է պատրաստվել: Եվ այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ հանդիպումից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաղային մամուլի ասուլիսին ասել է մասնագետը: Կապառոսն անդրադարձավ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել

21:36 27.03.2021

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա խաղին ընդառաջ` մարտի 27-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը: Լիխտենշտեյն մեկնած ֆուտբոլիստներին այսօր միացավ և մարզմանը մասնակցեց Էդուարդ Սպերցյանը: Վաղվա հանդիպմանը չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: Թիմի հայտացուցակը հայտնի կդառնա մարտի 28-ի առավոտյան: ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել։

̰
Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանդիայի դեմ խաղին

19:23 27.03.2021

այաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանիայի և Ռումինիայի դեմ առաջիկա խաղերին: «Այժմ վերականգնողական փուլում եմ: Իսլանդիայի դեմ խաղին չեմ մասնակցի: Հաջորդ խաղին ևս մեծ է հավանականությունը, որ չեմ լինի: Թիմում ընդհանուր մթնոլորտը շատ լավ է»,-  նախաղային մամուլի ասուլիսին ասել է Ղազարյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում […]

̰
«Ավելի ուժեղ է, քան ես այդ տարիքում» Արշավինը՝ Արսեն Զախարյանի մասին 

18:35 27.03.2021

  Ռուսաստանի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը բարձր է գնահատել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի տաղանդը:   Մարտի 25-ին Զախարյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի ամենաերիտասարդ ռմբարկուն: Ռուսաստանի հավաքականը 4: 1 հաշվով հաղթեց Իսլանդիայի ազգային հավաքականին:   «Իհարկե, նա մեծ տաղանդ է: Իմ ուշադրությունը գրավեց, երբ տեսա, թե ինչպես […]

̰
Բարի գալուստ… տո՞ւն. ՀՖՖ-ի հումորային գրառումը՝ ուղղված իսլանդացիներին

16:20 27.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թվիթերյան իր էջում հումորային գրառում է կատարել՝ դիմելով Իսլանդիայի հավաքականին. «Բարի գալուստ… տո՞ւն»,-գրել է ՀՖՖ-ն՝ նկատի ունենալով Երևանում տեղացող առատ ձյունը, որը հոգեհարազատ է իսլանդացիներին: ??@footballiceland, Welcome to … home?????#ARMISL???? #Armenia #ArmenianNT #Հայաստան #EQ #EuropeanQualifiers #WC2022 pic.twitter.com/OmuPZ8vuFh — Official Armenian FF (@OfficialArmFF) March 27, 2021

̰
Ես դուրս եմ գալիս սոցիալական կայքերից. Թիերի Անրի

16:16 27.03.2021

Ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Թիերի Անրին կփակի իր բոլոր էջերը սոցիալական ցանցերում, քանի դեռ պատշաճ լուծում չի ստանա վիրավորանքների խնդիրը: «Ես դուրս եմ գալու սոցիալական կայքերից այնքան ժամանակով, քանի դեռ իշխող մարդիկ չեն կարգավորում իրենց ծրագրերը նույն էներգիայով և կոշտությամբ, որով այժմ խախտում են հեղինակային իրավունքները: Ռասիզմի, բռնության և հոգեբանական վիրավորանքների մեծ քանակությունը չափազանց թունավոր է: […]

̰
Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը. Արայիկ Հարությունյանը՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մասին

15:47 27.03.2021

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» կառուցման թեմային. «Շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում՝ վերջին տասնամյակներում: Մոտ 5 միլիարդ դրամ արժողությամբ համալիրը կունենա տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր: […]

̰
Ես ոչ մի վատ բան չեմ ասել ո՛չ Հայաստանի ազգային հավաքականին, ո՛չ երկրին, ո՛չ էլ երկրպագուներին. Նաիր Տիկնիզյանի արձագանքը հայ երկրպագուներին

15:41 27.03.2021

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է իր խոսքերը Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի՝ Իսլանդիայի հետ խաղից հետո։ Հիշեցնենք, նա խաղից հետո տեսախցիկի մոտ ասել էր. «Թող Ռուսաստանի Մ-21 հավաքականը վերանվանեն Հայաստանի հավաքական»։ Հայ ֆուտբոլիստների գոլերը նկատի ունենալով՝ Տիկնիզյանը ցանկացել է ասել, որ Ռուսաստանի Մ-21 հավաքականը կարելի է վերանվանել Հայաստանի հավաքական։ «Իսլանդիայի […]

̰
Ոչինչ չի ստիպի ինձ վերադառնալ UFC. Հաբիբ Նուրմագոմեդով

23:36 26.03.2021

UFC-ի թեթև քաշային չեմպիոնի գոտին կրող Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է կարիերան շարունակելու հավանականության մասին: Նրա խոսքով ՝ այս պահին չունի որևէ դրդապատճառ վերսկսելու կարիերան և բանակցություններ վարելու նոր մենամարտի համար: «Ոչինչ չի ստիպի ինձ վերադառնալ UFC: Ես այլևս չեմ կռվելու: Մենք հանդիպեցինք Դեն Ուայթի հետ, մի քանի առիթներով խոսեցինք այդ մասին: Մեր վերջին ընթրիքի ժամանակ […]

̰
«Բորուսիան» հսկայական հրաժարագին է սահմանել Հոլանդի համար և այդպիսով փորձում է հեռու պահել նրանից թոփ ակումբներին

22:23 26.03.2021

Դորտմունդի «Բորուսիան» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար սահմանել է 180 միլիոն եվրո տրանսֆերային արժեք: Այս մասին հաղորդում է ESPN-ը: «Բորուսիայում» կարծում են, որ նման գինը թոփ ակումբներին հեռու կպահի նորվեգացուց, ինչը թիմի լավագույն ռմբարկուին թույլ կտա ևս մեկ տարի մնալ ակումբում: Դորտմունդցիները նմանատիպ մարտավարություն էին կիրառել նաև նախորդ ամռանը, երբ մի շարք թիմեր հետաքրքրված էին […]

̰
Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Բելառուս-Էստոնիա հանդիպման տեսուչ

21:42 26.03.2021

Մարտի 27-ին Մինսկում կկայանա ԱԱ 2022թ․ որակավորման E խմբի Բելառուս-Էստոնիա հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։

̰
Կարեն Գիլոյանը  բուհերի ներկայացուցիչների հետ քննարկել է ուսանողական սպորտի զարգացումը

21:37 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարտի 26-ին ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու համար ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր տարբերակները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ […]

̰
Հայաստանի հավաքականը համալրելու ամենամեծ շանսերն ունի Հայկ Մարտիրոսյանը

20:59 26.03.2021

3 հայ  շախմատիստ այս օրերին պայքարում  են ազգային հավաքականում տեղ գրավելու համար:  Արման Փաշիկյանը, առողջական խնդիրների պատճառով, դուրս է եկել մրցաշարից:  Այժմ պայքարը շարունակում են Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Շախմատիստները խաղում են շրջանաձև մրցակարգով: Կայացել է 5 տուր: 4 միավորով առաջատարը Հայկ Մարտիրոսյանն է: 3-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը: […]

̰
Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում

20:32 26.03.2021

Հովհաննես Համբարձումյանը Whoscored-ի վարկածով ճանաչվել է Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպման լավագույն խաղացող: Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպանն արժանացել է 8.6 գնահատականի և ընդգրկվել նաև տուրի խորհրդանշական հավաքականում: Համբարձումյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և ստացել դեղին քարտ: Նրա վաստակած տուգանային հարվածից հետո Հայաստանի հավաքականը խփել էր […]

̰
«Ռոման» որոշել է հրաժեշտ տալ 30-ից բարձր տարիքի ֆուտբոլիստներին, բացի Մխիթարյանից և Սմոլինգից.  La Gazzetta dello Spor

20:15 26.03.2021

«Ռոմայի» ղեկավարությունը որոշել է տարիքային սահմանափակումների քաղաքականություն վարել  և շեշտը դնել   երիտասարդ խաղացողների վրա: Ակումբը որոշել է հրաժեշտ տալ 30-ից բարձր տարիքի ֆուտբոլիստներին: Թիմի միայն երկու խաղացողի վրա չեն տարածվելու այդ փոփոխությունները՝ Հենրիխ Մխիթարյանի և Քրիս Սմոլինգի: Այս մասին  գրում է La Gazzetta dello Sport-ը: Դարպասապահներից հեռացողների թվում է Անտոնիո Միրանտեն:  Ամռանը սպառվելու են Ժուան […]

̰
Հայաստան – Իսլանդիա հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները

19:47 26.03.2021

2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իսլանդիա հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարներ: Մարտի 28-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Էնեա Ջորջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկաջը և Ռեջդի Ավդոն: Այս մասին hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հայաստան – Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հիշեցնենք, որ […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է Եվրասիական լիգայի մասնակից ակումբների ներկայացուցիչներին

19:26 26.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի մասնակից թիմերի նախագահներին, մարզիչներին և Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական լիգայի ձևաչափի, մասնակիցների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ մրցաշարը մարզասերների […]

̰
11 ակումբի ազգային արտոնագիր է շնորհվել. ՀՖՖ

19:16 26.03.2021

ՀՖՖ գրասենյակում կայացավ Ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նիստի ընթացքում քննության էին դրվել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և ՀՀ Առաջին խմբի 2020/2021 թթ. առաջնությունում հանդես եկող «Սևան» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների, […]

̰
Իբրահիմովիչն իրեն Շվեդիայի թագավոր է «հռչակել»

18:32 26.03.2021

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրի՝ Վրաստանի դեմ խաղից հետո ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու իրեն անվանել Շվեդիայի նոր թագավոր։ «Կառլ XVII Գուստավ»,- գրել է Իբրահիմովիչը։ Հատկանշական է, որ Շվեդիայի ներկայիս թագավորը Կառլ XVI Գուստավն է։ Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականին շվեդները հաղթեցին նվազագույնը 1-0 հաշվով, իսկ Իբրահիմովիչը դարձավ գոլային […]

̰
Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն

17:16 26.03.2021

Հայաստանի Մ21 հավաքականը ընկերական խաղում պարտվեց Բելառուսի իրենց հասակակիցներին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում լավ հնարավորություններ ունեին մրցակցի դարպասը գրավելու, իսկ մի քանի անգամ էլ հաջող խաղաց հյուրերի դարպասապահը: Առաջին խաղակեսի միջնամասում Բելառուսի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ, սակայն խաղակեսի վերջին րոպեներին Սերոժ Թիթիզյանը տուգանային գեղեցիկ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի […]

̰
Հրապարակվել է վերջին տասնամյակի լավագույն ազգային առաջնությունների վարկանիշային աղյուսակը

16:35 26.03.2021

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է վերջին տասնամյակի լավագույն ազգային առաջնությունների վարկանիշային աղյուսակը: 2011-2020 թվականների արդյունքով՝ աշխարհի լավագույն ազգային առաջնություն է ճանաչվել Լա լիգան՝ ստանալով 11988 վարկանիշային միավոր: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1. Իսպանիա (11988 միավոր) 2. Անգլիա (10498) 3. Բրազիլիա (9851) 4. Իտալիա (9787,5) 5. Գերմանիա (9118) 6. Արգենտինա (8639) […]

̰
Հայաստան Մ21-Բելառուս Մ21․ ուղիղ հեռարձակում

16:11 26.03.2021

Հայաստանի Մ21 հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնում Բելառուսի իր հասակակիցների թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունենում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է:  

̰
Առաջին խաղակեսից հետո 1-1. Հայաստան Մ21-Բելառուս Մ21

15:57 26.03.2021

Հայաստանի Մ21 հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնում Բելառուսի իր հասակակիցների թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունենում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է: Նշենք, որ սկզբում աչքի են ընկել հյուրերը, իսկ խաղակեսի վերջում սուր անկյան տակ իրացված գեղեցիկ տուգանային հարվածով հաշիվը հավասարեցրել է Սերոժ Թիթիզյանը:

̰
Ռուսաստանը ՄՕԿ-ին առաջարկում է երկրի օրհներգի փոխարեն օգտագործել Չայկովսկու ստեղծագործությունը

15:43 26.03.2021

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին ուղարկել է առաջարկ՝ Պյոտր Չայկովսկու դաշնամուրի և նվագախմբի 1-ին կոնցերտի հատվածը օգտագործել ՌԴ-ի օրհներգի փոխարեն: «Այս հանդիսավոր մեղեդին տեղին կլինի արարողակարգային միջոցառումների ժամանակ օգտագործելու համար: Չայկովսկին ռուս կոմպոզիտոր է, բայց նրա ստեղծագործությունը մաս է կազմում համաշխարհային երաժշտական ​​ժառանգության: Հետևաբար, սա փոխզիջում է բոլոր կողմերի համար»,- ասել է ՌՕԿ-ի ղեկավար […]

̰
Աննա Սարգսյանը երրորդ տեղն է գրավել կանանց համաշխարհային ուսանողական առցանց առաջնությունում

15:22 26.03.2021

Արագ շախմատի կանանց համաշխարհային ուսանողական առցանց առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աննա Սարգսյանը 6 մասնակիցների մեջ գրավել է մրցանակային 3-րդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Աննան 5 հնարավորից վաստակել է 3 միավոր՝ 1,5 միավորով հետ մնալով ուկրաինուհի Յուլիա Օսմակից: 3,5 միավորով արծաթե մեդալակիր է դարձել լեհ Յուլիա Անտոլակը: Սարգսյանը տարել է 3 հաղթանակ, կրել երկու պարտություն: […]

̰
Իմ թիմը արժանի էր մեկ միավոր վաստակելուն. Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ

15:11 26.03.2021

Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Ստոկլազան կարծիք է հայտնել ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանուց կրած  պարտության մասին: «Պետք է հասկանալ, թե վերջին ամիսների ընթացքում մեր թիմն ինչ դժվարությունների է հանդիպել: Ֆուտբոլիստները պետք է խաղային ռիթմ ձեռք բերեն: Այդուհանդերձ, իմ թիմը խաղադաշտում բոլոր ուժերը ներդրեց, շատ խելացի էր գործում, հետևաբար՝ արժանի էր մեկ միավոր վաստակելուն»,- […]

̰
BACK_TO_TOP