14:36 26.03.2021
Հինգշաբթի՝ մարտի 25-ին, Սլովենիայի Պլանիկա քաղաքում Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ վարժությունների ժամանակ նորվեգացի լեռնադահուկորդ Դանիել-Անդրե Թանդեն ընկնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Հաղորդում է TVP Sport-ը: Թադեն ցատկելու ժամանակ կորցրել է հավասարակշռությունը և վատ վայրէջք կատարել: Մարզիկին պատգարակով տեղափոխել են, այնուհետև ուղղաթիռով տեղափոխել հիվանդանոց: «Դանիել-Անդրե Թանդեի առողջական վիճակն ընկնելուց հետո կայուն է: Նրան ուղղաթիռով տեղափոխեցին Լյուբլյանայի […]
14:10 26.03.2021
Մարտի 27-ին Սոչիում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022թ․ որակավորման H խմբի Ռուսաստան-Սլովենիա հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
13:54 26.03.2021
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է Եվրո 2021-ի խմբային փուլի 1-ին տուրի Իսլանդիայի դեմ խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը հաղթել էր 4-1 հաշվով, իսկ գոլերի հեղինակներ էին դարձել նաև հայազգի ֆուտբոլիստներ Արսեն Զախարյանն ու Նաիր Տիկնիզյանը: «Այս հաղթանակը չի կարելի միանշանակ հեշտ համարել: Դա մեկնարկային խաղ էր մրցաշարում, կար մի […]
13:47 26.03.2021
Ֆրանսիացի Ստեֆանի Ֆրապպորտը և ուկրաինացի Եկատերինա Մոնցուլը կդառնան առաջին կին մրցավարները, որոնք կսպասարկեն Կատարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումները: Այս մասին հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆրանսիացի մրցավարը սպասարկելու է մարտի 27-ին Ամստերդամում Նիդերլանդներ-Լատվիա խաղը, իսկ հաջորդ օրը ուկրաինուհի Եկատերինա Մոնցուլը կլինի Ավստրիայի և Ֆարերյան կղզիների հանդիպման […]
13:13 26.03.2021
Ռուսաստանի Մ21 երիտասարդական հավաքականի 17-ամյա հարձակվող Արսեն Զախարյանը, որը գոլի հեղինակ էր դարձել Իսլանդիայի ազգային ընտրանու հետ Եվրոպայի Մ21 առաջնության խմբային փուլի 1-ին տուրի խաղում (4:1), նոր ռեկորդ է սահմանել: Transfermarkt.de պորտալի փոխանցմամբ՝ գնդակը խփելու պահին Զախարյանը 17 տարեկան 9 ամսական էր: Մինչ այս մրցաշարում ամենաերիտասարդ գոլի հեղինակը բելգիացի կիսապաշտպան Յարի Վերխարենն էր «Անդերլեխտից»՝ 17 […]
12:58 26.03.2021
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Շվեդիայի ազգային հավաքականի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը: Վրաստանի հետ 2022 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի 1-ին տուրի խաղում Իբրահիմովիչը խաղադաշտ է դուրս եկել 39 տարեկան 173 օրական հասակում: Նախորդ ռեկորդը պատկանում էր դարպասապահ Թոմաս Ռավելիին, ով Շվեդիայի ազգային հավաքականում վերջին անգամ խաղացել էր 38 տարեկան 59 […]
12:43 26.03.2021
Եվրոպայի Մ21 տարեկանների երիտասարդական առաջնության խմբային փուլի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը պարտվեց Դանիայի ընտրանուն: C խմբի հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով: Գոլը 75-րդ րոպեին խփեց Անդերս Դրայերը: Հաջորդ խաղը ֆրանսիացիները կանցկացնեն մարտի 28-ին Ռուսաստանի ազգային հավաքականի հետ, որը մեկնարկում հաղթեց Իսլանդիային (4:1)։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան նաև հայազգի Արսեն Զախարյանն ու Նաիր Տիկնիզյանը: […]
12:26 26.03.2021
Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսսին մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի 1-ին տուրի՝ Լեհաստանի դեմ հանդիպումը, որն ավարտվել է 3-3 հաշվով: «Բաց թողած երկու գոլից հետո կարողացանք լուրջ ճնշում գործադրել մրցակցի վրա, բայց վերջում ևս մեկ սխալ թույլ տվեցիք։ Ողջ շաբաթ ես խաղացողներիս ներշնչում էի, որ մի բան կա, որի վրա պիտի հատուկ ուշադրություն դարձնել, […]
11:55 26.03.2021
Արսեն Զախարյանը դարձել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ռեկորդակիր: Հիշեցնենք՝ երեկ նա գոլի հեղինակ էր դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Ռուսաստան – Իսլանդիա խաղում, որն ավարտվել էր 4-1 հաշվով: Այդ պահին Մոսկվայի «Դինամոյի» և ՌԴ հավաքականի կիսապաշտպանը 17 տարեկան էր, 9 ամսական և 27 օրական: Այսպիսով, Զախարյանը դարձել է Ռուսաստանի Մ21 հավաքականի ամենաերիտասարդ […]
11:22 26.03.2021
Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում տեղի ունեցած Ռուսաստան- Իսլանդիա խաղից հետո Նաիր Տիկնիզյանը խաղադաշտից դուրս գալիս տեսախցիկի մոտ ասել է. (Пусть в сборную Армению переименуют U21) «Թող Մ-21 հավաքականը (այսինքն՝ Ռուսաստանի հավաքականը) վերանվանեն Հայաստանի հավաքական»։ Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը այս խաղում դարձել էին գոլերի հեղինակ, իսկ խաղն ավարտվել էր 4-1 […]
11:07 26.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցին: Մասնավորապես Կապառոսին հարցրել են հաջորդ խաղի մեկնարկային կազմի մասին և մարզիչը ասել է, որ դա անիմաստ հարց է, ֆուտբոլիստներն այժմ վերականգնվում են, և հիմա հնարավոր չէ պատասխանել այդ հարցին: Կապառոսը նաև նշել է, որ […]
10:57 26.03.2021
Ստոկհոլմում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ Թինա Կարապետյան և Սիմոն Պրոուքս-Սենեկալ պարային զույգը: Այսօր նրանք դուրս կգան սահադաշտ: Այս մրցաշարը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Հիշեցնենք, որ առաջնությանը չկարողացան մասնակցել մեր մենասահորդները․ Անաստասիա Գալուստյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել, իսկ Սլավիկ Հայրապետյանը մրցաշարը բաց կթողնի COVOD-19-ի պատճառով։
10:54 26.03.2021
Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի Մ-21 հավաքականը սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին: Ռուսաստանի ընտրանու կազմում գոլերի հեղինակներ են դարձել հայազգի ֆուտբոլիստներ Արսեն Զախարյանն ու Նաիր Տիկնիզյանը:
10:34 26.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակներում, C խմբի առաջին տուրում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն։ Գոլերի հեղինակներ են դարձել Բերարդին և Չիրո Իմոբիլեն: Խմբի մյուս խաղում Շվեյցարիան հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ազգային թիմին։
10:16 26.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի B խմբի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել Հունաստանին: 33-րդ րոպեին հաշիվը բացեց Ալվարո Մորատան, սակայն հյուրերը 57-րդ րոպեին հավասարեցրի հաշիվը, որն էլ չփոխվեց: Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Վրաստանին: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը, իսկ գոլը խփեց Կլասոնը: Խմբի 5-րդ թիմը՝ Կոսովոն, այս տուրում ազատ էր:
09:42 26.03.2021
ԱԱ-2022-ի որակավորման փուլի I խմբի առաջին տուրում Անգլիայի հավաքականն ընդունեց Սան Մարինոյի ընտրանուն և վստահ հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 5-0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ջեյմս Ուորդ-Փրաուսը, Ռահիմ Ստերլինգը, Օլի Ուոտկինսը, իսկ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը դուբլ ձևակերպեց: Խմբի մյուս խաղում Հունգարիան սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3-3 խաղաց Լեհաստանի հավաքականի հետ, թեև մինչև 60-րդ րոպեն տանտերերը հաղթում էին […]
09:28 26.03.2021
ԱԱ-2022 թ-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Ամբողջ հանդիպման ընթացքում տանտերերը ոչ մի հարված չկատարեցին Յուրչենկոյի դարպասի ուղղությամբ, իսկ մեր հավաքականը շատ ակտիվ էր, բայց միայն 83-րդ րոպեին կարողացավ գրավել դարպասը, այն էլ դա արեցին դաշտի տերերը: Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո ինքնագոլ գրանցեց փոխարինման մտած Ֆրոմելտը: […]
23:53 25.03.2021
Մարտի 25-ին` ժամը 16։38-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 57-րդ կմ-ին գտնվող ծառն ընկել է T-40 մակնիշի տրակտորի վրա, ինչի հետևանքով վարորդը (Կ․ Ղ․, […]
22:55 25.03.2021
Ֆուտբոլի ազգային առաջնության որակավորման փուլի Լիխտենշտեյն-Հայաստանի խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
22:30 25.03.2021
Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Մուսա Դեմբելեն մարզման ընթացքում կորցրել է գիտակցությունը: 24-ամյա ֆուտբոլիստին օգնության են հասել ակումբի բժիշկները: Այս մասին հայտնում է Marca-ն: Դեմբելեն ուշագնաց է եղել ճնշման կտրուկ տատանման պատճառով: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Ուշքի գալուց հետո նա կարողացել է մեքենայով մեկնել տուն: Susto hoy en el entrenamiento del Atlético de Madrid cuando Moussa […]
22:00 25.03.2021
Բասկետբոլի Եվրասիական Լիգայի երրորդ խաղարկության երկրորդ օրը հանդիպել են առաջատարները՝ Հայաստանի և Լիբանանի չեմպիոնները: Լարված մրցապայքարը ավարտվել է հյուրերի հաղթանակով նվազագույն տարբերությամբ: «Ալ Ռիյադիին» գերազանցել է «Վահագնի Սիթիին» ընդամենը մեկ միավորով՝ 75-74: Ամեն ինչ վճռվել է վերջին րոպեի ընթացքում: Վաստակած 24 միավորով խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Դարիուս Կլարկն է եղել:
21:50 25.03.2021
Ռուսական «Տամբովի» 2 ֆուտբոլիստներ կասկածվում են խաղադրույքներ կատարելու մեջ: Ակումբի գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովան հայտնել է, որ 2 խաղացողներ հրավիրվել են Ռուսաստանի ֆուտբոլային միություն՝ բացատրություն տալու համար: Խոսքը կիսապաշտպաններ Ալեքսանդր Երկինի ու Դմիտրի Գերմանի մասին է: Կասկածի տեղիք են տվել «Կրասնոդարի» ու «Սոչիի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղերը: Մարտի 14-ին «Տամբովը» 0:4 հաշվով պարտվել էր «Կրոսնոդարին», […]
21:37 25.03.2021
Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը և Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկվել են Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմում Եվրո-2021-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Ռուսաստանի Մ-21 թիմը Հունգարիայում մրցում է Իսլանդիայի Մ-21 հավաքականի հետ։ Մարտի 28-ին Ռուսաստանի Մ21 թիմը կմրցի Ֆրանսիայի, մարտի 31-ին՝ Դանիայի հասակակիցների հետ։
20:58 25.03.2021
Մոսկվայում այսօր մեկնարկած Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարում Հայաստանը ունի 3 ներկայացուցիչ: Աշխարհի գավաթի հերթական փուլին մասկակցում են 58 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը ու Գրիգոր Միխիթարյանը և 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը: Մրցաշարին մասնակցում են 16 երկրների մոտ 300 մարզիկներ:
20:42 25.03.2021
Կատարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի մեկնարկից առաջ ՖԻՖԱ-ն առանձնացրել է 10 գործող խաղացողների, որոնք արժանի են մասնակցել ԱԱ-2022-ին: Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Արսենալի» նախկին կիսապաշտպանն իտալական A Սերիայի լավագույն խաղացողներից է այս մրցաշրջանում»,- Հենրիխ Մխիթարյանի մասին գրում […]
20:27 25.03.2021
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Covid-19-ի դրական թեստ է հանձնել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը: Այս պատճառով էլ հավաքականի առավոտյան մարզումը չեղարկվել է: Այս մասին հայտնում է Bild-ը: Հիշեցնենք, որ Գերմանիայի ընտրանին ընդգրկված է ԱԱ 2022-ի որակավորման փուլի այն նույն խմբում, որում Հայաստանն է: J խմբում ընդգրկված են նաև Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի […]
20:15 25.03.2021
Սնոուբորդ-կրոսի կանանց աշխարհի չեմպիոն Ժյուլի Պոմագալսկին մահացել է Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: 40-ամյա ֆրանսուհին 2002 և 2006թ. ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 1999-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2003-ին՝ արծաթե մեդալակիր: Ֆրանսիայի Օլիմպիական կոմիտեն ցավակցել է մարզուհու հարազատներին: Toutes les pensées de l’équipe de France Olympique et […]
19:53 25.03.2021
17-ամյա Արսեն Զախարյանը ճանաչվել է Մոսկվայի «Դինամոյի» ամսվա լավագույն խաղացող փետրվարին և մարտին տեղի ունեցած Ռուսաստանի առաջնության չորս հանդիպման արդյունքում։ Քվեարկությունն անցկացվել է «Դինամոյի» կայքում։ Հայազգի կիսապաշտպանը ստացել է ձայների 39,95 տոկոսը։ Արսեն Զախարյանը չորս խաղում էլ եղել է մեկնարկային կազմում, խփել է մեկ գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։
19:47 25.03.2021
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել Լիխտենշտեյնի դեմ այսօր կայանալիք հանդիպման մասին: «Այսօր մեկնարկում ենք ԱԱ-2022-ի ընտրական փուլում: Առա՛ջ, տղաներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մովսիսյանը: Հիշեցնենք, էր փետրվարի 1-ից Մովսիսյանը դարձել է Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպանը: