19:30 25.03.2021
2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի Լիխտենշտեյն – Հայաստան խաղում բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում մեր հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.30 գործակցով: Դաշտի տերերի հաղթանակը ստացել է 10.00 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 5.00: Հիշեցնենք, որ Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպել են չորս անգամ, բոլորը՝ վերջին տարիներին: 4 խաղերում հայկական թիմը տարել […]
19:15 25.03.2021
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող ընտրական մրցաշարի 3-րդ տուրի Մանուել Պետրոսյան – Հայկ Մարտիրոսյան խաղում գրանցվել է ոչ-ոքի: Տուրի երկրորդ մրցախաղը տեղի չի ունեցել: Առողջական խնդիրների պատճառով Արման Փաշիկյանը դադարեցրել է ելույթները մրցաշարում: Նրա մրցակցին՝ Սամվել Տեր-Սահակյանին հաղթանակ է շնորհվել: Այսպիսով, առաջին շրջանի ավարտից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականի միակ թափուր տեղի համար պայքարը շարունակում […]
18:17 25.03.2021
Բրազիլական ակումբները հավանության են արժանացրել տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ մարզիչների հեռացման հետ կապված սահմանափակում մտցնելու որոշումը: Այժմ ամեն ակումբ մրցաշրջանի ընթացքում ընդամենը մեկ անգամ կարող է մարզչին հեռացնել: Յուրաքանչյուր մարզիչ մրցաշրջանի ընթացքում մեկ անգամ կարող է հրաժարական տալ: Եթե մարզիչը մրցաշրջանի ընթացքում հեռանա երկու ակումբից, ապա նա այլևս չի կարողանա աշխատել այս կամ այն թիմում, մինչև […]
18:05 25.03.2021
Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը: Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն […]
17:55 25.03.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Այս մասին հաղորդում է forzaroma.info-ն: Աղբյուրը նշում է, որ կողմերը չեն կարող համաձայնության գալ պայմանագրի երկարացման հարցում, որի ժամկետը լրանում է հունիսին: Նշվում է նաև, որ 48-ամյա պարտուգալացի մասնագետի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական «Զենիթը»: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ֆոնսեկան կմնա «Ռոմայում» […]
17:48 25.03.2021
Հայաստանի Մ21 հավաքականը վաղը՝ մարտի 26-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի իր հասակակիցների թիմի հետ: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ հանդիպման մուտքն ազատ է: Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև ՀՖՖ յութուբյան ալիքով:
17:43 25.03.2021
Այսօր կայացած նախախաղային խորհրդակցության ընթացքում հաստատվել են Լիխտենշտեյնի և Հայաստանի հավաքականների մարզահագուստների գույները: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Լիխտենշտեյնը կխաղա կարմիր-կապույտ-կապույտ, իսկ Հայաստանի հավաքականն ամբողջովին սպիտակ մարզահագուստով:
17:20 25.03.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 25-ին, տեղի կունենան ԱԱ 2022 առաջնության նախընտրական փուլի հերթական հանդիպումները: J խումբ՝ Լիխտենշտեյն-Հայաստան, Գերմանիա-Իսլանդիա, Ռումինիա-Հյուսիսային Մակեդոնիա: Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: B խմբում տեղի կունենան Իսպանիա-Հունաստան, Շվեդիա-Վրաստան, C խմբում՝ Բուլղարիա-Շվեյցարիա, Իտալիա- Հյուսիսային Իռլանդիա, F խմբում՝ Իսրայել-Դանիա, Մոլդովա-Ֆարերյան կղզիներ, Շոտլանդիա-Ավստրիա և I խմբում՝ Անդորրա-Ալբանիա, Անգլիա-Սան Մարինո, Հունգարիա-Լեհաստան հանդիպումները: Այս հանդիպումներից […]
16:19 25.03.2021
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է Եվրասիական լիգայի` թվով 3-րդ խաղարկությունը: Առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Վահագնի Սիթին» 100 : 88 հաշվով առավելության է հասել ՌԴ-ի «Միցու-Բասկետի» նկատմամբ, իսկ Լիբանանի բազմակի չեմպիոն «Ալ-Ռիադին» 81 : 78 հաշվով հաղթել է ռուսական «Բարսին»: Այսօր կկայանան «Ալ Ռիադի»-«Վահագնի Սիթի» և «Դվին-Միցու-Բասկետ» հանդիպումները:
15:58 25.03.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Պորտուգալացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ, և նա ցանկանում է ավարտին հասցնել պայմանագիրը: Marca-ն հայտնում է, որ մայիսին Ռոանդլուն կդիմի «Յուվենտուսի» ղեկավարությանը: Նա մտադիր է պահանջել ուժեղացնել կազմն ամռանը, որպեսզի թիմն ավելի մրցունակ դառնա: Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2018 թվականից է […]
15:35 25.03.2021
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղում: Այս մասին հայտնել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Խաղի վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել Հակոբ Հակոբյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Վբեյմար Անգուլոն և Գևորգ Ղազարյանը։
14:45 25.03.2021
Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 134-րդ հանդիպումն է անցկացրել ազգային թիմի կազմում և խաղերի քանակով շրջանցել է ռեկորդակիր Դարիո Սռնային, որն իր ելույթներն ազգային թիմում ավարտել է 2016 թվականին։ Ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով Մոդրիչից և Սռնայից հետո Ստիպե Պլետիկոսան է (114 հանդիպում), այնուհետև Իվան Ռակիտիչը (106)։ Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին […]
14:31 25.03.2021
Այսօր՝ մարտի 25-ին, տեղի կունենան ԱԱ 2022 առաջնության նախընտրական փուլի հերթական հանդիպումները: Նախ ներկայացնենք այն խումբը, որում ընդգրկված է Հայաստանը: J խումբ՝ Լիխտենշտեյն-Հայաստան, Գերմանիա-Իսլանդիա, Ռումինիա-Հյուսիսային Մակեդոնիա: Խաղերը կմեկնարկին Երևանի ժամանակով 23:45-ին: B խմբում տեղի կունենան Իսպանիա-Հունաստան, Շվեդիա-Վրաստան, C խմբում՝ Բուլղարիա-Շվեյցարիա, Իտալիա- Հյուսիսային Իռլանդիա, F խմբում՝ Իսրայել-Դանիա, Մոլդովա-Ֆարերյան կղզիներ, Շոտլանդիա-Ավստրիա և I խմբում՝ Անդորրա-Ալբանիա, Անգլիա-Սան Մարինո, […]
13:48 25.03.2021
ԱՊԼ-ի ղեկավարությունը շարունակում է հետևել Covid-19-ով պայմանավորված հակահամաճարակային նորմերի խստիվ պահպանմանը: Daily Mail-ը հայտնում է, որ ԱՊԼ-ի ակումբները ստիպված կլինեն մոտ 6 հազար եվրո տուգանք վճարել ամեն անգամ, երբ նրանց խաղացողները խաղի ավարտից անմիջապես հետո կփոխանակվեն մարզաշապիկներով: Աղբյուրը վստահեցնում է, որ թիմերից մեկն արդեն մեկ խաղի համար երկու անգամ տուգանվել է: Ակումբները կարող են իրենք […]
13:19 25.03.2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ հանդես է եկել ուղերձով. «Այսօր շատ մեծ հույսերով և խանդավառությամբ ընդունում ենք մեր նոր մարտահրավերները: Խաղում ենք բոլորս՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիան և ողջ երկիրը: Բոլորս ազգային հավաքական ենք, բոլորս մասնակցում ենք այս հանդիպմանը: Բոլորս պետք է մտածենք այն մասին, որ […]
12:55 25.03.2021
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը քննադատել է Մբապեին՝ Ուկրաինայի դեմ խաղում ոչ հաջող մասնակցության համար: Հիշեցնենք, որ խաղի 77-րդ րոպեին Դեշամը փոխարինել է Մբապեին, ինչի պատճառը բացատրել է հետխաղյա ասուլիսի ժամանակ: «Ես հանգիստ կխոսեմ Մբապեի հետ: Նա գիտի, որ լավ հանդիպում չանցկացրեց: Կիլիանը լավագույն վիճակում չէր, նրա խաղն ինձ չտպավորեց: Մրցակիցը հարմարվել էր նրա […]
12:45 25.03.2021
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ԱԱ-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյն-Հայաստան խաղից առաջ հանդես է եկել ուղերձով։ «Մի քանի ժամ անց Հայաստանի ազգային հավաքականն իր մեկնարկը կվերցնի ԱԱ ընտրական փուլում։ Նման ստուգատեսները միշտ էլ կարևոր են, բայց այս դեպքում, մենք կարող ենք ասել, որ սա առանձնահատուկ մեկնարկ է մեզ համար, որովհետև սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ազգային […]
12:32 25.03.2021
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկային տուրի արտագնա խաղում Թուրքիայի ընտրանուց կրած 2:4 հաշվով պարտությունը: «Առաջին խաղակեսում տիրում էինք գնդակին, բայց շատ սխալներ թույլ տվեցինք, նաև ցածր տեմպով էինք գործում: Ես չպետք է այստեղ կանգնեմ և ձեր՝ լրագրողներիդ պատճառով արտասվեմ: Իհարկե, սա ծանր հարված է մեզ համար: Բոլորս […]
12:20 25.03.2021
Ողբերգական դեպք է տեղի ունեցել իտալական «Լացիո» ակումբում: Թիմի ֆուտբոլիստ Դանիել Գերինին ավտովթարի է ենթարկվել ու մահացել: Գերինին վթարի պահին եղել է իր երկու ընկերների հետ: Դեպքը տեղի է ունեցել Հռոմում: Ֆուտբոլիստի 2 ընկերները և մյուս մեքենայի վարորդը հոսպիտալացվել են: 19-ամյա Գերինին խաղում էր «Լացիոյի» երիտասարդական թիմում: «Շատ ենք ցավում այս դաժան լուրն իմանալուց հետո: […]
12:08 25.03.2021
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է Հայաստանի կանանց հավաքականի ընտրական մրցաշարը, որին մասնակցում էին 4 շախմատիստուհի՝ Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիամ Մկրտչյանը: 2 շրջանով անցկացված մրցաշարում հաղթող է դարձել Սիրանուշ Ղուկասյանը, ով 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Մարիա Կուրսովան 3 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը, Մարիամ Մկրտչյանը 2,5 միավորով դարձել 3-րդը, իսկ […]
11:56 25.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի G խմբի առաջին տուրում Թուրքիան 4-2 հաշվով հաղթել է Նիդերլանդների հավաքականին: Թուրքիայի հավաքականի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Բուրաք Յըլմազը, մեկ գոլ էլ խփել է Հաքան Չալհանօղլուն: Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Դավի Կլասենն ու Լյուկ դե Յոնգը: Թուրքիան 3 միավոր է վաստակել ու գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Նիդերլանդները վերջին՝ […]
11:40 25.03.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Ռեալ»: Marca-ն վստահեցնում է, որ պորտուգալացին պատրաստ է հեռանալ իտալական ակումբից, եթե առաջարկ ստանա Մադրիդից: Ռոնալդուն ցանկանում է հեռանալ, քանի որ հիասթափված է «Յուվենտուսի» անհաջող նախագծից: Պորտուգալացին Անդրեա Պիռլոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը համոզիչ քայլ չի համարել ակումբի ղեկավարության կողմից: Հիմա ֆուտբոլիստը կարծում է, որ ժամանակն ապացուցեց իր […]
11:18 25.03.2021
2022 թվականի ԱԱ նախընտրական փուլի A խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը Թուրինում 1-0 հաշվով հաղթել է Ադրբեջանին: Խմբի մյուս խաղում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ: Առաջին տուրից հետո Սերբիան գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը, Պորտուգալիան երկրորդն է, իսկ Լյուքսեմբուրգը, Իռլանդիան և Ադրբեջանը՝ 0 միավորով համապատասխանաբար 3-րդ, […]
10:46 25.03.2021
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել Ուկրաինայի հավաքականի հետ: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է Անտուան Գրիզմանը, իսկ 57-րդ րոպեին հաշիվը հավասարվել է Պրեսնել Կիմպեմբեի ինքնագոլից հետո: Այս հանդիպումից հետո Ուկրաինան և Ֆրանսիան՝ մեկական միավորով D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ և չորրորդ […]
09:47 25.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Բելգիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ուելսին: Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց Հարի Ուիլսոնը: 22-րդ րոպեին բելգիացիների կիսապաշտպան Քևին դե Բրույնեն հավասարեցրեց հաշիվը, 5 րոպե անց Թոմա Մենյեն առաջ մղեց բելգիացիներին, իսկ երկրորդ կեսի միջնամասում Ռոմելու Լուկակուն իրացրեց 11-մետրանոցը: E խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 6-2 հաշվով հաղթեց Էստոնիային: Այս հանդիպումներից […]
09:40 25.03.2021
Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Ստոկլազան ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ հանդիպումից առաջ նշել է, որ մեր ընտրանին ֆավորիտ է այս խաղում: «Բայց մենք ցանկանում ենք խաղից խաղ առաջ գնալ. եթե ցանկանում ես աճ գրանցել, պետք է քաջ լինես ու ռիսկի դիմես»,- ասել է 41-ամյա մասնագետը նախախաղային ասուլիսի ընթացքում: Մարզիչը նշել է, որ իրենց համար […]
09:33 25.03.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Սլովենիայի հավաքականը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Խորվաթիայի հավաքականին: Գնդակը խաղի 15-րդ րոպեին խփել է Սանդրի Լովրիչը: H խմբի մյուս խաղում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է Մալթայի թիմին: Կիպրոսի հավաքականը սեփական հարկի տակ 0-0 է խաղացել Սլովակիայի հետ: Առաջին տուրից հետո Ռուսաստանի ընտրանին 3 միավորով գլխավորում […]
08:35 25.03.2021
Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գիշերը մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը, որին կմասնակցի մոտ 10 հազար վազորդ։ Նրանցից առաջինը 34-ամյա կին ֆուտբոլիստ Աձուսա Իվասիմիձուն էր։ Փոխանցումավազքը սկսվել է J-Village մարզական կենտրոնի ֆուտբոլի դաշտից։ Ջահը 121 օրում կանցնի Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներով և Օլիմպիադայի մեկնակին կհասնի Տոկիո։ Տոկիոյում Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։ Հիշեցնենք, որ խաղերը մեկ […]
23:41 24.03.2021
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքը Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ևս մեկ հավաք կանցկացնի Երևանում: Թիմը նախապատրաստական հավաքն անցկացնում էր Ծաղկաձորում: Աշխարհի երիտասարդական առաջնությունը կկայանա ապրիլի 10-24-ը: