TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Ես ոչ թե մաթեմատիկոս եմ, այլ մարզիչ․ Խոակին Կապառոս

21:44 24.03.2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ։

̰
«Արարատ-Արմենիա»-ն նոր մարզիչ ունի

20:41 24.03.2021

«Արարատ-Արմենիա»-ն նոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Անատոլի Բայդաչնին: Նա նախկինում մարզել է «Ֆակելը», «Թերեքը», «Ռոստելմաշը», «Չերնոմորեցը», «Ժեմչուժինան», Բելառուսի հավաքականն ու մի շարք այլ ակումբներ: 68-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Ռոստովը»:  

̰
Պիրլոն ու Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում կմնան «Յուվենտուսում»

19:59 24.03.2021

    «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ հաջորդ ամռանը թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չեն լքի իտալական ակումբը:   «Պիրլոն եղել է և կլինի «Յուվենտուսի» մարզիչը՝ 100%-ով: Մենք ամեն ինչ նախագծել ենք Անդրեայի հետ՝ իմանալով, որ դժվարություններ կլինեն: Պիրլոն ամեն ինչ ունի մեծ մարզիչ դառնալու համար»,- Նեդվեդի խոսքերն է […]

̰
Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները Մոսկվայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

19:30 24.03.2021

Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կանցկացվի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականից առաջնությանը կմասնակցեն 10, իսկ կանանց հավաքականից 4 մարզիկներ։ Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2020 թվականի ապրիլին, բայց համավարակի պատճառով Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի որոշմամբ այն հետաձգվել էր մեկ տարով։ Ծանրամարտի կանանց հավաքականից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը, Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը և Արփինե Ղազարյանը։ […]

̰
Փոփոխություն մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակի հատկացման որոշման մեջ. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

16:30 24.03.2021

ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակ հատկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ: Գործող որոշման մեջ նշված չէ, որ նախատեսված թոշակի չափերը չեն ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները, ինչի արդյունքում մարզիկները և մարզիչները գումարը ստանում են որոշակի պահումներով: Հաշվի առնելով այս իրողությունը՝ ՀՀ կրթության, […]

̰
Հայտնի են ֆուտբոլի մեր ընտրանու անդամների ՊՇՌ թեստի պատասխանները

16:23 24.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամները Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը բացասական են: Բացի վնասվածքից դեռևս չապաքինված Գևորգ Ղազարյանից, բոլորն էլ կարող են դուրս գալ խաղադաշտ Լիխտենշտեյնի դեմ խաղում: Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ […]

̰
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը

23:30 23.03.2021

Մարտի 25-ին՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի առաջին մրցափուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները՝ Յուլիան Վայնբերգերի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Անդրեաս Շտաունդինգերը և Ռոլանդ Ռեյդելը։ Չորրոդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Իգոր Ռադոյչիչը (Սերբիա), պատվիրակը՝ Յան Վիլեմ Վան Դոպը (Նիդերլանդներ)։

̰
Երևանում վաղվանից կմեկնարկի  բասկետբոլի եվրասիական լիգայի մրցաշարը

19:36 23.03.2021

Վաղը՝ մարտի 24-ին, Երևանում կտրվի բասկետբոլի եվրասիական լիգայի մեկնարկը: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Համավարակի պատճառով ստուգատեսին չեն մասնակցի Իրանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: 8-ի փոխարեն պայքարի մեջ կմտնեն 5 ակումբներ: Նրանցից երկուսը՝  «Վահագնի Սիթին» և «Դվինը» ներկայացնում են Հայաստանը, «Ալ Ռիադին»՝ Լիբանանը, իսկ «Միցու-Բասկետը» և «Բարսը»՝ Ռուսաստանը: Մրցաշարը կեզրափակվի մարտի 29-ին:

̰
 Չեզարե Պրանդելին հեռանում է «Ֆիորենտինայից» 

18:20 23.03.2021

Չեզարե Պրանդելին հեռացել է իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թիմի պաշտոնական կայքը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ 63-ամյա մասնագետն աշխատանքից հեռանալու մասին նամակ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը:   «Ակումբը խոր ափսոսանքով  ընդունել է գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի խնդրանքը՝ հասկանալով բոլոր դրդապատճառները: Չեզարե Պրանդելին մարզիչ է և մարդ, որը վերջին ամիսներին տվել է […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին

16:51 23.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Նախարար Վահրամ Դումանյանը, ըմբիշներին շնորհավորելով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, նրանց շնորհակալություն է հայտնել բոլորին հպարտություն […]

̰
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում

10:36 23.03.2021

Թեթև վազքեր, երկկողմանի խաղ՝ տարբեր կազմերով, անհատական ծրագրով վարժություններ․ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Շվեյցարիայում: Հավաքականի մարզմանը մասնակցում էր 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչ մարզումը: Մնացած ֆուտբոլիստները մասնակցեցին թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սեն Գալեն

19:30 22.03.2021

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպմանը: Հայտում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։   Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվում են արտերկրից կամավորների ընդունել

19:08 22.03.2021

  Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել արտերկրից կամավորների ընդունել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տոկիո-2020 կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն։ Կքննարկվի օտարերկրյա կամավորների սահմանափակ խմբի ընդունման հարցը, առանց որոնց  անհնար է որոշ միջոցառումների կազմակերպումը։  Այսօր Kyodo լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մոտ 500 միջազգային կամավորների կներգրավեն  Տոկիոյի Օլիմպիական խաղերում:   […]

̰
Մարզիչն ու երկու դահուկորդները բքի և մառախուղի պատճառով մոլորվել են Աշոցքի սարերում

18:52 22.03.2021

Խորհրդային միության և Հայաստանի բազմակի չեմպիոն Լյուդվիգ Մնացականյանի անվան դահուկավազքի ամենամյա  հուշամրցաշարը երեկ չի կայացել: Ութ տարի անցկացվող  մրցաշարին  մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի տարբեր բնակավայրերի 80 դահուկորդներ, որոնք այդպես էլ  մրցուղիներ դուրս չեն եկել: Բուքն ու գրեթե զրոյական տեսանելիությունը ձախողել են մրցաշարի անցկացումը և ոչ միայն։ Անկանխատեսելի մարտ ամսվա եղանակային տարօրինակություններին Շիրակի մարզի հյուսիսային […]

̰
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

13:29 22.03.2021

Հայաստանի գեղասահքի տղամարդկանց հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Հայրապետյանի անձնական մարզիչը և հայրը` Սամվել Հայրապետյանը: Գեղասահորդն ԱԱ-ին չի մասնակցում կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի աշխարհի առաջնության պետք է հանդես գար հին ծրագրով: Կարճ ծրագրի երաժշտության հեղինակը Տիգրան Գրիգորյանն էր, իսկ երկարը` Շառլ Ազնավուրինն էր: […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Շվեյցարիա

12:08 22.03.2021

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղին կպատրաստվեն 27 ֆուտբոլիստներ: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Շվեյցարիայում, իսկ Էդուարդ Սպերցյանը կկարողանա միանալ թիմին միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ: Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ […]

̰
Մասիսում 5-ամյա Դավիթը 12-րդ ռեկորդն է սահմանել՝ նվիրելով այն Քյարամ Սլոյանին

12:49 21.03.2021

Մարտի 20-ին Մասիս քաղաքի եկեղեցու բակում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ՝ մասնակցելու Խարբերդ գյուղում բնակվող 5-ամյա Դավիթ Պետրոսյանի հերթական ռեկորդին, հայտնում է shamshyan.com-ը: Դավիթն արդեն 12-րդ անգամ է ռեկորդ սահմանում. ոչ միայն տարածաշրջանում,  ԱՊՀ երկրներում, այլ նաև աշխարհում առաջինն է: Նա 2 մատով քաշել է 2 հատ Lada Priora  մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր քաշն անցնում […]

̰
Յուրաքանչյուր մրցաշարից հետո ավելի վստահ եմ դառնում. ադրբեջանցի ըմբիշին ջախջախած Թևանյանը խոսել է հաղթանակի մասին

11:29 21.03.2021

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում ադրբեջանցի Հաջի Ալիևին հաղթելուց հետո մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր հաղթանակի մասին: «Երեկ գոտեմարտից հետո տեսա՝ թե ինչ մեծ ուրախությամբ են իմ հաղթանակը տոնում հարազատներս, և ընդհանրապես բոլորը, իմ ուրախությունն էլ տասնապատկվեց։ Այն, որ մասնագետները ինձ Օլիմպիական խաղերում հաղթելու […]

̰
Սլավիկ Գալստյանը պարտվեց Զոիձեին

21:54 20.03.2021

Սլավիկ Գալստյանը 1:10 հաշվով պարտվեց Զոիձեին։ Հունահռոմեականներն այս մրցաշարում ուղեգիր չեն նվաճել: Այս պահին ուղեգրեր նվաճել են Կարապետ Չալյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:

̰
Արտասահմանցի երկրպագուները Տոկիոյի օլիմպիական  խաղերի մոտ 630․ 000 տոմս են գնել

19:15 20.03.2021

  Արտասահմանցի երկրպագուները Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մոտ 630 հազար տոմս են գնել: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Տոկիո -2020» կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն:   «Այս պահին Օլիմպիական խաղերի համար արտասահմանում վաճառված տոմսերի քանակը 600 հազար է, պարալիմպիկ խաղերի համար ՝ 30 հազար», -հայտնել է  Մուտոն:   Ենթադրվում էր, որ […]

̰
«Բավարիան»-ն չի թողնի Լևանդովսկուն և Ալաբային մասնակցել հավաքականների խաղերին

18:08 20.03.2021

 Մյունխենի «Բավարիան» չի թողնի ազգությամբ  լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն և ավստրիացի Դավիդ Ալաբային համապատասխանաբար Անգլիայի և Շոտլանդիայի դեմ իրենց ազգային հավաքականների արտագնա խաղերին մասնակցել ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ներկայիս սահմանափակումների պատճառով, հայտարարել է գերմանական ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիձիչը:   Լեհաստանի ազգային հավաքականը Աշխարհի գավաթի 2022 թվականի ընտրական մրցաշարում մարտի 31-ին Լոնդոնում կխաղա Անգլիայի […]

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց արտասահմանցի երկրպագուների

17:14 20.03.2021

   Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց արտասահմանցի երկրպագուների: Այս մասին պաշտոնապես հայտարարել է խաղերի կազմկոմիտեն՝ միջազգային օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների ղեկավարների հետ հանդիպումից հետո: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով  կորոնավիրուսի  համաճարակային իրավիճակը։Օտարերկրյա հանդիսատեսին կվերադարձվի տոմսերի արժեքը,- ասված է հայտարարությունում։ Կազմակերպիչները համոզմունք են  հայտնել, որ այս որոշումը հնարավորություն կտա ավելի լավ ապահովել խաղերի բոլոր մասնակիցների […]

̰
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հանդիպումը կանցկացնի հանդիսականների ներկայությամբ. տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց

16:41 20.03.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Տևական դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հանդիպումը կանցկացնի հանդիսականների ներկայությամբ: Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց: Ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տոմսարկղից կամ առցանց ձեռք բերած տոմսերի վրա գեներացված արագ արձագանքման (QR) […]

̰
Արմեն Սանամյանը կգլխավորի Կանանց Հայաստանի ազգային հավաքականը

16:20 20.03.2021

55-ամյա Արմեն Սանամյանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի […]

̰
Վազգեն Թևանյանը ջախջախում է աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցուն և դառնում է Բուդապեշտի մրցաշարի հաղթող

20:28 19.03.2021

Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանն իր հինգերորդ  հաղթանակն է տարել:  Եզրափակչում նա 9-0 հաշվով ջախջախել է աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին և հռչակվել է մրցաշարի հաղթող: Հիշեցնենք` կիսաեզրափակչում Վազգենը առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ: Մինչ այդ 1/4 եզրափակչում նա 6-4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի և օլիմպիական […]

̰
Արսեն Հարությունյանը՝ Բուդապեշտի մրցաշարի հաղթող

19:29 19.03.2021

Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում փայլուն հանդես եկավ  57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Եզրափակիչ գոտեմարտում նա 8-3 հաշվով հաղթեց բուլղարացի Գեորգի Վանգելովին: Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Արսենը 10-0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի նկատմամբ: 1/4 եզրափակչում Արսենը 10-5 հաշվով պարտության էր մատնել վրացի Բեկա Բուջիաշվիլիին, իսկ որակավորման փուլում 10-2 հաշվով հաղթել էր բելառուս […]

̰
Կամո Հովհաննիսյանը գոլի հեղինակ է դարձել «Կայսար»-«Կայրաթ» խաղում

17:30 19.03.2021

Ղազախստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում «Կայսարը» մրցել է երկրի չեմպիոն Ալմաթիի «Կայրաթի» հետ։ Առաջին խաղակեսում Վագներ Լավն է բացել հաշիվը, իսկ ընդմիջումից հետո աչքի է ընկել նախ Կամո Հովհաննիսյանը, ապա Դանիյար Ուսենովը՝ 3:0: Այսպիսով՝ «Կայրաթը» վաստակել է վեց միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ «Կայսարի» կազմում էլ հանդես է գալիս Գեղամ Կադիմյանը: Թիմի […]

̰
Խաղային առաջին օրը Կարլսենը զիջել է Նեպոմնյաշչիին. Meltwater Champions Chess Tour 1/2 եզրափակիչ

16:55 19.03.2021

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի 1/2 եզրափակչի առաջին խաղային օրը Մագնուս Կարլսենը 1,5-2,5 հաշվով պարտվել է Յան Նեպոմնյաշչիին: 4 պարտիաներից երեքն ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկում ռուս շախմատիստը հաղթանակ է տարել: Նույնպիսի հաշվով երկրորդ կիսաեզրափակիչ դիմակայությունում Անիշ Գիրին հաղթել է Ուեսլի Սոյին: Այսօր մրցակիցները կխաղան ևս 4-ական պարտիա: Հիշեցնենք, որ […]

̰
Արսեն Զախարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կրասնոդար»-«Դինամո» Մոսկվա խաղում

16:47 19.03.2021

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի  23-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է  «Կրասնոդարին»: Հատկանշական է, որ հյուրերը հաղթել են 0:2 հաշվով պարտվելիս: 18-րդ րոպեից տանտերերը խաղը շարունակել են 10 հոգով: 58-րդ րոպեին մոսկովյան թիմը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 66-րդ րոպեին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի փոխանցումից հետո Տյուկավինը հավասարեցրել է  հաշիվը, 14 […]

̰
«Բավարիա»-ՊՍԺ և մյուս զույգերը. կայացել է ՉԼ 1/4 եզրափակչի վիճակահանությունը

16:38 19.03.2021

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Կիսաեզրափակչի համար կպայքարեն հետևյալ զույգերը․ «Բավարիա»-ՊՍԺ «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա» «Պորտու»-«Չելսի» «Ռեալ»-«Լիվերպուլ»

̰
BACK_TO_TOP