13:52 04.02.2021
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գնահատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան թիմ տեղափոխվելու հնարավորությունները: «Հուսով եմ՝ այդպես կլինի: Շանսերը մեծ են: Մենք պետք է հանգստություն պահպանենք»,- ասել է Դի Մարիան Canal+-ի եթերում: Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Արգենտինայի հավաքականում:
13:40 04.02.2021
ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հանդիպեց Ռուսաստանի չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ: Ռուսաստանի չեմպիոնը վստահ հաղթանակ տոնեց՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Հայաստանի չեմպիոնի դարպասը։ Առաջին խաղակեսից հետո ռուսական ակումբը նվազագույն հաշվով հաղթում էր «Արարատ-Արմենիային»․ հանդիպման 24-րդ րոպեին 11-մետրանոց տուգանային հարվածն իրացրել էր Սուտորմինը։ 2-րդ խաղակեսում բրազիլացի կիսապաշտպան Մալքոմը դուբլ ձևակերպեց, իսկ 4-րդ գնդակը […]
12:49 04.02.2021
ՊՍԺ-ի 28-ամյա հարձակվող Նեյմարը գրառում է կատարել սոցցանցերում և սեր խոստովանել ֆրանսիական ակումբին. «Սիրում եմ քեզ, ՊՍԺ»,- ասվում է Նեյմարի գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը ՊՍԺ-ի հետ համաձայնության է եկել պայմանագիրը 4 տարով երկարաձգելու շուրջ։ Բրազիլացին 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել էր «Բարսելոնայից»՝ 222 մլն եվրոյի դիմաց։ Գործող պայմանագիրը […]
12:36 04.02.2021
ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ անակնկալ կերպով պարտվել է «Բրայթոնին»։ Հանդիպման միակ գնդակը խփել է հյուրերի կիսապաշտպան Սթիվեն Ալսատեն։ Յուրգեն Կլոպի թիմի համար սա երկրորդ անընդմեջ պարտությունն է «Էնֆիլդում»։ Մինչև այդ «Լիվերպուլը» Էնֆիլդում չէր պարտվել 68 խաղ շարունակ։ Այս խաղից հետո լիվերպուլցիները 40 միավորով 4-րդն են մրցաշարային աղյուսակում։
12:05 04.02.2021
«Շիրակ» ՖԱ-ն կատարել է հերթական ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Գյումրիի թիմի կազմ է վերադարձել 29-ամյա սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը: Նախկինում նա «Շիրակի» կազմում դաշտ է դուրս եկել 34 անգամ` խփելով 6 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում: «Ես վերադարձել եմ «Շիրակ»,- ասում է սերբ ֆուտբոլիսն ակումբի մամուլի քարտուղարության հրապարակած տեսանյութում:
11:39 04.02.2021
Այսօր Քաթարում տեղի կունենան ՖԻՖԱ-ի ակումբային Աշխարհի առաջնության առաջին հանդիպումները: ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի գավաթի խաղարկությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերին, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով հետաձգվեց: Մրցաշարն անցկացվելու է արդեն 17-րդ անգամ: 6 ֆուտբոլային կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրը մրցաշարին կգործուղի 1 ակումբ, յոթերորդ մասնակիցը կլինի հյուրընկալող երկրի չեմպիոնը: Քաթարում դա «Ալ-Դուահիլն» է: «Ալ-Դուահիլը» «Օկլենդ Սիթիի» հետ խաղում, որը […]
11:30 04.02.2021
Արգենտինական Crónica TV հեռուստաալիքը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի կենդանության օրոք նկարահանված վերջին տեսանյութը: Այն նկարահանվել է Մարադոնայի վիրահատությունից հետո՝ մահից ընդամենը մի քանի օր առաջ: Տեսանյութում Դիեգոն դիմում է իր բժիշկ Լեոպոլդո Լուկային: «Ողջույն, Լուկա: Ես դեռ սպի ունեմ, բայց լավ եմ: Գիտեք, ես չեմ սիրում այս պահերը, բայց լավ մարդկանցով շրջապատված […]
11:08 04.02.2021
Ֆուտբոլի Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակիչ խաղում «Գրանադան» ընդունեց «Բարսելոնային»։ 33-րդ րոպեին Քենեդին առաջ մղեց «Գրանադային»։ Երկրորդ կեսի սկզբում առավելությունը կրկնապատկեց Ռոբերտո Սոլդադոն։ 88-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կրճատեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին Ժորդի Ալբան հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 100-րդ րոպեին Գրիզմանը դուբլ գրանցեց՝ առաջ մղելով կատալոնական թիմին։ 3 րոպե անց հաշիվը […]
19:00 03.02.2021
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ տուրում Երևանում ընդունեց Ֆրանսիայի ընտրանուն: Խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 4-4։ Առաջին խաղակեսում մեր ընտրանին հաղթում էր 3:1 հաշվով: Առաջին կեսին Արթուր Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկ գոլ խփել է Գարեգին Մաշումյանը։ Երկրորդ կեսին ֆրանսիացիները հավասարեցրին խաղի հաշիվը, ինչից հետո աչքի ընկավ Դավիթ Ասլանյանը։ Խաղավարտից րոպեներ առաջ […]
18:26 03.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի […]
18:21 03.02.2021
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ տուրում Երևանում ընդունել է Ֆրանսիայի հավաքականին: Առաջին խաղակեսից հետո Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթում է 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Արթուր Մելքոնյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Գարեգին Մաշումյանը:
17:43 03.02.2021
Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: «Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ»,- ասել է Լպուտյանը։ Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի […]
16:35 03.02.2021
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ մրցափուլի՝ Ֆրանսիայի դեմ խաղը կսկսի հետևյալ մեկնարկային կազմով։ Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
14:23 03.02.2021
«Ռեալը» շնորհավորել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» հետ առաջին խաղում խփած երկու գոլերից հետո: «Մեր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, իսկ հիմա նա՝ համաշխարհային ֆուտբոլում։ Շնորհավորում ենք Կրիշտիանու»,- ասվում է «Ռեալի» հաղորդագրության մեջ։ 35-ամյա պորտուգալացու ակտիվում 762 գոլ կա: Ռոնալդուն ESPN-ի և մի շարք այլ աղբյուրների վարկածով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է։ […]
14:08 03.02.2021
Շարունակվում է ՀՀ շախմատի 1-ին խմբի առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 14 շախմատիստ: Արդեն կայացել է 11 տուր: 11 հնարավորից 7,5 միավորով միանձնյա առաջատարը Լևոն Բաբուջյանն է: Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը և Տիգրան Հարությունյանը 7-ական միավորով կիսում են 2-4 տեղերը: Եվս 3 շախմատիստներ ունեն 6,5-ական միավոր: Ըստ երևույթին` հենց այս շախմատիստների միջև էլ կընթանա պայքարը մրցանակային […]
13:52 03.02.2021
Լեյտեն բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել «Ավայ», «Կրիսիումա», «Վոլտա Ռեդոնդա», «Գոյաս», «Էյբիսի», «Լոնդրինա», «Պարանա», «Նովորիզոնտինո» և «Բոտաֆոգո» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 27-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հիգոր Ռոդրիգես Բարբոսա Լեյտեն, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ >
12:56 03.02.2021
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի կանանց առաջին խմբի առաջնությունը։ Հաղթողի կոչմանն արժանացել է Արփինե Գրիգորյանը, ով 9 հնարավորից 8 միավոր է վաստակել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Աստղիկ Հակոբյանը՝ 7 միավորով, իսկ եռյակը եզրափակել է Նարե Առաքելյանը՝ 6 միավորով: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կկայանա փետրվարի 15-28-ը:
12:12 03.02.2021
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխի Ռոբերտոն երկու ամսվա ընթացքում չի կարողացել վերադառնալ խաղադաշտ` սկզբում վնասվածքի, ապա կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է Football-Espana-ն։ Ռոբերտոն նոյեմբերին ոտքի մկանային վնասվածք է ստացել և վարակվել կորոնավիրուսով։ 28-ամյա ֆուտբոլիստը 26 անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, և միայն 27-րդն է բացասական արդյունք տվել։ Սերխի Ռոբերտոն 2020 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2021 […]
12:06 03.02.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես ներկայացվել է ղազախական «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնում։ «Կարծում եմ՝ մենք լավ կաշխատենք ձեզ հետ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ կցանկանայի անհատական հանդիպում ունենալ»,-ասել է Մինասյանը: Նրան կօգնի Արթուր Մկրտչյանը, որի հետ Մինասյանն արդեն 10 տարի է՝ աշխատում է։ Հայ մասնագետի մարզչական շտաբում ընդգրկված են նաև Ալեքսանդր […]
11:45 03.02.2021
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը կարծիք է հայտնել իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» 0-9 հաշվով կրած պարտության մասին: «Այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, դժվար է 11-ը 11-ի դեմ խաղալ, ուր մնաց երբ խաղի մեկնարկից երկու րոպե անց արդեն կորցնում ես խաղացողիդ։ «Լեսթերից» կրած 0-9 հաշվով պարտությունից հետո մենք կարողացանք հավաքվել, հուսով եմ՝ այդպես կլինի […]
11:35 03.02.2021
Ստենդային հրաձգության աշխարհի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երջանիկ Ավետիսյանը կմասնակցի Կահիրեում կայանալիք ստենդային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Այն կկայանա փետրվարի 22-26-ը։
10:25 03.02.2021
Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցել է «Ինտերի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել։ Հանդիպման հաշիվը խաղի 9-րդ րոպեին բացել է Լաուտարո Մարտինեսը՝ խփելով իր թիմի միակ գնդակն այս խաղում։ 26-րդ րոպեին թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրացրել է 11-մետրանոցն ու հավասարեցրել հաշիվը, իսկ 35-րդ րոպեին դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր […]
09:48 03.02.2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 9-0 հաշվով ջախջախել է «Սաութհեմփթոնին»: Խաղի արդեն երկրորդ րոպեին «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ալեքսանդր Յանկեվիցը կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է դաշտից։ 19-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստի համար ՄՅՈՒ-ի դեմ խաղը երկրորդն էր ԱՊԼ-ում և առաջինը՝ մեկնարկային կազմում։ Խաղի 86-րդ րոպեին էլ «Սաութհեմփթոնը» մնացել է 9 […]
22:20 02.02.2021
Հայտնի է ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլում Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2023 թ. առաջնության որակավորման փուլը կսկսի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ արտագնա հանդիպումով: Փետրվարի 2-ին հաստատվել է H խմբի խաղացանկը: Հունիսի 8, 2021 – Ֆարերյան կղզիներ Մ-21 – Հայաստան Մ-21 Սեպտեմբերի 2, 2021 – Հայաստան Մ-21 – Ֆարերյան կղզիներ Մ-21 Սեպտեմբերի 7, […]
14:45 02.02.2021
Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը փետրվարի 4-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ» Վլադ Չատունց – «Փյունիկ» Լևոն Տեր-Մինասյան – «Նորավանք» Արման Հարությունյան – «Լեռնային Արցախ» Պաշտպաններ Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա» Ստեփան Սահրադյան – ԲԿՄԱ Նորայր […]
23:13 01.02.2021
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 6-րդն է։ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, Հրանտ Մելքումյանը` 78-րդը: Այս ամիս դասակարգման աղյուսակից դուրս է մնացել Կարեն Գրիգորյանը:
21:39 01.02.2021
Այսօր Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 100 մարզիկ՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, առաջնության բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մրցումային առաջին օրվա եզրափակիչ ելույթներից առաջ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի […]
11:14 01.02.2021
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական Լիմասոլի ԱԵԼ ակումբի հարձակվող Գևորգ Ղազարյանը վարձավճարով հանդես կգա հունական «Լամիա» ակումբում: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը հունական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ «Լամիան» հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայում և այս պահին ընթանում է 13-րդ հորիզոնականում՝ վաստակած 11 միավորով: Ղազարյանը Հունաստանի առաջնությունում հանդես գալու փորձ արդեն ունի: 2014/15 մրցաշրջանում […]
11:06 01.02.2021
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ՝ (3-1): Առաջին խաղակեսի 20-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին գլխի հարվածով բացեց հաշիվը: Երկու րոպե անց, հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Սա Հենրիխի 9-րդ գնդակն էր Ա սերիայի ընթացիկ առաջնությունում: 29-րդ րոպեին Բորխա Մայորալը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-0: […]
10:08 01.02.2021
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում […]