TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Նա այլևս չի պայքարի չեմպիոնական գոտու համար. Գեթժին՝ Նուրմագոմեդովի մասին

20:40 10.12.2020

Խառը մարտարվեստի ամերիկացի մարտիկ Ջասթին Գեթժին The Schmo Youtube հեռուստաալիքին տված հարցազրույցում ենթադրել է, որ  Ultimate Fighting Championship (UFC)-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն այլևս ութանկյուն չի մտնի: Ըստ Գեթժիի՝ Նուրմագոմեդովը թոշակի է անցնում: «Նա այլևս չի պայքարի չեմպիոնական գոտու համար»,- նշել է մարտիկը: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը UFC 254-ում երկրորդ ռաունդում հաղթեց Գեթժիին` կիրառելով խեղդող հնարք:

̰
Մբապեն գերազանցեց Մեսսիին

20:15 10.12.2020

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայում 20 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում փարիզյան թիմը 5։1 հաշվով հաղթեց թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրին»։ Մբապեն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով նաև 21-րդ գոլն այս մրցաշարում։ Աշխարհի չեմպիոնն այս ցուցանիշին հասավ 21 տարեկան 355 օրականում՝ գերազանցելով «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը: Մեսսին […]

̰
Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության տարվա թիմում

19:55 10.12.2020

«Աստանայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը transfermarkt-ի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի առաջնության տարվա թիմում: Ի դեպ, Բարսեղյանը «Աստանայի» միակ ֆուտբոլիստն է, որը հայտնվել է լավագույնների ցուցակում: Հիշեցնենք, որ Բարսեղյանը Ղազախստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման և դարձել է 5 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Այսօր Ֆուտբոլի միջազգային օրն է

19:51 10.12.2020

Այսօր Ֆուտբոլի միջազգային օրն է։ Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ՝ ամեն տարի դեկտեմբերի 10-ին ոչ պաշտոնապես նշվում է Ֆուտբոլի օրը։ Ֆուտբոլը նման պատվի արժանացել է մեծ ժողովրդականություն վայելելու շնորհիվ։ Այսօր ամբողջ աշխարհում ֆուտբոլ է խաղում 120 միլիոն պրոֆեսիոնալ և էլ ավելի շատ՝ սիրողական մակարդակում։ Ֆուտբոլը ոչ միայն խաղ է և զվարճանք, այլ նաև՝ ազգային բնավորության արտացոլում։ […]

̰
Նեյմարի մոր 24-ամյա ընկերոջը դանակահարել են

18:13 10.12.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մոր՝ Նադին Գոնսալվեսի 24-ամյա ընկերոջը՝ Տյագո Ռամոսին դանակահարել են Մեքսիկայում: Միջադեպը տեղի է ունեցել Կանկունա քաղաքի բարերից մեկում: Ռամոսը պատմել է, որ նրա վրա հարձակվել է 3 տղամարդ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ Նեյմարի մոր և Տյագո Ռամոսի սիրավեպի մասին հայտնի էր դարձել ապրիլին: Մի քանի շաբաթ անց նրանք բաժանվել […]

̰
Հաստատվել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը Եվրո-2022-ի ընտրական փուլի խմբային մրցաշարում

17:31 10.12.2020

Հաստատվել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը Եվրո-2022-ի ընտրական փուլի խմբային մրցաշարում։ 2021թ․ հունվարի 29-ին Հայաստանի թիմը կհյուրընկալվի Ռուսաստանին, փետրվարի 3-ին կընդունի Ֆրանսիային, մարտի 5-ին հյուր կգնա վրացիներին, մարտի 10-ին կընդունի արդեն Վրաստանի թիմին, ապրիլի 9-ին՝ ռուսներին, ապրիլի 14-ին կհյուրընկալվի Ֆրանսիային։ Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ երկու հաղթանակ տարավ բուլղարացիների նկատմամբ՝ […]

̰
Քանի՞ մարդ է հավակնում Մարադոնայի ժառանգությանը

17:24 10.12.2020

Նոյեմբերի 25-ին մահացած Դիեգո Մարադոնայի ժառանգությանը հավակնում է առնվազն 16 մարդ, գրում է The Sun-ը։ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդի կարողությունը գնահատվում է 40 միլիոն եվրո՝ Արգենտինայի, Շվեյցարիայի և Դուբայի բանկերում հաշիվներ, բազմաթիվ ավտոմեքենաներ և էլիտար անշարժ գույք տարբեր երկրներում։ Մարադոնան պաշտոնապես ունի հինգ զավակ, ևս յոթը հավակնում են այդ կարգավիճակին։ Ժառանգության համար պայքարին միացել են նաև […]

̰
Ֆրանսիայում ռասիստական միտում կա. Էրդողանին թվացել է, թե ֆրանսիացի մրցավարն է ռասիստական վիրավորանք հասցրել «Բաշաքշեհիրի» մարզչի օգնականին

17:16 10.12.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես անդրադարձել է ՊՍԺ-«Իստանբուլ Բաշաքշեհիր» խաղում արձանագրված դրվագին. Էրդողանին թվացել է, թե ֆրանսիացի մրցավարն է ռասիստական վիրավորանք հասցրել Պիեռ Վեբոյին, մինչդեռ հանդիպման 4-րդ պաշտոնյան, որ ռումինացի է, ֆուտբոլիստներից մեկին «սև» է անվանել: «Այսպիսի պահվածքն աններելի է: Մեր հստակ վերաբերմունքն այս հարցի շուրջ չի փոխվելու: Ֆրանսիայում ռասիստական միտում կա, այն մի […]

̰
Արսեն Վենգերը ՊՍԺ-ին խորհուրդ չի տվել գնել Մեսսիին

15:42 10.12.2020

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խորհուրդ է տվել «Պարի Սեն Ժերմենին» չգնել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի տրանսֆերը: «Նրանք, ովքեր փոխարինելու են Ռոնալդուին ու Մեսսիին, արդեն ՊՍԺ-ում են: Այստեղ խնդիրը բալանսն է ակումբում՝ տեխնիկական և ֆիզիկական բալանսը: Կարո՞ղ ես պահել այդ բալանսը ՊՍԺ-ում՝ բերելով Մեսսիի պես խաղացողին: Ես համոզված եմ, որ ո՛չ»,- Վենգերի խոսքն է […]

̰
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մնացել է նույն տեղում

15:11 10.12.2020

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը՝ մնալով 99-րդ հորիզոնականում: Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի և Պորտուգալիայի ընտրանիները: Լավագույն տասնյակում են նաև Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան և Իտալիան:

̰
Կազմվել են ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանության զամբյուղները

14:43 10.12.2020

ՉԼ 1/8 եզրափակչում իրենց խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը՝ առաջին զամբյուղի թիմերը խաղալու են երկրորդ զամբյուղի թիմերի հետ, այսինքն՝ այն թիմերը, որոնք 2-րդն են եղել իրենց խմբերում: Միմյանց հետ չեն կարողանա մասնակցել միևնույն երկրի ներկայացուցիչներն ու միևնույն խմբից դուրս եկած թիմերը: Զամբյուղ 1-ը ներկայացնում են հետևյալ ակումբները՝ «Բավարիա», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի», «Բորուսիա Դորտմունդ», […]

̰
Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եզրափակչի ուղեգիր է նվաճել

14:29 10.12.2020

Շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Հայաստանը ներկայացրած 5 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Շանթ Սարգսյանը: Մինչև 18 տարեկանների մրցաշարում Շանթը նվաճեց եզրափակիչ փուլի 3 ուղեգրերից մեկը: Հայ շախմատիստը 7 հնարավորից վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Շանթը մրցաշարը սկսեց 4 անընդմեջ հաղթանակով, իսկ հաջորդ 3 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի: Տարիքային այս խմբում […]

̰
Խելահեղ էմոցիաներ. Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպման վերջին վայրկյանները դիտել են համակարգչով

14:15 10.12.2020

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում պարտվեց «Ռեալին»: Գերմանական ակումբը «կախված» էր «Ինտեր»-«Շախտյոր» խաղի արդյունքից, քանի որ միայն ոչ-ոքիի դեպքում նրանք դուրս կգային հաջորդ փուլ: Հենց այդպես էլ եղավ: «Բորուսիայի» ֆուտբոլիստները «Ռեալի» կրած պարտությունից հետո համակարգչով էին դիտում «Ինտեր»-«Շախտյոր» հանդիպումը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Scenes in Madrid! Borussia Mönchengladbach are into the […]

̰
Շանթ Սարգսյանն առաջատար է. Շախմատի աշխարհի պատանեկան օնլայն առաջնություն

12:42 10.12.2020

Տեղի ունեցան շախմատի  աշխարհի պատանեկան օնլայն առաջնության Եվրոպայի ընտրական մրցաշարի 3-5-րդ տուրերը։ Մինչև 18 տարեկանների մրցաշարում աղյուսակը 4․5 միավորով գլխավորում է Շանթ Սարգսյանը, որը 5 տուրերից 4-ում հաղթել է և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: 3․5 միավոր վաստակած Արթուր Դավթյանը գտնվում է 8-րդ հորիզոնականում, իսկ Արմեն Բարսեղյանը վաստակել է 3 միավոր և 14-րդ հորիզոնականում է։ Մինչև […]

̰
Մխիթարյանը կհանգստանա. Հայաստանի հավաքականի ավագն ընդգրկված չէ «Ռոմա»-«Սոֆիա ԲԿՄԱ» խաղի հայտացուցակում

12:18 10.12.2020

«Ռոման» Եվրոպա լիգայի խմբային փուլում մրցելույթները կավարտի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղով։ Մրցումային տեսանկյունից հանդիպումը որևէ նշանակություն չունի հռոմեական ակումբի համար, քանի որ նրանք արդեն ապահովել են խմբում առաջին տեղը և դուրս են եկել փլեյ-օֆֆ։ Պաուլո Ֆոնսեկան 20 ֆուտբոլիստ է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Մի շարք առաջատարներ, այդ թվում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չեն հայտավորվել՝ […]

̰
Ռասիստական սկանդալի պատճառով հետաձգված խաղում ՊՍԺ-ն ջախջախեց թուրքական «Բաշաքշեհիրին»

12:04 10.12.2020

ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրի H խմբում ՊՍԺ-ն ընդունեց թուրքական «Բաշաքշեհիրին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 5-1 հաշվով։ Փարիզյան ակումբի կազմում Նեյմարը հեթ-տրիկ գրանցեց, իսկ Մբապեն դարձավ դուբլի հեղինակ: ՊՍԺ-ն հավաքեց 12 միավոր, խմբում գրավեց առաջին տեղը: Թուրքական թիմն ավարտեց ելույթները եվրագավաթներում՝ ակտիվում ունենալով 3 միավոր։ Հիշեցնենք, որ այս խաղը պետք է կայանար նախորդ […]

̰
Ո՞ր թիմերն են դուրս եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

11:54 10.12.2020

Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Հայտնի դարձան փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած բոլոր 16 թիմերը։ Գերմանիան ու Իսպանիան ունեն 4 ներկայացուցիչ 1/8-րդ եզրափակիչում։ Իտալիան ու Անգլիան ներկայացված են 3 ակումբներով։ 1-ական ակումբ էլ կներկայացնեն Ֆրանսիան և Պորտուգալիան: Փլեյ-օֆֆ փուլ դուրս են եկել հետևյալ թիմերը․ «Բավարիա» «Ատալանտա» «Աթլետիկո» «Բարսելոնա» «Բավարիա» «Չելսի» «Բորուսիա» Դորտմունդ «Յուվենտուս» «Լացիո» «ՌԲ […]

̰
Նեյմարը չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից

11:47 10.12.2020

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի ցանկանում լքել փարիզյան ակումբը: Այս մասին գրել է RMC-ն: «Շատ լավ եմ զգում ինձ Փարիզում և չեմ ցանկանում լքել այս հրաշալի ակումբը: Հեռանալու մասին ընդհանրապես չեմ մտածում: Նաև հրաշալի հարաբերություններ ունեմ Թոմաս Տուխելի հետ. հարգում եմ նրա»,- ասել է Նեյմարը: Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է տեղափոխվել […]

̰
«Ռեալը» նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

11:30 10.12.2020

Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում «Ռեալը» հանդիպեց «Մյունխեգլադբախի Բորուսիայի» հետ և հաղթեց 2-0 հաշվով: Այսպիսով, մադրիդյան ակումբը վաստակեց 10 միավոր և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Զիդանի գլխավորած թիմը ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայի խմբից դուրս գալու քանակով: Մադրիդյան ակումբն իր պատմության մեջ 29-րդ անգամ դուրս եկավ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

̰
Կարեն Գրիգորյանը՝ Barcelona Masters 2020-ի միանձնյա հաղթող

11:18 10.12.2020

Barcelona Masters 2020 մրցաշարում իր փայլուն ելույթներն է շարունակում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Կայացած 8 տուրերից 6-ում Կարենը հաղթանակ է տարել, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի: Հայ գրոսմայստերն ունի 7 միավոր և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճել է հաղթողի կոչումը, քանի որ երկրորդ տեղում ընթացող շախմատիստը հետ է մնում նրանից 1,5 միավորով:

̰
Մահացել է լեգենդար Պաոլո Ռոսսին

11:09 10.12.2020

Մահացել է ֆուտբոլի Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող, լեգենդար Պաոլո Ռոսսին։ Նա 64 տարեկան էր։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ 1982 թվականի Աշխարհի առաջնությանը Ռոսսին 6 գոլ էր խփել ու դարձել մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ օգնելով Իտալիայի հավաքականին նվաճել Աշխարհի գավաթը։ Նա հեթ-տրիկ էր գրանցել Բրազիլիայի դեմ խաղում (3-2), իսկ եզրափակչում գոլ էր խփել ԳՖՀ-ի դարպասը (3-1): 1982 […]

̰
Մրցաշրջանի ավարտին Զիդանը կհեռանա «Ռեալից»

10:59 10.12.2020

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, որովհետև թիմում պայմաններն այնպիսին չեն, ինչպիսին խոստացել էին ֆրանսիացի մասնագետին։ Զիդանին ասել էին, որ կգնեն Պոլ Պոգբայի, Սադիո Մանեի և Էդուարդո Կամավիգայի տրանսֆերները, բայց փոխարենը նա մնացել է թերի հանդերձարանով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը կհեռանա Մադրիդից մրցաշրջանի ավարտին, փոխադարձ համաձայնությամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանի հնարավոր […]

̰
Ծանրամարտիկների օլիմպիական քվոտան կրճատվել է. հնարավոր է՝ մարզաձևն ընդհանրապես դուրս գա օլիմպիական ցանկից

10:50 10.12.2020

Միջազգային Օլիմպիական կոմիտեն 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերում ծանրամարտ մարզաձևում ընդամենը 10 մրցանակային կոմպլեկտ կխաղարկի: Դա 4 մրցանակային կոմպլեկտով պակաս է Տոկիոյի օլիմպիադայից, սակայն, դա էլ վերջնական որոշում չէ, քանի որ ծանր աթլետիկան իր մեջ պարունակում է մի շարք դոպինգային սկանդալներ և ռիսկեր: Այդ պատճառով, չի բացառվում, որ այն ընդհանրապես դուրս բերվի օլիմպիական մարզաձևերի ցանկից: […]

̰
Հայտնի են ԵՎՐՈ-2022-ում Հայաստանի Մ-19 և Մ-17 հավաքականների մրցակիցները

10:44 10.12.2020

Կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 17 և 19 տարեկանների 2021/2022 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է 13-րդ խմբում: Մեր մրցակիցներն են Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականները։  Իսկ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում: Այստեղ մեր մրցակիցներն են Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները։

̰
Մեր թիմի հաղթական հանդերձարանը. ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել

21:31 09.12.2020

Ինչպես տեղեկացրել էինք, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: ՀՖՖ-ն հանդերձարանից տեսանյութ է հրապարակել։

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ

21:23 09.12.2020

Եվս մեկ քայլ դեպի Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլ: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Դեկտեմբերի 9-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով […]

̰
Կարեն Գրիգորյանը միանձնյա առաջատարն է. Barcelona Masters 2020

15:13 09.12.2020

Barcelona Masters 2020 մրցաշարում շարունակում է իր փայլուն ելույթները գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Կայացած 7 տուրերից 5-ում Կարենը հաղթանակ է տարել, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի: Հայ գրոսմայստերն ունի 6 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

̰
Ֆուտզալի ՀՀ հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Բուլղարիայի ընտրանու դեմ պատասխան հանդիպումից առաջ

13:23 09.12.2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Բուլղարիայի ընտրանու դեմ պատասխան հանդիպումից առաջ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր տղաները վստահ հաղթանակ են տարել 4-0 հաշվով:

̰
Հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակներով. Աշխարհի պատանեկան օնլայն առաջնություն

12:56 09.12.2020

Հայաստանի 5 պատանի շախմատիստներ մասնակցում են աշխարհի պատանեկան օնլայն առաջնությանը: Մրցաշարն անցնում է 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։ Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարում են եզրափակչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակչում նրանց են միանում տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։ Մեր շախմատիստներն ընդգրկված են մինչև 16 և […]

̰
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհին կասկածվում է ամուսնուն ծեծելով սպանելու մեջ

11:40 09.12.2020

Բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Վիվիան Աուբենաուֆը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Բրազիլուհին, ով բնակվում է Շվեյցարիայում, մեղադրվում է իր 66-ամյա ամուսնուն՝ Թոմասին ծեծելու մեջ, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, Des Alpes ռեստորանում: Նշվում է, որ Թոմասը մահացել է «դաժան ծեծի» հետևանքով։ Մարդիկ, ովքեր ճանաչում էին […]

̰
BACK_TO_TOP