13:00 05.12.2020
Դեկտեմբերի 12-ին կայանալիք AIBA-ի նախագահի ընտրություններում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանելու է Ումար Կրեմլյովի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: 38-ամյա Կրեմլյովն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նշենք, որ AIBA-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու:
11:16 05.12.2020
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայանա 8 ըմբիշով, մեր ընտրանին ներկայացուցիչներ չի ունենա 92 կգ և 97 կգ քաշային կարգերում․ ✅Արսեն Հարությունյան (57 կգ), ✅Ռազմիկ Պապիկյան (61 կգ), ✅Վազգեն Թևանյան (65 […]
19:50 04.12.2020
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր է դրվելու Խոակին Կապառոսի առաջ աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլում, ասել է, որ դա կախված է լինելու առաջին հերթին վիճակահանության արդյունքներից, սակայն հիմնական խնդիրը լինելու է յուրաքանչյուր խաղում միավորների համար պայքարելը: ՀՖՖ նախագահի կարծիքով` հավաքականն ի զորու է լինելու կատարել իր առջև դրված խնդիրը։ Նշենք, որ […]
19:27 04.12.2020
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսպանական El Transistor-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն շատ են դուր գալիս հայերն ու Հայաստանը: «Հայաստանը լավ երկիր է, հայ ժողովուրդը շատ լավն է»,- ասել է իսպանացին: Մասնագետը հարցազրույցի մի հատվածում անդրադարձել է նաև հայկական բնամթերքին, նշել, որ հայկական բանջարեղենը բարձր որակ ունի: Ավելի վաղ Կապառոսը խոսել էր […]
19:25 04.12.2020
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր հրապարակել է հավաքականի կազմը, որը կմասնակցի մրցաշարին: Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ […]
18:48 04.12.2020
ՀՖՖ նախագահ Արթուր Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ազգային մարզադաշտ կառուցելու ծրագրերին։ «Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցում: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է` Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության մեջ շատ բան փոխեցին: Հիմա՝ այս իրավիճակում մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը՝ […]
18:39 04.12.2020
Հայաստանից դուրս հանդես եկող հայ նոր ֆուտբոլիստների՝ ազգային հավաքական հրավիրելու գործընթացը շարունակվում է։ Չնայած ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ դրսից ֆուտբոլիստների անընդհատ ներգրավել հնարավոր չէ, և առաջին հերթին պետք է պատրաստել մեր սերունդը, այնուամենայնիվ, նա նաև տեղեկացրել է, որ նոր ֆուտբոլիստների հետ էլ բանակցություններ տարվում են։ «Այս շրջանում հավաքական հրավիրված […]
18:23 04.12.2020
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ այս տարվա վերջ ավարտվում է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ, և նա հեռանալու է Հայաստանից: «Նրա հեռանալուց հետո համագործակցությունը չի դադարի. նա երբեմն-երբեմն կայցելի մեզ, կօգնի իր խորհուրդներով, դասախոսություններով, կնպաստի ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,- նշել է Մելիքբեկյանը։ Նա կարևորել է այս ընթացքում […]
17:48 04.12.2020
Հայաստանի հավաքականի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Ղադիմյանը հնարավոր է հեռանա ակումբից: Այս մասին հաղորդում է Transfermarkt-ը: Տարեվերջին լրանում է 28-ամյա հարձակվողի՝ «Նեմանի» հետ գործող պայմանագրի ժամկետը: Ղադիմյանը «Նեմանին» է միացել 2020 թվականի մարտի 6-ին: Բելառուսի առաջնության ավարտված մրցաշրջանում, որտեղ «Նեմանը» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, Ղադիմյանը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման […]
14:48 04.12.2020
ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը։ Լևոն Արոնյանը պահպանել է իր տեղը 6-րդ հորիզոնականում։ Լավագույն հարյուրյակում կա ևս 3 հայաստանցի շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Հրանտ Մելքումյանը` 78-րդը, Կարեն Գրիգորյանը` 96-րդը: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Կանանց ցանկը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը։ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 57-րդն է, Աննա Սարգսյանը՝ […]
14:22 04.12.2020
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից արդեն այս ամռանը: Այս մասին գրում է Onda Cero-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ներկայումս 34-ամյա ֆուտբոլիստը հակված է նրան, որ հեռանա երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը, այսինքն` ամռանը: Նա առաջարկներ ունի իտալական և անգլիական թիմերից, ինչպես նաև ՊՍԺ-ից, սակայն չի բացառվում, որ իսպանացին երկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ։ Հատկանշական է, […]
13:15 04.12.2020
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ապագան շարունակում է մնալ հարցականի տակ։ COPE-ի փոխանցմամբ՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է հեռացնել Զիդանին, եթե մադրիդյան թիմը պարտվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բորուսիա» Մյունխենգլադբախին։ Այդ դեպքում «Ռեալը» դուրս կթռնի մրցաշարից։ Ամեն դեպքում, «Ռեալի» ֆուտբոլիստների մեծ մասն աջակցում է Զիդանին ու պատրաստ է պայքարել նրա համար, որոշ […]
12:56 04.12.2020
Speed Chess Championship Main Event մրցաշարի 1/4 եզրափակչում Լևոն Արոնյանը զիջեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Ֆրանսիացին հաղթեց ընդհանուր 14,5-12,5 հաշվով: Անցկացված 27 պարտիաներից 7-ում հաղթեց Արոնյանը, 9-ում՝ Վաշյե-Լագրավը: 11 պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ Արոնյանը մրցաշարի 1/8-րդ եզրափակչում 14-11 հաշվով հաղթել էր Յան Նեպոմնյաշչիին: Վաշյե-Լագրավից բացի, կիսաեզրափակիչ են դուրս եկել Կարլսենը, Սոն և Նակամուրան: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը […]
12:45 04.12.2020
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Կարլես Տուսկետսը խոստովանել է, որ ակումբը պետք է ազատվի Լիոնել Մեսսիից, տեղեկացնում է RAC1-ը: «Տնտեսական խնդիրներին լուծումներ են պետք: Ես կարծում եմ, որ Մեսսին պետք է հեռանա կատալոնական ակումբից: Եթե ամռանը նա վաճառվեր, ապա մեր ակումբը կլուծեր իր առջև ծառացած մի շարք ֆինանսական խնդիրներ»,- ասել է Տուսկետսը: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրություններն […]
12:14 04.12.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մյուս տարի կտեղափոխվի ՊՍԺ: Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Դանիել Պիոլոն: «Մեսսին մյուս տարի կտեղափոխվի ՊՍԺ: Սա իրականություն է, չեմ կատակում: Մյուս տարի Մեսսին ՊՍԺ-ում կլինի»,- ասել է Պիոլոն RMC Sport-ի եթերում: Մեսսին արդեն հունվարի 1-ից կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է […]
10:56 04.12.2020
Թեթևքաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամոդովը վստահ է, որ հասարակությունը դժգոհ է պրոֆեսիոնալ մակարդակում կարիերան ավարտելու իր որոշումից։ «Կա ու կլինեն խոսակցություններ Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտի մասին։ Նա անպարտելի է, անպարտելի եմ նաև ես։ Շատ մարդիկ դժգոհ են, որ ես ավարտեցի կարիերաս, բոլորն ուզում են, որ բրազիլական սերիալը շարունակվի», – Խաբիբի խոսքն է մեջբերում TACC-ը։ […]
10:37 04.12.2020
«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան բարձր է գնահատել իր խաղընկերոջ՝ Կրիշտիանու Ռոնալդուի հերթական նվաճումը։ Պորտուգալացին խփել է կարիերայի 750-րդ գոլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Դինամո Կիևի» հետ մրցավեճում։ «Դու կարող ես միայն նայել նրան, հիանալ նրանով ու սովորել նրանից։ 750 գոլն անհավանական է։ Ուրիշները պետք է 20 կարիերա անցկացնեն, որպեսզի հասնեն նման ցուցանիշի։ Մենք […]
10:06 04.12.2020
Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հաղորդում է Punch Boxing Armenia-ն: Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Գոռը ժամանակից շուտ հաղթանակ տարավ: 6-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին: Գոռը շարունակում է անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:
09:47 04.12.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Պրեմիեր լիգայի փորձագետներն ու երկրպագուները քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները տվել են հայ կիսպաշտպանին: Հիշեցնենք, որ Բայրամյանն ընդգրկվել էր նաև RPL-ի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
09:30 04.12.2020
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալեց «Յանգ Բոյզին»։ 34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: Սակայն մինչև ընդմիջումը «Ռոման» հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ Բորխա Մայորալը: 59-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորին առաջ մղեց հռոմեացիներին։ 81-րդ րոպեին Էդին Ջեկոն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-1։ Հենրիխ Մխիթարյանը մտավ խաղադաշտ ընդմիջումց հետո՝ փոխարինելով Պեդրոյին։ 83-րդ րոպեին Մոհամեդ Կամարան […]
09:20 04.12.2020
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Ըստ այդմ՝ Իսպանիայի հավաքականին բաժին է հասել Իտալիայի թիմը, իսկ Բելգիայի ընտրանին կմրցի ֆրանսիացիների հետ: Կիսաեզրափակչի հանդիպումները կայանալու են 2021 թվականի հոկտեմբերի 6-ին և 7-ին: Իսկ եզրափակիչը և երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին:
23:19 03.12.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի […]
22:40 03.12.2020
Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ին կայացած նիստի ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը, ինչպես նաև առկա բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ առկա են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո […]
14:56 03.12.2020
Բրազիլիայի հավաքականի հայտնի նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայի մասին, որը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին: «Դիեգոն հրաշալի հետք թողեց ֆուտբոլում, և ինձ համար դժվար է ընդունել նրա կորուստը: Այս լուրն ինձ համար անսպասելի էր և խիստ վրդովեց: Ես իմ սերն եմ ուղարկում Մարադոնայի ընտանիքին: Նա փոխեց շատերի կյանքը, և ես հավերժ […]
10:30 02.12.2020
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Դենտինյոն ու Սոլոմոնը: Հիշեցնենք, որ ուկրաինական թիմը հաղթել էր նաև Մադրիդում՝ առավելության հասնելով 3:2 հաշվով: Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Շախտյորը» 7 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև «Ռեալը», սակայն Զիդանի […]
17:48 01.12.2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունները կկայանան կազմակերպության 137-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա Աթենքում՝ հաջորդ մայիսին: Միակ թեկնածուն ՄՕԿ-ի ներկայիս ղեկավար Թոմաս Բախն է: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` ընտրություններն անցկացվելու են ոչ այլընտրանքային հիմունքներով: ՄՕԿ-ի նախագահի միակ թեկնածուն կլինի գերմանացի Թոմաս Բախը: Նոր ժամկետը կհաշվվի Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո և կշարունակվի մինչև 2025 թվականը: Գերմանացի Թոմաս […]
17:12 01.12.2020
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալու է ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 9 ըմբիշով: Մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 […]
16:39 01.12.2020
Արգենտինայում միջնորդագիր է ստեղծվել՝ Դիեգո Մարադոնայի պատկերով նոր թղթադրամներ շրջանառության մեջ դնելու համար: Հիշեցնենք, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը մահացավ նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում, սրտի կաթվածից: Այս պահին Արգենտինայում դրամական ամենացածր անվանական միավորը հազար պեսո է (մոտ $ 12): Վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի է ունեցել տեղական արժույթի զգալի արժեզրկում, ուստի Մարադոնայի պատկերով 10 […]
11:21 01.12.2020
Դիեգո Մարադոնան մահվանից օրեր առաջ ընկել էր մահճակալից և վնասել գլուխը: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլիստի նախկին կնոջ ՝ Վերոնիկա Օխեդիի ամուսինը: «Դիեգոն մահվանից օրեր առաջ ընկավ մահճակալից և գլխի աջ հատվածում վնասվածք ստացավ, իսկ նրա հարազատները ոչ մի բան չձեռնարկեցին: Նրանք նույնիսկ բժշկական հետազոտության չտարան Դիեգոյին»,- Մարիո Բոդրիի խոսքերը մեջբերել է Marca-ն: Հիշեցնենք, որ […]
10:46 01.12.2020
Իսպանական «Վիախես Ինտեռիաս» կանանց ակումբի ֆուտբոլիստ Պաուլա Դապենան հրաժարվել է հարգել Դիեգո Մարադոնայի հիշատակը։ Ընկերական խաղից առաջ ազդարարված լռության րոպեի ժամանակ նա նստել է խոտածածկին ու մեջքով շրջվել։ «Հենց իմացա, որ Մարադոնայի հիշատակի համար ակցիա է արվելու, հրաժարվեցի հետևել բռնաբարողի, մանկապիղծի ու բռնակալի հիշատակի լռության րոպեին», – մարզուհու խոսքերն է փոխանցում AS-ը։ Հիշեցնենք, որ Մարադոնան […]