11:06 09.12.2020
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Յուվենտուսից» «Բարսելոնայի»՝ սեփական հարկի տակ 0-3 հաշվով կրած պարտությունը հետաքրքիր փաստ ավելացրեց կատալոնական ակումբի վիճակագրությունում: «Բարսելոնան» սեփական հարկի տակ չէր պարտվել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 33 խաղում: Սա մրցաշարի պատմության մեջ ՈՒԵՖԱ-ի խմբային փուլի լավագույն տնային անպարտելիության շարքն էր: Վերջին անգամ կատալոնացիները ՉԼ խմբային փուլում սեփական հարկի […]
10:54 09.12.2020
Աշխարհի 20-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը սկսել է նախապատրաստվել 2021 թվականի մրցաշրջանին։ Խաչանովն ապաքինվել է կորոնավիրուսից ու վերադարձել կորտ։ Նա լուսանկար է հրապարակել: «Նորից աշխատանքի մեջ»,-գրել է թենիսիստն Instagram-ի իր էջում։
10:40 09.12.2020
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Պարի Սեն Ժերմեն» – «Բաշակշեհիր» խաղը դադարեցվել է։ Դաշտի սահմաններից դուրս միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հանդիպման 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն ռասիստական բնույթի վիրավորանք է հասցրել «Բաշակշեհիրի» մարզչի օգնականներից մեկին։ Հյուրերը որոշել են հեռանալ դաշտից, որից հետո հանդիպումը դադարեցվել է։
10:34 09.12.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնային» 3-0 հաշվով հաղթելուց հետո պատասխանել է Լիոնել Մեսսիի հետ մրցակցության մասին հարցին: «Մենք 12-13 տարի մասնակցում ենք տարբեր մրցանակաբաշխությունների, և ես նրան երբևէ չեմ համարել մրցակից, այդ ամենը արծարծվում է միայն լրատվամիջոցներում: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, և եթե դուք հարցնեք Լեոյին, նա ձեզ կասի […]
09:58 09.12.2020
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Երկու թիմերն էլ ապահովել էին տեղը փլեյ-օֆֆ փուլում, և «Կամպ Նոուում» որոշվում էր, թե որ թիմն է դուրս գալու խմբից առաջին տեղով։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ Իր իսկ վաստակած 11-մետրանոցն իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Վեստոն ՄաքԿենին։ 52-րդ րոպեին տանտերերի դարպասին […]
22:40 08.12.2020
Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումով: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Դեկտեմբերի 8-ին հաստատվել է J խմբի խաղացանկը: Մարտի 25 – Լիխտենշտեյն – Հայաստան Մարտի 28 – Հայաստան – Իսլանդիա Մարտի 31 – Հայաստան – Ռումինիա Սեպտեմբերի 2 – Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան Սեպտեմբերի 5 – Գերմանիա – Հայաստան Սեպտեմբերի 8 – Հայաստան – Լիխտենշտեյն Հոկտեմբերի 8 […]
14:30 08.12.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմանը՝ կազմակերպության բոլոր միջոցառումներին իր մասնակցությունն արգելելու վերաբերյալ: Նա ասել է, որ նախատեսում է դիմել դատարան՝ պարզելու դրա պատճառը: «Մենք պետք է դիմենք դատարան: Թող Բախը և ավազակախումբն ասեն, թե որն է իմ մեղքը, որ ես պաշտպանում եմ իմ երկի՞րը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է Белта-ն: Հիշեցնենք, […]
11:08 08.12.2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեն 2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում ավելացրել է բրեյք-դանս, սերֆինգ, ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերը: Այս մասին հաղորդել է ՄՕԿ-ը: Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 10,5 հազար մարզիկ-մարզուհի։ 2021թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների քանակի համեմատ թիվը կրճատվել է մոտ 600-ով: Օլիմպիական ծրագրից դուրս է մնացել 50 կմ մարզական քայլքը, որին մասնակցում էին […]
23:41 07.12.2020
Դեկտեմբերի 7-ին կայացավ ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․ «Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, […]
23:04 07.12.2020
Դեկտեմբերի 7-ին կայացավ ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․ «Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց […]
22:26 07.12.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին արգելել են ներկա լինել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բոլոր միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով կազմակերպության նախագահ Թոմաս Բախին։ Արգելքը տարածվում է նաև Օլիմպիական խաղերի վրա։ Առայժմ կիրառված միջոցը ժամանակավոր է: Բախի խոսքերով ՝ Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայիս ղեկավարությունը, որը գլխավորում է Լուկաշենկոն, չի պաշտպանում մարզիկներին քաղաքական խտրականությունից: […]
21:18 07.12.2020
Մեկնարկել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանը 5-րդ զամբյուղում է։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։
13:24 07.12.2020
Այսօր՝ ժամը 21:00-ին կկայանա Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։
23:27 06.12.2020
Դեկտեմբերի 6-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով։ Ինչպե տեղեկացնում են ՀՖՖ-ից, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսել է հետևյալ կազմով․ 12․ Լուան Բարբոսա, 11․ Գարեգին Մաշումյան, 10․ Սարո Գալստյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։ Պահեստայիններ․ 19․ […]
18:50 06.12.2020
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում կայացել է «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը , որի արդյունքում «Արարատ-Արմենիա»-նվազագույն հաշվով (0։1) առավելության է հասել «Փյունիկ»-ի նկատմամբ։ Գոլի հեղինակ է դարձել Լիման , 11 մետրանոց հարվածն իրացնելով ՝ թիմին հաղթական է բերել։«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կայացել է «Հանրապետական» մարզադաշտում։
16:45 06.12.2020
Լա լիգայի 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Կադիսին»: Կատալոնական ակումբը մեկնարկային 10 տուրերից հետո վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Սա ակումբի վատագույն ցուցանիշն է 1987 թվականից ի վեր, երբ «Բարսելոնան» 10 տուրերից հետո իր ակտիվում ուներ 13 միավոր: Ի դեպ՝ վերջին անգամ «Կադիսը» կատալոնական ակումբին հաղթել էր […]
15:50 06.12.2020
Իսպանիայի ֆուտբոլի ղեկավարները որոշում են կայացրել հանդիսականներին մարզադաշտեր վերադարձնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, որոշում է կայացվել հանդիսականներին լիարժեք թույլ տալ գալ մարզադաշտ սկսած ապրիլի 4-ից: Այդ օրը տեղի կունենա Արքայական գավաթի եզրափակիչ՝ «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Սոսյեդադ» խաղը: Նշվում է, սակայն, որ արդեն հունվարից երկրպագուները կկարողանան աստիճանաբար գալ մարզադաշտ, ինչպես Անգլիայում է, որտեղ Պրեմիեր […]
14:30 06.12.2020
Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Սասուոլոյին»։ Հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 18։00-ին։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը այդ խաղի համար։ Հայտացուցակում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
12:45 06.12.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ դեկտեմբերի 6-ին և 9-ին կկայանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումները: Ազգային թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով: Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա Էմին Ղարաբեքյանս – «Մոբելկարիմի», Պորտուգալիա Սարո Գալստյան – «Լեո» Անդրանիկ Կարապետյան – «Լեո» […]
00:01 06.12.2020
Լա Լիգայի 12-րդ տուրում «Լեւանտեն» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Խետաֆեին»: Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտն է նշել Վալենսիան ներկայացնող թիմում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին: Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, նա խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում (Մ 15, Մ 16, Մ 17, Մ 18, Մ 19, Մ 20): Էդգարը […]
21:50 05.12.2020
Կրիշտիանու Ռոնալդուի եղբայրը՝ Ուգու Ավեյրուն, կասկածվում է մարզաշապիկների վաճառքի հետ կապված խարդախության մեջ։ Այս մասին հաղորդում է են La Stampa ու La Repubblica թերթերը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռոնալդուին պատկանող ու Ավեյրուի կողմից կառավարվող Mussara ընկերությունը թուրինյան Pegaso ընկերությունից CR7Museu տարբերանշանով մարզաշապիկների խմբաքանակ է պատվիրել։ Այն գնահատվել է 500 հազար եվրո։ Դրանից հետո Mussara-ն հայտնել է, որ […]
19:59 05.12.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հռոմեական ակումբի՝ նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող: «Ռոմայի» պաշտոնական կայքում անցկացրած քվեարկությունում Մխիթարյանն ամենաշատ ձայներն է ստացել: Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Լեոնարդո Սպինացոլան, Պեդրոն և Ռոջեր Իբանեսը: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում նոյեմբերին մասնակցել է 6 հանդիպման և դարձել նույնքան գոլի հեղինակ:
19:40 05.12.2020
Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել AS պարբերականին՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ այդ թվում հայ-ադրբեջանական պատերազմին: «Բարդ էր․ մարզիչը փորձում է մոտիվացնել իր ֆուտբոլիստին՝ նպատակներին հասնելու համար, բայց մոտիվացնել մի խումբ մարզիկների, որոնք այլ առաջնահերթություններ ունեն, քանի որ սպորտը մղվել է 2-րդ պլան, չափազանց դժվար է: Կային անձնական իրավիճակներ: Գրեթե բոլոր ֆուտբոլիստներն […]
18:50 05.12.2020
Էյնդհովենի համալսարանի գիտնականները հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել, որը ցանկանում են իրագործել Հոլանդիայի գլխավոր «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում: Փորձարկումն ունի 2 փուլ. առաջինը՝ մարզադաշտերում հատուկ շնչառական սարքեր տեղադրելով հետազոտողները կփորձեն հասկանալ՝ ինչպես է կորոնավիրուսը գոյատևում, և ինչպես են կորոնավիրուսային միկրոբները տարածվում և հասկանալ, թե դա որքանով է վտանգավոր երկրպագուների ու ֆուտբոլիստների համար: Երկրորդը՝ զուգահեռաբար օդի ախտահանման […]
15:06 05.12.2020
Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի թանգարաններից մեկում տեղադրվել է Լիոնել Մեսիի մոմե արձանը: 33-ամյա Լիոնել Մեսսին ամբողջ մարզական կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում և նվաճել է 34 տիտղոս: Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: Լուրեր են շրջանառվում, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա կարող է տեղափոխվել ՊՍԺ: Lionel Messi a désormais sa statue […]
14:55 05.12.2020
Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնը պաշտոնապես անվանափոխվել է Դիեգո Արմանդո Մարադոնայի պատվին։ Որոշումը միաձայն ընդունել է Նեապոլի քաղաքային խորհուրդը: Պաշտոնական որոշման մեջ նշվում է, որ Մարադոնան «բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է»։ Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին՝ դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաղթող։
14:20 05.12.2020
2020 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն է։ Լավագույն տասնյակը ըստ ESPN-ի հետևյալ տեսքն ունի. Մանուել Նոյեր («Բավարիա») Ալիսոն («Լիվերպուլ») Յան Օբլակ («Աթլետիկո») Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա») Տիբո Կուրտուա («Ռեալ») Էդերսոն («Մանչեսթեր Սիթի») Կեյլոր Նավաս (ՊՍԺ) Ջանլուիջի Դոնարումա («Միլան») Սամիր Հանդանովիչ («Ինտեր») […]
13:47 05.12.2020
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ ինքը հրավեր է ստացել խաղալու Հայաստանի ազգային հավաքականում, բայց դեռ չի կարող համաձայնվել: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մեծ հետաքրքրություն կա, և ես շատ ամաչում եմ հրաժարվել իմ երկրորդ հայրենիքից: Ես անընդհատ մտածում եմ այդ մասին, քանի որ սոցցանցերում տեսնում եմ հայ երկրպագուների աջակցությունը, բայց […]
13:35 05.12.2020
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՌՊԼ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում բազմաթիվ թեմաներց բացի խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին. «ՌՊԼ-ում արտասահմանցի խաղացողների սահմանափակումները փոխելուց հետո այժմ ՌՊԼ-ից Հայաստանի հավաքական է կանչվում չորս խաղացող՝ ես, Արշակ Կորյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Վարազդատ Հարոյանը: Ես ոչինչ չեմ ասում Հենրիխ Մխիթարյանի մասին, կա նաև Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմից»: […]