TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Շախմատի ՊՐՈ լիգայում հայ շախմատիստները հաղթել են ԱՄՆ-ի գրոսմայստերներին ու դարձել չեմպիոն

11:32 28.09.2020

Շախմատի ՊՐՈ լիգայի եզրափակիչ խաղում «Հայաստանի արծիվներ» թիմը հաղթել է Միացյալ Նահանգների գրոսմայստերներին: Մեր թիմի կազմում հանդես են եկել Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Իրանի ներկայացուցիչ Պարհամ Մագսուդուն և Հնդկաստանի ներկայացուցիչ Ռաունակ Սադհվանին: Մրցակից թիմի կազմում խաղացել են Ֆաբիանո Կարուանան, Լենիեր Դոմինգեսը, Ուեսլի Սոն ու Ջեֆրի Շոնգան: «Հայաստանի արծիվներ» թիմը հաղթել է 9,5-6,5 հաշվով և վաստակել […]

̰
Նրանք ասում են՝ մենք Ադրբեջանն ենք, մեզ հետ Թուրքիան է, իսկ մենք ասում ենք՝ Մենք Հայաստանն ենք ու մեզ հետ Աստվածն է. Վահան Բիչախչյան

11:31 28.09.2020

Սլովակիայի «Ժիլինա» ակումբի ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն Ինստագրամում գրառում է կատարել. «Նրանք ասում են՝ մենք Ադրբեջանն ենք, մեզ հետ Թուրքիան է, իսկ մենք ասում ենք՝ Մենք Հայաստանն ենք ու մեզ հետ Աստվածն է»,-գրել է Բիչախչյանը:  

̰
Առաջին խաղակեսից հետո «Ռոման» հաղթում է «Յուվենտուսին». Մխիթարյանը խաղադաշտում է

23:53 27.09.2020

Իտալիաայի Ա սերիայի առաջնության հերթական տուրում «Ռոման» ընդունել է «Յուվենտուսին» ու առաջին կեսից հետո հաղթում է 2-1 հաշվով: Խաղի 31-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը բացել է Ժորդան Վերետուն: 44-րդ րոպեին դարձյալ 11 մետրոնոցից Ռոնալդուն հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին Վերետուն նորից առաջ է մղել «Ռոմային»: Նշենք, որ Մխիթարյանը խաղում է […]

̰
Արմեն Մանուչարյանը  կարմիր քարտ է ստացել և հեռացվել է «Ռուբինի» դեմ խաղում

23:24 27.09.2020

ՌՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակում Արմեն Մանուչարյանի «Ռոտորը»  ընդունել էր Կազանի «Ռուբինին» հետ:Մանուչարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր:  23-րդ րոպեին  նա զգուշացվել է դեղին քարտով, իսկ երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից: «Ռոտորը» պարտվել է 1-3 հաշվով:  

̰
Մխիթարյանը  «Ռոմա»-«Յուվենտուս» խաղի հայտացուցակում է

22:23 27.09.2020

Այսօր երեկոյան կկայանա «Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումը: Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի հայտացուցակում է: Ներկայացնում ենք թիմերի հայտացուցակները ամբողջությամբ: «Ռոմա» Պաու Լոպես, Բուր, Միրանտե, Իբանես, Սանտոն, Մանչինի, Կումբուլա, Պերես, Սպինացոլա, Կալաֆիորի, Քրիստանտե, Պելեգրինի, Վիլար, Վերետու, Դիավարա, Մխիթարյան, Ջեկո, Պեդրո, Պերես, Անտոնուչի, Կլյուվերտ: «Յուվենտուս» Շեսնի, Պինսոլիո, Բուֆոն, Դե Շիլյո, Կիելինի, Դանիլո, Կուադրադո, Բոնուչի, Ռուգանի, Դեմիրալ, Ֆրաբոտա, Արտուր, Ռեմսի, Մակենի, […]

̰
Ադամյանի «Հոֆենհայմը» ջախջախել է սուպերգավաթակիր «Բավարիային»

21:40 27.09.2020

Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակներում Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 4-1 հաշվով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: 16-րդ ու 24-րդ րոպեներին Բիչակչիչն ու Դաբուրը մեկական գոլ խփեցին՝ հաշիվը դարձնելով 2-0: 36-րդ րոպեին Կիմիխը կրճատեց հաշվի տարբերություը: 77-րդ ու 91-րդ րոպեներին Կրամարիչը դուբլ ձևակերպեց ու դրեց խաղի վերջակետը՝ 4-1:  Նշենք, որ Ադամյանը բացակայում էր տանտերերի հայտացուցակից: «Հոֆենհայմը» 2 […]

̰
Ոսկի, արծաթ և բրոնզ. հայ մարմնամարզիկների նվաճումները Կիևում

19:55 27.09.2020

Մարմանարզության Ուկրաինայի միջազգային գավաթի խաղարկությունում օղակների վարժությունում Հայաստանը ներկայացել է 2 մարզիկով՝ ի դեմս Արթուր Դավթյանի ու Վահագն Դավթյանի: Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել, իսկ Արթուրը կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Բազմամարտում, երեկ Արթուր Դավթյանը կրկին կվաճել էր արծաթե մեդալ: Երիտասարդների շրջանում բազմամարտում բրոնզե մեդալի է արժանացել Գագիկ Խաչիկյանը:

̰
Միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

19:15 27.09.2020

Արցախի և Ադրբեջանի սահմանագծին տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։ «Միասին մենք ուժեղ ենք»,-գրել է Արթուր Աբրահամը Facebook-յան էջում։  

̰
Ադրբեջանցիները շատ վախկոտ են, այս գործողություններն էլ են տապալելու. օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը պատրաստ է կռվի

18:06 27.09.2020

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն իր անհանգստությունն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ: News.am.sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից կրկնակի օլիմպիական չեմպիոնն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորության դեպքում կռվի գնալ հայ զինվորների հետ: «Մենք միշտ պատրաստ ենք մեր ազգի ու բանակի կողքին լինել: Միանում եմ բոլոր սփյուռքահայերին և աջակցությունս եմ […]

̰
Ես միշտ իմ ազգի կողքին եմ. Հենրիխ Մխիթարյան

16:54 27.09.2020

Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան և այլ սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում ` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ «Այսօր առավոտյան արթնացա ՝ տեղեկանալով Ադրբեջանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման մասին: Նրանք թիրախավորել են Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը: Կոչ եմ անում միջազգային հանրությանը ՝ անհապաղ ոտքի կանգնել և աջակցել զինված գործողությունների դադարեցմանը, […]

̰
Այս պահին բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու. Արթուր Ալեքսանյան

16:46 27.09.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ինստագրամի իր էջում նկար է հրապարակել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ «Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ.  բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,-գրել է Արթուր Ալեքսանյանը:   View this post on Instagram   Հայաստանի և Արցախի […]

̰
Մինչև ռազմական դրության ավարտը՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են

16:20 27.09.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի հանդիպումները հետաձգվում են։ Այդ մասին հաղորդում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։ «ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ստացել ենք գրություն, առ այն, որ մինչև ռազմական դրության ավարտը, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են»,- նշվում է «Ուրարտուի» հաղորդագրությունում։

̰
Մենք այս անգամ էլ դա կանենք. Արոնյանը անդրադարձել է սահմանին տեղի ունեցող իրադարձություններին

15:59 27.09.2020

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թվիթերում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: «Երբ փոքր էի, պապս ինձ ասաց, որ իմ ընտանիքի նախնիները գալիս են Ղարաբաղից:  Հետո ես հաղթեցի իմ առաջին ուժեղ մրցաշարը հրաշալի Ստեփանակերտ քաղաքում: Մենք մարդիկ ենք, ովքեր պատմության ընթացքում միշտ հպարտությամբ են պաշտպանվել: Մենք այս անգամ էլ դա կանենք, ես դա գիտեմ»,-Թվիթերում գրել է […]

̰
Լևոն Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից

13:46 27.09.2020

Լևոն Արոնյանը դուրս մնաց Banter Series Final առցանց մրցաշարից: Կիսաեզրափակչում Արոնյանը մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Նորվեգացին առավելության հասավ 5,5-2,5 հաշվով: Արոնյանը դուրս մնաց հետագա պայքարից, իսկ Կարլսենը մրցաշարի եզրափակչում կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Ավելի վաղ Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել էր Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն:

̰
Ոչ ոք չի փոխարինի քո նշանակությունը «Բարսելոնայի» և ֆուտբոլի աշխարհի համար. Սուարեսը՝ Մեսսիին

23:10 26.09.2020

«Բարսելոնայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատասխանել է կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսիին, ով «Ինստագրամում հրաժեշտի հուզիչ խոսքեր էր գրել ուրուգվայցուն, փոխանցում է News.am-ը։ «Շնորհակալ եմ քո խոսքերի և ընկերության համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ քեզ՝ ուրախ և  զգացմունքային մարդու, քանի որ բոլորը ճանաչում են միայն ֆուտբոլիստ Մեսիին։ Մի մոռացիր, թե ինչ եմ […]

̰
Ինչո՞ւ է Բոատենգը մազերը մանուշակագույն ներկել

22:10 26.09.2020

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը պատմել է, թե ինչու է փոխել մազերի գույնը: Պարզվում է՝ 32-ամյա ֆուտբոլիստը ընկերոջ հետ գրազ է եկել և պարտվել: «Դա գրազ էր: Ընկերս ասաց, որ մենք հաղթելու ենք Չեմպիոնների լիգայում և գրազ առաջարկեց այդ կապակցությամբ: Եթե մենք հաղթեինք, ապա ես պետք է մազերս ներկեի մանուշակագույն, իսկ եթե պարտվեինք՝ նույնն անելու […]

̰
«Ռեալի» հարձակվողը կարող է հայտնվել «Ռոմայում»

21:53 26.09.2020

Իտալական «Ռոման» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» 23-ամյա  հարձակվող Բորխա Մայորալին: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։ Հռոմեական ակումբը ցանկանում է կնքել մեկ տարվա վարձակալության պայմանագիր՝ վճարելով 3 միլիոն եվրո։ Բորխա Մայորալի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ․ հունիսը։ Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրեց իսպանական «Լեւանտեում»՝ 36 խաղում խփելով 9 գոլ և […]

̰
Թվում է, թե ես եմ այդ ֆիլմի «վատ տղան». Կումանը` Սուարեսի հետ կապված պատմության մասին

21:33 26.09.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Լուիս Սուարեսի հեռանալու մասին: «Սուարեսի տրանսֆերի հետ կապված թվում է, թե ես եմ այդ ֆիլմի «վատ տղան», բայց դա այդպես չէ: Իմ՝ այստեղ գալու առաջին օրվանից հարգանքս ցույց եմ տվել նրա հանդեպ, նա էլ աշխատում էր պրոֆեսիոնալի պես: Նրան ասացի, որ եթե մնա, կլինի բոլորից մեկը: Միայն ես […]

̰
Մոուրինյոն հիշել է իր կարիերայի ամենատխուր պահը

21:14 26.09.2020

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իր մարզչական կարիերայի ամենատխուր պահը «Ռեալի» ղեկին 2011/12 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունն է եղել, երբ մյունխենցիներն առավելության են հասել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում: «Եթե ընտրեմ ամենավատ պահը, ապա միանշանակ կնշեմ «Ռեալի» ղեկին «Բավարիայից» կրած պարտությունը: Մենք այդ ժամանակ Եվրոպայի լավագույն թիմն էինք, հաղթեցինք Լա […]

̰
Մաքգրեգորը կմենամարտի լեգենդար Մենի Պակյաոյի հետ

21:00 26.09.2020

2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ասել է, որ մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ: «Պանդեմիայի պատճառով ստիպված էի սպասել հաջորդ մենամարտիս: Բռնցքամարտի մենամարտ կանցկացնեմ Մենի Պակյաոյի հետ: Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել մեր օրերի մեծագույն բռնցքամարտիկներից մեկի հետ, ով վախենում է կռվից»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացի մարտիկը: Հիշեցնենք, […]

̰
Իսլամ Մամեդովը կորցրել է գիտակցությունը մենամարտից առաջ

20:43 26.09.2020

Խառը մարտերի ռուսաստանցի մենամարտիկ Իսլամ Մամեդովը կորցրել է գիտակցությունը UAE Warriors 13-ի շրջանակներում կայանալիք իր մենամարտից առաջ: Մամեդովը մրցելու էր Կյոն Պյու Կիմի հետ: «Մամեդովը իրեն վատ է զգացել մրցումներից առաջ ինտենսիվ քաշ գցելու հետևանքով:  Այդ պատճառով նրան արգելել են մասնակցել հիմնական մարտին»,- նշել է լրագրող Զոն Հյո Կոն Twitter-ի իր էջում: Նշենք, որ Մամեդովը […]

̰
Պատրաստ եմ օգնել UFC-ին և մենամարտել Չիմաևի հետ. Էդուարդ Վարդանյան

20:27 26.09.2020

Խառը մենամարտերում (ММА) հանդես եկող ռուսաստանցի Էդուարդ Վարդանյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտ անցկացնել UFC-ի մարտիկ Խամզատ Չիմաևի հետ: Շվեդիան ներկայացնող չեչեն մարզիկը վերջերս հայտնել էր, որ գիտի իր հաջորդ մենամարտի անցկացման օրը, սակայն մրցակիցը դեռ որոշված չէ: Դա լինելու է երեկոյի գլխավոր մենամարտը: «UFC-ն ունի խնդիրներ: Նրանք չեն կարողանում մրցակից գտնել Խամզատ Չիմաևի համար, […]

̰
Կարեն Խաչանովի և Մարգարիտա Գասպարյանի մրցակիցները հայտնի են. Roland Garros

20:15 26.09.2020

Տեղի է ունեցել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին շրջանում կմրցի շվեդ Միկայել Իմերի հետ, իսկ մրցաշարի գործող չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալը պայքարը կսկսի Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովի հետ մրցախաղով: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի լեհ Կամիլ Մախրժակը: Կանանց պայքարում Ռուսաստանի մեկ այլ հայազգի ներկայացուցիչ Մարգարիտա […]

̰
Յոթամսյա դադարից հետո Գյումրիի մարզադպրոցների  մարզիկները մարզադահլիճ են վերադարձել 

20:05 26.09.2020

Պանդեմիայի պատճառով աշխարհում սպորտային կարևոր միջոցառումերի, առաջնությունների դադար էր։ Կարանտինային ռեժիմում արգելվեց մարզիկներին պարապել մարզադահլիճներում ,բայց արգելք չհանդիսացավ՝ մարզավիճակը պահպանելու համար մարզումները կազմակերպել բացօթյա ։Այժմ, երբ մարզադպրոցները վերադարձել են նախկին  մարզական առօրյային, ռեալ են գնահատում այն իրավիճակը , որն այսօր ունեն գրեթե բոլոր մարզադպրոցները։ Մայիսին՝ արտակարգ դրության պայմաններում, պարետատունը թույլատրեց մարզումներ անցկացնել  հավաքականի կազմի մարզիկների […]

̰
Ժամանակն է վայելել խաղը. Սուարեսը դիմել է «Ատլետիկոյի»  երկրպագուներին

19:57 26.09.2020

«Ատլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսը  տեսաուղերձով դիմել է մադրիդյան թիմի երկրպագուներին․ «Ուրախ եմ ողջունել «Ատլետիկոյի» բոլոր երկրպագուներին։ Ժամանել եմ ակումբ ու միանգամից փորձել նոր մարզաշապիկը։ Շատ գոհ եմ խաղալու ու ֆուտբոլից հաճույք ստանալու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ   աջակցության ու հաղորդագրությունների համար։ Ժամանակն է վայելել խաղն ու այս մրցաշրջանում հասնել կարևոր նպատակների»,-ասել է ուրուգվայցին։  

̰
Սամբոյի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով տեղափոխվել է այլ վայր

19:45 26.09.2020

Սամբոյի 2020 թ. աշխարհի առաջնությունը տեղափոխվել է և կկայանա սերբական Նովի Սադ քաղաքում: Այս մասին հայտնում է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի   մամուլի ծառայությունը: Մրցաշարը պետք է անցկացվեր Աշխաբադում, բայց կորոնավիրուսային համաճարակի պատճառով, Թուրքմենստանի սամբոյի ֆեդերացիան ստիպված էր հրաժարվել մրցաշարի կազմակերպումից:  Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 5-ից 8-ը:

̰
Մխիթարյանը թոփ-մակարդակի  ֆուտբոլիստ է. Պեդրո Ռոդրիգես

19:30 26.09.2020

«Ռոմայի» նորեկ Պեդրո Ռոդրիգեսը խոսել է իր  թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Կարծում եմ, որ կարող եմ ինձ լավ դրսևորել ենթահարձակվողի դիրքում: Սիրում եմ այդ խաղային դիրքը, քանի որ շատ տարածություններ եմ ստանում: Մխիթարյանը, Պերեսը, Ձանիոլոն ու մյուսները ևս կարող են խաղալ այդ դիրքում: Ես, ամեն դեպքում, հանգիստ եմ: Կխաղամ այնտեղ, որտեղ կասի […]

̰
«Շիրակի» ֆուտբոլիստներով համալրված «Արարատը« հաղթեց «Շիրակին»

18:50 26.09.2020

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացավ երկրորդ տուրից հետաձգված «Շիրակ» – «Արարատ» խաղը։ Վարդան Բիչախչյանի նախկին ու ներկա ակումբների պայքարում առավել ուժեղ գտնվեց «Արարատը»։ Հանդիպման 14-րդ րոպեին «Արարատին» առաջ մղեց Աղվան Պապիկյանը։  76-րդ րոպեին Դավիթ Մանոյանը կրկնապատկեց «Արարատի» առավելությունը՝ 2-0,  իսկ   89-րդ րոպեին   Նենադովիչը հաշիվը դարձրեց 3-0:   Հիշեցնենք, որ նոր առաջնության մեկնարկից առաջ «Շիրակի» շուրջ մեկ տասնյակ […]

̰
Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

18:40 26.09.2020

Transfermarkt պորտալը թարմացրել է Ղազախստանի առաջնության ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ըստ այդմ «Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և կազմում է  արդեն 1,5 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա զբաղեցնում է 9-12-րդ տեղերը առաջնության ֆուտբոլիստների շրջանում։ «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ այն կազմում է 700 հազար եվրո […]

̰
Տխրելը, երբ ընկերդ հեռանում է ակումբից, նորմալ երևույթ է. Կումանի արձագանքը Մեսսիի խոսքերին

17:55 26.09.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի դժգոհությունը Լուիս Սուարեսի՝ ակումբից հեռանալու առթիվ։ «Տխրելը, երբ ընկերդ հեռանում է ակումբից, նորմալ երևույթ է։ Բայց Լեոն մարզումների ու խաղերի ժամանակ բոլորի համար օրինակ է եղել։ Չի եղել մարզում, որ նա վատ մարզավիճակում լինի։ Նա իրեն գերազանց կողմով կդրսևորի, չեմ կասկածում»,- Կումանի խոսքերն է փոխանցում […]

̰
BACK_TO_TOP