TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Գնդակը խփելուց 13 րոպե անց Էդգար Բաբայանը կարմիր քարտ է ստացել

11:57 26.09.2020

Դանիայի առաջին դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակներում Էդգար Բաբայանի «Հոբրոն» հյուրընկալվել էր «Վդովրեին» ու հաղթել 2-1 հաշվով: Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Բաբայանը հայտավորված է եղել իր թիմի մեկնարկային կազմում ու 63-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին, սակայն 13 րոպե անց կարմիր քարտ ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից: Ի դեպ, վնասվածքից հետո Բաբայանն առաջին […]

̰
Նրանք չգիտեն, թե ինչ է հարգանքը. Դանի Ալվեշը քննադատել է «Բարսելոնային»

11:50 26.09.2020

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշն աջակցել է Մեսսիի քննադատությանը՝ հարձակվող Լուիս Սուարեսին «Ատլետիկո» բաց թողնելու վերաբերյալ: Ալվեշն Instagram-ում պատասխանել է Մեսսիի գրառմանը: «Ցավոք, սա է ճշմարտությունը, որի մասին հայտնի է վաղուց: Ամեն տարի դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Խոսքը ոչ միայն հաղթանակների ու պարտությունների մասին է, այլև հարգանքի: Նրանք չգիտեն, թե դա ինչ […]

̰
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն աջակցությունն է հայտնել հրաժարականի դիմում ներկայացրած ԿԳՄՍ փոխնախարարին

11:43 26.09.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին: Նազարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Հարգարժան Թամրազյան, ընկե՜րս, մենք քեզ հետ ենք»,-գրել է Նազարյանը: Հիշեցնենք, որ  Թամրազյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել երեկ: […]

̰
Մեսսին կա ու կմնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. Ունաի Էմերի

11:35 26.09.2020

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է, թե ինչ սպասելիքներ ունի Լա Լիգայի առաջիկա տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից: «Մեսսին գոլ խփելու շանսեր կունենա Ալբայի, Ռոբերտոյի կամ Գրիզմանի հետ համագործակցության արդյունքում: Մեսսին կարող է շատ խնդիրներ ստեղծել: Մեսսին կա ու կմնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Լա Լիգայի ֆավորիտները «Ռեալն» ու «Բարսելոնան» են: Մյուս թիմերը պայքարելու են մյուս […]

̰
ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակրին ժամանակին McDonald’s-ում չեն ընդունել աշխատանքի

11:26 26.09.2020

Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա պաշտպան Ալֆոնսո Դևիսը, որը «Բավարիայի» կազմում երեկ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, գրառում է կատարել Թվիթերում: «McDonald’s, ասեմ, որ ես փորձում էի Ձեզ մոտ աշխատանքի անցնել, բայց դուք ինձ չզանգահարեցիք»,-գրել է Դևիսը: Պարզվում է, որ Դևիսը կատակ չի արել: ժամանակին նա աշխատանքի համար դիմել է McDonald’s ընկերությանը, սակայն չի ընդունվել: Now he’s winning trophies […]

̰
«Արարատ-Արմենիան» կրկնեց անցյալ տարվա ցուցանիշը

21:53 24.09.2020

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։  Հայկական ակումբը որակավորման 3-րդ փուլում ընդունել էր Սլովենիան ներկայացնող «Ցելյեին»: «Արարատ-Արմենիան» հաղթեց լրացուցիչ երկրորդ խաղակեսում՝ 111-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոյի խփած գոլի շնորհիվ։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

̰
«Բարսելոնան» շնորհակալություն է հայտնել Սուարեսին

16:00 24.09.2020

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը շնորհակալություն է հայտնել Լուիս Սուարեսին ակումբում անցկացրած տարիների և լավ խաղի համար: Նախօրեին ֆուտբոլիստը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: «Շնորհակալություն, Լուի՛ս, այս 6 տարիների համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

̰
Սխալ եմ գործել, արժանի եմ պատժի. Անխել Դի Մարիա

15:37 24.09.2020

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու համար իրեն 4 խաղով որակազրկելու մասին որոշումը: Այն կայացրել էր Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն: Միջադեպը տեղի էր ունեցել Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում: «Քանի որ մի ամբողջ շաբաթ չենք խաղում, որակազրկումն ավելի երկար կտևի: Իմ գործողությունները լսածս բառերի […]

̰
Ո՞ւմ է տեսնում Ֆոնսեկայի փոխարեն «Ռոմայի» նոր սեփականատերը

15:00 24.09.2020

Leggo-ն ու Corriere dello Sport-ը հաղորդում են, որ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Ռոման»: Հռոմեական ակումբի նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը հետաքրքրված է իտալացի մասնագետով: «Ռոմայի» ղեկավարությանը չեն գոհացնում թիմի ելույթները Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն: Ֆրիդկինը Ալեգրիին 8 մլն եվրոյի չափով աշխատավարձ է առաջարկում: Ավելի վաղ նշվում էր, […]

̰
Ի՞նչ արեցին Անխել դի Մարիային մրցակցի դեմքին թքելու համար

11:46 24.09.2020

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան որակազրկվել է Լիգա 1-ի 3-րդ տուրի «Մարսելի» դեմ խաղում ոչ սպորտային պահվածքի համար։ Նա հանդիպման ժամանակ թքել էր «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի դեմքին։ Արգենտինացին որակազրկվել է 4 խաղով։ Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 0-1 հաշվով: Նաև նշենք, որ նույն խաղում Նեյմարի և Ալվարո Գոնսալեսի միջև տեղի ունեցած միջադեպը քննելու են […]

̰
«Բարսելոնան» իմ տունն է, հույս ունեմ՝ մի օր վերադառնալ. Անդրես Ինիեստա

11:24 24.09.2020

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ: ««Բարսելոնան» իմ տունն է։ Ես այնտեղ եմ եղել երկար տարիներ ու հույս ունեմ՝ մի օր վերադառնալ»,-ասել է Ինիեստան OneSoccer-ի հետ զրուցում: Հիշեցնենք, որ Ինիեստան 2018 թվականի ամռանն է հեռացել «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով ճապոնական «Վիսել Կոբե»։

̰
Ձյուդոյի Եվրոպայի առաջնության ժամկետները հայտնի են

22:15 23.09.2020

Ձյուդոյի Եվրոպայի հետաձգված առաջնությունը, որը նաև օլիմպիական վարկանիշային է, կկայանա Պրահայում նոյեմբերի 8-10-ը: Եվրոպայի առաջնության մասնակիցների առողջության և անվտանգության հարցերը կլինեն կազմակերպիչների ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում հայտնի կդառնան նաև Եվրոպայի մինչև 23 տարեկանների և պատանիների առաջնությունների ժամկետները։

̰
Բունդեսլիգան հրապարակել է մեկնարկային տուրի լավագույն 5 գոլերը

21:53 23.09.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է առաջին տուրի լավագույն գոլերը:

̰
Եթե 100%-ով կարողանանք մեր խաղը ցույց տալ, կհաղթենք. Արմեն Համբարձումյանը՝ «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղի մասին

20:00 23.09.2020

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» խաղից առաջ այսօր  կայացել է մեր թիմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որին մասնակցել է թիմի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանը: «Ուսումնասիրել ենք մրցակցին: Լավ թիմ է, պինդ թիմ: Նախորդ խաղը դժվար էր, բայց այդ հաղթանակը մեզ կօգնի՝ կարծում եմ: Եվ եթե 100%-ով կարողանանք մեր խաղը ցույց տալ, ամեն ինչ լավ կլինի ու […]

̰
Ես ուզում եմ տեսնել նրա արյունը. Ջասթին Գեթժեն՝ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտի մասին

19:30 23.09.2020

UFC-ի չեմպիոն Ջասթին Գեթժին իր կարծիքն է հայտնել Հաբիբ Նուրմագոմեդովի հետ առաջիկայում տեղի ունենալիք մենամարտի մասին: «Գիտեմ, որ նրա արյունն եմ տեսնելու: Ես ուզում եմ տեսնել նրա արյունը և նրա արձագանքը այդ փաստին: Այո, նա խելագար է և սիրում է մրցակցությունը, բայց այնքան խելագար չէ, որքան ես»,- Գեթժիի խոսքերն է մեջբերել ESPN-ը: Նուրմագոմեդով-Գեթժի մենամարտը նախատեսված […]

̰
Ֆրանչեսկո Տոտտին հնարավոր է՝ վերադառնա «Ռոմա»

18:17 23.09.2020

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին հնարավոր է՝ վերադառնա ակումբ: 43-ամյա իտալացին, ամենայն հավանականությամբ, պաշտոն կստանա հռոմեական ակումբում: Խոսքը գնում է փոխնախագահի կամ տեխնիկական տնօրենի պաշտոնի մասին: Այս մասին գրել է Corriere dello Sport-ը: Նշվում է, որ նախկին ֆուտբոլիստը դեռևս չի հանդիպել ակումբի նոր սեփականատերերի հետ, սակայն մշտական կապի մեջ է գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգոյի հետ:

̰
«Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Բեյլը․ Ջոնաթան Բարնետ

17:16 23.09.2020

«Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է վերջինիս Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին: «Ավելի խոշոր ակումբներ, քան «Տոտենհեմն» է, հետաքրքրված էին Գարեթի ծառայություններով, բայց նա ուրախ էր հայտնվել այստեղ: Բեյլը երջանիկ է այս ակումբում գտնվելու կապակցությամբ: Ամեն ինչ հանգեց նրան, որ Գարեթի ժամանակաշրջանը «Ռեալում» ավարտվեց, որոշումը բավականին հեշտ տրվեց, երբ մենք հասկացանք, […]

̰
Երբ ՊՍԺ-ն առաջարկեց մնալ, ես արդեն «այո» էի ասել «Չելսիին». Տիագո Սիլվայի խոստովանությունը

17:03 23.09.2020

«Չելսիի» նորեկ Տիագո Սիլվան մանրամասներ է ներկայացրել ֆրանսիական ՊՍԺ-ից լոնդոնյան ակումբ իր տեղափոխման մասին։ «Եթե անկեղծ լինեմ, այս ամենը սկսվեց պանդեմիայի շրջանում։ Լեոնարդոն զանգահարեց ինձ ու ասաց, որ պետք է 2 ամսով երկարաձգեմ պայմանագիրս, որպեսզի մասնակցեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչին։  Ես ասացի՝ խնդիր չկա, քանի որ ուզում էի մնալ թիմի հետ մինչև վերջ, մենք միասին էինք […]

̰
Ռոնալդուն դժգոհ է և մտածում է «Յուվենտուսից» հեռանալու մասին

16:55 23.09.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը: Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան, 35-ամյա պորտուգալացին դժգոհ է, որ երկու տարվա մեջ թիմն այդպես էլ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Պորտուգալացին այն տարիքում չէ, որ կարողանա սպասել մինչև ակումբը նոր նախագիծ կազմի, որով թիմն ի զորու կլինի հաղթել: […]

̰
2019/20 մրցաշրջանում բոլորից շատ գումար է վաստակել «Բարսելոնան»

16:52 23.09.2020

Deloitte խորհրդատվական ընկերությունը կազմել է 2019/20 թվականների մրցաշրջանում ամենաշատ գումար վաստակած ֆուտբոլային ակումբների ցանկը։ Առաջին անգամ այն գլխավորում է «Բարսելոնան»։ Անցած մրցաշրջանում ակումբը վաստակել են 840,8 միլիոն դոլար, որը ռեկորդային է ակումբի համար։ «Բարսելոնայի» եկամուտները մեկ տարվա կտրվածքով ավելացել են 22 տոկոսով։ «Ռեալ Մադրիդը» ցանկում 2-րդն է։ Ակումբը անցած մրցաշրջանում վաստակել է 757,3 միլիոն դոլլար։ Լավագույն […]

̰
ՈւԵՖԱ-ն հայտարարել է լավագույն գլխավոր մարզչի թեկնածուների անունները

16:39 23.09.2020

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է 2018/20 մրցաշրջանի լավագույն գլխավոր մարզչի կոչմանը հավակնող մարզիչների թեկնածուների անունները: Լավագույն մարզիչների եռյակում են հայտնվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը: Թեկնածուների տասնյակում տեղ գտած մյուս մարզիչներն են՝ 4. Տոմաս Տուխելը (ՊՍԺ) 5. Ջան Պիերո Գասպերինին («Ատալատնա») 6. Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») […]

̰
Երեխաների նկարներով. ներկայացվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղի գնդակը

16:24 23.09.2020

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է պաշտոնական գնդակը, որով «Բավարիան» և «Սևիլիան» ուժերը կչափեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում: Գնդակի դիզայնը, որը ձևավորվել է մանկական լուսանկարներով, ցուցադրվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջում: Յուրահատուկ դիզայնի ստացմանը մասնակցել են Եվրոպայի 9 երկրներ ներկայացնող երեխաներ (Չեխիա, Հունգարիա, Գերմանիա, Սլովենիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Լիտվա, Իսպանիա և Շվեյցարիա): 18 երեխաներ պատկերել են, թե ինչ է իրենց […]

̰
Մեսսին և Ռոնալդուն 2019/20 մրցաշրջանի «լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդների թվում չեն

16:11 23.09.2020

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք 2019/20 մրցաշրջանի արդյունքներով հավակնում են «լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին: Կոչման համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու նրա թիմակից Մանուել Նոյերը: Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 1-ին: Եվս 7 խաղացող ընդգրկվել են լավագույն տասնյակում, սակայն մրցանակին չեն հավակնի՝ 4-5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)-53 ձայն 4-5. […]

̰
Հայ պատանի շախմատիստները 3-րդն են ճանաչվել Եվրոպայում

16:04 23.09.2020

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առցանց առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ոչ թե հավաքականները մրցեցին միմյանց հետ, այլ հաշվի առնվեցին Եվրոպայի պատանեկան առաջնության տարիքային 4 խմբերում յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչներից լավագույնի արդյունքը, որի հանրագումարում էլ մեր ընտրանին վաստակեց 26 միավոր: Տարիքային յուրաքանչյուր խմբում Հայաստանից ընդգրկված էին 3-ական շախմատիստներ: Մինչև 12 տարեկանների […]

̰
«Յուվենտուսի» ֆուտբոլիստի մայրը դարձել է որդու նախկին ակումբի նախագահը

15:46 23.09.2020

Վերոնիկա Ռաբյոն՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի մայրը, դարձել է «Լայոնս օֆ Ալֆորվիլ» ակումբի նախագահը: Այս մասին հաղորդում է gazetta.it-ը: Փոքր տարիքում այդ թիմում խաղացել է նրա որդին: Ներկայումս «Լայոնս օֆ Ալֆորվիլը» ֆինանսական դժվար վիճակում է: Ի դեպ, իտալական լրատվամիջոցները նշում են, որ Պիռլոն ուզում է Ռաբյոյին պահել «Յուվենտուսում»:

̰
Կարեն Խաչանովը հաղթել է Յան-Լենար Շտրուֆին

15:34 23.09.2020

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում պայքարի մեջ մտավ հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի  թենիսիստ Կարեն Խաչանովը։  Նրա  մրցակիցը 1/16-րդ եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչ Յան-Լենար Շտրուֆն էր։ 2 ժամ 37 րոպե տևած պայքարում հայազգի թենիսիստը 7-6, 4-6, 7-5 հաշվով դժվարին հաղթանակ է տարել: Այսպիսով, Խաչանովը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Դուշան Լայովիչ-Ադրիան […]

̰
Նիդեռլանդների ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

15:07 23.09.2020

The Telegraph-ի հաղորդմամբ՝ Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միությունն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Ֆրանկ դե Բուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ 50-ամյա մասնագետի հետ համաձայնեցվել է 2 տարվա պայմանագիր: Առայժմ մարզչի պաշտոնակատարը Դուայթ Լոդեվեգեսն է, որը փոխարինել է «Բարսելոնա» տեղափոխված Ռոնալդ Կումանին: Ինչ վերաբերում է Բուրին, ապա նա գլխավորել է «Ատլանտա Յունայթեդը», որտեղից հեռացել է հուլիսին: Մինչ այդ […]

̰
Մադրիդի «Ռեալը» հնարավոր է ամբողջ կազմով մեկուսացվի. Էդեգորի թեստի պատասխանը դրական է

14:54 23.09.2020

Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ» խաղից հետո արքայական թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: Եթե երկրորդ թեստի պատասխանը ևս դրական լինի, ապա ամբողջ թիմը պետք է մեկուսացվի: Նշվում է նաև, որ երկուշաբթի կատարված թեստավորումից հետո «Ռեալ Սոսյեդադի» խաղացողներից ոչ մեկի մոտ չի հաստատվել կորոնավիրուս:

̰
Այսօր մեկնարկում է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը

14:43 23.09.2020

Այսօրվանից մեկնարկում են Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները։ 70 ակումբ կվիճարկեն փլեյ-օֆֆ փուլի 35 ուղեգրերը, այդ թվում` Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը կհանդիպի Սլովենիայի չեմպիոնի՝ «Ցելյեի» հետ։ Ինչպես և նախորդ փուլերում, Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր դիմակայությունները ևս բաղկացած են մեկ խաղից։ Նշենք, որ եվրագավաթներում այլևս ներկայացուցիչներ չունեն Ղազախստանը, Իսլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, […]

̰
Սեմեդուն հրաժեշտ տվեց «Բարսելոնային»

11:59 23.09.2020

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն Ինստագրամի միջոցով հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին ու խաղացողներին: 26-ամյա խաղացողն աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, իսկ հետագա կարիերայի մասին ոչինչ չի հայտնել, սակայն հաղորդվում է, որ Սեմեդուն տեղափոխվում է անգլիական Վուլվզ: 2017 թ-ին 35.7 մլն եվրոյի դիմաց Սեմեդուն «Բենֆիկայից» տեղափոխվեց «Բարսելոնա»:  Նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում պորտուգալացի պաշտպանը դարձել […]

̰
BACK_TO_TOP