11:48 23.09.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն կոռուպցիայի մեղադրանքով կարող ենք դատապարտվել 3 տարվա ազատազրկման, հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը: Աղբյուրի հաղորդմամբ, շվեյցարական դատարանը 28 տարվա ազատազրկում է առաջարկել Ալ-Խելաիֆիի համար, և 3 տարի՝ Վալկեի համար: Եթե փարիզյան թիմի նախագահը ենթարկվի ազատազրկան, դա առաջին դեպքը կլինի եվրոպական ֆուտբոլում: Հիշեցնենք, որ Ալ-Խելաիֆին […]
23:50 22.09.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Final առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օնլայն մրցաշարի 1/8 եզրափակչում Արոնյանը մրցել է Անգլիան ներկայացնող Քևին Ջոնսի հետ ու 8 պարտիաներից հետո գերազանցել մրցակցին 5,5։2,5 հաշվով։ Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն այս մրցաշարում Ալեքսանդր Գրիշչուկ-Ռաուֆ Մամեդով զույգի հաղթողն է։ Ավելի վաղ Լևոն Արոնյանը դարձել է Գերմանիայի ակումբային […]
19:10 22.09.2020
Սեպտեմբերի 23-30-ը սահմանվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ որպես մասսայական ֆուտբոլի շաբաթ: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը՝ միջոցառումներ են անցկացվելու նաև Հայաստանում: Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր բնակավայրերում գտնվող երեխաներին կմիավորի ֆուտբոլը: ՀՖՖ-ն ներկայացրել է նաև ՈՒԵՖԱ-ի մասսայական ֆուտբոլի շաբաթվա շրջանակներում Հայաստանում անցկացվող միջոցառումների ժամանակացույցը:
17:06 22.09.2020
«Ուրալի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Sport24-ը: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ պաշտպանով հետաքրքրված են մի քանի ռուսական ակումբներ, ինչպես նաև Լեհաստանի առաջնության առաջատար ակումբներից մեկը: 28-ամյա ֆուտբոլիստը «Ուրալում» խաղում էր 2017 թվականից, 62 հանդիպում է անցկացրել ռուսական թիմի […]
16:43 22.09.2020
Պատմական իրադարձություն Ֆարերյան կղզիների ֆուտբոլի առաջնությունում՝«Վիկինգուր»-«Բ-71» թիմերի հանդիպման ընթացքում գոլ են խփել հայր և որդի: Հանդիպման մեկնարկում «Վիկինգուրը» բացել է հաշիվը, սակայն մինչև ընդմիջում աչքի է ընկել Կլայվեր Նասիմենտոն, 4 րոպե անց էլ իր թիմին առաջ է մղել նրա հայրը՝ Կլեյտոն Նասիմենտոն: Կլայվերը 21 տարեկան է, Կլեյտոնը՝ 41: Ի դեպ՝ նրանք երկուսն էլ պաշտպան են: […]
15:58 22.09.2020
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որն ավելի վաղ բողոքել էր ռասիզմից «Մարսելի» դեմ խաղի ժամանակ, կասկածվում է նմանատիպ պահվածքի մեջ: Ինչպես Twitter-ում հայտնում է El Partidazo de COPE-ն՝ բրազիլացին մեղադրվում է մրցակցին՝ ճապոնացի պաշտպան Հիրոկի Սակայիին, վիրավորելու համար: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Նեյմարը նրան անվանել է «չինական կեղտ»: Աղբյուրը նաև նշում է, թե «Մարսելն» ունի ապացույցներ այն […]
15:43 22.09.2020
Անգլիայի 7-րդ դիվիզիոնի «Կարլթոն Աթլետիկ»-«Իլկլի Թաուն» խաղի ժամանակ մարզադաշտ է դուրս եկել արտասովոր մի կենդանի՝ ալպակա: Անսպասելի հյուրի պատճառով խաղն ընդհատվել է 20 րոպեով: Կենդանին մի քանի րոպե վազել է խաղադաշտով, նույնիսկ հասցրել է վախեցնել ֆուտբոլիստներից մեկին: Հատկանշական է, որ Հարավային Ամերիկայի Անդերում հանդիպող այս կենդանիներին բավականին հաջող բուծում են նաև բրիտանական ֆերմաներում: Crazy scenes […]
15:27 22.09.2020
Իտալիայի Ա սերիայի առաջին տուրի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Զլատան Իբրահիմովիչը: Նախ, 35-րդ րոպեին Տեո Էրնանդեսի փոխանցումից հետո նա խփեց իր ու թիմի առաջին գոլը նոր մրցաշրջանում, ապա՝ 50-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոցը: «Բոլոնիան» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 88-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Միշել Դիյքսը:
15:06 22.09.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խարդախությամբ փորձել է Իտալիայի քաղաքացիություն ստանալ: Իտալական անձնագիր ձեռք բերելու համար ֆուտբոլիստը ստիպված է եղել հանձնել իտալերենի քննություն: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ ուրուգվայցի հարձակվողին քննության թեմաներ ու պատասխաններ են տրամադրվել դեռ թեստավորումը չսկսած: Այդ հարցում Սուարեսին օգնել է Պերուջայի համալսարանի արտասահմանյան բաժնի ռեկտոր Յուլիան Գրեգո Բոլլին և համալսարանի գլխավոր տնօրեն Սիմոնե […]
14:40 22.09.2020
«Ինտերը» հայտարարել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի տեղափոխության մասին։ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի դադարեցումից հետո, որն ուժի մեջ էր մինչև 2021-ի ամառը: Կատալոնական ակումբը հաստատել է Վիդալի տեղափոխությունը «Ինտեր»՝ հայտարարելով, որ միլանյան ակումբը 1 միլիոն եվրո կվճարի Արտուրոյի համար՝ որպես բոնուս: Վիդալը կատալոնական ակումբի կազմում խաղում էր 2018 […]
14:20 22.09.2020
Կայացել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստը, որում հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու(ազատ ոճ) Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում (հունահռոմեական) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում: «Թող Աստված բոլորին առողջություն տա, որ դեկտեմբերին հավաքվենք Բելգրադում և անցկացնենք 2020 թվականը նշանակալի մրցումներով՝ պատանիների աշխարհի […]
13:46 22.09.2020
Ֆուտբոլի մրցավար Դանիելե Դե Սանտիսն ու նրա ընկերուհին սպանվել են Իտալիայի Լեչե քաղաքում գտնվող իրենց բնակարանում: Այս մասին հայտնում է Football Italia- ն: 32-ամյա Դե Սանտիսի և նրա ընկերուհու՝ 30-ամյա Էլեոնորա Մանտայի մարմինները հայտնաբերվել են իրենց բնակարանում: Հանցագործը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց։ Հարևանները ճչոցներ են լսել և նկատել են, որ զինված տղամարդը հեռանում […]
13:37 22.09.2020
Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրում կայացել էր «Վերոնա»- «Ռոմա» հանդիպումը, որն ավարտվել էր 0-0 հաշվով: Football Italia-ի հաղորդմամբ՝ Ամադու Դիավարան խաղին սխալ է հայտավորված եղել, որի պատճառով Սերիա Ա-ն «Ռոմա»-ին կարող է տեխնիկական պարտություն գրանցել «Վերոնա»-ի դեմ խաղի համար։ «Ռոման» խաղին հայտավորել է կիսապաշտպան Ամադու Դիավարային մրցաշրջանում մինչև 22 տարեկանների կազմի համար, բայց հուլիսի 17-ին լրացել […]
22:10 21.09.2020
«Ռեալի» խաղացողները հրաժարվել են առաջնությունում ու Իսպանիայի Սուպերգավաթում տարած հաղթանակների բոնուսներից։ Այս մասին հայտնում է Tiempe de Juego-ն։ «Այդ կերպ, «Ռեալի» յուրաքանչյուր խաղացող պետք է 700 հազար եվրո ստանար ազգային առաջնությունը հաղթելու համար։ Եվս 300 հազար եվրո ակումբը խաղացողներին պետք է վճարեր Սուպերգավաթը հաղթելու համար։ Սակայն թիմը հրաժարվել է այդ բոնուսներից, քանի որ «Ռեալը» տնտեսական […]
21:12 21.09.2020
Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն։ Մրցաշարն անցկացվել է օնլայն եղանակով: «Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում և արևոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լևոն Արոնյանը՝ «Թվիթերում» հրապարակելով լուսանկար։ Լևոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ-ոքի։ Առաջնությունում անցկացվել է […]
21:10 21.09.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կդառնա Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերյան էջում։ Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստն արդեն համաձայնացրել է անձնական պայմանագրի կետերը և զրուցել ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: Կան տեղեկություններ, որ արգենտինացի մասնագետը համոզել է Սուարեսին իջեցնել աշխատավարձի պահանջները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» խզել է պայմանագիրը ուրուգվայցու […]
20:10 21.09.2020
«Սպորտինգը» հայտարարել է ակումբի ակադեմիայի անվանափոխության մասին։ Այսուհետ այն կկրի թիմի սան Կրիշտիանու Ռոնալդուի անունը։ «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվողը «Սպորտինգի» բազայում է սկսել իր կարիերան 1997-2003 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
19:45 21.09.2020
Լիոնել Մեսսին հուզիչ գրառումով հրաժեշտի խոսք է ուղղել չիլիացի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալին, որը, ինչպես հայտնի է, տեղափոխվել էր այլ ակումբ: «Երբ մրցակիցներ էինք, քեզ միայն գիտեի որպես ֆուտբոլիստ ու միշտ քեզ ֆենոմեն եմ համարել, իսկ հետո ինձ բախտ վիճակվեց ճանաչել քեզ՝ որպես անձնավորություն, ու դու ինձ հիացրեցիր ավելի շատ: 2 տարվա ընթացքում միասին շատ բաների […]
19:25 21.09.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս անդրադարձել է նաև սպորտի ոլորտին: ՀՀ վարչապետը մասնավորապես ասել է. «Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ: Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր: Նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասել է Փաշինյանը:
14:57 21.09.2020
Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե ինչպես է հրաժեշտ տվել Տիագո Ալկանտարային, որն օրեր առաջ տեղափոխվեց «Լիվերպուլ»: «Նա գրկեց ինձ և 5 րոպե լաց եղավ: Իմ աչքերում էլ արցունքներ երևացին: Տիագոն հրաշալի մարդ է, որն իր նվիրվածությամբ շահեց այս ակումբի երկրպագուների սրտերը: Մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասել է Ռումենիգեն: Ալկանտարան […]
14:37 21.09.2020
Ռումինիայում ընթացող աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում Գյումրիի աթլետիկայի մարզադպրոցի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը դարձել է կրկնակի ոսկե մեդալակիր: Արդեն տեղեկացրել էինք, որ Երվանդը հաղթել է 1500մ վազքատարածությունում: Ավելի ուշ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքը ներկայացնող մարզիկը հաղթել է նաև 3000մ վազքատարածությունում:
13:20 21.09.2020
Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Սամպդորիային» և հաղթանակ տարավ 3-0 հաշվով։ Սա նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի գլխավորությամբ «Յուվենտուսի» առաջին խաղն էր։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին, աչքի ընկավ թուրինյան թիմի կազմում նորամուտը նշող Դեյան Կուլուշևսկին։ Թիմերի ընդմիջման գնացին 1-0 հաշվով։ 78-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 89-րդ […]
12:56 21.09.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին»: Մոուրինյոյի թիմը 5-2 հաշվով կամային հաղթանակ է տարել: 32-րդ րոպեին Դենի Ինգսը բացել է խաղի հաշիվը: Այս գոլին լոնդոնյան թիմը պատասխանել է Սոնի 4 գնդակներով ու Քեյնի գոլով: Հանդիպման վերջնամասում Լյորիսի դարպասին 11 մետրանոց հարվածը հստակ իրացրել է Ինգսը՝ ձևակերպելով դուբլ: Հատկանշական է, որ […]
12:45 21.09.2020
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կլաուդիո Կանիջան կարծիք է հայտնել Լեո Մեսսիի խաղի մասին, տեղեկացնում է TNT Sports-ը: «Մեսսին պատասխանատու ֆուտբոլիստ է, ով առաջ է տանում կատալոնական ակումբը: Վերջին տարիների ընթացքում «Բարսելոնան» հաղթում է հենց Լեոյի շնորհիվ: Նրա միակ թերությունը վճռորոշ պահերին բնավորություն ցույց չտալն է: Հեշտ է լավագույնը լինել, երբ թիմդ հաղթում է: Պետք է […]
12:41 21.09.2020
«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտնել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի տեղափոխվի թուրինյան ակումբ։ «Լուիս Սուարեսը մեր ցանկում չկա։ Նա թիրախ չէ «Յուվենթուսի» համար։ Նա չկարողացավ տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալական անձնագիր ստանալ։ Այնպես որ, մենք չենք կարող պայմանագիր ստորագրել նրա հետ։ Մենք դիտարկում էինք Սուարեսի տարբերակը, բայց նա մեզ միանալուն մոտ չի եղել»,-ասել […]
12:10 21.09.2020
Ֆուտբոլի Իսպանիայի Պրիմեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալել էր երկրի գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդին»։ «Արքայական» ակումբի համար սա նոր մրցաշրջանի առաջին խաղն էր։ Առաջին կեսում Զինեդին Զիդանի գլխավորած թիմը մի քանի դրվագներում կարող էր բացել հանդիպման հաշիվը, բայց Կարիմ Բենզեման վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ Սերխիո Ռամոսի հարվածից հետո գնդակն ընդունել է մրցակցի […]
11:45 21.09.2020
Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով «Բարսելոնայից» տեղափոխվել է «Սևիլյա», անկեղծացել է, որ Լեո Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ շատ մոտ չի եղել: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: «Դժվար է ընկերություն անել բոլորի հետ, թիմում 24 ֆուտբոլիստ է հանդես գալիս: Նրանք իմ խաղընկերներն էին, որոնց հետ հրաշալի 6 տարիներ եմ անցկացրել: Հարգում եմ այդ տղաներին, բայց […]
11:42 21.09.2020
Հայաստանի աթլետիկայի հավաքականը Ռումինիայում մասնակցում է Բալկանյան երկրների 73-րդ առաջնությանը: Երեկ հայտնի է դարձել, որ հայաստանցի հեռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների առաջնությունում չեմպիոն է դարձել։ Այս մասին տեղեկանում ենք հեռացատկորդի Facebook-յան էջից։
19:30 20.09.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է «Վերոնայի» հետ խաղի արդյունքը: «Կարծում եմ՝ առաջին խաղակեսը լավ անցկացրինք, բաց թողեցինք գոլ խփելու 3-4 պահ։ Եթե խփեինք, խաղը կփոխվեր։ Երկրորդ խաղակեսում մեզ համար բարդ էր դիմակայել «Վերոնայի» երկար փոխանցումներով գործողություններին, բայց մենք դարձյալ ունեցանք գոլային պահեր։ Ծանր մարզումների երեք շաբաթ ենք ունեցել, բայց թիմը հիմա լավ ֆիզիկական վիճակում […]