TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Արոնյանը զիջում է դիրքերը. Saint Louis Rapid and Blitz 2020

10:47 18.09.2020

Շարունակվում է արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացել են 7,8,9-րդ տուրերը: Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվել է Հիկարու Նակամուրային, այնուհետ սև խաղաքարերով զիջել է Ուեսլի Սոյին  և օրվա վերջին խաղում սպիտակներով հաղթել է Լենյեր Դոմինգեսին: 9 տուրից հետո Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 9 միավոր և գտնվում […]

̰
Ո՞վ է Մխիթարյանի նոր խաղընկերը

10:42 18.09.2020

«Ռոման» պաշտոնական կայքում հայտնել է կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլայի տեղափոխության մասին: «Վերոնայի» 20-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է միանում հռոմեացիներին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Հակառակ ուղղությամբ՝ երկու տարով վարձակալությամբ Վերոնա քաղաքի ակումբում հանդես կգան Մերտ Չեթինը, Մատեո Կանչելյերին և Աբուդրաման Դիաբին: Ալբանացու վարձավճարի համար հռոմեացիները կվճարեն 2 միլիոն եվրո: Գործարքը ներառում է տարբեր պարտավորություններ, այդ թվում՝ […]

̰
Ռոնալդուի արտասովոր խնդրանքը երկրպագուներին

10:39 18.09.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուներին խնդրել է 2020 թվականի «Եվրոպայի լավագույն կղզի» մրցույթում քվեարկել իր հայրենի Մադեյրայի օգտին: «Ապահով, գեղեցիկ և աներևակայելի հրապուրիչ՝ Մադեյրան ինձ համար լավագույն կղզին է: Քվեարկեք Մադեյրայի օգտին ՝ որպես 2020 թվականի լավագույն կղզի: Ես արդեն իմ ձայնը տվել եմ: Եկեք բերենք այս մրցանակն իմ հայրենի կղզի»,-գրել է պորտուգալացին Twitter-ում: Հիշեցնենք, […]

̰
Ջեկոն հեռանում է «Ռոմայից»

10:37 18.09.2020

Իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է Ա սերիայի վերջին տրանսֆերային նորությունները: «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կտեղափոխվի «Յուվենտուս»: Տրանսֆերը կկազմի մոտ 15 միլիոն եվրո: Հռոմեական ակումբում Ջեկոյին կփոխարինի «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը: Գործարքի արժեքը կկազմի 25 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները: Լեհ ֆուտբոլիստի հետ հռոմեական ակումբը պայմանագիր կստորագրի մինչև 2025-ի ամառը:

̰
«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ» խաղի տեսությունը և Դավիդ Կամպանյայի հետխաղյա մամուլի ասուլիսը

00:21 18.09.2020

«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրել է Դավիդ Կամպանյայի մամուլի ասուլիսը «Արարատ-Արմենիա» – «Ֆոլա Էշ» հանդիպումից հետո և «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ» խաղի տեսությունը:

̰
«Արարատ-Արմենիան» հաղթահարեց «Ֆոլայի» արգելքը

20:47 17.09.2020

Սեպտեմբերի 17-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) հանդիպումը։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոյի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»: ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում մեր թիմը կմրցի սլովենական «Ցելյե» թիմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա»՝ 4:3 (1:1, 3:3) Երևան, […]

̰
Արցախի նախագահը պարգևատրել է մարզական ոլորտի ներկայացուցիչների

14:44 17.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ հանձնել նրանց: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ չնայած խորհրդային […]

̰
Վեց տուրից հետո Արոնյանը 4-րդն է. Saint Louis Rapid and Blitz 2020

11:57 17.09.2020

Շարունակվում է արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացել են 4,5,6-րդ տուրերը: Լևոն Արոնյանը սևերով պարտվել է Մագնուս Կարլսենին, ապա սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Հարիկրիշնայի հետ և օրվա վերջին խաղում սևերով կիսել է միավորը Ջեֆրի Սյոնի հետ: 6 տուրից հետո Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 7 միավոր […]

̰
Օլիմպիական խաղերին ընդառաջ Տոկիոյում թափանցիկ զուգարաններ են տեղադրվել

11:30 17.09.2020

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում` Օլիմպիական խաղերին ընդառաջ թափանցիկ զուգարաններ են տեղադրվել: Դրանց առաջին խմբաքանակը տեղադրվել է Յոյոգի-Ֆուկամաչի այգու տարածքում: Երբ զուգարանում մարդ չկա, ապա ապակե պատերը թափանցիկ են, իսկ երբ մարդ է ներս մտնում, պատերը կորցնում են թափանցիկությունը: «Ճապոնիան հանդիսանում է հիգիենայի հարցերով աշխարհի ամենաօրինակելի պետություններից մեկը: Մաքրությունն այստեղ ազգային արժանապատվության հարց է, և հասարակական զուգարաններն […]

̰
Ես կապ չեմ ունեցել կոնֆլիկտի հետ. Կումանը՝ Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

15:37 16.09.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Մեծ հաշվով, ես կապ չեմ ունեցել կոնֆլիկտի հետ: Խնդիրն ակումբի ու Մեսսիի մեջ էր: Մինչև հիմա ես զրուցում եմ նրա հետ, և մենք շարունակելու ենք միասին աշխատել»,- ասել է Կումանը: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության ավարտից հետո Մեսսին ակումբին տեղեկացրել էր, որ ցանկանում է […]

̰
Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրերի հանդիպումները

14:43 16.09.2020

Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրերի հանդիպումները: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի` դա տեղի կունենա այն դեպքում, եթե Մեսսին մեկնի հավաքական՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու: Խնդիրն այն է, որ Covid-19-ով պայմանավորված, Մեսսին 2 շաբաթ շուտ պետք է մեկնի Արգենտինա, որպեսզի անցնի երկշաբաթյա կարանտինը: Այդ դեպքում […]

̰
Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» հաղթեց «Լիոնին»

14:00 16.09.2020

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» հյուրընկալել էր ՉԼ-ի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչ հասած «Լիոնին»: 38-րդ րոպեին Սավանիեն հստակ իրացրեց հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը՝ 1-0:  6 րոպե անց Աուարը  հեռացվեց խաղադաշտից՝ «Լիոնին» թողնելով 10 հոգով: Երկրորդ խաղակեսի 14-րդ րոպին Սավանիեն ևս մեկ անգամ աչքի ընկավ : 81-րդ րոպեին ևս մեկ 11 մետրանոց […]

̰
Մեսսին չի լքի Արգենտինայի հավաքականը

12:52 16.09.2020

Լիոնել Մեսսին չի պատրաստվում ավարտել ելույթներն Արգենտինայի հավաքականում: Այս մասին հաղորդում է Goal-ը: Հարձակվողը վստահում է Լիոնել Սկալոնիի մարզչական շտաբին ու կարծում, որ Արգենտինան ի զորու է հաղթել 2021-ի Ամերիկայի գավաթը: Հայտնի է դարձել նաև, որ Մեսսին ուզում է մասնակցել 2022-ի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Քաթարում:

̰
Փայլուն հաղթանակներ և ոչ-ոքի. Արոնյանը կիսում է 1-2 տեղերը. Saint Louis Rapid and Blitz 2020

12:06 16.09.2020

Շարունակվում է արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարը: Երեկ ուշ երեկոյան կայացել են առաջին երեք տուրերը: Լևոն Արոնյանը նախ սևերով հաղթել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ապա սպիտակներով առավելության է հասել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ և օրվա վերջին պարտիայում սևերով ոչ-ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ: 6 հնարավորից Արոնյանն ունի 5 […]

̰
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը աշխարհի ամենահայտնի մուսուլմանների հնգյակում է

21:56 15.09.2020

UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը աշխարհի ամենահայտնի մուսուլմանների հնգյակում է: Մեկնաբանելով այս փաստը՝ Նուրմագոմեդովը նշել է, որ դա շատ պարտավորեցնող է իր համար և մեծ պատասխանատվություն է ենթադրում: «Եթե մարդիկ սխալվելու իրավունք ունեն, ապա իմ պարագայում այդ սխալի իրավունքը շատ փոքր է: Հետևանքները շատ մեծ կլինեն: Ես ապրում եմ հետևյալ սկզբունքով` զբաղվում եմ այնպիսի հարցերով, որոնք […]

̰
«Կորինտիասի» երկրպագուները պարտությունից հետո հարձակվել են թիմի խաղացողների վրա

21:21 15.09.2020

Բրազիլական «Կորինտիանսի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմից «Ֆլումինենսեից» կրած պարտության պատճառով: Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրի այս խաղում գրանցվել է 1:2 հաշիվը: Պարտությունից հետո «Կորինտիանսի» ֆուտբոլիստները վերադարձել են Սան Պաուլու, որտեղ  օդանավակայանում նրանց սպասում էին զայրացած երկրպագուները: Երկրպագուները հարձակվել են խաղացողների վրա և անպատվել, երբ նրանք մոտեցել են ակումբային ավտոբուսին: Կրքերը հանդարտեցրել են անվտանգության աշխատակիցները: 9 […]

̰
Ովքե՞ր կսպասարկեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

21:00 15.09.2020

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» և Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Սևիլիայի» միջև ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները: Սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, որին եզրերում կօգնեն Գերի Բեսունկը և Էդամ Նանը: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը ներկա […]

̰
Արոնյանը կմասնակցի արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարին

20:43 15.09.2020

Լևոն Արոնյանը կմասնակցի արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարին, որը կմեկնարկի  այսօր երեկոյան։ Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան և հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար […]

̰
«Համբուրգի» ֆուտբոլիստը հարձակվել է երկրպագուի վրա

20:23 15.09.2020

«Համբուրգի» և Դրեզդենի «Դինամոյի» միջև Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում սկանդալային միջադեպ է գրանցվել: Դրեզդենում տեղի ունեցած հանդիպման վերջում «Համբուրգի» պաշտպան Տոնի Լյայստները բարձրացել է տրիբունա և հարձակվել «Դինամոյի» երկրպագուներից մեկի վրա: Գերմանացի ֆուտբոլիստին կանգնեցրել են մյուս երկրպագուներն ու ստադիոնի անվտանգության աշխատակիցները: Այդ խաղում «Համբուրգը» պարտվել է 1:4 հաշվով և դուրս մնացել պայքարից: After […]

̰
ՊՍԺ-ն անվերապահորեն աջակցել է Նեյմարին

20:15 15.09.2020

  Մամուլում և սոցցանցերում շարունակվում են «Մարսել»-ՊՍԺ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի շուրջ քննարկումները:  Հիշեցնենք,  Նեյմարը, ով հարվածել էր մրցակից ակումբի ֆուտբոլիստին,  նշել էր, որ միակ բանը, ինչի  համար զղջում է, այն է, որ չի հարվածել Ալվորայի դեմքին:  Տեղեկությունների համաձայն՝ «Մարսելի» պաշտպանն ամբողջ խաղի ընթացքում ռասիստական բնույթի արտահայտություններ է արել Նեյմարի հասցեին, և բրազիլացին հենց […]

̰
Մեկ տարի առաջ այս օրը  Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Ռոմայի» կազմում

20:10 15.09.2020

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլն էր  խփել իտալական «Ռոմայի» կազմում: Իտալիայի առաջնության խաղում 31-ամյա ֆուտբոլիստը գրավել էր «Սասուոլոյի» դարպասը: «Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հիշեցրել է այդ գոլը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս իտալական ակումբում: Սակայն վերջերս նա խզեց […]

̰
Ես խղճում եմ Նովակին, չէ որ նա շանս ուներ հաղթելու. Նադալ

19:58 15.09.2020

Ռաֆայել Նադալը արձագանքել է Նովակ Զոկովիչի որակազրկմանը US Open-2020-ից: Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետը որակազրկվել էր մրցաշարի 4-րդ փուլում, գնդակով կին եզրային մրցավարին պատահաբար հարվածելու համար: «Հետևանքները միշտ նույնն են: Նովակի բախտը ուղղակի չբերեց: Կանոններում հստակ է ասված, որ նման դեպքերի համար որակազրկում են: Ես խղճում եմ Նովակին, չէ որ նա շանս ուներ հաղթելու: Ամեն […]

̰
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, և շատ կարևոր է, որ նա այժմ մեզ հետ լինի. Միրալեմ Պյանիչ

19:58 15.09.2020

«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը կատալոնական ակումբին միանալուց հետո կիսվել է իր էմոցիաներով: «Բարսելոնայում» խաղալը մեծ արտոնություն է, դա իմ մանկության երազանքն է: Ես աշխարհի ամենամեծ թիմում եմ և շատ հպարտ եմ դրանով: Այստեղ խաղում են հիանալի ֆուտբոլիստներ: Հուսով եմ, որ իմ խաղով կուրախացնեմ երկրպագուներին: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա ես չեմ պատկերացնում նրան այլ ակումբում: […]

̰
Բենզեման 4 գնդակ է խփել «Ռեալ»-«Խետաֆե» ընկերական խաղում

19:48 15.09.2020

Մադրիդի «Ռեալը» այսօր Մադրիդի «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում կայացած ընկերական խաղում հաղթել է «Խետաֆեին»՝ 6-0 հաշվով:  Հանդիպումն անցել է առանց հանդիսականների: Ըստ իսպանական մամուլի՝ 4 գոլի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման, իսկ Սերխիո Ռամոսը և Սերխիո Արիբասը մեկական գնդակ են խփել: Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա լիգայում կմեկնարկի 2-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղով սեպտեմբերի 20-ին:  […]

̰
Դոմինիկ Տիմը US Open-ի հաղթող

19:42 15.09.2020

Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչը: Վճռորոշ խաղում ավստրիացի Դոմինիկ Տիմը առավելության է հասել Ալեքսանդր Զվերևի նկատմամբ: Հատկանշական է, որ Տիմը հաղթանակի է հասել առաջին երկու սեթերում կրած պարտություններից հետո՝ (2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6): Տիմը նվաճել է կարիերայի առաջին Մեծ սաղավարտը: Բացի դրանից՝ առաջին անգամ US Open-ի մրցաշարի հաղթող է […]

̰
Վիդալը հրաժեշտ է տվել «Բարսելոնային»

19:20 15.09.2020

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ ապագայում կլքի կատալոնական ակումբը հանուն «Ինտեր» տեղափոխության: Marca-ի փոխանցմամբ, չիլիացին արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին ու հավաքել իրերը մարզաբազայից: 33-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի համար բուժզննում կանցնի առաջիկա երկու օրվա ընթացքում: Տեղեկություններ կան, որ Վիդալը հրաժարվել է 6,5 մլն եվրո բոնուսից, որը նա պետք է ստանար պայմանագրի համաձայն, որպեսզի արագացներ իր […]

̰
Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ. ՀՖՖ

19:10 15.09.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սեպտեմբերի 18-ից սկսած թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի, այսինքն՝ ընդհանուրը 150 անձի ներկայություն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին: Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված […]

̰
17 քարտ. «Մարսել»-ՊՍԺ հանդիպման մրցավարի բացառիկ ռեկորդը

18:47 15.09.2020

Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի «Մարսել»-ՊՍԺ սկանդալային հանդիպման մրցավար Ժերոմ Բրիսարը բացառիկ ռեկորդ է գրանցել: Խաղի ընթացքում նա ցույց է տվել 17 քարտ․ 12-ը՝ դեղին, 5-ը՝ կարմիր: Սա 21-րդ դարում Լիգա 1-ի ռեկորդ է: Այս մասին գրել է Opta-ն: Փարիզյան ակումբի ֆուտբոլիստները նախազգուշացվել են 5 անգամ, դաշտից հեռացվել՝ 3 անգամ: Իսկ մարսելցիները ստացել են 7 դեղին […]

̰
Ընդմիշտ իմ սրտում. Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ հոր ծննդյան օրվա կապակցությամբ

18:40 15.09.2020

Հայ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն այսօր կնշեր ծննդյան 58-րդ տարեդարձը: Այս առիթով Instagram-ում հրապարակումներ է կատարել նրա որդին՝ Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը մի քանի արխիվային լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Ընդմիշտ իմ սրտում»: Հիշեցնենք՝ Համլետ Մխիթարյանը հանդես է եկել «Արարատ» ու «Կոտայք» ակումբներում: «Արարատում» նա մասնակցել է 170 խաղի և դարձել է 46 գոլի հեղինակ: 1984 թվականի […]

̰
ՀՀ ֆուտզալի հավաքականը առաջին մարզումն է անցկացրել ՌԴ-ում

17:56 15.09.2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումն է անցկացրել  Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը: Հայաստանի ազգային հավաքականը մինչև սեպտեմբերի 20-ը մարզական հավաք  կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է […]

̰
BACK_TO_TOP