TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Հայ 7 աթլետներ մեկնեցին Թուրքիա

16:00 11.09.2020

Հայաստանի աթլետիկայի պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա։ Ստամբուլում սեպտեմբերի 12-13-ին կանցկացվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Մեր աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։ Սեպտեմբերի 19-20-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների առաջնությունը: Այդ մրցաշարին կմասնակցի մեր երկրից 12 աթլետ:

̰
Ֆրանսիայի չեմպիոնը պարտվեց նոր սկսված առաջնության առաջին խաղում

14:41 11.09.2020

Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Լանս»- ՊՍԺ  հանդիպումը առաջինն էր չեմպիոնի համար Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանում։ Այն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1-0: Այս խաղից հետո չեմպիոնը 0 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ «Լանսը» 3 միավորով 12-րդն է։ Նշենք, որ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով խաղին չեն մասնակցել առանցքային մի շարք ֆուտբոլիստներ՝ Անխել դի Մարիան, Մաուրո […]

̰
Առանց Ռոնալդուի ավելի թիմային ենք խաղում. Մոդրիչ

14:15 11.09.2020

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե ինչպես է փոխվել թիմը Ռոնալդուի հեռանալուց հետո: Հիշեցնենք՝ Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին: «Ռոնալդուի հետ մի թիմում խաղալն անհավանական էր: Մենք 7 հիանալի մրցաշրջան ենք անցկացրել միասին ու շատ տիտղոսներ նվաճել նրա հետ: Նույնիսկ երբ թիմը լավագույնս հանդես չէր գալիս, Կրիշտիանուն կարող էր իր հմտությունների ու […]

̰
Արոնյանը կմասնակցի «Ֆիշեր» մրցաշարին

13:29 11.09.2020

Այսօր  մեկնարկում է «Ֆիշեր» շախմատի միջազգային առցանց մրցաշարը։ Մասնակից  տասը շախմատիստների թվում է նաև Լևոն Արոնյանը: Հայտավորված են այսօրվա դրությամբ աշխարհի ուժեղագույն շախմատիստները: Արոնյանից բացի, մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կառլսենը,  Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիրեզա Ֆիրուջան, Գարի Կասպարովը։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13-ին, մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար […]

̰
Սերենա Ուիլյամսը պարտվեց կիսաեզրափակչում. US Open-2020

13:00 11.09.2020

Բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկան դարձավ կանանց մենախաղի US Open-2020 մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակիչ խաղում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ՝ 1:6, 6:3, 6:3: Հանդիպումը տևեց 1 ժամ 55 րոպե։ Ազարենկան կրճատեց Ուիլյամսի հետ անձնական դիմակայությունների ընդհանուր հաշիվը՝ 5-18:  Եզրափակչում Վիկտորյան կխաղա ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ, որը մյուս կիսաեզրափակչում հաղթահարեց ամերիկուհի Ջենիֆեր […]

̰
Մխիթարյանը շնորհավորել է Միրանչուկին Ա սերիա տեղափոխվելու կապակցությամբ

11:29 11.09.2020

«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վիդեոհաղորդագրության միջոցով շնորհավորել է «Ատալանտայի» նորեկ Ալեքսեյ Միրանչուկին՝  Ա սերիա տեղափոխվելու կապակցությամբ. «Ողջույն, Ալեքսեյ: Շնորհավորում եմ «Ատալանտա» տեղափոխվելու կապակցությամբ: Հույս ունեմ, որ դու կատարել ես ճիշտ քայլ ու ընտրություն: Երջանկություն ու հաջողություն եմ մաղթում քեզ, որպեսզի քեզ դրսևորես այնպես, ինչպես Ռուսաստանում: Կհանդիպենք»,-ասել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Ատալանտան» Միրանչուկի […]

̰
«Բարսելոնան» մարտին նոր նախագահ կընտրի

11:19 11.09.2020

Հայտնի է դարձել «Բարսելոնայի» նախագահի ընտրության օրը: Այն կկայանա 2021 թ-ի մարտի 20-21-ին:  Նախկինում ընտրությունը կատարվել է նույն օրը՝ նույն տեղում: Այս անգամ, կանխարգելելով Covid-19-ի հնարավոր տարածումը, ընտրությունը կկատարվի տարբեր վայրերում: Ակումբի գործող նախագահ Խոսեպ Բարտոմեուն չի մասնակցի առաջիկա ընտրություններին:

̰
Մեսսին կարող է տեղափոխվել միայն ֆինանսական «արդար խաղը» չհարգող ակումբ. Ժոզե Մոուրինյո

21:55 10.09.2020

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառել է Լիոնել Մեսսիի տեղափոխությունն իր ղեկավարած թիմ։ «Մեսսիին կցանկանայի տեսնել միայն իմ խորհրդանշական հավաքականում։ «Տոտենհեմում» հարգում են ֆինանսական «արդար խաղի» կանոնները։ Նա կարող է տեղափոխվել միայն ֆինանսական «արդար խաղը» չհարգող ակումբ, իսկ «Տոտենհեմն» այդպիսի ակումբ չէ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Joe-ն։ Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի […]

̰
«Ատլետիկոն» կարող է խլել Սուարեսին «Յուվենտուսից»

21:31 10.09.2020

Թվում էր, որ Լուիս Սուարեսը շուտով «Յուվենտուսի» ֆուտբոլիստ կդառնա, բայց իրավիճակը կտրուկ շրջադարձի է ենթարկվում: Ինչպես տեղեկացնում է Deportes Cuatro-ն, «Ատլետիկոն» միացել է ուրուգվայցու համար պայքարին, ավելին՝ մադրիդցիներն արդեն բանակցությունների մեջ են ֆուտբոլիստի հետ: Նշվում է, որ Սուարեսը «Ատլետիկոյի» և «Յուվենտուսի» միջև նախընտրում է իսպանական ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսն արդեն համաձայնության է […]

̰
Յայա Տուրեն վերադառնում է

21:00 10.09.2020

«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 37-ամյա իվուարցի ֆուտբոլիստի ներկայացուցիչը կապ է հաստատել իտալական Ա Սերիայի նորեկ «Սպեցիայի» հետ՝ Տուրեի ծառայություններն առաջարկելով այս ակումբին: Տուրեն 2007-2010 թվականներին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», որից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

̰
Ռոնալդուն կգերազանցի համաշխարհային ռեկորդը. Ռայան Գիգզ

20:39 10.09.2020

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզն անդրադարձել է  Կրիշտիանու Ռոնալդուի նոր նվաճմանը: Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա գոլերի թիվը հասցրել էր 101-ի: Հավաքականի կազմում գոլերի ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է Ալի Դաեին, որն Իրանի ազգային թիմում խփել է 109 գոլ: Ռայան Գիգզը կարծում է, որ 35-ամյա Ռոնալդուն կգերազանցի այդ ռեկորդը: «Կարծում եմ՝ Ռոնալդուն կգերազանցի այդ […]

̰
Մարգարիտա Գասպարյանը ջախջախել է թուրք թենիսիստուհուն

20:13 10.09.2020

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Ստամբուլում ընթացող մրցաշարում: Առաջին շրջանում նա  2 սեթում՝ 6-2, 6-0 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել թուրք թենիսիստուհի Պերմա Ազգենի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 4 րոպե: Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնը: Հիշեցնենք, որ Մարգարիտա Գասպարյանը մասնակցում էր այս օրերին ընթացող ԱՄՆ-ի […]

̰
«Բարսելոնան» դարձել է «Youtube»-ում 10 մլն հետևորդի շեմը հատած առաջին մարզական ակումբը

18:02 10.09.2020

«Բարսելոնան» դարձել է աշխարհի առաջին մարզական ակումբը, որ «Youtube»-ում հատել է 10 մլն հետևորդի շեմը:  «Youtube»ն այդ նվաճման կապակցությամբ ակումբին կպարգևատրի հատուկ «ադամանդե կոճակով»:  «Բարսելոնան» ունի տեսանյութերի 65 մլն ժամ դիտում: Նրա յութուբյան ալիքը գործում է 2006 թվականից: Ակումբը ոչ միայն հասել է պատմական արդյունքի, այլև շատ առաջ է անցել մոտակա «հետապնդողներից»:  Ճանաչելիությամբ երկրորդ հորիզոնականում […]

̰
Կումանն արդեն ընտրել է «Բարսելոնայի» հիմնական կազմը

17:38 10.09.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն արդեն որոշել է՝ ինչ մեկնարկային կազմով է խաղալու թիմը գալիք մրցաշրջանի հիմնական հատվածում: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Կումանի թիմը խաղալու է շատ ավելի հարձակվողական ու արագ ֆուտբոլ, քան Վալվերդեի ու Սետյենի թիմերը: Գլխավոր փոփոխությունը, որը կանի հոլանդացին այս մրցաշրջանում, Ֆրենկի դե Յոնգի դիրքի փոփոխությունն է. նա արդեն կխաղա լիարժեք ազատությամբ՝ […]

̰
Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

17:16 10.09.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է ղազախական «Աստանայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ակումբի Twitter-ի էջը տեղեկացնում է, որ  քվեարկության արդյունքում երկրպագուները օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ընտրել Բարսեղյանին: Օրեր առաջ Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականում անցկացրեց 30-րդ հանդիպումը:  

̰
«Նապոլիի» նախագահը  վարակվել է կորոնավիրուսով

16:51 10.09.2020

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վարակվել է կորոնավիրուսով: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 71-ամյա իտալացու թեստի պատասխանը դրական է եղել: Լաուրենտիսը թեստավորվել է երեկ: Իտալիայում մինչև օրս կորոնավիրուսի շուրջ 282 հազար դեպք է գրանցվել, մահերի թիվը գերազանցել է 35,5 հազարը:

̰
Ուշագրավ վիճակագրություն. ՀՀ հավաքականի ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատը վազել Էստոնիայի դեմ խաղում

16:07 10.09.2020

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Էստոնիա խաղում մեր ընտրանու կազմում առավել շատ վազած ֆուտբոլիստների անունները: Բոլորից շատ վազել է Տիգրան Բարսեղյանը՝ 11503 մ: Երկրորդը Ալեքսանդր Կարապետյանն է: Նա վազել է 11223 մ: ՀՖՖ-ի Facebook-ի էջը երկրպագուներին առաջարկել է գուշակել, թե ով է երրորդ տեղում: Թեգեր։ հայաստանի-հավաքակա

̰
«Շիրակից» ևս մեկ ֆուտբոլիստ պաշտոնապես տեղափոխվեց «Արարատ»

15:22 10.09.2020

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Սոլոմոն Իմե Ուդոյի հետ: 25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, հետո տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում իր կարիերան սկսել է 2015 թվականին` «Ուլիսում»: Խաղացել է նաև «Բանանցում», իսկ վերջին ակումբը եղել է Գյումրու «Շիրակը»։ Ուդոն վերջերս նաև հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից և ընդգրկվել էր Հյուսիսային […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ինձ նման բան երբևէ չի ասել. Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ-ի և Մխիթարյանի հարաբերությունների մասին

14:07 10.09.2020

«Հեռանկարի» տաղավարում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին: Դրանց մի մասը վերաբերել է Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղերին չմասնակցելու և ՀՖՖ-ի հետ ունեցած հարաբերություններին: Հասարակությունում կարծիք կա, որ Մխիթարյանի ու ՀՖՖ-ի միջև որոշակի խնդիրներ կան, մասնավորապես այն պատճառով, որ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ընտրությունների արդյունքում տեղ չգտավ ՀՖՖ գործկոմի կազմում: Ոմանք էլ […]

̰
Բունդեսլիգայի` 2019/20 մրցաշրջանում տուգանայինից խփած լավագույն գոլերը

13:12 10.09.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է 2019/20 մրցաշրջանում տուգանայինից խփած լավագույն գոլերը:

̰
Տոկիոյի Oլիմպիական խաղերը կարող են կայանալ նաև առանց հանդիսականների. Թոմաս Բախ

12:37 10.09.2020

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի անցկացման մի քանի տարբերակ է դիտարկվում: Այս մասին նա հայտարարել է հեռավար խորհրդակցության ընթացքում: Բախի խոսքերով՝ հնարավոր է Օլիմպիական խաղերն անցկացնել նաև առանց երկրպագուների: «Մենք դիտարկում ենք մի քանի սցենար: Հիմա ես չեմ կարող բարձրաձայնել այդ տարբերակները: Դրանց մասին հայտնի կդառնա […]

̰
Ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին. զրույց ՀՖՖ նախագահի հետ

21:22 09.09.2020

Ինչու Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին, արդյո՞ք խնդիրներ ունի ֆեդերացիայի հետ ՝ այս  ու ընդհանրապես հայկական ֆուտբոլի խնդիրների  մասին «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: Մանրամասնոերը՝ տեսանյութում։

̰
Նա հրաշալի ֆուտբոլիստ է. Մխիթարյանը՝ Պեդրոյի մասին

14:57 09.09.2020

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկ Պեդրոյի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է, որի հետ հաճելի է գտնվել նույն խաղադաշտում: Նա խաղացել է լեգենդար ակումբներում ՝ «Բարսելոնա», «Չելսի»: Վստահ եմ, որ «Ռոմայում» Պեդրոն հրաշալի մրցաշրջաններ կանցկացնի: Մենք ամեն ինչ կանենք, որ նա շուտ ընտելանա «Ռոմայի» […]

̰
Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին. Արտակ Գրիգորյան. Armsport

14:19 09.09.2020

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրի Էստոնիայի հետ (2-0) խաղից հետո Armsport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով։ «Շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել։ 5 խաղ չէինք հաղթել, ու շատ դժվար էր մեզ համար։ Հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին։ Կարծում եմ՝ 2 խաղում էլ խաղային ձեռագիր ունեինք, ուղղակի Մակեդոնիայի դեմ խաղում բախտը մեզ […]

̰
Ֆրանսիան առանց Մբապեի հաղթեց Խորվաթիային

12:51 09.09.2020

Ազգերի լիգայի առաջին դիվիզոնի 3-րդ խմբում Ֆրանսիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն: Աշխարհի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Գրիզմանն, Ուպամեկանոն և Ժիրուն, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Լիվակովիչը:  Խորվաթների կազմում գոլի հեղինակ դարձան Լովրենն ու Բրեկալոն: Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով Ֆրանսիայի հավաքականի կազմում չկային Մբապեն ու ևս մի […]

̰
Ո՞ր հավաքականների դարպասն է ամենաշատը գրավել Ռոնալդուն

11:48 09.09.2020

Պարզվում է՝ բոլորից շատ Ռոնալդուն գրավել է Լիտվայի և Շվեդիայի հավաքականների դարպասը՝ 7-ական անգամ: Հայաստանի, Անդորրայի, Լատվիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների դարպասը նա գրավել է 5-ական անգամ։ Ընդհանուր առմամբ Ռոնալդուն գոլերի հեղինակ է դարձել աշխարհի 40 երկրների հավաքականների հետ խաղերում:  

̰
Ռոնալդուն երկրորդ ֆուտբոլիստն է աշխարհում, ով ազգային հավաքականի կազմում 100-ից ավելի գոլ է խփել

11:30 09.09.2020

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում: Ռոնալդուն խփեց իր 100-րդ և 101-րդ գոլերն ազգային հավաքականում: Նա դարձավ պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով 100 գոլից ավելի է խփել ազգային հավաքականում և առաջինը՝ եվրոպական ֆուտբոլում: Իրանցի Ալի Դայեին է ամենաշատ գոլերը խփել ազգային թիմի […]

̰
Մեր հաղթական հանդերձարանը․ ՀՖՖ-ն լուսանկար է հրապարակել

23:23 08.09.2020

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Խաղի 44-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը բացել է հանդիպման հաշիվը, իսկ 65-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն գրավել է էստոնացիների դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: Հայաստանի հավաքականը հաղթել է Էստոնիայի հավաքականին 2:0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը

22:25 08.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին 2:0 հաշվով։ Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

̰
Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական խաղում հաղթեց Էստոնիայի ընտրանուն

21:54 08.09.2020

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյնաի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը: Խաղի 44-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը բացել է հանդիպման հաշիվը, իսկ 65-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն գրավել է էստոնացիների դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: Հայաստանի հավաքականը հաղթել է Էստոնիայի հավաքականին 2:0 հաշվով։    

̰
BACK_TO_TOP