TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

Նախկին փյունիկցին հաղթանակ պարգևեց «Խիմկիին»

17:27 15.09.2020

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի խաղում «Խիմկին» մրցակցի հարկի տակ հաղթել է Իրկուտսկի «Զենիթին»: 5-րդ խմբի 1-ին տուրի հանդիպումը,  ավարտվել է 1-0 հաշվով: Հաղթական գոլը խփել է «Խիմկիի» հարձակվող Մոհամեդ Կոնատեն՝ խաղի 64-րդ րոպեին՝ խաղադաշտ մտնելուց մեկ րոպե անց: Հիշեցնենք, որ Կոնատեն 2018/19 մրցաշրջանում հանդես էր եկել Երևանի «Փյունիկում»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն ընդգրկված […]

̰
Իսպանական մամուլը վստահ է, որ Մբապեն կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալում»

16:44 15.09.2020

Այն բանից հետո, երբ Կիլիան Մբապեն տեղեկացրեց հաջորդ տարի ակումբը փոխելու մտադրության մասին, գրանդ ակումբների իսկական մրցավազք սկսվեց ֆրանսիացու համար: Իսպանական մամուլը վստահ է, որ Մբապեն կարիերան շարունակելու է Մադրիդի «Ռեալում»: AS-ի այսօրվա համարը լույս է տեսել ֆուտբոլիստի նկարով, որում նա կրում է իսպանական թիմի մարզաշապիկը. «Մադրիդը Մբապեին ձեռք բերելու առավելություն ունի»: 21-ամյա խաղացողը ցանկանում […]

̰
Նեյմարին որակազրկում է սպառնում

16:15 15.09.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար կարող է թանկ արժենալ Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում կայացած «Մարսելի» դեմ հանդիպման դրվագներից մեկը, որում նա հարվածեց մրցակցի ֆուտբոլիստ Ալվարո Գոնսալեսին և հեռացվեց խաղադաշտից: Ինչպես արդեն նշել էինք, բրազիլացին մեղադրում է Գոնսալեսին իրեն ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար, իսկ խաղից հետո նա գրառում էր արել սոցցանցերում՝ հայտարարելով, որ զղջում է իսպանացու դեմքին […]

̰
Սուարես-«Բարսելոնա» հարաբերությունները լարվում են

15:55 15.09.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հարաբերություններն ակումբի ղեկավարության հետ շարունակում են լարված մնալ: Չի բացառվում, որ ուրուգվայցի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում այլևս չկրի «Բարսելոնայի» մարզաշապիկը: ESPN-ի տեղեկություններով` եթե կողմերը չկարողանան լեզու գտնել, ակումբը պատրաստ է դուրս թողնել Սուարեսին խաղադաշտից, թեև այս պարագայում վերջին խոսքը գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանինն է: Եթե անգամ ուրուգվայցին այլևս դաշտ դուրս չգա, նա […]

̰
ՀՀ ըմբշամարտի պատանեկան առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները

15:54 15.09.2020

Սեպտեմբերի 13-15-ը Երևանում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: 8 ամսվա դադարից հետո սա առաջին մրցաշարն էր: Առաջնությանը մասնակցել են ավելի քան 150 մարզիկներ: Ըստ քաշային կարգերի՝ չեմպիոններ ու մրցանակակիրներ են դարձել հետևյալ մարզիկները՝ 45 կգ 1.Մանվել Խաչատրյան 2. Մհեր Դավթյան 3. Կառլեն Հերաբյան 3. Հայկ Լուդվիկյան 48 կգ 1.Գասպար Տերտերյան 2. Դավիթ Ռստակյան […]

̰
Ինչ մարզաձևեր են ընդգրկվելու Եվրոպական երրորդ խաղերի ծրագրում

15:42 15.09.2020

Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների, Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Եվրոպական 3-րդ խաղերը պետք է անցկացվեն 2023 թվականին՝ Կրակովում: Ցանկում ընդգրկված են նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք-դանս, կանոե, հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, […]

̰
Դոնալդ Թրամփն աշխարհի լավագույն մարտիկ է անվանել Հաբիբ Նուրմագոմեդովին

15:29 15.09.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  անվանել է այն մարտիկի անունը, որին համարում է լավագույնը աշխարհում: Նա UFC-ի անպարտելի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն է: «Հոկտեմբերի 24-ին Ջասթին Գեթժին շքեղ մենամարտ կունենա վարկանիշի առաջին համարի դեմ: Ջասթինն արդեն ասել է, որ նոկաուտի է ենթարկելու Նուրմագոմեդովին: Այս մենամարտը կկայանա ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, բայց մենք անպայման կդիտենք […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի քույրերը ենթարկվել են հարձակման

15:20 15.09.2020

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզի քույրերը ենթարկվել են հարձակման: Դեպքը տեղի է ունեցել նրանց պատկանող գեղեցկության սրահում: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը: Դունյայի և Ինեստի խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հաճախորդներից մեկը հրաժարվել է վճարել մատուցված ծառայությունների համար: Դրանից հետո գեղեցկության սրահի մոտ հայտնվել է 3 սև մեքենա: Տարաձայնությունից […]

̰
Գոլ՝ խաղադաշտ դուրս գալուց 3 վայրկյան անց. Մարկո Ռոյսը ռեկորդ է գրանցել

15:07 15.09.2020

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը փոխարինման դուրս գալուց երեք վայրկյան անց գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի գավաթի առաջին տուրի «Դույսբուրգի» դեմ խաղում, որն ավարտվել է 5-0 հաշվով: Այսպիսով Ռոյսը մրցաշարի ռեկորդ է գրանցել։ Ռոյսը գոլի հեղինակ դարձավ 57-րդ րոպեին: Նախկինում ռեկորդը պատկանում էր «Հոֆենհայմի» ֆրանսիացի հարձակվող Էնթոնի Մոդեստին, որը 2014 թվականին Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ […]

̰
Անգլիայի պրեմիեր լիգայի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

14:53 15.09.2020

Ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր են գրանցվել: Sky Sports-ը գրում է, որ ևս 4 ֆուտբոլիստ վարակվել է COVID-19-ով: Լիգան որոշել է չհայտարարել վարակված ֆուտբոլիստների անունները և այն ակումբները, որտեղ նրանք հանդես են գալիս: Վերջին թեստավորման ժամանակ թեստ է հանձնել 2131 ֆուտբոլիստ: Աղբյուրի տեղեկություններով` վարակված 4 ֆուտբոլիստներն էլ մեկուսացել են: Կարանտինային պայմաններում նրանք կմնան […]

̰
ՌԴ հավաքականի նախկին ֆուտբոլիստի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

14:38 15.09.2020

ՌԴ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 115-րդ հոդվածով` անձի առողջությանը միտումնավոր թեթև մարմնական վնաս հասցնելը: Շիրոկովին այս հոդվածով կարող է սպառնալ նաև ազատազրկում: Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին: Ընկերական խաղերից մեկի ժամանակ Շիրոկովը հարվածել էր գլխավոր մրցավար Նիկիտա Դանչենկովին: Ավելի ուշ […]

̰
Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

14:27 15.09.2020

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը՝ (մինչև 18 տարեկաններ) այսօր մեկնել է Թուրքիայի Իզմիր քաղաք, որտեղ  սեպտեմբերի 16-20-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարին հայտավորված են 24 երկրի պատվիրակներ։ Հայաստանի թիմը ներկայացնում է Խաչատուր Ասմարյան-Վահե Նազարյան երկյակը, որը հանդես կգա մարզիչ Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ։

̰
«Միլանի» հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով

14:16 15.09.2020

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաոն վարակվել է կորոնավիրուսով: Ֆուտբոլիստը հաստատել է այս տեղեկությունը սոցիալական ցանցերում: 21-ամյա պորտուգալացին չի մասնակցել միլանյան ակումբի ուսումնամարզական հավաքին և այժմ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Հիշեցնենք, որ վերջերս կորոնավիրուսով էր վարակվել նաև «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:

̰
Իբրահիմովիչը սկսել է մարզումները թիմի հետ

14:07 15.09.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին տեղեկացնում է football-italia.net-ը: Վերջին օրերին հարձակվողը մարզվում էր անհատական ծրագրով: Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը վերջերս է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ:

̰
Լաուդրուպը լիովին հաղթահարել է քաղցկեղը

13:52 15.09.2020

«Գլազգո Ռեյնջերսի» և Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Բրայան Լաուդրուպը ասել է, որ 10 տարի հիվանդության դեմ պայքարելուց հետո կարողացել է լիովին ապաքինվել քաղցկեղից: 10 տարի առաջ 51-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ֆոլիկուլյար լիմֆոմա՝ արյան քաղցկեղի տարատեսակ: «Այսօր, 10 տարվա բուժումից և հետազոտություններից հետո, ես վերջապես ստացա «առողջ» եզրակացություն՝ ֆոլիկուլյար լիմֆոմայի իմ ախտորոշման վերաբերյալ: Մեծ շնորհակալություն […]

̰
Բավական է ինձ ոտքով հարվածես, ա՛յ տխմար. Մեսսին՝ Ռիբելեսին

13:00 15.09.2020

«Խիմնաստիկի» կիսապաշտպան Խավիեր Ռիբելեսն ասել է, որ «Բարսելոնայի» հետ ընկերական խաղի ժամանակ կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին դրվագներից մեկում չի զսպել իր էմոցիաները: «Խաղի ընթացքում մեր բախումներից մեկի ժամանակ Մեսսին ասաց ինձ. «Բավական է ինձ ոտքով հարվածես, ա՛յ տխմար»»,- մեջբերում է Ռիբելեսին El Chiringuito-ն: Գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ կատալոնացիների համար սա առաջին հանդիպումն էր: Այն […]

̰
«Յուվենտուսի» ֆինանսական պարտքը մոտենում է 400 միլիոն եվրոյի

12:51 15.09.2020

Հայտնի են դարձել, թե որքան են կազմել «Յուվենտուսի» ֆինանսական կորուստները նախորդ մրցաշրջանում: Ըստ ANSA-ի՝ 2019/20 մրցաշրջանի ավարտին թուրինյան ակումբի կորուստները կազմել են 71.4 միլիոն եվրո, ինչը 31.5 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ: Ակումբի եկամուտները նվազել են 62.8 միլիոն եվրոյով, իսկ զուտ ֆինանսական պարտքն ամբողջովին կազմում է 385.2 միլիոն եվրո: Նշվում է, որ ակումբի […]

̰
Պիրլոն՝ Ա սերիայի ամենահմայիչ մարզիչ

12:37 15.09.2020

«Յուվենտուսի» մարզիչ Անդրեա Պիրլոն ճանաչվել է Ա սերիայի ամենահմայիչ մարզիչ: Հարցումն անցկացրել է իտալականշ Joyclub կայքը: Վարկանիշի առաջին տեղերը զբաղեցրել են հետևյալ մարզիչները: 1. Անդրեա Պիրլո («Յուվենտուս») – ձայների 23% 2. Էուսեբիո Դի Ֆրանչեսկո («Կալյարի») – 15% 3. Ֆիլիպո Ինձագի («Բենեվենտո») – 14% 4. Ջենարո Գատուզո («Նապոլի») – 10.17% 5. Պաուլո Ֆոնսեկա («Ռոմա») – 7,2% […]

̰
Մխիթարյանը նոր խաղընկեր կունենա

12:32 15.09.2020

«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկն առաջիկայում կդառնա «Ռոմայի» խաղացող: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը: Ըստ նրա՝ կողմերը նախնական համաձայնության են եկել: Գործարքը կկազմի 25 միլիոն եվրո, 3 միլիոն՝ մեկ տարվա վարձակալության համար, 15 միլիոն ՝ հետագա մարման համար, և ևս 7 միլիոն ՝ որպես բոնուս: Հռոմեական ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է հնգամյա […]

̰
Դու տղամարդ չես, տղամա՛րդ եղիր, ռասի՛ստ. Նեյմարը՝ Ալվարո Գոնսալեսին

12:30 15.09.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վիճաբանությունը խաղադաշտից տեղափոխվել է սոցիալական ցանցեր: Հիշեցնենք՝ խաղի ավարտին Նեյմարը բռունցքով հարվածել էր մրցակցի գլխին: Իսկ խաղից հետո թվիթերյան իր էջում գրել էր, որ իսպանացին իրեն «կապիկ ու շան տղա» է անվանել: Ի պատասխան՝ Գոնսալեսը ՊՍԺ-ի հարձակվողին կոչ էր արել սովորել պարտվել: «Դու տղամարդ չես, եթե չես […]

̰
Հայ աթլետները 2-րդ և 3-րդ տեղերն են գրավել Բալկանյան երկրների առաջնությունում

11:55 15.09.2020

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվել է Բալկանյան երկրների աթլետիկայի հոբելյանական՝ 50-րդ առաջնությունը մինչև 20 տարեկանների մասնակցությամբ։ Մրցաշարին մասնակցել են 13 երկրների 240 մարզիկներ: Հայ մարզիկները Ստամբուլում բավականին հաջող են ելույթ ունեցել: Գյումրեցի եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը գրավել է երկրորդ տեղը /15մ․ 55 սմ․/։ Երրորդ մրցանակակիր է դարձել կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը /7մ․ 15 սմ․/: Տեղեկությունները հայտնել է […]

̰
Կարեն Խաչանովը պարտություն է կրել. ATP Masters 1000

11:49 15.09.2020

Հռոմում մեկնարկել է թենիսի ATP Masters 1000 շարքի մրցաշարը։ Այս մրցաշարով տրվում է մրցաշրջանի գրունտային հատվածի մեկնարկը։ Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը 1/32-րդ եզրափակչում ուժերը չափել է Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուդի հետ և պարտվել է 3-6, 6-3, 1-6 հաշվով: Այսպիսով` Խաչանովը դուրս է մնացել հետագա պայքարից։ Նշենք, որ մրցաշարն անցկացվում է առանց երկրպագուների։

̰
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում վերջին րոպեին խփված լավագույն գոլերը

11:28 15.09.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է նախորդ մրցաշրջանում վերջին րոպեին խփված լավագույն գոլերը:

̰
Նեյմարն ավելի թանկ արժե, քան «Բավարիայի» հիմնական կազմը, բայց ո՞վ հաղթեց եզրափակչում․ Ուլի Հենեսենես

11:25 15.09.2020

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հենեսը խոսել է թիմի մեկնարկային կազմի տրանսֆերային արժեքի մասին: «Լիսաբոնում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայի» մեկնարկային կազմն ուներ ընդհանուր մոտ 200 միլիոն եվրո տրանսֆերային արժեք: Նեյմարը ՊՍԺ-ի կազմում արժեր ավելի քան 200 միլիոն եվրո, այսինքն՝ միայն նա ավելի թանկ արժե, քան «Բավարիայի» հիմնական կազմը: Բայց ո՞վ հաղթեց եզրափակիչը», -ասել է […]

̰
Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի թոփ-10 ինքնագոլերը

11:03 15.09.2020

Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է նախորդ մրցաշրջանի թոփ-10 ինքնագոլերը:

̰
Լեգենդար Շումախերի որդին կարող է տեղափոխվել «Ֆորմուլա 1»

11:00 15.09.2020

Հնարավոր է՝ Միկ Շումախերն արդեն 2021 թվականին տեղափոխվի «Ֆորմուլա 1»։ RaceFans պորտալի տեղեկությամբ՝ լեգենդար Միխայիլ Շումախերի որդու համար տեղ են երաշխավորել «Ֆորմուլա 1»-ում, եթե նա «Ֆորմուլա 2»-ի առաջնությունն ավարտի լավագույն երեք տեղերից մեկում։ Ներկա պահին Միկն առաջատարն է «Ֆորմուլա 2»-ում ու 8 միավորով առաջ է «Ֆերարիի» իր թիմակից Կալում Այլոտից։ Հավանական է, որ Միկ Շումախերը […]

̰
54-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ և սահմանել համաշխարհային նոր ռեկորդ

10:39 15.09.2020

Մոնղոլիայի ազգային առաջնության 15-րդ տուրում՝ «Սումիդա Գեպրո»-«Ուլան Բատոր» հանդիպման ժամանակ, խաղադաշտ է դուրս եկել 54-ամյա Հանդսուրեն Օյունբիլեգ անունով մի խաղացող: Վետերանը խաղի մեջ է մտել 86-րդ րոպեին: Օյունբիլեգը 1996 թվականից խաղադաշտ դուրս չէր եկել: Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրայի ռեկորդը, ով 53 տարեկան է ու դեռևս  շարունակում է խաղալ: Օյունբիլեգի […]

̰
Զիդանը հիացած է Էդեգորով

10:30 15.09.2020

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը նոր է վերադարձել ակումբ, նախամրցաշրջանային մարզումների ընթացքում մեծ տպավորություն է թողել թիմակիցների ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վրա։ AS-ը գրում է, որ նորվեգացի ֆուտբոլիստն արժանացել է գլխավոր մարզչի ու խաղընկերների գովասանքի խոսքերին։ Հատկանշական է, որ Էդեգորը դեռևս չի մարզվում 100 տոկոսով, քանի որ խնդիրներ ունի ծնկի հատվածում։ Դա է պատճառը, […]

̰
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է Չեմպիոնների լիգայի գնդակը 2020/2021 մրցաշրջանի համար

10:24 15.09.2020

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ներկայացրել է Չեմպիոնների լիգայի պաշտոնական գնդակը 2020/2021 մրցաշրջանի համար: Գնդակը ներկված էսպիտակ, կարմիր և կապույտ գույներով: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը Մյունխենի «Բավարիան» է: 2019/2020 մրցաշրջանի մրցաշարի եզրափակչում գերմանական թիմը 1:0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին: Մյունխենի «Բավարիան» վեցերորդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը ու շրջանցել «Լիվերպուլին»: Առավել հաճախ […]

̰
Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը ճանաչվել է երրորդը և ստացել դրամական մեծ մրցանակ. Chess9LX

09:50 15.09.2020

Chess9LX առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ կիսել էր 3-4 տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով հայ գրոսմայստերը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ Արոնյանը տարել է 3 հաղթանակ, կրել է 1 պարտություն և 5 պարտիա ավարտել է ոչ ոքի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար էր, որից 17 500-ական դոլար բաժին է հասել Արոնյանին և Կարուանային: […]

̰
BACK_TO_TOP