09:43 15.09.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դարձել է 2020-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ցուցակը հրապարակել է Forbes-ը: Այս ժամանակահատվածում արգենտինացու եկամուտները կազմել են 106 միլիոն եվրո: Այս գումարից 77,5 միլիոն եվրոն նա ստացել է որպես աշխատավարձ, իսկ 28,5 միլիոն եվրո՝ հովանավորչական պայմանագրերից: Ռոնալդուի եկամուտը կազմել է 98,5 միլիոն եվրո, որից 59 միլիոնը՝ աշխատավարձ, իսկ 39,5 միլիոնը՝ հովանավորչական պայմանագրերից: […]
09:40 15.09.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Ռոստովը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը տանտերերի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը: Այս խաղից հետո «Ռոստովը» 11 միավորով 7-րդն է:
09:20 15.09.2020
Գերմանիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ«Դույսբուրգի» նկատմամբ։ Լյուսիեն Ֆավրի թիմն այսպիսով դուրս եկավ Գերմանիայի գավաթի 1/16-րդ եզրափակիչ։ Դորտմունդյան թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Ջեյդոն Սանչոն, Ջուդ Բելինգհեմը, Տորգան Ազարը, Ջիովանի Ռեյնան և Մարկո Ռոյսը։
09:15 15.09.2020
Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել «Ֆորմուլա 1-ի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ։ Հեմիլթոնը Տոսկանայի Գրան-պրիում հաղթելուց հետո շապիկ էր հագել, որի վրա գրված էր․ «Ձերբակալեք այն ոստիկանին, որը սպանել է Բրեոնա Թեյլորին»։ Թեյլորը սևամորթ կին էր, որը սպանվել է սեփական տանը ոստիկանի կողմից։ Այս դեպքը տեղի է ունեցել մարտին: ԱՄՖ-ն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն […]
08:58 15.09.2020
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի շրջանակներում «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»։ Առաջին կեսի միջնամասում հյուրերը 11-մետրանոց հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ: 54-րդ րոպեին «Բրայթոնը» հավասարեցրեց հաշիվը, սակայն երկու րոպե անց «Չելսին» նորից առաջ անցավ հաշվի մեջ: 66-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-1։
19:50 14.09.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Էմին Ղարաբեքյանս – «Շահրդարի Սաբաշահր» (Իրան) Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան) Խաղացողներ Սարո Գալստյան – «Լեո» Անդրանիկ Կարապետյան – «Լեո» Գարեգին Մաշումյան – «Լեո» Սարգիս Նասիբյան […]
13:59 14.09.2020
Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել իր հանդեպ ոստիկանական բռնությունների վերաբերյալ. «Ես՝ Արմեն Մհերի Ղազարյանն եմ՝ ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար։ 1997-2007թթ. Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել եմ բազմաթիվ միջազգային հարթակներում. Եվրոպայի պատանիների չեմպիոն և ռեկորդակիր եմ, աշխարհի երիտասարդների չեմպիոն, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն, իսկ […]
10:40 14.09.2020
Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի խաղում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը ռասիզմի համար հարվածել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսին: Խաղի վերջնամասում թիմերի ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել։ Նեյմարը կարմիր քարտ է ստացել Գոնսալեսին բռունցքով հարվածելու համար։ Հեռացվել են նաև Դարիո Բենեդետտոն, Լեանդրո Պարեդեսը, Ժորդան Ամավին և Լեյվին Կուրզավան, որոնք մասնակցել են ծեծկռտուքին: Հեռանալով խաղադաշտից ՝ Նեյմարն […]
08:22 14.09.2020
Chess9LX առցանց մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և մրցաշարն ավարտեց 5,5 միավորով՝ երրորդ տեղը կիսելով ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Առաջին տեղը կիսեցին 6-ական միավոր վաստակած Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան։
10:15 13.09.2020
Երեկ կայացան CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարի 4-րդ, 5-րդ և 6-րդ տուրերը: Լևոն Արոնյանը նախ սևերով հաղթեց իրանցի Ալիրեզա Ֆիրուջային, ապա սպիտակներով պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին, իսկ օրվա վերջին պարտիայում սևերով հաղթեց կուբացի Լենյեր Դոմինգեսին: Այս երեք անընդմեջ հաղթանակներից հետո Արոնյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այսօր Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի, […]
23:46 12.09.2020
Իրանցի ըմբիշ և խառը ոճի մարտիկ Նավիդ Աֆքարին մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 12-ին։ Նա մեղավոր էր ճանաչվել 2018 թվականի բողոքի ակցիաների ժամանակ թիկնապահի սպանության մեջ, հաղորդում Է Reuters-ը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ մարզիկին մահապատժի են ենթարկել առավոտյան: Մահապատիժը տեղի է ունեցել Ֆարս նահանգում։ Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ) հայտարարել են, որ ցնցված են տեղի ունեցածից։ Կազմակերպության […]
22:44 12.09.2020
Կորսիկայի ոստիկանությունը խառը ոճի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորին ձերբակալել է սեռական ոտնձգությունների կասկածանքով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ոստիկանություն ստացված բողոքի համաձայն ՝ 32-ամյա մարտիկի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ Նշվում է, որ Մաքգրեգորը իբր աչքի է ընկել բարում անպարկեշտ պահվածքով, ինչն էլ մեղադրանքի առիթ է դարձել: Ոստիկանությունը ձերբակալել է մարզիկին սեռական […]
20:46 12.09.2020
«Լոռի» ՖԱ-ից տեղեկացնում են, որ ակումբի ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գործադիր տնօրեն։ Հովհաննիսյանը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնը։ Նախկինում Հովհաննիսյանը ղեկավարել է մի շարք վանաձորյան կազմակերպություններ։ Վահան Դանիելյանը, որը 2019/20 թթ․ մրցաշրջանի ընթացքում զբաղեցնում էր «Լոռի» ՖԱ գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է […]
20:35 12.09.2020
Ֆրանսիական «Նիցցայի» հարձակվող Կասպեր Դոլբերգը դարձել է ավազակային հարձակման զոհ: Նա մեկնել էր Դանիայի հավաքականի կազմում հերթական խաղին մասնակցելու, իսկ այդ ընթացքում ավազակները Ֆրանսիայում գողացել են նրա «Porsche» մեքենան: Բացի այդ՝ 22-ամյա դանիացու մեքենայում գողերը գտել են նրա բնակարանի բանալիները, որոնց օգնությամբ մուտք են գործել տուն և գողացել նաև կենցաղային տեխնիկա և մի քանի հազար […]
20:26 12.09.2020
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2020-21 մրցաշրջանում թիմի ավագներին։ Կատալոնական ակումբում ավագների փոփոխություն չի լինում արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Թիմի ավագի թևկապը կկրի Լիոնել Մեսսին։ Նրան համապատասխանաբար կհաջորդեն Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն ու Սերխի Ռոբերտոն։
19:30 12.09.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ ակումբում մնալու որոշումը: «Բոլորը գիտեն, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հիանալի է թիմում նման խաղացողի ունենալը: Հիմա մեզ համար կարևոր է, որ Լեոն օպտիմալ մարզավիճակ հավաքի, քանի որ նրա որակները ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Շատ լավ է, որ Մեսսին մեզ հետ կլինի […]
19:10 12.09.2020
Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափե է «Ուֆայի» հետ և հաղթել 2:0 հաշվով: Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացել է Ալեքսեյ Գրիցաենկոն: 79-րդ րոպեին «Տամբովի» երկրորդ գոլը խփել է Միխայիլ Կոստյուկովը: Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, փոխարինման դուրս եկել 66-րդ րոպեին: 7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է […]
18:00 12.09.2020
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրնան Կրեսպոն խոսել է Լիոնել Մեսսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Կարծում եմ, որ Մեսսիին որոշում ընդունելու հարցում խանգարում է հայրը՝ Խորխե Մեսսին, որը նրա իսկ գործակալն է: Երբ խոսքը վերաբերում է ակումբի փոփոխությանը, կարծում եմ, որ ընտանիքի անդամը չի կարող գործակալի պարտականությունները կատարել այնպես, ինչպես դա կանի մասնագետը: Իհարկե, […]
16:41 12.09.2020
Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը նշել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել մրցավար Վլադիմիր Մոսկվալևից՝ նրան ուղղված խոսքերի համար, որոնք գրել էր անցած մրցաշրջանում «Զենիթի» հետ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչից հետո (0:1): Մրցաշարի վճռական խաղում մրցավարը վիճահարույց տուգանային հարված էր նշանակել Մալկոմի նկատմամբ թույլ տված խախտման համար: 11 մետրանոց հարվածն իրացրեց Արտյոմ Ձյուբան, […]
16:19 12.09.2020
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ: «Անցյալ շաբաթ Մեսսին ասաց, որ կմնա «Բարսելոնայում» մինչ պայմանագրի ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչ այս մրցաշրջանի ավարտը: Բայց ես չեմ զարմանա, եթե դրանից հետո նա մնա ակումբում: Այս մրցաշրջանում շատ բան կարող է պատահել. «Բարսելոնան» սկսում է կյանքը նոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ, իսկ […]
15:55 12.09.2020
«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի չկայացած տեղափոխության մասին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: «Իսկապես թքած ունեմ այդ պատմության վրա: Հստակ է, որ Լեոն ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իհարկե, նա կարող է ուժեղացնել մեր կազմը, բայց ինչու՞ մտածեմ մի բանի մասին, որը տեղի […]
15:45 12.09.2020
«Матч ТВ»-ի ուղիղ եթերում տեղի է ունեցել հուզիչ և ռոմանտիկ իրադարձություն: Նորությունների հաղորդավարուհի Էլեոնորա Խաբիբուլինան ամուսնության առաջարկ է ստացել իր գործընկեր Սերգեյ Ռոզանովից: Հաղորդավարուհին ընդունել է ամուսնության առաջարկը: Նա արտասվելու աստիճան հուզվել է: View this post on Instagram ?♀️?? ⠀ #матчтв #прямойэфир #onair #wedding #предложениерукиисердца #handinmarriage #кольцо #ring #marriageproposal #останкино #love #счастье […]
15:27 12.09.2020
Այսօր կկայանան CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարի 4-րդ, 5-րդ և 6-րդ տուրերը: Լևոն Արոնյանը նախ սևերով կմրցի իրանցի Ալիրեզա Ֆիրուջայի հետ, ապա սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ և օրվա վերջին պարտիայում սևերով կմրցի կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ: Դոմինգեսը, ի դեպ, մրցաշարի առաջատարներից է: Նա և Մագնուս Կարլսենը 3 տուրից հետո ունեն 2,5 միավոր և կիսում […]
11:40 12.09.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային երեք տուրերից հետո Արոնյանը վաստակել է 1,5 միավոր: Հայ գրոսմայստերը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով` համապատասխանաբար մրցելով Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը երկուսn են` Մագնուս Կարլսենը և Դոմինգես Պերեսը, ովքեր ունեն […]
10:11 12.09.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ […]
17:43 11.09.2020
Իվուարցի ֆուտբոլիստ Մորի Կոնեն պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 25-ամյա հարձակվողը հանդես է եկել լատվիական «Դաուգավպիլսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է Գյումրիի «Շիրակում»։ Հիշեցնենք՝ Կոնեն նախորդ մրցաշրջանում ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ խփած 23 գոլով:
17:15 11.09.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում Վիկտորիա Ազարենկայի հետ խաղում պարտվել է 1:6, 6:3, 6:3 հաշվով: Սակայն, տեղեկություն տարածվեց, որ խաղի ժամանակ Ուիլյամսը վնասվածք է ստացել: Նա վնասվածք է ստացել երրորդ սեթի սկզբում, երբ սեթերի հաշիվը 1-1 էր: Ըստ էության՝ սա է ազդել նրա խաղի վրա, և […]
17:08 11.09.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի Հայաստանի քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի և նախկին Խորհրդային միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային […]
16:47 11.09.2020
Ռուսաստանցի MMA մարտիկ Անաստասիա Յանկովան խոսել է պլաստիկ վիրաբուժության նկատմամբ իր վերաբերմունքի ու վիրահատությունների մասին: «Քիթս վիրահատել եմ: Բայց վիրահատությունը կոսմետիկ չէր: Բժիշկն ինձ ասել է՝ իմաստ չունի կոսմետիկ վիրահատություն անել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի և հավասար, ինչպես դա սպորտից առաջ էր, քանի որ մարտի ժամանակ կարող են նորից կոտրել այդ ամենը: Եվ յուրաքանչյուր […]
16:30 11.09.2020
«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ իրենց շարքերը համալրելու լուրերին: «Ես միշտ մեծ հաճույքով եմ խաղում այն ֆուտբոլիստների հետ, որոնք գալիս են «Մանչեսթեր Սիթի»: Բայց կարծում եմ, որ մեր թիմը շատ համալրումների կարիք չունի ու արդեն իսկ բավական լավն է: Շատ եմ կարդացել Մեսսիի՝ «Սիթի» տեղափոխվելու […]