17:48 04.09.2020
Սկոպյեի Ազգային մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Կապարոսը պատասխանել է այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղից և Ազգերի լիգայի մրցաշարից՝ ընդհանրապես։
«Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին։ Մեր թիմում կան և՛ վետերաններ, և՛ նորեկներ, որոնք մեծ խանդավառությամբ են մոտեցել մրցաշարին ու ցանկանում են բարձր արդյունքների հասնել։ Հյուսիսային Մակեդոնիան լավ թիմ է, բայց մենք մեծ ցանկություն ունենք հնարավորինս լավ հանդես գալու»,- ասել է Կապարոսը։
Նրան հարցրել են նաև թիմերի 2018 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Հայաստան – Մակեդոնիա խաղի մասին, որում մեր հավաքականը առավելության էր հասել 4-0 հաշվով։ Ի՞նչ հակախաղ է պատրաստել Կապարոսը Մակեդոնիայի ներկայիս հավաքականի դեմ։
«Աշխարհում նույնիսկ մեկ շաբաթում են մեծ փոփոխություններ լինում, էլ ուր մնաց երկու տարում։ 2018 թվականի հոկտեմբերին կայացած խաղին ես անգամ չեմ անդրադառնա։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականում կան շատ լավ ֆուտբոլիստներ, ցավալի է, որ հիվանդության պատճառով չի խաղալու թիմի հիմնական դարպասապահը։ Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա արդեն նշեցի, որ շատ նորեկներ կան, ովքեր ապացուցելու բան ունեն և ամեն ինչ անելու են լավ խաղալու համար»,- պատասխանել է ՀՀ հավաքականի մարզիչը։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ10:03 23.08.2025
Fox News. ԱՄՆ Լուիզիանա նահանգի գործարաններից մեկում պայթյուն է որոտացելԱՄՆ Լուիզիանա նահանգի Ռոզլենդ քաղաքի գտնվող Smitty’s Supply գործարանում, որն արտադրում է ավտոմոբիլային արդյունաբերության համար նախատեսված քսանյութեր, պայթյուն է տեղի ունեցել: Գործարանի մոտակայքում ապրող մարդկանց տարհանման հրաման է տրվել, հաղորդում է Fox News-ը։ Նշվում է, որ տեղի իշխանությունները հայտարարել են գործարանից մեկ մղոն շառավղով պարտադիր տարհանման մասին: Հեռուստաալիքի կողմից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես […] ...
09:56 23.08.2025
Մոսկվայում միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարովՕգոստոսի 11-ին Մոսկվայում մեկնարկած «Izmailovo Shoes 2025» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համարվում է կոշիկի և կաշվե արտադրանքի ոլորտի ամենամեծ հարթակներից մեկը և կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Կոշիկ արտադրող 10 հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ «Izmailovo Shoes»-ն անցկացվում է տարին երկու […] ...
09:46 23.08.2025
Վթար Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 22-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով […] ...
09:40 23.08.2025
Դիլիջանի թունելը կշարունակի փակ մնալ այսօր մինչև ժամը 14:00-նԴիլիջանի թունելը այսօր մինչեւ ժամը 14:00 կշարունակի փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կատարվում են թունելի երթեւեկելի մասի միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
09:34 23.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:29 23.08.2025
Հրդեհ Պարտիզակ գյուդում. այրվել է մոտ 1300 հակ անասնակերՕգոստոսի 22-ին, ժամը 14:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարտիզակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 23։37-ին։ Այրվել է մոտ 1300 հակ անասնակեր։ ...