21:11 12.08.2020
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների ժամանակացույցը։ Հայկական 3 ակումբները խաղադաշտ են դուրս գալու օգոստոսի 27-ին, տարբեր ժամերի։ Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոան» Ղազախստանում մրցելու է «Կայրաթի» հետ: Խաղը կմեկնարկի ժամը 18։00-ին։ Այդ հանդիպման ավարտից հետո՝ ժամը 20:00-ից, Երևանում կայանալու է «Ալաշկերտի» խաղը մակեդոնական «Ռենովայի» հետ։ Ֆուտբոլային օրը կեզրափակի «Շիրակը», որը 22։30-ից […]
20:08 12.08.2020
Գյումրիի «Շիրակի» նորընտիր նախագահ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ընդծելով, որ իր համար մեծ պատիվ է ստանձնել իր քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը. «Վստահ եմ, որ «Շիրակի» լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր,որտեղ «Շիրակի» […]
17:13 12.08.2020
«Ատալանտայի» կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Պարի Սեն-Ժերմենի» դեմ հանդիպման ակնկալիքներից։ «Եթե մենք հաղթենք Չեմպիոնների լիգայում, պիցցա կհյուրասիրեմ ավելի քան 1000 մարդու։ Եթե պարտվենք, ապա կփորձենք անել դա հաջորդ տարի։ Դա շատ կարևոր հանդիպում է բոլորի համար։ Մենք պատրաստվում ենք, ինչպես միշտ։ Այս մրցաշարի այս փուլում խաղալը երազանք է շատ […]
16:45 12.08.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բավարիայի» դեմ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, արգենտինացին երեկ մարզվել է ընդհանուր խմբում, նրա ձախ ոտքին եղել է հատուկ վիրակապ: Սակայն նշվում է, որ դա ընդամենը նախազգուշական միջոց է, և ֆուտբոլիստն անպայման կխաղա Գերմանիայի չեմպիոնի դեմ: Հիշեցնենք, որ Մեսսին Չեմպիոնների լիգայի գավաթի […]
16:21 12.08.2020
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը խոսել է իր ակնկալիքներից Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումից։ «Մեսսին պետք է խաղա որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ իր հետնորդ Ռոբերտ Լևանդովսկու դեմ։ Այսօրվա «Բարսելոնան» այլևս առաջվանը չէ։ Իհարկե, նրանք ունեն Մեսսիին։ Նա հանճարեղ ֆուտբոլիստ է։ Բայց միայն Մեսսին բավարար չի լինի «Բավարիայի» հետ խաղում։ Ինձ «Բարսելոնան» չի վախեցնում»,- Մատեուսի […]
15:55 12.08.2020
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբը թեստավորել է այն 9 ֆուտբոլիստներին, որոնք պետք է սկսեին նախապատրաստությունը հաջորդ մրցաշրջանին։ Նրանցից մեկի թեստը դրական արդյունք է տվել։ Թե որ ֆուտբոլիստի մասին է խոսքը, չի նշվում։ Վարակված խաղացողը ինքնամեկուսացել է տանը, ու նրա ինքնազգացողությունը լավ է, իսկ նրա հետ […]
15:50 12.08.2020
ՈՒԵՖԱ-ն օգոստոսի կեսերին ևս մեկ անգամ կվերլուծի կորոնավիրուսի համավարակի շուրջ իրավիճակը և կորոշի՝ արդյոք հնարավոր կլինի թեկուզ մասամբ փոխել եվրագավաթային մրցաշարերի հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2019/20թթ․ խաղարկությունների վճռորոշ փուլերի խաղերն այս օրերին տեղի են ունենում Պորտուգալիայում ու Գերմանիայում փակ տրիբունաների պայմաններում: Եվրագավաթային առաջիկա մրցաշրջանի որակավորման փուլերին հայկական ակումբներից մասնակցելու […]
15:45 12.08.2020
«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը հիացական խոսքեր է ասել դորտմունդյան ակումբի 15-ամյա հարձակվող Յուսուֆ Մուկոկոյի մասին, որը մարզվում է հիմնական թիմի հետ, սակայն կկարողանա ընդգրկվել առաջին թիմում, երբ դառնա 16 տարեկան։ Դա տեղի կունենա նոյեմբերին։ «Նա շատ ավելի լավն է, քան ես, երբ 15 տարեկան էի։ Նա մարզվում է «Բորուսիայում» ու աճում է։ Այդ տարիքում իմ […]
15:27 12.08.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոտորին»։ Սերգեյ Սեմակի սաները առավելության հասան մրցակցի նկատմամբ 2-0 հաշվով։ 21-րդ րոպեին Արտյոմ Ձյուբան բացեց հանդիպման հաշիվը։ 79-րդ րոպեին աչքի ընկավ Սեբաստիան Դրիուսին։ Օրերս հայտնի էր դարձել, որ Արմեն Մանուչարյանը կարիերան շարունակելու է «Ռոտորում»։ Մանուչարյանն իր թիմի պահեստային նստարանին էր, սակայն չմասնակցեց […]
15:15 12.08.2020
Սլովակիայի ֆուտբոլի ազգային առաջնության 2-րդ տուրում «Ժիլինան» ընդունել էր «Նիտրային»։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու առաջին կեսի վերջում դարձավ գոլի հեղինակ։ 56-րդ րոպեին «Նիտրայի» կիսապաշտպան Միխալ Ֆասկոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 10 րոպե անց Ֆասկոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ «Նիտրան» հաղթեց 2-1 հաշվով։ 83-րդ րոպեին Ֆասկոյի փոխարեն դաշտ մտավ Արմեն Հովհաննիսյանը։ Բիչախչյանը մասնակցեց […]
14:59 12.08.2020
«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է լքել իտալական Սերիա Ա-ն: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Աղբյուրի հաղորդմամբ` հարձակվողը հնարավոր է միանա թուրքական «Բեշիքթաշին»: Բալոտելլին նոր ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագիրը, համաձայն որի՝ տարեկան կստանա մոտ 3 միլիոն եվրո:
14:51 12.08.2020
Հայտնի են Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի բոլոր մասնակիցները: Պայքարը շարունակում են «Սևիլիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Շախտյորը»: Օգոստոսի 16-ին կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Սևիլիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումը կկայանա գերմանական Քյոլն քաղաքում։ Իսկ օգոստոսի 17-ին Դյուսելդորֆում տեղի կունենա «Ինտեր»-«Շախտյոր» հանդիպումը: Հատկանշական է, որ այս 4 թիմերն էլ դարձել են Եվրոպա լիգայի հաղթող: «Սևիլիան» […]
14:36 12.08.2020
Այս օրերին ընթանում են Magnus Carlsen Chess Tour առցանց շախմատային մրցաշարի եզրափակիչ հատվածի կիսաեզրափակիչ հանդիպումները: Հիկարու Նակամուրան, ընդհանուր 3-0 հաշվով հաղթելով ռուս Դանիիլ Դուբովին, դուրս եկավ եզրափակիչ։ Ով կլինի նրա մրցակիցը, դեռ հայտնի չէ։ Մյուս կիսաեզրափակչում մրցում են Մագնուս Կարլսենը և Դին Լիրենը: Նորվեգացի Մագնուս Կարլսենը այժմ 2-1 հաշվով հաղթում է չինացի Դին Լիրենին: Չինացին […]
13:54 12.08.2020
Անվանի ֆուտբոլիստ ու մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 14-ին: «Արարատի» նախկին ֆուտբոլիստը կյանքից հեռացել էր օգոստոսի 9-ին՝ 34 տարեկան հասակում: Վերջին շրջանում նա ապրում և մարզչական գործունեություն էր ծավալում Ղազախստանում: Ըստ ArmSport-ի ունեցած տեղեկությունների` երիտասարդ մասնագետի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
13:31 12.08.2020
Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անի Այվազյանը, բաց նամակով դիմել է իր ընկերներին ու պատմել Արոնյանի հետ իրենց հարաբերությունների մասին. «Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին ցավոք սրտի չկար լուծում: Լևոնը, ով իր կյանքում լուծել է տասնյակ […]
13:20 12.08.2020
«Տոկիո-2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց է ներկայացրել օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ: Խաղերը նախատեսվում է կազմակերպել երեք կարևոր սկզբունք պահպանելով․ ապահովել անվտանգ միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և պարզեցնել խաղերի ձևաչափը։ Պատրաստ են 43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր է կատարվեն աննշան ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը […]
12:39 12.08.2020
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Դոնեցկի «Շախտյորը»։ Ուկրաինական ակումբը 4-1 հաշվով առավելության է հասել շվեյցարական «Բազելի» նկատմամբ։ Դոնեցկի թիմից գոլերը խփել են Մորայեսը, Թայսոնը, Դոդոն ու Ալան Պատրիկը, իսկ «Բազելից» միակ գնդակը խփել է վան Վոլֆսմինկելը:
10:33 12.08.2020
Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ռինգ վերադառնալուց առաջ լողացել է շնաձկներ հետ՝ վախը հաղթահարելու համար, հայտնում է CNN- ը: Թայսոնը Discovery նախագծի շրջանակում մի քանի փուլով մասնակցել է «Շնաձկների շաբաթ» նախագծին: Շոուն նկարահանվել է Բահամյան կղզիներում՝ մի քանի փուլով: Առաջին փուլում Թայսոնը սուզվել է շնաձկներով լի վանդակի մեջ, իսկ հետո բաց օվկիանոսում լողացել գիշատիչների հետ: Երրորդ […]
22:09 10.08.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Շնորհավորում եմ և մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,- գրել է նա։
22:02 10.08.2020
Օգոստոսի 10-ին կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Ղազախական «Կայրաթը», որտեղ հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը, «Նոայի» պատմության առաջին եվրագավաթային մրցակիցն է լինելու: Հանդիպումը տեղի է ունենալու մրցակցի հարկի տակ: «Ալաշկերտին» բաժին հասավ մակեդոնական «Ռենովա» ակումբը: Խաղը կկայանա Հայաստանում: «Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս Վահան Բիչախչյանը, հյուրընկալվելու է Ուելսի «Նյու Սենտս» ակումբին: […]
23:26 09.08.2020
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոան» նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը: Այսօր կայացած եզրափակիչ խաղում «Նոան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը բացեց Մաիլսոն Լիման։ «Նոան» հանդիպման վերջին րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Թիմին պարտությունից փրկեց Դմիտրի Լավրիշչևի գոլը։ Հանդիպման հիմնական ժամանակը 1-1 ավարտելուց հետո «Նոան» լրացուցիչ ժամանակում ևս մեկ գնդակ ուղարկեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» […]
18:28 09.08.2020
Իտալական Մարինո քաղաքի իշխանությունները անսպասելիորեն հայտնաբերել են իսկական «գանձ»՝ ոսկու 50 փոքր ձողիկներ, որոնք գտնվել են հատուկ բանկային պահատուփում և պահպանվել են 1990թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակից, РИА Новости-ին պատմել է քաղաքապետ Կարլո Կոլիցան: «Խոստովանում եմ, որ երբ ես բացեցի երկու ստվարաթղթե տուփերը, ինձ զգացի պատանի, որը հայտնաբերել է ծովահենների գանձերը: Դա մեծ և հաճելի […]
15:10 09.08.2020
Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Ռոման»: Այս մասին հայտնել է AS պարբերականը: Նշվում է, որ Ֆոնսեկան կարող է լքել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ ձախողված մրցաշրջանի պատճառով: Պոչետինոյի նախկին ակումբը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որտեղ նրան փոխարինել է Ժոզե Մոուրինյոն: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Պոչետինոյի ծառայություններով հետաքրքրում են նաև «Նյուքասլը», «Ինտերը» ու […]
14:57 09.08.2020
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Կիպրոսի «Օմոնիան»: Հատկանշական է, որ կայանալու է մեկ խաղ և այն տեղի է ունենալու Երևանում:
14:51 09.08.2020
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի առաջին տուրի շրջանակներում «Տամբովն» ընդունել էր «Ռոստովին»: Տանտերերի մեկնարկային կազմում ընդգրկված էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին, իսկ 2 րոպե անց «Ռոստովի» կազմում խաղադաշտ մտավ Հայաստանի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանը: Ստացվեց այնպես, որ մեր հավաքականի անդամները խաղադաշտում չհանդիպեցին իրար: Ինչ վերաբերում է խաղի արդյունքին, ապա նվազագույն հաշվով […]
14:20 09.08.2020
Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է Լեո Մեսսիի խաղի մասին, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» հետ խաղում դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: «Լեոն երեկ անկասելի էր: Երբ դիտում ես նրա խաղը, չես հավատում, որ այս տղան մեզնից մեկն է: Ամբողջ աշխարհում միայն նա կարող էր այդքան բարդ իրավիճակում դառնալ նման գոլի […]
14:05 09.08.2020
«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է Պիռլոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը: «Ես չէի հավատում, որ նա կնշանակվի այդ պաշտոնում. դա ինձ համար էլ էր անակնկալ: Ուրախացա, երբ նա նշանակվեց Մ-23 տարեկանների գլխավոր մարզչի պաշտոնում: Դա ճիշտ քայլ էր, իսկ հիմա նա շատ ավելի մեծ ռիսկի է գնացել: Իտալիայում հիմա խաղացողից մարզիչ անցումը […]
13:46 09.08.2020
Սլովակիայում ֆուտբոլի հերթական առաջնությունն է մեկնարկել: «Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը, առաջին տուրում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է «Սենիկային»: Հյուրերի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել երիտասարդ հայ ֆուտբոլիստը: Ի դեպ նա խաղացել է ընդամենը 25 րոպե: Ֆուտբոլիստը փոխարինման է մտել 65-րդ րոպեին, իսկ գոլերը խփել է 79-րդ […]
13:31 09.08.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Մյունխենյան ակումբի կազմում երկու գնդակ խփեց Լեվանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Պերիշիչը և Տոլիսոն: Հիշեցնենք, որ առաջին խաղում մյունխենյան թիմը հաղթել էր 3:0 հաշվով: Այսպիսով, «Բավարիան» դիմակայությունում հաղթեց 7:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» […]