22:32 08.08.2020
ՌԴ Պրեմիեր լիգայի «Ռոստով» ակումբը ներկայացրել է թիմի նորեկին` Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Կենտո Հաշիմոտոյին: Ակումբը ճապոնացուն ներկայացրել է տեսահոլովակի միջոցով՝ հանրահայտ «Ֆորսաժ» ֆիլմի մոտիվներով: 26-ամյա Հաշիմոտոն, որ նախկինում հանդես է եկել «Տոկիոյի» կազմում, 4 տարվա պայմանագիր է կնքել «Ռոստովի» հետ։
22:22 08.08.2020
Լիոնել Մեսսին գտել է կորոնավիրուսից հեռու մնալու միջոցը։ Նա քնում է հատուկ հակակորոնավիրուսային ներքնակի վրա: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ ներքնակի գործվածքի վրա նանոմասնիկներ կան, որոնք 4 ժամվա ընթացքում վերացնում են բոլոր տեսակի վիրուսները։ Կորոնավիրուսով չվարակվելու հավանականությունը 99,84% է կազմում: Այս ներքնակները, կախված մոդելից, ունեն նաև այլ գործառույթներ, օրինակ՝ ոտքերի վիբրոմերսում։ […]
22:01 08.08.2020
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և «Ալ Սադի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին, ով վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից, տուգանվել է Կատարի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Այս մասին գրել է L’ÉQUIPE-ը։ Տուգանվելու պատճառն այն է, որ Չավին չի պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն միտված կանոնները, մասնավորապես՝ տնային կարանտինի պահմանման ռեժիմը։ 40-ամյա Չավին ստիպված կլինի 2300 եվրո վճարել որպես տուգանք։
21:48 08.08.2020
UFC-ի ռուսաստանցի մենամարտիկ Ալեքսեյ Օլեյնիկն իր տեսակետն է հայտնել բուքմեյքերների կարծիքի մասին: Վերջիններս Օլեյնիկ-Լյուիս մենամարտում նախապատվությունը տալիս են ամերիկացուն: «Լավ է, որ կարծիքները տարբեր են: Եթե բուքմեյքերները միշտ ճիշտ լինեին, ապա խաղադրույքներ անելու իմաստ չէր լինի: Երբ ես մրցում էի Վերդումի հետ, այդ ժամանակ էլ ֆավորիտ չէի, շատ այլ մարտերում նույնպես: Ես խաղադրույքներ չեմ կատարում, […]
21:39 08.08.2020
UFC-ի իռլանդացի մենամարտիկ Քոնոր Մաքգրեգորը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին` Դի Դեվլինին: Նշենք, սակայն, որ զույգը վաղուց է միասին: Նրանք համատեղ ապրում են 2008 թվականից և ունեն երկու երեխա: Instagram-ում իռլանդացին լուսանկար է հրապարակել, որում երևում է Դիի ամուսնական մատանին: View this post on Instagram What a birthday, my future wife ! […]
21:24 08.08.2020
Մաուրիցիո Սարիի հեռանալուց հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի համար այս պահին 2 թեկնածու է դիտարկվում: «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմեոնե Ինձագին, որի պայմանագիրը «Լացիոյի» հետ սահմանված է մինչև 2021 թ., վաղաժամ կարող է հեռանալ հռոմեական ակումբից և գլխավորել «Յուվենտուսը»: Դիտարկվում է նաև «Յուվենտուսի» Մ-23 տարեկանների թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, 41-ամյա Անդրեա Պիռլոյի թեկնածությունը: Հիշեցնենք, որ երեկ […]
21:15 08.08.2020
Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է Մյունխենի «Բավարիայի» 10 լավագույն գոլերն ավարտված առաջնությունում:
21:04 08.08.2020
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին հեռացել է ակումբից: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ երեկ «Յուվենտուսը» հաղթեց «Լիոնին» ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, և ըստ ամենայնի, սա է եղել Սարիի հեռացման պատճառը: Սարիի գլխավորությամբ «Յուվենուսը» այս մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած […]
20:41 08.08.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ պատասխան խաղից իր սպասելիքների մասին: «Որոշ ժամանակ առաջ ասացի, որ եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում, մեզ համար դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մեր ջանքերը բավարար չեղան Իսպանիայի չեմպիոն դառնալու համար։ Եթե մենք չարձագանքենք ու փոփոխություններ չմտցնենք, չենք կարողանա հաղթել «Նապոլիին»,- Մեսսիի […]
20:21 08.08.2020
Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը հերթական ուշագրավ տեսանյութն է հրապարակել։ Այս անգամ ներկայացվել են ավարտված մրցաշրջանում հեռահար հարվածով խփված լավագույն գոլերը:
20:08 08.08.2020
ՌՊԼ-ի հերթական մրցաշրջանի մեկնարկային խաղում ուժեղագույնների խումբ վերադարձած «Խիմկին» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին: «Բանակայինները» հաղթեցին 2-0 հաշվով: Հայաստանի հավաքականի նորեկ Արշակ Կորյանը մասնակցեց առաջին խաղակեսին, իսկ ԲԿՄԱ-ի կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ հայազգի հարձակվող Նաիր Տիկնիզյանը: Նա կարող էր վերջում գոլային փոխանցման հեղինակ դառնալ, սակայն մոտ տարածությունից Սիգյուրդսոնը վրիպեց:
19:49 08.08.2020
«Շիրակն» ընկերական հանդիպում է անցկացրել «Սևանի» հետ և հաղթել 3:2 հաշվով։ Գյումրին ներկայացնող ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լյովա Մրյանը: Այս մասին ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Հրապարակված լուսանկարի տակ գրված է՝ «Մի քաղաք, Մի ակումբ, Մի զարկերակ…Առաջ «Շիրակ» Հիշեցնենք, որ հանրապետության երկրորդ քաղաքի թիմը հանդես է գալիս նորացված կազմով և […]
19:38 08.08.2020
Մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի հերթական մրցաշրջանը: Առաջին տուրում հայկական դիմակայություն է սպասվում: Ալեքսանդր Կարապետյանի «Տամբովն» ընդունում է Խորեն Բայրամյանի «Ռոստովին»: Երկու հայ ֆուտբոլիստներն էլ հայտավորված են իրենց ակումբների կազմերում: Բայրամյանը հայտավորված է պահեստայինների նստարանին, իսկ Կարապետյանը մեկնարկային կազմում է: Հիշեցնենք, որ Բայրամյանը վերջերս ընդունել է Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը, իսկ Կարապետյանն ընդամենն օրեր առաջ […]
15:57 08.08.2020
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը պաշտոնապես տեղափոխվել է Սլովակիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Նիտրա» ակումբ: Այս մասին հայտնում է «Լեգալ Սպորտը»։ «Արմենին մաղթում ենք լավագույնը և ցանկանում ենք նորանոր հաջողություններ։ Վստահ ենք, որ նա հերթական ձեռքբերումները կգրանցի, ինչը նաև մեծապես կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- ասվում է «Լեգալ Սպորտի» տարածած հաղորդագրության մեջ։
15:41 08.08.2020
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է թուրինյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: «Մենք դուրս մնացինք մրցաշարից, որում 8 խաղից 6-ում հաղթել ենք, մեկ ոչ-ոքի ենք խաղացել և մեկ պարտություն կրել: Սա նշանակում է, որ 8 խաղում մենք 19 միավոր ենք վաստակել: Եթե Չեմպիոնների լիգայում մրցաշարային աղյուսակ լիներ, մենք առաջին կամ երկրորդ հորիզոնականը կզբաղեցնեինք: Սակայն […]
11:22 08.08.2020
ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսն» ընդունել էր «Լիոնին»։ Խաղի 12-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց հյուրերին, սակայն առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ 11-մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 60-րդ րոպեին պորտուգալացին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։ Սա այս խաղում վերջին գոլն էր: Թուրինցիները հաղթեցին 2-1, բայց մրցակցի հարկի տակ […]
11:17 08.08.2020
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայացավ «Մանչեսթեր Սիթի»- «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում Մադրիդում հաղթել էին բրիտանացիները՝ 2-1 հաշվով։ Պատասխան խաղում հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի կոպիտ սխալից հետո Գաբրիել Ժեզուսը խլեց գնդակն ու այն փոխանցեց Ռահիմ Ստերլինգին, ով էլ չվրիպեց: 28-րդ րոպեին «Ռեալը» վերականգնեց հաշվի հավասարությունը։ Աչքի ընկավ Կարիմ […]
11:10 08.08.2020
Կրիշտիանու Ռոնալդուն 10 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում թուրինյան ակումբը թեև սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Լիոնին», սակայն դուրս մնացել հետագա պայքարից: Հիշեցնենք, որ տանտերերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել հենց Ռոնալդուն: «Յուվենտուսը» լքել էր պայքարն արտագնա խաղում խփված գոլի պատճառով: Առաջին […]
23:07 07.08.2020
Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը հեռացել է Կրասնոյարսկի «Ենիսեյից»: Հայ ֆուտբոլիստն ինքն է հեռանալու ցանկություն հայտնել: Այս մասին հայտնել է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը: «Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին այս տարիների համար, որ միասին անցկացրել ենք: Կարող եմ վստահությամբ ասել, որ Կրասնոյարսկը դարձել է իմ երկրորդ տունը»,- գրել է Սարկիսովը Instagram-ի իր էջում, իսկ […]
22:37 07.08.2020
Անգլիայում ֆուտբոլային ասոցիացիան կորակազրկի խաղացողներին 6-12 խաղով ռասիստական դրսևորումների համար: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ռոբ Հարրիսը: Նաև վերջինիս տեղեկություններով՝ Անգլիայի 3-րդ և 4-րդ լիգաներում կմտցվեն աշխատավարձերի վերին շեմեր: 3-րդ դիվիզիոնում աշխատավարձի վերին շեմը կկազմի 2,5 միլիոն ֆունտ սթերլինգ, իսկ չորրորդում՝ 1,5 միլիոն: Today in English football FA: new racism & discrimination […]
22:16 07.08.2020
«Վուլվերհեմփթոնի» եզրային հարձակվող Ադամա Տրաորեն հետաքրքիր միջոց է օգտագործում մրցակցի պաշտպաններից ազատվելու համար: «Վուլվերհեմփթոնի» մարզչական շտաբի անդամներից մեկը մանկական յուղ է քսում Տրաորեի ձեռքերին, որպեսզի մրցակից թիմերի պաշտպանների համար ավելի դժվար լինի առանց այդ էլ արագ ու ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստին վնասազերծելը: Ներկայումս այս ֆուտբոլիստի ծառայությոններով հետաքրքրվում են անգլիական գրանդները, մասնավորապես՝ «Լիվերպուլը»:
22:11 07.08.2020
UFC-ի ներկայացուցիչն ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ թույլատրել է արմատներով հայ ամերիկացի մարզիկ Էդմեն Շահբազյանին դուրս գալ ռինգ Արցախի դրոշով: Միջադեպը տեղի է ունեցել UFC Fight Night 173 մրցաշարում, որը կայացել էր օգոստոսի 2-ին Լաս Վեգասում: Շահբազյանի մարզիչ և մենեջեր Էդմոնդ Թարվերդյանի խոսքերով՝ նրանց հասցեին բողոքներ են ստացվել ԱՄՆ-ում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներից: […]
21:59 07.08.2020
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կատալոնական ակումբում կավարտի։ «Այդպես միայն ես չեմ ասում։ Մեսսին ինքն էլ է ասում, որ խաղացողի կարիերան ուզում է «Բարսելոնայում» ավարտել։ Մեսսին շատ պարզ դա հասկացրել է։ Նա մանկուց է այստեղ։ Լիոնելը ակումբի պատմության մի մասն է։ Նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Ոչ միայն հիմա, […]
21:51 07.08.2020
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Իսպանացի թենիսիստը հրաժարվել է US Open-ում մասնակցությունից, սակայն շարունակում է մարզումները գրունտային կորտերի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել Հռոմի Մասթերսին ու Ռոլան Գարոսին։ Հերթական մարզման ընթացքում իսպանացին ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ թենիսի գնդակով։ Նշենք, որ մանկության տարիներին Նադալը զբաղվել է նաև ֆուտբոլով։ Ի դեպ, նա […]
21:45 07.08.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոճային փոփոխություն է կատարել Չեմպիոնների լիգայի նախաշեմին։ Նա դարձյալ փոխել է սանրվածքը: «Հիասքանչ մրցաշարը վերադառնում է»,- այսպես է մեկնաբանել լուսանկարը պորտուգալացին։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսի» մրցակիցը «Լիոնն» է։ Առաջին խաղում ֆրանսիական ակումբը տնային հաղթանակ է տարել նվազագույն հաշվով։ View this post on Instagram The beautiful competition […]
21:28 07.08.2020
Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։ 42-ամյա մարզիչը խոսել է ընթացիկ աշխատանքների, իր տպավորությունների ու մրցաշրջանից ակնկալիքների մասին: «Մտքերը միայն դրական են: Եկել ենք, որպեսզի կարողանանք լավ աշխատանք կատարել: Հիմա չեմ փորձի շատ խոսել: Ճիշտն աշխատելն է: Մենք կաշխատենք, իսկ ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը: Ամեն ինչ […]
21:09 07.08.2020
Բունդեսլիգան ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի օրացույցը: Առաջին տուրը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային խաղում մասնակիցների վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացվել: Դա կախված է Չեմպիոնների լիգայի 2019/20 թվականների մրցաշարի արդյունքներից: Որպես կանոն, երկրի չեմպիոնը մասնակցում է բացման հանդիպմանը: Այս դեպքում «Բավարիայի» և «Շալկեի» միջև խաղը պետք է լինի նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը: Բայց եթե մյունխենյան ակումբը […]
20:59 07.08.2020
«Ցրվենա Զվեզդա» ակումբի կենտրոնական պաշտպան Մայքլ Օջոն մահացել է սրտի կաթվածից, 27 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Eurohoops-ը: Դեպքը տեղի է ունեցել Բելգրադի «Պարտիազան» ակումբի հետ անհատական մարզումների ժամանակ: Օջոն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նշվում է, որ երիտասարդ բասկետբոլիստը չի ունեցել առողջական խնդիրներ: Անցած սեզոնին Օջոն հանդես էր գալիս […]
20:35 07.08.2020
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում իսպանական «Սևիլյայից» պարտություն կրելուց և մրցաշարից դուրս մնալուց հետո հարցազրույց է տվել Roma TV-ին։ «Մենք փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չհաջողվեց։ Առաջին խաղակեսում մենք չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք, երկրորդ կեսում ավելի լավ խաղացինք առաջին 15 րոպեներին, մենք պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք […]
20:18 07.08.2020
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը իր հերթական ամսական զեկույցում ներկայացրել է ամփոփ տվյալներ՝ 2019թ. սպորտային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Այս մասին գրել է vnews.am պարբերականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանում այսօր ամենատարածված մարզաձևը ֆուտբոլն է, որով զբաղվում է 5536 մարդ: Ֆուտբոլին հաջորդում է հունահռոմեկան ըմբշամարտը (3907 մարզիկ), բռնցքամարտը (3518 մարզիկ), ազատ ոճի ըմբշամարտը (3444 մարզիկ), ձյուդոն (2114) և բասկետբոլը […]