17:32 17.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն այսօր հեռավար եղանակով պատասխանել է լրագրողների հարցերին:
Հարցերի մի մասը վերաբերել է հավաքականի ներկայիս վիճակին, օրինակ՝ որո՞նք են մեր ընտրանու թույլ օղակները և ի՞նչ է արվելու դրանք ուժեղացնելու համար: Կապարոսն ասել է, որ չի պատասխանի այս հարցին, քանի որ համոզված է՝ մակեդոնացիները հետևում են ասուլիսին, և նրանք չպետք է իմանան՝ մեր թույլ կողմերը որոնք են:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանը առաջին խաղում հանդիպելու է մակեդոնացիների հետ: Իսկ, առհասարակ, Հայաստանի հավաքականը ի՞նչ նպատակ է հետապնդում Ազգերի լիգայում և հնարավո՞ր է արդյոք հենց այդ մրցաշարի շնորհիվ կարողանա Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:
«Նախ՝ պետք է մեծ ցանկություն ունենալ արդյունքի հասնելու համար և խաղ առ խաղ առաջ շարժվել: Մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք մրցել ցանկացած հակառակորդի հետ: Եթե իսկական թիմի մենթալիտետ ունենք, եթե համախմբված ենք, ապա բոլորի շնորհիվ կկարողանանք հասնել այդ նպատակին»,- ասել է Կապարոսը:
09:37 22.08.2025
Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–ՊետրոսյանինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։ ...
09:30 22.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:25 22.08.2025
Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-իԿոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...
09:15 22.08.2025
Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...
09:08 22.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 22.08.2025
Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբՕգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...