19:36 08.07.2020
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրից հետո մրցանակային տեղերի հարցը դեռևս բաց է մնում: Այս պահի դրությամբ «Արարատ-Արմենիան» 49 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Նոան» 48 միավորով երկրորդն է:
Վերջին տուրում այս թիմերը միմյանց միջև կանցկացնեն չեմպիոնական խաղը: Չեմպիոն դառնալու համար «Նոան» միայն պետք է հաղթի «Արարատ-Արմենիային»:
Ինչ վերաբերում է բրոնզե մեդալների համար պայքարին, ապա վերջին տուրից առաջ «Շիրակը» 46 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, սակայն ընդամենը 2 միավորով է գերազանցում «Ալաշկերտին», որի հետ էլ հենց կվիճարկի մրցանակային երրորդ տեղը վերջին տուրում:
Երրորդ տեղի համար «Ալաշկերտին» միայն հաղթանակ է պետք, իսկ «Շիրակը» կարող է դառնալ նաև արծաթե մեդալակիր, եթե հաղթի, իսկ «Արարատ-Արմենիա»- «Նոա» խաղում չգրանցվի ոչ-ոքի:
Վերջին՝ 28-րդ տուրից առաջ ԲԽ-ի մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի.
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Արարատ-Արմենիա | 27 | 14 | 7 | 6 | 43 | 23 | 49 |
2. | Նոա | 27 | 14 | 6 | 7 | 37 | 25 | 48 |
3. | Շիրակ | 27 | 13 | 7 | 7 | 38 | 26 | 46 |
4. | Ալաշկերտ | 27 | 13 | 5 | 9 | 47 | 29 | 44 |
5. | Լոռի ՖԱ | 27 | 10 | 10 | 7 | 35 | 33 | 40 |
6. | Արարատ | 27 | 9 | 6 | 12 | 31 | 36 | 33 |
Վերջին տուրի բոլոր 3 հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և կմեկնարկեն միևնույն ժամին՝ 17:30-ին:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...