13:02 27.06.2020
«Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը, որը երկարաձգել է պայմանագիրը մինչև մրցաշրջանի ավարտը, մտածում է հրաժեշտի խաղի մասին: Արգենտինացին պատմել է, թե ում կցանկանար տեսնել իր թիմում: «Եթե ես թիմ հավաքեմ, այնտեղ կընդգրկվեն Բուֆոնը, Ուգո Իբարան, Ռիո Ֆերդինանդը, Գաբրիել Հայնցեն, Պատրիս Էվրան, Անդրեա Պիրլոն, Փոլ Սքոուլզը, Պոլ Պոգբան, Կրիշտիանու Ռոնալդուն, Լեո Մեսսին և Ուեյն Ռունին: Ինչ […]
12:50 27.06.2020
ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ: Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020թ. նոյեմբերին: Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում, նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանում:
12:46 27.06.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական կիսապաշտպան Մատեո Գենդուզիի ծառայություններով: Այս մասին հայտնում է L’ Equipe-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է այս ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից և արդեն նախնական բանակցություններ է վարել «Բարսելոնայի», «Աթլետիկոյի», ՊՍԺ-ի և «Ինտերի» հետ: Ֆրանսիացու պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիս: Ֆուտբոլիստը «Արսենալ» […]
12:14 27.06.2020
Մրցավարի մասնակցությամբ զավեշտալի դրվագը տեղի է ունեցել Սերբիայում կայացած խառը մենամարտերի մրցաշարում (Serbian Battle Championship 28): Սլավոլյուբ Միտիչը նոկաուտի է ենթարկել Ադրիան Ռադովանովիչին, ինչից հետո մարտի գլխավոր հերոս է դարձել մրցավարը: Նա վազել է դեպի մարտիկները՝ ցույց տալով, որ մենամարտն ավարտված է, բայց սայթաքել և ընկել է ռինգի վրա: Slavoljub Mitić knocks out Adrian Radovanović […]
11:56 27.06.2020
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ թիմի վետերանները պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: «Ոմանք ասում են ՝ «Բարսելոնայում» շատ են 30-անց ֆուտբոլիստները, բայց դա խնդիր չէ: Փորձառու ֆուտբոլիստներն անչափ կարևոր են այս ակումբի համար: Նրանք պետք է ղեկավարեն թիմի խաղը և արդյունք ապահովեն: Նրանք են ակումբի շարժիչ ուժը: Երիտասարդներին չի կարելի […]
11:50 27.06.2020
ՌՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակներում «Ախմատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սոչիին»: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հանդիպման 33-րդ րոպեին հաշիվը բացել են դաշտի տերերը: Առաջին խաղակեսի ավարտին էլ հյուրերը հավասարեցրել են հաշիվը: Խաղի 81-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: «Ախմատը», վաստակելով 26 միավոր, զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: «Սոչին» ունի 22 միավոր […]
11:37 27.06.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլի» հանդիպման ընթացքում հայտնված «Սպիտակների կյանքը կարևոր է» գրությամբ պաստառի հեղինակին հեռացրել են աշխատանքից: Հեղինակը «Բարնլիի» 24-ամյա երկրպագու Ջեյք Հեփլն էր, որն աշխատում էր բրիտանական ընկերություններից մեկում՝ որպես զոդող: Գործատուն հայտարարել է, որ ռասիզմի ցանկացած դրսևորում տեղ չունի իրենց մոտ: Ակցիայի հեղինակը հրաժարվել է ներողություն խնդրել և ասել է, […]
11:21 27.06.2020
2009 թվականից հետո առաջին անգամ ուկրաինական «Վորսկլա» ֆուտբոլային ակումբը դուրս է եկել երկրի Գավաթի խաղարկության եզրափակիչ: Կիսաեզրափակիչ խաղում, որում թիմը հանդիպել էր «Մարիուպոլի» հետ, իսկական հերոս է դարձել «Վորսկլայի» դպրոցահասակ դարպասապահ Պավել Իսենկոն: 16-ամյա դարպասապահը հետ է մղել 11 մետրանոց 3 հարված: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: Ընդ որում, 11 մետրանոց հարվածաշարից առաջ […]
11:16 27.06.2020
ՖԻՖԱ-ի խորհուրդը հաստատել է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական վնասները փոխհատուցելու ծրագիրը: Օգնության ծրագրի շրջանակներում 1,5 մլրդ դոլար է հատկացվելու: 1 մլն դոլար դրամաշնորհը հասանելի է լինելու ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ազգային ասոցիացիաներին: Լրացուցիչ 500 հազար դոլար էլ հատկացվելու է կանանց ֆուտբոլին: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտնել է, որ մտահոգված են ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակով: «Ակումբներն ու […]
23:41 26.06.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Instagram-ի իր էջում թիմի մարզումից լուսանկար է հրապարակել: «Աստված և նրա աշակերտները»,- մակագրել է լուսանկարը շվեդը: Посмотреть эту публикацию в Instagram God and his students Публикация от Zlatan Ibrahimović (@iamzlatanibrahimovic) 26 Июн 2020 в 11:05 PDT Իբրահիմովիչն այս պահին վերականգնվում է վնասվածքից: 38-ամյա շվեդի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է […]
23:14 26.06.2020
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է Ազգերի լիգայի օրացույցը, հայտնում է կազմակերպության կայքը: Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ, Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Սեպտեմբերի 5 Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան Սեպտեմբերի 8 Հայաստան-Էստոնիա Հոկտեմբերի 11 Հայաստան-Վրաստան Հոկտեմբերի 14 Էստոնիա-Հայաստան Նոյեմբերի 15 Վրաստան-Հայաստան Նոյեմբեր 18 Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա
21:38 26.06.2020
«Ռոստովը» թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով շարունակում է ինքնամեկուսացած մնալ: Այս մասին հայտնում է հայտնում է RB-Sport-ը: Ըստ աղբյուրի՝ թիմը փակվել է բազայում: Յուրաքանչյուր խաղացող, մարզիչ և վարչական շտաբի անդամ ապրում է առանձին սենյակում: Գրեթե ամեն օր «Ռոստովի» բազա են այցելում «Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցները և բժիշկները: Նրանք հետևում են կարանտինի պահպանմանը և պարբերաբար թեստեր վերցնում: Ֆուտբոլիստների վերջին […]
20:56 26.06.2020
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և թիմի հարձակվող Գարեթ Բեյլի հարաբերությունները վերջնականապես վատացել են: Այս մասին հայտնում է ESPN-ը: Ուելսցին դժգոհ է, որ իրեն հաճախ առանցքային խաղերում օգտագործում են որպես փոխարինող: Զիդանն ու նրա շտաբը, թեև բողոքներ չունեն մարզումներին Բեյլի աշխատանքից, սակայն դժգոհ են ֆուտբոլիստի արձագանքից այս որոշումների վերաբերյալ: Նշվում է, որ Զիդանին տհաճ է […]
20:37 26.06.2020
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակին հավակնում էին նաև Սերժ Գնաբրին («Բավարիա»), Ջեյդոն Սանչոն, Էրլինգ Հոլանդը (երկուսն էլ ՝ «Բորուսիա» Դորտմունդ), Ամին Հարիտը («Շալկե»), Տիմո Վերները («Լայպցիգ») և Կայ Հավերտցը («Բայեր»): Մրցաշրջանի լավագույն նորեկ է ճանաչվել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը: Գերմանիայի առաջնության 30 խաղում Լևանդովսկին խփել է 33 գոլ և […]
19:51 26.06.2020
Այսօր կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեին հերթական նիստը: Օրակարգում էր պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկումը «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: ՀՖՖ կարգապահական կոմիտեին միջնորդություն է ներկայացվել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական […]
18:05 26.06.2020
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունից, տեղեկացնում է RAC1-ը: «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար անհասկանալի է, թե ինչու է ակումբը ցանկանում ամեն գնով վաճառել թիմի 23-ամյա բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոյին և նրա փոխարեն ձեռք բերել «Յուվենտուսի» 30-ամյա կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին: Ինքը՝ Արթուր Մելոն, չի ցանկանում տեղափոխվել «Յուվենտուս», սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը հասկացնել է տվել Արթուրին, […]
17:55 26.06.2020
Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ամենահիշարժան 10 դրվագները չեմպիոնական մրցաշրջանում։ Յուրգեն Կլոպը դարձել է Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճած առաջին գերմանացի մարզիչը։ Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» 4։0 հաշվով հաղթել էր «Քրիսթալ Փելասին», իսկ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 1։2 հաշվով պարտվել էր «Չելսիին»։ «Լիվերպուլը» վաստակել է 86 միավոր և […]
17:46 26.06.2020
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է վերջին օրերին մամուլում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի՝ «Բարսելոնան» ու թուրինցիները համաձայնության են հասել Արտուր-Պյանիչ փոխանակման շուրջ, ինչպես նաև իր դժգոհությունն արտահայտել Կիկե Սետյենի՝ Պյանիչի մասին հնչեցրած խոսքերից: «Արտուրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, ու ես միշտ դեմ եմ եղել այլ թիմի ֆուտբոլիստի մասին խոսելուն: Ինձ դուր չեկավ, որ Սետյենը […]
17:34 26.06.2020
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունը և համաշխարհային կոնգրեսը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մեկ տարով հետաձգվել է նաև Բուդապեշտում 2022թ․ նախատեսված աշխարհի առաջնությունը։ Ի դեպ, հիշեցնենք, որ կարատե մարզաձևի նորամուտը պետք է տեղի ունենա Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
17:21 26.06.2020
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը, որին ակումբի երկրպագուներն Աստված են անվանում, իր մականունը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին տալու պատրաստակամություն է հայտնել։ «Կարծում եմ՝ ստիպված կլինեմ հրաժարվել Աստված մականունիցս ու այն Յուրգենին տալ։ Հիմա հենց նրան կարելի է Աստված կոչել։ Յուրգենի գալու պահից խաղացողները նրանից վստահություն են տեսել։ Նրանք ամեն խաղի դաշտ են դուրս գալիս […]
17:11 26.06.2020
Football-italia-ն հայտնում է, որ հարձակվող Ռոդրիգո Պալասիոն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Բոլոնյայի» հետ: Ընթացիկ պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտին, ակումբի ղեկավարությունը 38-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը, որին նա համաձայնություն է տվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ևս երկարաձգելու է պայմանագիրը ակումբի հետ:
15:53 26.06.2020
Նախօրեին «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում «Չելսին» 2:1 հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը թիմին բերեց երկար սպասված չեմպիոնության, այս գիշեր չի զսպել զգացմունքները: Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է 53-ամյա գերմանացի մարզիչը չեմպիոնական […]
15:34 26.06.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Ա Սերիայի տուրի 28-րդ տուրի «Լեչեի» դեմ հանդիպումը: Ըստ Calciomercato.com-ի տեղեկությունների` «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մտադիր է 35-ամյա պորտուգալացուն հանգիստ տրամադրել, սակայն Ռոնալդուի մասնակցության մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ա սերիայի այս մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է 22 գոլ և […]
14:09 26.06.2020
«Ռոստովը» ՌՊԼ-ի 24-րդ տուրի «Արսենալի» հետ առաջիկա խաղում կխաղա հիմնական կազմով: Այդ մասին հայտնում է Match TV-ն: Հանդիպմանը մասնակցելու են կորոնավիրուսի համար բացասական արդյունքներով թեստեր ունեցող խաղացողները: Ավելի վաղ ռոստովյան ակումբում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի վեց դեպք: Դրանից հետո «Ռոստովը» կարանտինացվեց՝ խաղալով երիտասարդական թիմով «Սոչիի» դեմ մրցավեճում, որն ավարտվեց 1-10 հաշվով: Այս պահի դրությամբ ակումբի […]
13:51 26.06.2020
Համացանցում հայտնվել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստների արձագանքը «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի գոլին Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (2-1): Այդ գոլից հետո լոնդոնյան ակումբը հաղթեց, իսկ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի ավարտից 7 տուր առաջ դարձավ Անգլիայի չեմպիոն: Celebrations are go! ? The Liverpool squad go wild as Willian scores the penalty that secures their first league […]
13:50 26.06.2020
WADA-ն արձագանքել է ԱՄՆ-ի՝ կառույցի ֆինանսավորումը դադարեցնելու սպառնալիքներին: WADA-ն նշել է, որ գործակալությունը չպետք է ֆինանսավորվի մի քանի հարուստ երկրների կողմից: «Մենք չենք կարող ֆինանսավորվել մի քանի հարուստ երկրների կողմից՝ կախվածություն ունենալով նրանց որոշումներից: Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն ներկայացնող մարզիկներն էլ ենթարկվեն նույն կանոններին, ինչ մյուսները: Երկրները չեն կարող մեզ մոտ ներկայացված լինել ըստ իրենց […]
13:43 26.06.2020
Համավարակի պատճառով չեղարկվել է նոյեմբերի 1-ին նախատեսված Նյու Յորքի 50-րդ մարաթոնը։ Կազմակերպիչները հայտնում են, որ իրենց համար անչափ կարևոր է մարզասերների և մարզիկների առողջությունն ու անվտանգությունը։ Վազքարշավը կկայանա 2021-ին։ Նյու Յորքի ավանդական վազքարշավի անդրանիկ մեկնարկը տրվել է 1970-ին։ Այն չեղարկվում է արդեն երկրորդ անգամ. 2012-ին վազքը չի կայացել մրրկահողմի պատճառով: Ամենազանգվածային միջոցառումը եղել է 2019-ին, […]
13:16 26.06.2020
Ռուսական «Օրենբուրգն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի՝ Covid-19-ի թեստերի պատասխանները դրական են: Նշվում է, որ մինչև ՌՖՊԼ-ի 23-րդ տուրը նրանց թեստերը բացասական են եղել ու նրանք բոլորը մեկնել են «Լոկոմոտիվի» հետ խաղին: Ի դեպ, «Լոկոմոտիվից» հայտնել են, որ իրենց ակումբում վարակման դեպքեր չեն գրանցվել: Ավելի վաղ կորոնավիրուսով վարակման […]
13:15 26.06.2020
ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել։ «Նաիրը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել, բայց այս պահին նա փորձում է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում»,- Sport24-ի հետ զրույցում ասել է Կլյուևը: 21-ամյա ֆուտբոլիստն առայժմ ներկայացնում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը: Խաղացել է նաև պատանեկան հավաքականի կազմում:
13:10 26.06.2020
ԱՄՆ-ի Թմրադեղերի դեմ պայքարի գործակալությունն առաջարկել է Կոնգրեսին դադարեցնել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ֆինանսավորումը: Ամերիկյան գործակալության պնդմամբ՝ ԱՄՆ-ի քաղաքացիների գումարները (2,7 միլիոն դոլար), որոնք վճարվում են WADA-ին, չեն ծառայում իրենց նպատակին: Հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բավարար կերպով չի զբաղվել ռուսական սպորտում առկա դոպինգային սկանդալներով: