13:09 26.06.2020
ՀՖՖ ակադեմիայում կայացել է ՀՀ կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի եզրափակիչ հանդիպումը: Մրցել են «Ալաշկերտ-աղջիկներ» և «Շիրակ-Հոմենմեն» թիմերը: «Ալաշկերտ-աղջիկները» առավելության են հասել Գյումրիի թիմի նկատմամբ 4-0 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտ-աղջիկներ» թիմը նվաճել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
13:02 26.06.2020
Ուկրաինական «Մետալիստ» ակումբի մարզադաշտի հարևանությամբ ընթացող սիրողական հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել: 29-ամյա իրանցին վազելիս իրեն վատ է զգացել և ընկել է՝ կորցնելով գիտակցությունը: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի կանգը: Քրեական գործ է հարուցվել՝ բնական մահ նշումով:
12:44 26.06.2020
Անգլիական «Հալ Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Տոմաս Բիտին Instagram-ի միկրոբլոգում պատմել է իր նույնասեռականության և դրա հետևանքով ունեցած խնդիրների մասին: «Ժամանակն է. ես պետք է խոսեմ այս ամենի մասին: Այլևս չեմ կարող լռել, քանի որ դա ինձ ցավ է պատճառում: Ցանկանում եմ ներդաշնակ լինել ինքս ինձ հետ: Ես քո եղբայրն եմ, տղան, ընկերը… Բայց ես նույնասեռական […]
12:28 26.06.2020
Միլանի «Ինտերի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոսել է իր կարիերայի ու կյանքի դժվար պահերի մասին: «Ես երիտասարդ էի, հարուստ ու մի քիչ էլ ՝ ինքնահավան: Թմրադեղեր երբեք չեմ օգտագործել, բայց ալկոհոլ ՝ այո: Հազարավոր եվրոներ էի ծախսում, վայելում էի երկրպագուների սերն ու հարգանքը: Օղին դարձել էր իմ լավագույն ընկերը: Ժամանակի ընթացքում կորցրի […]
12:12 26.06.2020
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիի» հարձակվող Պեդրոն ազատ խաղացողի կարգավիճակով կտեղափոխվի իտալական «Ռոմա»: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են եկել: Պեդրոն հռոմեացիների հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո: Երեկ հայտնի էր դարձել, որ Պեդրոն «Չելսիի» հետ պայմանագիրը փաստացի կերկարաձգի մինչև ընթացիկ մրցաշրջանի […]
12:00 26.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իր հարսնացուն շքեղ հանգիստ են անցկացրել նավի վրա: Ջորջինա Ռոդրիգեսը Instagram-յան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել. «Միակ բանը, որ քեզնից ավելի շատ եմ սիրում ՝ մենք ենք»,- անկեղծացել է Ռոդրիգեսը: Посмотреть эту публикацию в Instagram Lo único que me gusta más que tú, somos […]
11:42 26.06.2020
Հայտնի են դարձել 26-ամյա հայ բասկետբոլիստի ողբերգական մահվան հանգամանքները: Հիշեցնենք՝ նա ավտովթարի զոհ էր դարձել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս էր […]
11:00 26.06.2020
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Էյբարն» ու «Վալենսիան»: 2 թիմի համար էլ խաղը շատ կարևոր էր: «Էյբարը» գտնվում է վտանգավոր գոտում և փորձում է հեռանալ այդտեղից: «Վալենսիան» էլ պայքարում է ԵԼ-ի ուղեգիր նվաճելու համար: Խաղում վճռորոշ եղավ հյուրերի՝ 16-րդ րոպեին գրանցած ինքնագոլը. «Էյբարին» առաջ մղեց Կոնդոգբիան: «Վալենսիան» ամբողջ խաղում անշուք տեսք ուներ: 89-րդ […]
10:51 26.06.2020
«Լիվերպուլի» երկրպագուներն ակումբային մարզադաշտի մոտակայքում տոնել են իրենց սիրելի թիմի չեմպիոնությունը: Նրանք հավաքվել են «Էնֆիլդի» մոտակայքում և սկսել են բուռն տոնել հաղթանակն Անգլիայի առաջնությունում՝ բարձրաձայն երգելով և ճայթրուկներ վառելով: Ոմանք էլ պաշարել են ակումբի մարզադաշտի դարպասները: Ամբողջ Լիվերպուլը գիշերը ներկվել է խորհրդանշական կարմիր գույնով: Նախորդ անգամ լիվերպուլցիներն Անգլիայի առաջնությունում հաղթել էին 1990 թվականին: «Նույնիսկ համաճարակը […]
10:29 26.06.2020
ԱՊԼ-ի 31-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Հաշիվն առաջին խաղակեսում բացեցին տանտերերը: Երկրորդ խաղակեսի սկզբում «Սիթին» ակտիվացավ: 55-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն տուգանայինից գերազանց հարվածով գրավեց Արիսաբալագայի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 1-1։ 2 րոպե անց Ստերլինգը մեն-մենակ մնալով Կեպայի դիմաց՝ հարվածեց դարպասաձողին: «Սիթին» շարունակեց գրոհել, […]
10:15 26.06.2020
«Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։ 1990 թվականից հետո ակումբին չի հաջողվել դառնալ Անգլիայի լավագույն թիմ։ 1992 թվականին Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո «Լիվերպուլը» երբեք չի հաղթել այս մրցաշարում։ Նրանք բազմիցս մոտ են եղել հաջողությանը, ինչպես, օրինակ, 2018-19 թվականների մրցաշրջանում, սակայն տիտղոսին սպասել են ուղիղ 30 տարի։ Այս պահին Յուրգեն Կլոպի գլխավորած […]
13:31 25.06.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Իտալիայի առաջնության շրջանակում «Սամպդորիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Բարդ խաղ էր, բայց սա առաջինն էր կարանտինից հետո։ Մենք ընկերական հանդիպումներ չենք ունեցել պատրաստվելու համար։ Լավ սկսեցինք, բայց հետո գոլ ընդունեցինք, թիմը մի փոքր կորցրեց հանգստությունը, ու մենք ձգվեցինք։ Մենք նրանց շատ տարածություն էինք տալիս։ Լավն էինք երկրորդ կեսին ու […]
13:16 25.06.2020
Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ: 1 խաղում հաղթել է Հայաստանի ազգային հավաքականը, 1 […]
13:06 25.06.2020
ԱՄՆ-ում վախճանվել է 2012 թվականի պարաօլիմպիական խաղերի մեդալակիր, թեթև ատլետ Անջելա Մադսենը: Նշվում է, որ նա ցանկանում էր սահմանել համաշխարհային ռեկորդ՝ դառնալ մարմնի ներքևի հատվածի կաթված ունեցող առաջին կինը, որին հաջողվել է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը: Նա դուրս էր եկել ծով կալիֆոռնիական ափից ապրիլին, սակայն հունիսի 21-ին նրա հետ կապն ընդհատվել է: Նրա հարազատները ավելի […]
12:58 25.06.2020
«Մալյորկայի» 15-ամյա կիսապաշտպան Լուկա Ռոմերոն դարձավ Իսպանիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը: Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռեալ»-«Մալյորկա» խաղի 83-րդ րոպեին: Այդ պահի դրությամբ նա 15 տարեկան 219 օրական է, որն էլ Իսպանիայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ տարիքն է: Մինչ այդ ամենաերիտասարդը համարվել է «Սևիլյայի» սան Սանսոնը: Երբ առաջին անգամ 1939 թվականին […]
12:54 25.06.2020
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մայրը՝ Դիանա Ջոկովիչը, խոսել է որդու շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք՝ սերբ թենիսիստին մեղադրում են ցուցադրական մրցաշար կազմակերպելու համար: Բանն այն է, որ մրցաշարի ժամանակ մասնակիցների շրջանում, այդ թվում՝ նաև Ջոկովիչի մոտ, գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր: «Ինձ սարսափեցնում են որդուս հասցեին ուղղվող խոսքերը: Որոշ մարդիկ երևի շատ էին ուզում, որ […]
12:50 25.06.2020
Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյնագը կարող է հայտնվել «Յուվենտուսում», տեղեկացնում է Le 10 Sport-ը: Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է հունիսի 2021 թվականի հունիսի 30-ին, և եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրված են 31-ամյա ֆուտբոլիստով: Հաղորդվում է, որ «Արսենալը» և գաբոնցի ռմբարկուն չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2018-ին էր Դորտմունդի […]
12:28 25.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս օրերին գտնվում է Նիդերլանդներում, որտեղ անցկացնում է իր հանգիստը: Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից ArmSport-ին հայտնել են, որ ակումբը բանակցում է ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Արաս Օզբիլիսի և «Փյունիկի» միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նշենք՝ Օզբիլիսը Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» կազմում 11 […]
12:10 25.06.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել Ազիզը ասել է, որ ռուսաստանցի մարտիկը չի ծրագրավորում ռևանշ մենամարտ անցկացնել Քոնոր Մաքգրեգորի հետ: «Մաքգրեգորը խոսում է ռևանշի մասին, բայց Հաբիբը նրան ռևանշի շանս չի տա: Իռլանդացին պետք է նստի և սպասի իր շանսին: Նա պետք է նվազագույնը երեք մենամարտ հաղթի Հաբիբի հետ նորից մրցելու համար: Իսկ նրա […]
12:00 25.06.2020
Ծննդյան 33-րդ տարեդարձի առթիվ Լիոնել Մեսսին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի ամենահայտնի մարզիկներից ու մարզիչներից: Մեսսիի կարիերայի գլխավոր մարզիչներից մեկը՝ Պեպ Գվարդիոլան, հետևյալ խոսքերն է ասել արգենտինացու մասին: «Մի՛ գրեք նրա մասին, մի՛ փորձեք նկարագրել նրան։ Ուղղակի նայե՛ք նրան»։ Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին վեց անգամ ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2010, 2011, […]
11:37 25.06.2020
Պրահայի «Սլավիան» երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Չեխիայի չեմպիոն: Չեմպիոնական ռաունդի երկրորդ տուրում «Սլավիան» հաղթեց «Վիկտորիային» (1-0) և Պլզենը ներկայացնող թիմին գերազանցեց 9 միավորով: Չեխիայի անկախության հռչակումից հետո սա «Սլավիայի» 6-րդ հաղթանակն էր, իսկ Չեխոսլովակիայի գոյության տարիներից հաշված ՝ 19-րդը:
11:36 25.06.2020
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին ծննդյան 33-րդ տարեդարձի կապակցությամբ Ինստագրամի իր էջում շնորհավորել է կինը՝ Անտոնելա Ռակուզոն: «Շնորհավո՛ր տարեդարձդ, իմ կյանքի սեր: Մենք կնշենք այսօր, վաղը և միշտ: Շնորհակալ եմ, որ կաս: Սիրում եմ քեզ»,- գրել է Անտոնելան՝ կից տեղադրելով իր և Մեսսիի լուսանկարը: Посмотреть эту публикацию в Instagram […]
11:34 25.06.2020
Խառը մենամարտերի թեթևքաշային կարգում ամերիկացի մարզիկ Դասթին Պորյեն խոսել է Հաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Ջասթին Գեթժիի սպասվող մենամարտի մասին: «Մենամարտի արդյունքը կախված կլինի նրանից, թե ինչ աշխատանք կկատարի Գեթժին ոտքերով: Եթե նա կարողանա հեռու մնալ ցանցից և մենամարտը պահել կենտրոնում, ապա շատ լուրջ խնդիրներ կստեղծի Նուրմագոմեդովի համար: Ես իմ փորձից գիտեմ, որ եթե Հաբիբին հաջողվի […]
10:35 25.06.2020
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակն Անգլիայի առաջնության 31-րդ տուրում: «Այսօր մենք հիանալի հանդես եկանք, ու բոլոր ֆուտբոլիստներն անհավանական էին: Գոհ եմ արդյունքից ու անհամբերությամբ եմ սպասում հաջորդ երկու խաղերին: Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստները մոտիվացված են հաղթանակի: Ես ինձ հիանալի եմ զգում: Ինչ եկել եմ այստեղ, ցանկանում եմ հաղթել Պրեմիեր […]
10:32 25.06.2020
«Արագած» բասկետբոլային ակումբն իր ինստագրամյան էջում հայտնել է թիմի բասկետբոլիստ Պիեր Ղուկասի մահվան մասին։ «Արագած» բասկետբոլային ակումբը ցավով հայտնում է թիմի մարզիկի մահվան մասին և զորակցությունն է հայտնում ընտանիքին»,- ասված է թիմի հաղորդագրությունում։ Պիեր Ղուկասը սիրիահայ էր: Մահվան պատճառն ավտովթարն է։
10:23 25.06.2020
«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ կայանալիք պատասխան խաղից իր սպասելիքների մասին։ «Նրանք ֆավորիտ կլինեն, քանի որ խաղին լավ մարզավիճակով կմոտենան: Անգամ այն պարագայում, որ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն լավագույններից մեկի տեսքը չունի: Մենք կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել»,- Օլյասի խոսքերն է փոխանցում Larepublica-ն: Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է […]
10:19 25.06.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 24-ը Մեսսիի ծննդյան օրն է։ Երեկ նա դարձավ 33 տարեկան: Արգենտինացուն ծննդյան 33-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է գրել Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը։ Վերջինս խորհուրդ է տվել ֆուտբոլասերներին վայելել Լեոյի խաղը, քանի դեռ դա հնարավոր է։ «Շնորհավո՜ր 33-րդ տարեդարձդ, Լիոնե՛լ Մեսսի։ Նա մոտենում է իր ապշեցուցիչ կարիերայի […]
09:54 25.06.2020
Սեպտեմբերի 1-ից Հոլանդիայում երկրպագուները կկարողանան ներկա լինել ֆուտբոլային խաղերին, բայց կգործեն կորոնավիրուսի հետ կապված որոշակի սահմանափակումներ։ Երկրպագուներն իրարից կես մետր հեռավորության վրա պետք է լինեն ու չպետք է երգեն իրենց թիմին աջակցելիս։ Այս մասին հաղորդել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն։ «Ձեզ հետ այն մեծ սարքավորումներից վերցրեք, որոնց գոլերի ժամանակ սեղմելիս ձայն կգա․ ոչինչ ավելին։ Հաճելի […]
09:47 25.06.2020
Անգլիայի պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Քրիսթալ Փելասին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ 23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր-Առնոլդը, առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ Սալահը կրկնապատկեց այն։ Ընդմիջումից հետո Ֆաբինյոն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 69-ին Մանեն սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-0: «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Քրիսթալ Փելասը» 9-րդ տեղում է։
09:40 25.06.2020
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ռեալն» ընդունեց «Մալյորկային»։ Զինեդին Զիդանի թիմն առանց դժվարության կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման 19-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, առավելությունը կրկնապատկեց Սերխիո Ռամոսը։ Խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2-0։ Այս խաղից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցրեց 68-ի ու հավասարվեց «Բարսելոնային», սակայն […]