09:47 25.06.2020
Անգլիայի պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Քրիսթալ Փելասին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ 23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր-Առնոլդը, առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ Սալահը կրկնապատկեց այն։ Ընդմիջումից հետո Ֆաբինյոն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 69-ին Մանեն սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-0: «Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Քրիսթալ Փելասը» 9-րդ տեղում է։
09:40 25.06.2020
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ռեալն» ընդունեց «Մալյորկային»։ Զինեդին Զիդանի թիմն առանց դժվարության կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման 19-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, առավելությունը կրկնապատկեց Սերխիո Ռամոսը։ Խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2-0։ Այս խաղից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցրեց 68-ի ու հավասարվեց «Բարսելոնային», սակայն […]
09:34 25.06.2020
«Ռոման» Էդին Ջեկոյի դուբլի շնորհիվ, Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակներում բարդ, բայց կարևորագույն հաղթանակ տոնեց «Սամպդորիայի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով։ Նշենք, որ «Ռոմայի» կազմում հանդիպմանն առաջին րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 85-րդ րոպեին: Այս խաղից հետո «Ռոման» 48 միավորով 5-րդ հորիզոնականում է, «Սամպդորիան» 16-րդն է՝ 21 միավորով։
09:31 25.06.2020
Ա սերիայի 27-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Սամպդորիային» ու կամային հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։ 11-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Գաբիադինին, իսկ 31-ին Վերետուն հավասարեցրեց այն, սակայն մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո ձեռքով խաղ արձանագրեց, ու գոլը չգրանցվեց։ Երկրորդ կեսում Ջեկոն երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ 64-րդ ու 85-րդ րոպեներին։ «Ռոմայի» կազմում հանդիպմանն […]
23:41 24.06.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի շրջանակներում կկայանա«Ռոմա»-«Սամպդորիա» խաղը: Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում: «Ռոմա»-«Սամպդորիա» հանդիպմանը ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել՝ անցնելով այս հղումով:
23:24 24.06.2020
Մարգահովիտ համայնքում ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այն այս տարի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք 2 ծրագրից մեկն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ֆուտբոլի մարզադաշտի, տրիբունայի, ինչպես նաև հանդերձարանի և սանհանգույցի մասնաշենքի կառուցում: ?Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 20 մլն […]
23:12 24.06.2020
Այսօր` հունիսի 24-ին՝ ժամը 23:45-ին, Ա Սերիայի 27-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կմրցի «Սամպդորիայի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է։ Ստորև ներկայացնում ենք «Ռոմա»-ի մեկնարկային կազմը։
22:19 24.06.2020
ՀՖՖ-ն պատասխանել է «Շիրակին» և «Լոռիին»։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան «Շիրակ» և «Լոռի» ֆուտբոլային ակումբների ֆեյսբուքյան պաշտոնական էջերում այսօրվա հրապարակումներին, որում վերոնշյալ ակումբները պահանջում են հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով, տեղեկացնում ենք. Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՀՖՖ-ն, ՈՒԵՖԱ-ի և ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, զբաղվում է Հայաստանում պայմանավորված խաղերի ուսումնասիրությամբ և բացահայտմամբ: Հենց […]
15:16 24.06.2020
Քոբի Բրայանթի ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանի ընտանիքը խնդրել է դժբախտ պատահարի գործով դատական նիստը տեղափոխել Լոս Անջելեսից: Ընտանիքը գտնում է, որ Բրայանթը Լոս Անջելեսում չափազանց մեծ հեղինակություն ունի, և դատարանը չի կարող օբյեկտիվ դատավարություն իրականացնել: Հիշեցնենք, որ ողբերգական ավիավթարը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 26-ին, ինչի հետևանքով մահացել էին Քոբի Բրայանթը, նրա 13-ամյա դստերը, […]
15:13 24.06.2020
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, «Վալյադոլիդի» ներկայիս սեփականատեր և նախագահ Ռոնալդոն հայտնել է, որ իր ակումբը պատրաստ է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին: «Եթե նրա գործերն այնքան էլ լավ չընթանան «Ինտերում», պատրաստ ենք մեր թիմում ընդունել Ալեքսիսին»,- ասել է Ռոնալդոն: Հիշեցնենք, որ չիլիացին վարձավճարով է հանդես գալիս միլանյան ակումբում: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»:
15:10 24.06.2020
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասուլիսի ժամանակ խոսել է մարմնամարզության վրա կորոնավիրուսի համաճարակի բացասական ազդեցության մասին, նաև պատմել, թե ինչպես են օգուտներ քաղել տևական դադարից։ «Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը ու Արթուր Թովմասյանը ուսի վնասվածքներ ունեին ու վիրահատության են ենթարկվել, քանի որ առաջիկա ամիսներին մրցումներ ծրագրավորված չեն։ Նրանց ապաքինման համար պահանջվելու է նվազագույնը […]
14:45 24.06.2020
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատմել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի առողջական վիճակի մասին: «Զլատանի ապաքինումը շատ ավելի արագ է ընթանում, քան կարելի էր սպասել: Նա անհատական մարզումներ է անցկացնում և շուտով կմիանա հիմնական թիմին»,- ասել է Պիոլին: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Միլանը» կմրցի «Ռոմայի» հետ: Իբրահիմովիչի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է այս […]
14:26 24.06.2020
ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հույս է հայտնել, որ Պրեմիեր լիգան նորից հետաձգելու կարիք չի լինի: «Հույս ունենք, որ առաջնությունը նորից հետաձգելու կարիք չի լինի: Բոլոր դեպքերը ժամանակավոր են և համատարած բնույթ չեն կրում: Կարծում եմ՝ առաջնությունը կարող ենք շարունակել «Ռոսպոտրեբնադզորի» պահանջների և չափանիշների համաձայն»,- ասել է նախարարը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգան վերսկսվեց հունիսի […]
14:18 24.06.2020
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նամակ է գրել կոմայի մեջ գտնվող «Ֆորմուլա-1»-ի նախկին ավտոարշավորդ Ալեսանդրո Ձանարդիին: 53-ամյա մարզիկը Իտալիայում մասնակցել էր պարալիմպիական մրցաշարի, որի ժամանակ իր հենդբայկով բախվել էր բեռնատարի: «Թանկագին Ալեսանդրո, քո պատմությունը օրինակ է այն բանի, թե ինչպես անսպասելի կանգառից հետո կարելի է սկսել մաքուր էջից: Սպորտի միջոցով դուք սովորեցրել եք ապրել գլխավոր հերոսի կյանքով՝ […]
12:55 24.06.2020
Իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Ջուզեպպե Յակինին և թիմի պաշտպան Մարտին Կասերեսը որակազրկվել են հավատացյալներին վիրավորելու համար: Այս մասին հաղորդել է Football Italia-ն: Որակազրկման որոշումը կայացրել է Ա սերիայի կագապահական կոմիտեն: 27-րդ տուրի «Բրեշիայի» հետ հանդիպման ժամանակ մարզիչն ու ֆուտբոլիստը չեն կարողացել զսպել հույզերը և հավատացյալների զգացմունքները վիրավորող արտահայտություննե են հնչեցրել, ինչը անթույլատրելի է իտալական ֆուտբոլում: […]
12:42 24.06.2020
Հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը կատակել է «Սոչի» ակումբի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինի դիմակի վերաբերյալ: Կոկորինը դիմակ էր ձեռք բերել կոկորդիլոսի կաշվից, որն արժեցել է 30 հազար ռուբլի: «Հետևություն ենք անում. կորոնավիրուսը վտանգավոր է ոչ միայն մարդկանց, այլ հիմա նաև կոկորդիլոսների համար: Որ ասում են կոկորդիլոսի կաշին հաստ է և այդպիսի դիմակով դժվար է շնչել, այնքան էլ […]
12:25 24.06.2020
Մարզաշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր հերթական աշխատանքը նվիրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: «11-մետրանոցների մեծագույն վարպետը». այսպես է վերնագրել իր նկարը Մոմանին: Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթեց «Բոլոնյային», իսկ Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
12:10 24.06.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ա սերիայի 27-րդ տուրում «Սամպդորիայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ անդրադարձել է Քրիս Սմոլինգի և Հենրիխ Մխիթարյանի՝ թիմում մնալու հնարավորություններին: «Բոլորդ գիտեք, որ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Սմոլինգի և Միկիի հետ, և ես կարծում եմ՝ դրա համար լավ շանսեր կան: Բայց կարևորը հիմա ներկան է: Բոլոր ֆուտբոլիստները պետք է կենտրոնացած […]
11:55 24.06.2020
Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի եղբայրը՝ Ջորջե Ջոկովիչը, մեկնաբանել է Adria Tour մրցաշարի շուրջ ստեղծված իրավիճակը: Ջորջեն այս ցուցադրական մրցաշարի տնօրենն էր: Հիշեցնենք, որ մրցաշարի ընթացքում մի քանի թենիսիստ վարակվել էր կորոնավիրուսով, այդ թվում՝ աշխարհի առաջին ռակետն ու նրա կինը, իսկ կազմակերպիչները կոշտ քննադատության են արժանացել պարային երեկույթ կազմակերպելու համար: «Սա իրադարձությունների զարգացման […]
11:50 24.06.2020
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին «Աթլետիկի» դեմ խաղում գոլային փոխանցում կատարելուց հետո դարձավ նոր ռեկորդի հեղինակ: Դա նրա 250-րդ գոլային փոխանցումն էր «Բարսելոնայի» կազմում: Այս մասին գրել է Sport.es-ը: 33-ամյա ֆուտբոլիստը 177 գոլային փոխանցում կատարել է Լա լիգայում, 32 փոխանցում կատարել է Չեմպիոնների լիգայում, 5-ը ՝ Իսպանիայի գավաթում և 2-ն էլ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի մրցաշարերում: Հիշեցնենք, […]
11:48 24.06.2020
Բրազիլացի հարձակվող Վագներ Լավը տեղափոխվել է ղազախական «Կայրաթ»: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջի միջոցով: Սակայն ղազախական ակումբը դեռ պաշտոնական ինֆորմացիա չի հաղորդել տրանսֆերի մասին: Հիշեցնենք, որ «Կայրաթում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի անդամ Կամո Հովհաննիսյանը:
11:43 24.06.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է «Աթլետիկի» դեմ կայացած հանդիպման արդյունքի մասին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել էր այդ խաղում 1-0 հաշվով: «Առաջին խաղակեսում անուշադիր էինք գործում և մրցակցին շատ ազատ տարածություններ էինք թողնում: Ֆատիի և Ռակիտիչի մուտքը խաղադաշտ փոխեց հանդիպման ընթացքը: Մրցակիցը քիչ ազատ գոտիներ էր թողնում, ինչը մեծ […]
11:42 24.06.2020
ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մարզումները սկսելուն ընդառաջ ակումբում կորոնավիրուսով վարակման 4 դեպք է հայտնաբերվել: «Թիմի երեք ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի մեկ ներկայացուցչի թեստերի պատասխանները դրական են: Վարակման ախտանշանները նրանց մոտ ի հայտ են եկել ինքնամեկուսացման պայմաննեում, նրանք չեն շփվել իրար հետ: Այս պահին նրանք այլևս վարակակիր չեն համարվում ու կարող են վերսկսել […]
11:22 24.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի վերսկսված առաջնության առաջին տուրի՝ «Սամպդորիայի» հետ խաղից առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պատրաստ է խաղին. «Ամեն ինչ պատրաստ է վաղը խաղադաշտ վերադառնալու համար»,- գրել է Մխիթարյանն ու հռոմեական թիմի մարզումից լուսանկար հրապարակել: Ավելի վաղ հաղոդվել է, որ Մխիթարյանի մոտ մկանային գերհոգնածություն […]
10:47 24.06.2020
Ֆրանսիական «Թուլուզի» չորս խաղացողների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին գրել է թիմի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի թեստ կհանձնեն ակումբի բոլոր աշխատակիցները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունում 2019-2020 մրցաշրջանն ավարտվել էր նախատեսվածից շուտ ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ֆրանսիայի Լիգա 1-ում անցկացվել էր 28 տուր, չեմպիոն էր հռչակվել ՊՍԺ-ն: ՊՍԺ-ից բացի, ՉԼ […]
10:40 24.06.2020
Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է առաջնության 33-րդ տուրի լավագույն գոլերը: 5 լավագույններն են ճանաչվել Ջոշուա Կիմիխի, Ռուվեն Հեննինգսի, Էրլինգ Հալանդի, Ֆլորիան Նիդերլեհների և Մաթեուս Կունյայի խփած գնդակները:
09:46 24.06.2020
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» ընդունել էր Բիլբաոյի «Ատլետիկին»: Խաղի միակ գնդակը 71-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Իվան Ռակիտիչը: Իսկ գոլային փոխանցումը կատարել է Մեսսին: Հատկանշական է, որ «Բարսելոնան» 5 և ավելի խաղակես չէր գրավել «Ատլետիկի» դարպասը: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 68 միավոր ունի և 3 միավորով առաջ է «Ռեալից», իսկ Զիդանի […]
09:37 24.06.2020
Լիոնել Մեսսին այսօր դառնում է 33 տարեկան: Լիոնել Անդրես Մեսսին ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին, Արգենտինայի Սանտա Ֆե նահանգի Ռոսարիո բնակավայրում: Շատերը Մեսսիին համարում են բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»: Մեսսին «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012 , […]
23:53 23.06.2020
Արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան ընդգրկվել է «Նանտի» վերջին 10 տարվա լավագույն ֆուտբոլիստների հավաքականում: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը: Ավիավթարում զոհված Սալայի օգտին քվեարկել է ակումբի երկրպագուների 99 տոկոսը: Նա «Նանտում» հանդես է եկել 2015-2019 թվականներին, և բոլոր մրցաշարերում անցկացրած 133 խաղում խփել 48 գոլ: 2019-ի հունվարին Սալան «Նանտից» տեղափոխվել էր «Քարդիֆ», սակայն […]
23:50 23.06.2020
Խառը մենամարտերի պարագվայական ծագմամբ ամերիկացի մարզուհի Վալերի Լորեդան երկրպագուներին ուրախացրել է նոր լուսանկարով: Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է բաց լողազգեստով: Посмотреть эту публикацию в Instagram going to fight 2 times before 2021 Публикация от Master Valerie Loureda ? (@valerieloureda) 19 Июн 2020 в 12:43 PDT 21-ամյա Լորեդան պրոֆեսիոնալ […]