TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Հաբիբը կվերադառնա, իսկ առայժմ ինտրիգներ է անում, որպեսզի նրա մասին չմոռանան. Արման Ծառուկյան

22:29 23.06.2020

Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը դեռ կվերադառնա: «Ես կցանկանայի, որ Հաբիբը ևս մի քանի մարտ անցկացներ, այլ ոչ թե հեռանար այս փուլում։ Առողջություն մաղթենք նրա հորը և հավատանք, որ ամեն ինչ կկարգավորվի, իսկ Հաբիբը կմենամարտի սեպտեմբերին: Կարծում եմ, նա դեռ կվերադառնա, իսկ առայժմ ինտրիգներ […]

̰
«Յուվենտուսը» և «Բարսելոնան» համաձայնեցրել են Արթուրի տրանսֆերը

21:51 23.06.2020

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է կիսապաշտպան Արթուր Ռամոսի տեղափոխության պայմանները: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 72,5 միլիոն ֆունտ սթեռլինգ (մոտ 80 միլիոն եվրո)։ Կիսապաշտպանի աշխատավարձը թուրինյան ակումբում կկազմի տարեկան մոտ 5 միլիոն եվրո։ Նշվում է, որ կողմերին մնացել է Արթուրին համոզել փոխել թիմը: Ավելի վաղ հաղորդվում էր, […]

̰
Էդգար Բաբայանն ընդգրկվել է Դանիայի Սուպերլիգայի 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

21:27 23.06.2020

«Հոբրոյի» և Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանն ընդգրկվել է Դանիայի Սուպերլիգայի պաշտոնական կայքի վարկածով կազմված Սուպերլիգայի 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Էսբյերգի» դեմ կայացած խաղում Բաբայանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Հոբրոն» հաղթել է 1:3 հաշվով:

̰
Ինսինյեն «Նապոլիի» երկրպագուի համար նոր մոպեդ է գնել

21:01 23.06.2020

«Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեն թիմի երկրպագուի համար մոպեդ է գնել: Այս մասին հայտնում է Radio Marte-ն: Երկրպագուի մոպեդը գողացել էին Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչի ընթացքում, որում «Նապոլին» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթել էր «Յուվենտուսին»: Եզրափակիչ սուլիչից հետո ամբողջ Նեապոլը սկսեց տոնել հաղթանակը, ինչից օգտվեցին գողերը: Հանցագործների զոհ է դարձել նաև Սալվատորեն, որից գողացել են մոպեդը: […]

̰
Մարադոնան պարելու ժամանակ իջեցրել է տաբատը և ցուցադրել մերկ հետույքը

20:44 23.06.2020

Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան, ով վերջին տարիներին հաճախ է ԶԼՄ-ներում հայտնվում իր արարքների և սկանդալների հաշվին, կրկին դարձել է ԶԼՄ-ների քննարկման առարկա: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում 59-ամյա նախկին ֆուտբոլիստը պարելու ընթացքում իջեցնում է տաբատը և ցուցադրում մերկ հետույքը: Una pena este Maradona, no se cuida y no le cuidan. pic.twitter.com/yfzEGU0qh5 — Gustavo […]

̰
Մեսսին և «Բարսելոնան», ըստ ամենայնի, ևս 3 տարվա պայմանագիր կկնքեն

17:39 23.06.2020

«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին առաջիկայում նոր պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոնի հետ: Football Espana-ի հաղորդմամբ՝ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության գալուն: Մեսսիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը: Պայմանագրում կպահպանվի այն կետը, որը Մեսսիին թույլ է տալիս ցանկացած պահի անվճար հեռանալ ակումբից: Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ […]

̰
Ո՞վ կարող է լինել «Ռոմայի» նոր սեփականատերը

17:14 23.06.2020

Corriere dello Sport-ը պնդում է, որ գործարար Դեն Ֆրիդկինը կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոմայի» նկատմամբ: Միլիարդատերը պատրաստ է մոտ օրերս ձեռք բերել իտալական ակումբը: Ֆրեդկինը հռոմեական ակումբին առաջարկում է 575 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ ձմռանը գործարքն արդեն մոտ էր ավարտին, բայց կորոնավիրուսային պանդեմիան ազդեց  բանակցությունների արդյունքի վրա: Ավելի վաղ Mirror-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի […]

̰
Մաքգրեգորի թիմակիցը նորից ծաղրել է Նուրմագոմեդովին

17:12 23.06.2020

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի թիմակից Դիլոն Դենիսը ծաղրել է Հաբիբ Նուրմագոմեդովին: Դենիսն «Ինստագրամի» իր էջում տեղադրել է Նուրմագոմեդովի և նրա ընկերների հայտնի լուսանկարը, որտեղ նրանք ջակուզիում են և նշել, որ այդ լուսանկարը պետք է լինի UFC 4 խաղի սկավառակի շապիկին: Ավելի վաղ Դենիսը, նույն լուսանկարը տեղադրելով, ակնարկել էր, որ […]

̰
Ռոնալդոն շնորհավորել է Զիդանին

17:02 23.06.2020

Բրազիլացի հայտնի հարձակվող Ռոնալդոն շնորհավորել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որն այսօր դարձավ 48 տարեկան: Ռոնալդոն և Զիդանը մադրիդյան ակումբում միասին խաղացել են 2000-ականներին: «Ծնունդդ շնորհավոր, ընկերս: Դու լավագույնն ես, ում հետ երբևէ խաղացել եմ»,- «Ինստագրամում» գրել է Ռոնալդոն և հրապարակել համատեղ լուսանկար:   View this post on Instagram   joyeux anniversaire mon ami […]

̰
Կյանքից հեռացել է անվանի ըմբիշ և մարզիչ Ստեփան Ղազարյանը

16:57 23.06.2020

84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը։ Ստեփան Ղազարյանը եղել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի բարձրագույն  կարգի մրցավար: Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1961-1968 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ, 1963 թվականից՝ գլխավոր մարզիչ, 1970-1987 թվականներին՝ «Սևան», 1987-1991 թվականներին՝ «Հայաստան» […]

̰
Աշխարհի առաջին ռակետն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

16:52 23.06.2020

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը՝ Ելենա Ջոկովիչը, վարակվել են կորոնավիրուսով։ Զադարի ցուցադրական մրցաշարում կիրակի օրը արձանագրվել էր Covid-19-ով վարակման առաջին դեպքը։ Կորոնավիրուս էր հաստատվել Գրիգորի Դիմիտրովի մոտ։ Զադարից Բելգրադ ժամանելուց հետո Ջոկովիչը և նրա ընտանիքի անդամները թեստավորվել են։ Նովակի ու նրա կնոջ թեստերի պատասխանները դրական են եղել։ Երեխաների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։ […]

̰
Մարկուս Ռեշֆորդը դարձել է Jay-Z-ի սպորտային գործակալության հաճախորդը

16:35 23.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դարձել է Roc Nation Sports սպորտային գործակալության հաճախորդը, որը պատկանում է հայտնի ամերիկացի ռեփեր Jay-Z-ին: «Սա ընդամենը սկիզբն է: Բարի գալուստ ընտանիք, Մարկուս Ռեշֆորդ: Մենք հպարտանում ենք, թե ինչի ես հասել խաղադաշտից դուրս, և անհամբերությամբ սպասում ենք, որ շարունակենք ազդել հասարակության վրա»,- ասված է Roc Nation Sports-ի […]

̰
Եղիշե Մելիքյանը կգլխավորի «Ալաշկերտը»

16:30 23.06.2020

Ուկրաինական «Լվովի» նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարող է հայկական ակումբ գլխավորել: Սպորտային լրագրող Արարատ Մամբրեյանը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է գլխավորել Երևանի «Ալաշկերտը»: «Իմ աղբյուրների համաձայն՝ «Լվովի» նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը  կգլխավորի «Ալաշկերտը»: Մելիքյանը ուկրաինական ակումբը գլխավորել է 2019-ի հոկտեմբերին: Նրա գլխավորությամբ թիմը 15 հանդիպում է անցկացրել ՈւՊԼ-ում: Լվովցիները […]

̰
Զինեդին Զիդանը դարձավ 48 տարեկան

16:01 23.06.2020

Այսօր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 48 տարեկան։ Զիդանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը ֆրանսիական «Կանն» էր։ 1989-1992 թվականների ընթացքում Զիդանը հանդես է եկել այդ թիմում։ 1992-ին նա տեղափոխվեց «Բորդո», 1996 թվականին՝ «Յուվենթուս» ու մինչև 2001 թվականը հանդես եկավ այնտեղ։ 2001 թվականին Զիդանը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ «Արքայական» ակումբի նկատմամբ նրա սերը իսկապես […]

̰
Գեղամ Ղադիմյանը Բելառուսի առաջնության ռեկորդ է սահմանել

15:54 23.06.2020

Բելառուսի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Սլուցկն» ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանի «Նեմանին»: Հայ հարձակվողը խաղադաշտում անցկացրեց 81 րոպե՝ այդ ընթացքում հասցնելով դառնալ գոլային փոխանցման հեղինակ: Այս խաղը դարձել է ութերորդն անընդմեջ, որի ժամանակ հայ ֆուտբոլիստը կատարել է արդյունավետ գործողություն: Ըստ Pressball-ի՝ սա լեգեոներների շրջանում Բելառուսի առաջնության ռեկորդ է: Վերջին 8 հանդիպումներում Ղադիմյանը […]

̰
Եղիշե Մելիքյանը հնարավոր է՝ գլխավորի ակումբ, որը ներկայացնում է հետխորհրդային տարածքի երկրներից մեկը

13:40 23.06.2020

Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը նշել է, որ շուտով կգլխավորի նոր ակումբ: «Վաղը ես հեռանում եմ Ուկրաինայից: Ես կոնկրետ առաջարկ ունեմ ակումբից, որն այնպիսի նպատակներ է դնում իր առջև, որոնք իսկապես կարող են իրագործվել: Այդ պատճառով ես ընտրեցի այս ուղին: «Ամեն ինչի մասին կիմանաք երեք […]

̰
Դե Յոնգը դժգոհ է «Բարսելոնայի» բժիշկներից

12:25 23.06.2020

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Սակայն հաղորդվում է, որ նա դժգոհ է կատալոնական ակումբի բժշկական անձնակազմից և ցանկանում է վերականգնումը շարունակել Նիդերլանդներում։ Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը աջ ոտքի մկանային վնասվածք ունի, ինչի պատճառով դուրս է մնացել շարքից մոտ մեկ ամսով։

̰
Եղիշե Մելիքյանը հեռացել է «Լվովի» գլխավոր մարզչի պաշտոնից

11:51 23.06.2020

Եղիշե Մելիքյանը լքել է ուկրաինական «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Ակումբի և հայ մասնագետի միջև պայմանագիրն ավարտվել է և չի երկարաձգվել: Այդ մասին հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։ Մելիքյանը գլխավորել էր ուկրաինական ակումբը նախորդ տարվա հոկտեմբերին: «Լվով» ՖԱ-ն հայ մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 15 հանդիպում ՈՒՊԼ-ում, տարել 3 հաղթանակ, 5 խաղ ավարտել ոչ-ոքի […]

̰
Պորտուգալացիներից լավագույնը. Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել

11:35 23.06.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ խփել է Իտալիայի առաջնությունում իր 43-րդ գոլը և դարձել պորտուգալացի ֆուտբոլիստների շրջանում Ա սերիայի պատմության լավագույն ռմբարկուն: Նախկինում այդ նվաճումը պատկանում էր Ռուի Կոշտային, ով խաղացել է «Ֆիորենտինայում» (1994 – 2001) և «Միլանում» (2001 – 2006):

̰
Կորոնավիրուսի արդեն 3-րդ դեպքն է գրանցվել Խորվաթիայում անցկացված թենիսի մրցաշարում

11:30 23.06.2020

Կորոնավիրուսի արդեն 3-րդ դեպքն է գրանցվել Խորվաթիայի Զադար քաղաքում անցկացված Adria Tour ցուցադրական մրցաշարի մասնակիցների շրջանում։ Գրիգոր Դիմիտրովի և Բորնա Չորիչի դրական ախտորոշումներից հետո Covid-19 է հաստատվել նաև սերբ թենիսիստ Վիկտոր Տրոիցկիի մոտ։ Երեկ թեստավորվել է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Պատասխանը հայտնի կդառնա այսօր։  Նշենք, որ Զադարի ցուցադրական մրցաշարը կազմակերպել է հենց Ջոկովիչը։

̰
Ռոնալդուն գոլ խփեց, «Յուվենտուսը» հաղթեց և ամրապնդվեց առաջին տեղում

10:46 23.06.2020

Իտալիայի «Ա» սերայի 27-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Բոլոնիային»: Չեմպիոնական պայքարում թուրինցիներին անհրաժեշտ էր հաղթել: Խաղի 23-րդ րոպեին Դե Լիխտի վաստակած 11 մետրանոցը հստակ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ առաջնությունում խփելով 22-րդ գնդակը: 13 րոպե անց Դիբալան երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: 91-րդ րոպեին Դանիլոն, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից: «Յուվենտուսը» հաղթեց 2-0 հաշվով: Այս հաղթանակից […]

̰
1829 թեստից միայն մեկն է եղել դրական. ԱՊԼ-ում հերթական թեստավորումն է անցկացվել

10:38 23.06.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբները կորոնավիրուսի հերթական թեստերն են հանձնել։ Հունիսի 17-21-ը ֆուտբոլիստներն անցել են թեստավորման 10-րդ փուլը։ Այս օրերի ընթացքում թեստավորվել է 1829 մարդ, որոնց թվում են ֆուտբոլիստներ, ակումբների աշխատակիցներ։ Անցկացված թեստերից միայն մեկն է դրական եղել։ Թե որ ակումբի աշխատակցի կամ   ֆուտբոլիստի մոտ է հաստատվել Covid-19, չի հաղորդվում։ Ավելի […]

̰
Լա լիգայի երկրպագուները կվերադառնան մարզադաշտեր արդեն այս մրցաշրջանում

10:31 23.06.2020

Երկրպագուները կարող են վերադառնալ մարզադաշտեր Իսպանիայի առաջնության արդեն այս մրցաշրջանում։ Cadena Ser-ը տեղեկացնում է, որ Լա լիգան Պրիմերայի 20 ակումբների ուղարկել է ծրագիր, որը նախատեսում է երկրպագուների վերադարձ մարզադաշտեր ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։ Փաստաթղթում ասվում է, որ երկրպագուները բաժանվելու են 4 կամ 5 խմբերի։ Նրանց մուտքը մարզադաշտ թույլատրվելու է պարբերաբար։ Առաջին խումբը մարզադաշտ է մտնելու խաղի […]

̰
Սա խելահեղություն է. «Բարսելոնան» 400 միլիոն է պահանջում Ֆատիի համար

23:53 22.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հրաշամանուկ Անսու Ֆատիի ծառայություններով, իսկ Daily Express-ը գրում է, որ մանկունիանցիները մտադիր են ռեկորդային գնով ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Ֆատիին, բայց «Բարսելոնան» կվաճառի նրան միայն հրաժարագնով, որը կազմում է 400 միլիոն եվրո: Մանչեսթերում դա համարում են խաղադրույք՝ ապագայի համար»,- գրում է պարբերականը: Նշվում է, որ […]

̰
Մխիթարյանի և Կլյուվերտի փոխանակման շուրջ բանակցությունները շարունակվում են. ընդամենը 2 մլն եվրո ու փոխանակումը կկայանա

23:48 22.06.2020

«Ռոմայի» ու «Արսենալի» բանակցությունները Ջասթին Կլյուվերտի և Հենրիխ Մխիթարյանի փոխանակման շուրջ շարունակվում են, չնայած մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ամեն ինչ կարող է ձախողվել։ Իտալական Calciomercato-ն հայտնում է, որ «Արսենալը» ցանկանում է ուղիղ փոխանակում կատարել, գումար չավելացնել հոլանդացի խաղացողի տրանսֆերի դիմաց։ Սակայն հռոմեական ակումբը պահանջում է ևս մի քանի միլիոն ավելացնել։ Ընդամենը 2 մլն եվրո […]

̰
Որո՞նք են ՀՀ բարձրագույն խմբի 24-րդ տուրի լավագույն 3 գոլերը

23:27 22.06.2020

VBet-ը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի 3 լավագույն գոլերը: Լավագույններից երրոդը ճանաչվել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչի գնդակը, երկրորդ հորիզոնականում «Նոա»-ի խաղացող  Դանու Սպատառուի գնդակն է, իսկ առաջին տեղում՝ «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեի գնդակը:

̰
Երևում է՝ Բեյլը թքած ունի «Ռեալի» վրա. Վալդանո

23:18 22.06.2020

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահը մեկնաբանել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև հարաբերությունները. «Այս շրջանում Զիդանին բոլորը պետք են, բայց երևում է, որ նա Բեյլին այդ ցուցակում չի ներառել: Երևում է՝ Բեյլը թքած ունի իր ակումբի վրա»,- ասել է Վալդանոն: Բեյլը 2013-ից «Ռեալում» է: Նրա  պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի […]

̰
Մեսսին ու Գրիզմանը դարձյալ վիճաբանել են

23:07 22.06.2020

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել  Մեսսին ու Անտուան Գրիզմանը վիճաբանել են թիմի առավոտյան մարզման ժամանակ: Այս մասին հայտնում է իսպանական Diario Gol-ը։ Բանը հասել է նրան, որ ֆուտբոլիստներին հանգստացնելու համար խառնվել են Կիկե Սետյենն ու օգնականները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Մեսսին ու Գրիզմանը վիճաբանում են: Ֆրանսիացու և արգենտինացու հարաբերությունները լարված են Գրիզմանի՝ «Բարսելոնայում» գտնվելու […]

̰
Որո՞նք են աշխարհի ամենաբարդ մարզաձևերը. ESPN

18:36 22.06.2020

ESPN-ի մասնագետները կազմել են ամենաբարդ մարզաձևերի ցանկը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել 10 ցուցանիշ՝ դիմացկունություն, ուժ, էներգիա, արագություն, ճարպկություն, ճկունություն, նյարդեր, ամրություն, աչքերի և ձեռքերի շարժման հավասարակշռություն և վերլուծական ունակություններ: Թոփ տասնյակում տեղ են զբաղեցրել բռնցքամարտը, հոկեյը, ամերիկյան ֆուտբոլը, բասկետբոլը, ըմբշամարտը, արևելյան մարտարվեստը, թենիսը, մարմնամարզությունը, բեյսբոլը, ֆուտբոլը:

̰
25-ամյա բրիտանացի մոտոարշավորդը մահացել է մրցումների ժամանակ

18:25 22.06.2020

Բրիտանացի մոտոարշավորդ Բեն Գոդֆրին դժբախտ պատահարի զոհ է դարձել: No Limits Trackdays մրցաշարի ժամանակ Գոդֆրիի մոտոցիկլետը բախվել է մրցակցի մոտոցիկլետին, ինչի հետևանքով 25-ամյա արշավորդը ընկել է և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել: «Բենը ֆանտաստիկ տղա էր: Նա շատ ընկերասեր էր, միշտ ժպիտ էր պարգևում բոլորին: Մեր մտքերը նրա ընտանիքի հետ են»,- ասել է մրցման տնօրեն […]

̰
BACK_TO_TOP