10:38 23.06.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբները կորոնավիրուսի հերթական թեստերն են հանձնել։ Հունիսի 17-21-ը ֆուտբոլիստներն անցել են թեստավորման 10-րդ փուլը։ Այս օրերի ընթացքում թեստավորվել է 1829 մարդ, որոնց թվում են ֆուտբոլիստներ, ակումբների աշխատակիցներ։ Անցկացված թեստերից միայն մեկն է դրական եղել։ Թե որ ակումբի աշխատակցի կամ ֆուտբոլիստի մոտ է հաստատվել Covid-19, չի հաղորդվում։ Ավելի […]
10:31 23.06.2020
Երկրպագուները կարող են վերադառնալ մարզադաշտեր Իսպանիայի առաջնության արդեն այս մրցաշրջանում։ Cadena Ser-ը տեղեկացնում է, որ Լա լիգան Պրիմերայի 20 ակումբների ուղարկել է ծրագիր, որը նախատեսում է երկրպագուների վերադարձ մարզադաշտեր ընթացիկ մրցաշրջանի ընթացքում։ Փաստաթղթում ասվում է, որ երկրպագուները բաժանվելու են 4 կամ 5 խմբերի։ Նրանց մուտքը մարզադաշտ թույլատրվելու է պարբերաբար։ Առաջին խումբը մարզադաշտ է մտնելու խաղի […]
23:53 22.06.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հրաշամանուկ Անսու Ֆատիի ծառայություններով, իսկ Daily Express-ը գրում է, որ մանկունիանցիները մտադիր են ռեկորդային գնով ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Ֆատիին, բայց «Բարսելոնան» կվաճառի նրան միայն հրաժարագնով, որը կազմում է 400 միլիոն եվրո: Մանչեսթերում դա համարում են խաղադրույք՝ ապագայի համար»,- գրում է պարբերականը: Նշվում է, որ […]
23:48 22.06.2020
«Ռոմայի» ու «Արսենալի» բանակցությունները Ջասթին Կլյուվերտի և Հենրիխ Մխիթարյանի փոխանակման շուրջ շարունակվում են, չնայած մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ամեն ինչ կարող է ձախողվել։ Իտալական Calciomercato-ն հայտնում է, որ «Արսենալը» ցանկանում է ուղիղ փոխանակում կատարել, գումար չավելացնել հոլանդացի խաղացողի տրանսֆերի դիմաց։ Սակայն հռոմեական ակումբը պահանջում է ևս մի քանի միլիոն ավելացնել։ Ընդամենը 2 մլն եվրո […]
23:27 22.06.2020
VBet-ը ներկայացրել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի 3 լավագույն գոլերը: Լավագույններից երրոդը ճանաչվել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչի գնդակը, երկրորդ հորիզոնականում «Նոա»-ի խաղացող Դանու Սպատառուի գնդակն է, իսկ առաջին տեղում՝ «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեի գնդակը:
23:18 22.06.2020
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահը մեկնաբանել է ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև հարաբերությունները. «Այս շրջանում Զիդանին բոլորը պետք են, բայց երևում է, որ նա Բեյլին այդ ցուցակում չի ներառել: Երևում է՝ Բեյլը թքած ունի իր ակումբի վրա»,- ասել է Վալդանոն: Բեյլը 2013-ից «Ռեալում» է: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի […]
23:07 22.06.2020
«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Անտուան Գրիզմանը վիճաբանել են թիմի առավոտյան մարզման ժամանակ: Այս մասին հայտնում է իսպանական Diario Gol-ը։ Բանը հասել է նրան, որ ֆուտբոլիստներին հանգստացնելու համար խառնվել են Կիկե Սետյենն ու օգնականները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Մեսսին ու Գրիզմանը վիճաբանում են: Ֆրանսիացու և արգենտինացու հարաբերությունները լարված են Գրիզմանի՝ «Բարսելոնայում» գտնվելու […]
18:36 22.06.2020
ESPN-ի մասնագետները կազմել են ամենաբարդ մարզաձևերի ցանկը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել 10 ցուցանիշ՝ դիմացկունություն, ուժ, էներգիա, արագություն, ճարպկություն, ճկունություն, նյարդեր, ամրություն, աչքերի և ձեռքերի շարժման հավասարակշռություն և վերլուծական ունակություններ: Թոփ տասնյակում տեղ են զբաղեցրել բռնցքամարտը, հոկեյը, ամերիկյան ֆուտբոլը, բասկետբոլը, ըմբշամարտը, արևելյան մարտարվեստը, թենիսը, մարմնամարզությունը, բեյսբոլը, ֆուտբոլը:
18:25 22.06.2020
Բրիտանացի մոտոարշավորդ Բեն Գոդֆրին դժբախտ պատահարի զոհ է դարձել: No Limits Trackdays մրցաշարի ժամանակ Գոդֆրիի մոտոցիկլետը բախվել է մրցակցի մոտոցիկլետին, ինչի հետևանքով 25-ամյա արշավորդը ընկել է և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել: «Բենը ֆանտաստիկ տղա էր: Նա շատ ընկերասեր էր, միշտ ժպիտ էր պարգևում բոլորին: Մեր մտքերը նրա ընտանիքի հետ են»,- ասել է մրցման տնօրեն […]
18:24 22.06.2020
Թաիլանդը ներկայացնող 34-ամյա բռնցքամարտիկ Վանհենգ Մենայոտին հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այսպիսով, նա գերազանցել է անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի արդյունքը՝ 50 մենամարտ, 50 հաղթանակ, 27-ը՝ նոկաուտով: Թաիլանդցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 54-0 արդյունքով: Ցածրագույն քաշային կարգում հանդես եկող Մենայոտին դեռ 2018-ին էր գերազանցել Մեյվեզերի ռեկորդը, երբ տարել էր 51-րդ հաղթանակը, սակայն նրան պետք էր պարտությունների […]
14:46 22.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նոր հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում: 26-ամյա մոդելը լուսանկարին կից գրել է՝ «Ֆերմերը»: Ավելի վաղ Ջորջինա Ռոդրիգեսը համատեղ լուսանկար էր հրապարակել իր և Ռոնալդուի երեխաների հետ:
14:17 22.06.2020
Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը նոր հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում: 32-ամյա մարզիկը լուսանկար է հրապարակել կնոջ և 2 երեխաների հետ: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Посмотреть эту публикацию в Instagram Happy Father’s Day to all the fathers out there, especially […]
14:04 22.06.2020
Վերջերս ԽՍՀՄ և Ռուսաստանի թեթև ատլետիկայի վաստակավոր մարզիչ, 77-ամյա Եվգենի Զագորուլկոն խոսել էր իր առողջական խնդիրների մասին: Պարզվել էր, որ նա լուրջ հիվանդ է և բուժման համար գումարի կարիք ունի: Զագորուլկոյին անմիջապես արձագանքել էր «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին, որը ֆինանսական օգնություն էր ցուցաբերել հեղինակավոր մարզչին: Ի դեպ, Սլուցկին նախկինում անձամբ չի ճանաչել մարզչին, կապ […]
14:03 22.06.2020
«Սոսիեդադի» դարպասը 11 մետրանոցից ուղարկած գնդակը պատմական դարձավ «Ռեալի» 34-ամյա ավագի համար։ Սա Ռամոսի 68-րդ գոլն էր Լա լիգայում։ Այս ցուցանիշով նա դարձավ Լա լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն պաշտպանների շրջանում։ Նախկինում ամենաարդյունավետ պաշտպանի կոչումը կրում էր Ռոնալդ Կումանը՝ 67 գոլով։ Ռամոսը 2 տուր առաջ հավասարվել էր Կումանին, իսկ այսօր արդեն գերազանցեց նրա ցուցանիշը։ Ռամոսը […]
13:55 22.06.2020
Կյանքից հեռացել է օդամղիչ ատրճանակ մարզաձևում հրաձգության Եվրոպայի չեմպիոնուհի Բոբանա Վելիկչովիչը: 30-ամյա մարզուհին 20 օր առաջ ծննդաբերել էր, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Վերջին շաբաթվա ընթացքում նա գտնվել է կոմայի մեջ: Հաղորդվում է, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Փետրվարին կայացած Եվրոպայի առաջնությունում սերբ մարզուհին նվաճել էր 2 ոսկե մեդալ՝ թիմային և […]
13:44 22.06.2020
Պարագվայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը համեմատել է Դիեգո Մարադոնային և Լիոնել Մեսսիին: «Մեսսին, անկասկած, մոլորակի լավագույն խաղացողն է: Մարադոնան չի նվաճել Մեսսիի նվաճած տիտղոսների նույնիսկ մեկ տոկոսը»,- Չելավերտի խոսքերն է մեջբերում Marca-ն: Իր կարիերայի ընթացքում Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի», «Նապոլիի», «Սևիլիայի» և «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում: Արգենտինայի հավաքականի կազմում […]
13:43 22.06.2020
Բուլղարիայի առաջնության 27-րդ տուրում «Լուդոգորեցը», հաղթելով «Բերոյե» ակումբին 9-րդ անգամ անընդմեջ, դարձավ այդ երկրի չեմպիոն: «Լուդոգորեցը» վաստակեց 65 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար: «Լուդոգորեցը» չեմպիոնական տիտղոսների թվով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը ՝ զիջելով Սոֆիայի ԲԿՄԱ-ին և «Լևսկիին», որոնք չեմպիոններ են դարձել համապատասխանաբար 31 և 26 անգամ:
13:32 22.06.2020
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Ռեալի» հաղթանակը Զինեդին Զիդանի համար 134-րդն էր՝ որպես մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ և այդ ցուցանիշով նա դուրս եկավ ակումբի պատմության մեջ երկրորդ հորիզոնական՝ գերազանցելով Վիսենտե դել Բոսկեին, որի ցուցանիշը 133 հաղթանակ է: «Ռեալի» մարզիչների շարքում ռեկորդակիր է Միգել Մունյոսը, որը տարել է 357 հաղթանակ:
13:19 22.06.2020
Զադարի թենիսի ցուցադրական մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ մրցելու էին Նովակ Ջոկովիչն ու Անդրեյ Ռուբլյովը, չեղարկվել է։ Պատճառն այն է, որ մրցաշարին մասնակցած բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը հայտարարել է, որ COVID-19-ի իր թեստի պատասխանը դրական է եղել։ Թենիսիստների շրջանում սա վարակման առաջին դեպքն է։
13:07 22.06.2020
Խորվաթիայի առաջնության ավարտից 6 տուր առաջ Զագրեբի «Դինամոն» ապահովեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Անցած տուրում «Դինամոն» ոչ-ոքի խաղաց «Գորիցայի» հետ և առաջնության ավարտից վեց տուր առաջ 19 միավորով գերազանցելով իր ամենամոտ մրցակցին դարձավ անհասանելի: «Դինամոն» 21-րդ անգամ դարձավ Խորվաթիայի չեմպիոն: Այս չեմպիոնությունը ակումբի համար 14-րդն է վերջին 15 տարվա ընթացքում: Միակ բացառությունը 2016/17 մրցաշրջանն էր, երբ […]
12:56 22.06.2020
Դանիայի առաջնության 29-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվել էր «Էսբյերգին»։ Առաջին խաղակեսում տանտերերը կարողացել են բացել հաշիվը։ «Հոբրոն» 50-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը․ Հայաստանի հավաքականի կիսապաշատպան Էդգար Բաբայանի փոխանցումից հետո աչքի է ընկել Թյոմելունդը։ Քիչ անց հյուրերին հաջողվել է առաջ անցնել, իսկ խաղավերջում Բաբայանի փոխանցումից հետո հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Դիդսոնը։ Այս խաղից հետո «Հոբրոն» մրցաշարային աղյուսակի […]
12:53 22.06.2020
Լաս Վեգասում անցկացվեց UFC Fight Night 173 մրցաշարը, որի հիմնական մենամարտում հանդիպեցին ռուս Ալեքսանդր Վոլկովը և ամերիկացի Կուրտիս Բլեյդսը: Մարտը տևեց 5 ռունդ և ավարտվեց ամերիկացու հաղթանակով: Այժմ Բլեյդը 14 հաղթանակ և 2 պարտություն ունի, իսկ Վոլկովը անցկացրած 39-ից մարտերից 8-ում է պարտություն կրել:
12:24 22.06.2020
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալել էր «Ռեալ Մադրիդին»։ Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ կեսի մեկնարկում Զինեդին Զիդանի թիմը առաջ անցավ հաշվի մեջ։ 11-մետրանոց հարվածն իրացրեց Սերխիո Ռամոսը։ 70-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը։ 83-րդ րոպեին Միկել Մերինոն կարողացավ հետ բերել մեկ գնդակ, Սակայն «Ռեալը» կարողացավ պահել հաղթական հաշիվն ու […]
11:57 22.06.2020
Բուլղարիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում Ռումյան Հովսեփյանի «Արդան» ընդունել էր «Դունավին»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 0-2: Այս խաղից «Արդան» մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածի Բ խմբում (երկրորդ հատվածի 8 թիմերը բաժանված են 2 խմբերի) զբաղեցնում է 2-րդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 31 միավոր։
11:40 22.06.2020
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է 25-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ հանդիպման արդյունքը: Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 2-1 հաշվով: «Մենք այլ տարբերակ չունեինք. պետք է հաղթեինք: Կրճատեցինք «Յուվենտուսի» հետ միավորների տարբերությունը, ինչն անչափ կարևոր էր մեզ համար: Մենք պետք է «սպանենք» մրցակցին: Պետք է ավելի շատ գոլեր խփենք»,- ասել է Կոնտեն:
21:32 21.06.2020
UFC-ի բացարձակ չեմպիոն Ջոն Ջոնսը պատասխանել է բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չոմպիոն Մայք Թայսոնի մարտահրավերին: «Ես դուրս կգամ ռինգ քո հետ մենամարտելու համար, բայց մի պայմանով, որ դու խոստանաս իսկական մենամարտ անցկացնել իմ դեմ: Քանի որ ես քեզ շատ եմ հարգում, խոստանում եմ, որ քո մարմնի ոչ մի մաս չեմ կոտրի», – գրել է Ջոնսը […]
20:46 21.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը «Էսբերգի» հետ հանդիպման 50-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Բաբայանը բավականին արդյունավետ խաղ է ցույց տալիս: Ընդհանուր առմամբ, սա Էդգար Բաբայանի 5-րդ արդյունավետ գործողությունն է Դանիայի Սուպերլիգայի վերջին 6 խաղերում։ Բաբայանն այս ընթացքում դարձել է 3 գոլային փոխանցման և 2 գոլի հեղինակ։
20:35 21.06.2020
Իրաքի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ահմեդ Ռամին մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդել է Sky News Arabia-ն։ 56-ամյա Ռամին հոսպիտալացվել էր հունիսի 13-ին։ Դրանից հետո առողջական վիճակը լավացել էր, ու նա անցել էր բուժման տնային պայմաններում։ Հունիսի 18-ին, սակայն, Ռամին նորից հոսպիտալացվել է, և բժիշիկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հատկանշական է, որ Ռամին Իրաքի հավաքականի՝ […]
20:21 21.06.2020
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի վերսկսումից իր սպասելիքների մասին։ «Այս շրջանը սովորական չէր, բայց գլխավոր նպատակը ֆիզիկապես առողջ ու հոգեբանորեն կայուն մնալն էր։ Պատրաստ եմ վերադարձին, իհարկե, շատ եմ մտածում Չեմպիոնների լիգայի մասին։ Կարոտում եմ խաղի թեժությունը։ Չեմ համբերում՝ երբ եմ նորից խաղադաշտ դուրս գալու ու, եթե այդպես է Աստծո կամքը, պատմություն կերտելու»,- […]
20:19 21.06.2020
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ֆիորենտինայում»։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի՝ «Ֆիորենտինան» արդեն կապ է հաստատել խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Հաղորդվում է, որ իտալական ակումբում գոհ են նախորդ տարի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին ձեռք բերելուց ու ուզում են ևս մի փորձառու ֆուտբոլիստի գնել։ Իբրահիմովիչը «Միլան» էր տեղափոխվել 2020-ի […]