17:15 21.06.2020
Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը անդրադարձել է UFC-ի չեմպիոն Ջոն Ջոնսի պահանջներին: Ավելի վաղ Ջոնսը հայտարարել էր, որ ավելի շատ է ցանկանում գումարներ ստանալ UFC-ի մենամարտերից: Թայսոնն ասել է, որ երբեք մենամարտիկը բռնցքամարտիկից շատ փող չի կարող վաստակել: «Եթե Ջոնսը իրոք ուզում է շատ փող վաստակել, ապա պետք է մենամարտի ինձ հետ», — […]
17:03 21.06.2020
«Յուվենտուսը» հերթական մարզումն է անցկացրել: Ակումբը պատրաստվում է «Բոլոնիայի» դեմ մրցավեճին։ La Stampa թերթը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ մարզման ընթացքում գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ընդհարում է ունեցել միանգամից թիմի ֆուտբոլիստների հետ։ Խոսքը վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին ու Միրալեմ Պյանիչին։ Պյանիչը, որը մոտ ապագայում կարող է դառնալ «Բարսելոնայի» խաղացող, մարզիչի հետ ընդհարման պատճառով չի մասնակցի […]
16:42 21.06.2020
«Բարսելոնան» և Լիոնել Մեսսին սկսել են բանակցությունները պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ: Այս մասին հաղորդում է Marca-ն։ Բանակցությունները տեղի են ունեցել «Բարսելոնայի» նախագահի և Մեսsիի հոր միջև։ Կողմերը համաձայնության են եկել կետերի մեծ մասի վերաբերյալ։Ակումբն առաջարկել է երկու տարով երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները դեմ չեն այդ տարբերակին։ Այսինքն նոր պայմանագրով՝ Մեսսին «Բարսելոնայում» կմնա մինչև […]
16:25 21.06.2020
Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է ընթացիկ առաջնության ամենաարագ խփված 5 գոլերը: Դրանցից ամենաարագ գոլը խփվել է «Աուգսբուրգ»-«Բավարիա» խաղում: 28-րդ վայրկյանին գոլի հեղինակ է դարձել է «Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Մարկո Ռիխտերը:
16:17 21.06.2020
Իսպանական «Լաս Պալմասի» 17-ամյա ֆուտբոլիստ Խորխե Սանչես Վակին դժբախտ պատահարի զոհ է դարձել, հաղորդում է Marca-ն: Ակումբը չի մանրամասնել, թե ինչ է պատահել պատանու հետ, բայց լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սանչեսը և իր 15-ամյա ընկերը խեղդվել են լողալիս: «Լաս Պալմասի» ֆուտբոլիստները այսօրվա մարզումը սկսել են մեկ րոպե լռությամբ:
16:16 21.06.2020
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի յութուբյան պաշտոնական ալիքի հետ զրույցում անդրադարձել է հայկական ծագմամբ Ֆրանսիայի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին։ «1998-ի աշխարհի առաջնությանը Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի իմ կուռքերից էր։ Ես երկրպագում էի նրան նաև նրա համար, որ նա հայ է ու խաղում է իտալական լավագույն թիմերից մեկի՝ «Ինտերի» կազմում։ Ես փորձում էի նրան […]
16:14 21.06.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» հետաքրքրված են «Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերի ծառայություններով: Հաղորդվում է, որ «Արսենալը» կարող է փորձել ստորագրել պայմանագիր Ունդերրի հետ, առաջարկելով նրա դիմաց Հենրիխ Մխիթարյանին, որը խաղում է «Ռոմայի» կազմում վարձավճարով: «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին Ունդերին դիտարկում է որպես այլընտրանք Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ […]
14:26 21.06.2020
Corriere dello Sport-ը և Sky Sport Italia-ն հաղորդում են, որ Հենրիխ Մխիթարյանի հետ ամեն ինչ կարգին է․ նա մարզում է անցկացրել ընդհանուր խմբում։ Մխիթարյանի մասնակցությունը «Սամպդորիայի» դեմ առաջիկա խաղին շատ հավանական է։ «Ուրախ եմ, որ վերադարձել եմ մարզումներին։ Անհամբերությամբ եմ սպասում, որ խաղադաշտ դուրս գամ։ Ցանկանում եմ լավ ավարտել մրցաշրջանը»,- ասել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ […]
14:17 21.06.2020
«Սելտայի» նախկին պաշտպան Ֆերնանդո Կասերեսը խոսել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ տեղի ունեցած մի դեպքի դրվագի մասին։ «Մենք ընդունել էինք «Բարսելոնային»։ Երբ Ռոնալդինյոն փորձեց առաջին անգամ հպվել գնդակին, ես հարվածեցի նրան։ Հետո օգնեցի, որ նա բարձրանա ու ասացի, որ ինձ 3000 եվրո են առաջարկել՝ նրա ոտքերը կոտրելու համար։ Նա նայեց ինձ ու ասաց․ «Եթե […]
13:43 21.06.2020
Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Ա սերիայի պաշտոնական կայքին՝ խոսելով Իտալիայի առաջնության, իր մարզավիճակի և բազմաթիվ այլ հարցերի մասին: «Ցավալի է, որ բաց թողեցի մի քանի կարևոր հանդիպումներ, սակայն հիմա ուրախ եմ վերադառնալ, ես լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ առաջիկա խաղին: Երջանիկ եմ Ա սերիայում հանդես գալու համար, վայելում եմ ֆուտբոլը և հուսով եմ […]
13:34 21.06.2020
Բունդեսլիգայի նախավերջին տուրում «Հոֆենհայմը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել Բեռլինի «Ունիոնի» դարպասը։ Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» ապահովել է 7-րդ հորիզոնականը, ու անկախ վերջին տուրի արդյունքից՝ ելույթ կունենան Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանում։ Հարց է միայն՝ թիմը ելույթ կունենա անմիջապես խմբային փուլո՞ւմ, թե՞ կանցկացնի որակավորման հանդիպում, քանի որ հավասար միավորներ ունի 6-րդ հորիզոնականն զբաղեցնող «Վոլֆսբուրգի» հետ։ «Հոֆենհայմի» […]
13:26 21.06.2020
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հիմքեր չի տեսնում ՌՊԼ-ի դադարեցման համար: Այս մասին գրել է Sport Express-ը: Նշվում է, որ առաջնությունը պետք է շարունակվի՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Որոշ հանդիպումներ կարող են հետաձգվել, սակայն այդ որոշումները պետք է կայացնի ՌՊԼ-ի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ «Կրասնոդար»-«Դինամո» հանդիպումն արդեն որոշվել է հետաձգել երկու թիմերի համաձայնությամբ: Պատճառը մոսկովյան ակումբում կորոնավիրուսի համաճարակի […]
13:06 21.06.2020
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում 91-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել, սակայն այդ փոխանցումը չի օգնել իր թիմին խուսափելու պարտությունից: «Ժիլինան» պարտվել է 2-3 հաշվով: «Ժիլինան» 24 խաղից հետո 48 միավորով 2-րդ տեղում է:
13:03 21.06.2020
Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնությունում ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնությունը: 27-րդ տուրում 3-2 հաշվով հաղթելով «Ալեքսանդրիային»` «Շախտյորը» 13-րդ անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, ընդ որում` 4-րդ անգամն անընդմեջ: «Շախտյորն» ունի 71 միավոր, իսկ մոտակա մրցակից «Դինամոն»՝ 51 միավոր: Այս նվաճումով «Շախտյորը» տիտղոսների քանակը հասցրեց 35-ի ու այժմ «Դինամոյից» մեկ նվաճում ավելi ունի:
12:39 21.06.2020
ՌՊԼ-ի ընթացիկ տուրի «Դինամո»-«Կրասնոդար» խաղը կհետաձգվի: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները «Դինամոյի» խաղացողներից Կլինտոն Նժիեի ու Շառլ Կաբորեի կորոնավիրուսի թեստերը դրական են եղել: championat.com-ի տվյալներով, խաղը տեղափոխվել է և կկայանա հուլիսի 19-ին. «Կրասնոդարում» դեմ չեն տեղափոխությանը: Հիշեցնենք, որ երեկ «Սոչին» հրաժարվեց տեղափոխել «Ռոստովի» հետ խաղը: Վերջինիս 6 խաղացողի մոտ հայտնաբերվել էր վարակը, սակայն մրցակիցը «Ռոստովի» […]
12:36 21.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարիերան կշարունակի Կիպրոսի «Անորտոսիսում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ Համբարձումյանի վերջին ակումբը «Էնոսիս Պարալիմնին» էր: Ինչ վերաբերում է Համբարձումյանի նոր ակումբին, ապա այն Կիպրոսի առաջնության 23-րդ տուրից հետո 46 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Օմոնիա […]
12:30 21.06.2020
Ռուսական «Զենիթի» բրազիլացի հարձակվող Մալկոմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում ենթարկվել է ռասիստական վիրավորանքների: Այս խաղն ավարտվել է «Զենիթի» հաղթանակով՝ 4-0, իսկ Մալկոմը դարձել է երկու գոլի հեղինակ: Գոլերից մեկից հետո ԲԿՄԱ-ի երկրպագուներով լի տրիբունայից էլ լսվել են նրան ուղղված ռասիստական վանկարկումները: Մալկոմը ցայրացել է, բայց խաղընկերները հանգստացրել են բրազիլացուն: Այդ խաղից հետո «Զենիթը» վաստակեց 53 միավոր […]
12:25 21.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր մարզավիճակի մասին: Այս մասին գրել է Tuttosport-ը: «Շատերն են ասում, որ Բուֆոնն այլևս այն չէ: Իսկ ես կասեմ. Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է: Պարզ է, որ սխալներ միշտ էլ կլինեն, բայց դա չի նշանակում, որ ինձ թոշակի ուղարկելու ժամանակն է: Ես կհեռանամ մեծ ֆուտբոլից […]
12:22 21.06.2020
Իսպանական «Բետիսը» հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Խոան Ռուբիին: Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությունից հետո (0-1) ակումբի ղեկավարները հայտնել են այդ որոշման մասին: Ռուբիին կփոխարինի Ալեքսիս Տուխիլիոն, որը մինչև այս մրցաշրջանի ավարտը կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները: Նա 2016-17 մրցաշրջանում արդեն ստանձնել էր այդ պաշտոնը: Նաև նշենք, որ Տուխիլիոն «Բետիսի» նախկին ֆուտբոլիստ է, որը թիմի պատիվը պաշտպանել […]
12:14 21.06.2020
Բունդեսլիգայի YouTube-յան ալիքը ներկայացրել է 32-րդ տուրի լավագույն գոլերը: Այս տուրում լավագույն գոլերի հեղինակներ են դարձել Մունաս Դաբբուրը, Մուսա Դիաբին, Տիմո Վերները, Ռոբերտ Լևանդովսկին, Կևին Կեմպլը:
21:52 20.06.2020
Հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը՝ Էդուարդ Մարկարովը, այսօր տոնում է ծննդյան 78-րդ տարեդարձը: Մարկարովը սպորտի վաստակավոր վարպետ է, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976-ին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից: ԽՍՀՄ […]
21:50 20.06.2020
Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: «Շատ զգացված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին: Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, […]
21:40 20.06.2020
«Ռոմայի» հոլանդացի հարձակվող Ջաստին Կլյույվերտը հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանը թիմում վարձակալությամբ հանդես եկող անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգն ու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս կլինեն «Ռոմայում»: «Սմոլինգն ու Մխիթարյանը հարմարվել են «Ռոմային»: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, որոնք մեծ օգուտ են տալիս ակումբին: Լիահույս եմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս Սմոլինգն ու Մխիթարյանը կխաղան […]
21:30 20.06.2020
ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվան չի բացառել, որ արդեն օգոստոսից երկրպագուներին հնարավոր է թույլ տան մարզադաշտերում հետևել խաղերի ընթացքին։ «Քիչ հավանական է, որ օգոստոսից շուտ երկրպագուները վերադառնան ստադիոն։ Դա իրատեսական չէ։ Առաջնությունները վերսկսվել են, բայց երկրպագուներ չկան։ Այս իրավիճակը դժվար է համարել նորմալ»,- Միշել Ուվայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։ Տարբեր երկրներում տարբեր մասնակի լուծումներ են […]
21:22 20.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նոր հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում: «Բացարձակ սեր 24/365»,- գրել է 26-ամյա մոդելը և տեղադրել իր ու Ռոնալդուի երեխաների լուսանկարը: Ավելի վաղ Ջորջինա Ռոդրիգեսը գրել էր, որ Ռոնալդուն իր ներշնչանքի աղբյուրն է: Посмотреть эту публикацию в Instagram 24/365 de absoluto […]
21:09 20.06.2020
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպման խաղային դրվագներից մեկում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին չի կարողացել կառավարել իրեն և տապալել է «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսին: Առաջին խաղակեսի ավարտին Կառլոսը խախտել է կանոնները «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ պայքարում, այնուհետև Մեսսին հրել և գցել է ֆուտբոլիստին: Հիշեցնենք՝ «Սևիլիա»- «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով:
21:00 20.06.2020
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին խաղացող, լեգենդար Անդրես Ինիեստան շնորհակալություն է հայտնել քանդակագործին իր արձանը «մերկ» չթողնելու համար։ Այդ մասին ճապոնական «Վիսել Կոբեի» ֆուտբոլիստը գրառում է արել Twitter-ում։ Սկզբնական տարբերակում Ինիեստան քանդակված էր առանց կիսավարտիքի, սակայն հետո այդ սխալն ուղղվել է։
20:43 20.06.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկացել մեկնաբանել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կարծիքն այն մասին, որ կատալոնական թիմի համար բարդ կլինի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ «Բարսելոնան» միավորներ էր կորցրել Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղում՝ 0։0։ «Պիկեն կարող է ամեն ինչ խոսել, ես մտածում եմ միայն վաղվա խաղի մասին։ Ես իմ կարծիքն ունեմ […]
20:26 20.06.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին դատարանը պարտավորեցրել է իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային» վճարել 6.7 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկացնրել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա հարձակվողը, որը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, դիմել էր դատարան՝ մեղադրելով «Բարսելոնային» իրեն 43.6 միլիոն եվրո պարտքը չվճարելու մեջ: Գործի քննությամբ, սակայն, պարզ է դարձել, որ […]
20:18 20.06.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը չի կարողանում հաղթանակ տանել ուժեղագույն թիմերի նկատմամբ: Սետյենի՝ «Բարսելոնայի» հետ ունեցած կարևոր հանդիպումների վիճակագրությունը հիասթափեցնող է: Մասնավորապես՝ Սետյենի թիմը պարտվել է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալին» (0-2), պարտվել է «Մեստալիայում» «Վալենսիային» (0-2) և Արքայական գավաթի շրջանակներում՝ «Սան Մամեսում» «Աթլետիկ Բիլբաոյին» (0-1): «Բարսելոնան» Սետյենի գլխավորությամբ չի հաղթել նաև «Նապոլիին» «Սան Պաոլո» մարզադաշտում […]