20:43 20.06.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկացել մեկնաբանել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի կարծիքն այն մասին, որ կատալոնական թիմի համար բարդ կլինի նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ «Բարսելոնան» միավորներ էր կորցրել Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղում՝ 0։0։ «Պիկեն կարող է ամեն ինչ խոսել, ես մտածում եմ միայն վաղվա խաղի մասին։ Ես իմ կարծիքն ունեմ […]
20:26 20.06.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին դատարանը պարտավորեցրել է իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային» վճարել 6.7 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկացնրել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա հարձակվողը, որը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, դիմել էր դատարան՝ մեղադրելով «Բարսելոնային» իրեն 43.6 միլիոն եվրո պարտքը չվճարելու մեջ: Գործի քննությամբ, սակայն, պարզ է դարձել, որ […]
20:18 20.06.2020
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը չի կարողանում հաղթանակ տանել ուժեղագույն թիմերի նկատմամբ: Սետյենի՝ «Բարսելոնայի» հետ ունեցած կարևոր հանդիպումների վիճակագրությունը հիասթափեցնող է: Մասնավորապես՝ Սետյենի թիմը պարտվել է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալին» (0-2), պարտվել է «Մեստալիայում» «Վալենսիային» (0-2) և Արքայական գավաթի շրջանակներում՝ «Սան Մամեսում» «Աթլետիկ Բիլբաոյին» (0-1): «Բարսելոնան» Սետյենի գլխավորությամբ չի հաղթել նաև «Նապոլիին» «Սան Պաոլո» մարզադաշտում […]
20:15 20.06.2020
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Նոան» ընդունել էր «Լոռիին»: Հանդիպումն ավարտվեց տան տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: 34-րդ րոպեին Դանու Սպատարուն բացել է խաղի հաշիվը, իսկ 4 րոպե անց «Նոայի» 2-րդ գոլն է խփել Ռուկաս Կրուշնաուսկասը: 88-րդ րոպեին վանաձորցիների ավագ Ջոնել Դեսիրեն կրճատել է հաշվի տարբերությունը: Այս հաղթանակից հետո «Նոան» 39 միավորով բարձրացավ […]
20:13 20.06.2020
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Գյումրիում մրցեցին աղյուսակում առաջին և երկրորդ տեղերում գտնվող թիմերը: Խաղի 35-րդ րոպեին Կարեն Մուրադյանի ճշգրիտ փոխանցումից հետո Մորի Կոնեն խփեց առաջնությունում իր հերթական՝ 19-րդ գնդակը: Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» հնարավորություններ ունեցավ, սակայն գնդակը այդպես էլ չհայտնվեց «Շիրակի» դարպասում: Վարդան Մինասյանի թիմի 9-խաղյա անպարտելիության շարքն ընդհատվեց: Այսպիսով, […]
19:33 20.06.2020
«Բավարիայի» երիտասարդ պաշտպան Ալֆոնսո Դևիսը ճանաչվել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն նորեկ: Մրցանակի համար պայքարում 19-ամյա կանադացին առաջ է անցել Էրլինգ Հոլանդից («Բորուսիա» Դորտմունդ), Մարկուս Թուրամից («Բորուսիա» Մյունխենգլադբախ), Ջոնջո Քենիից («Շալկե 04») և Իսմայիլ Յակոբսից («Քյոլն»): Դևիսը «Բավարիա» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին: Այս մրցաշրջանում նա մյունխենցիների կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 3 գոլի և […]
17:51 20.06.2020
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր ժիրինովսկին կարծիք է հայտնել Պրեմիեր լիգայի «Սոչի»-«Ռոստով» աղմկահարույց հանդիպման մասին: Լիբերալ դեմոկրտաների կուսակցության առաջնորդը կոչ է արել պատժել Ռուսաստանի ֆուտբոլային միության և Պրեմիեր լիգայի ղեկավարությանը՝ իրադրության նկատմամբ վերահսկողություն չսահմանելու համար: Հիշեցնենք, որ ռոստովյան ակումբը գտնվում է կարանտինում, իսկ հանդիպմանը մասնակցել են թիմի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստները և պարտվել 1-10 հաշվով: Հանդիպումը […]
17:48 20.06.2020
Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումների համար իր կազմում հայտավորել է հայազգի պաշտպան Նաիր Տիկնիզյանին: Նա հունվարից մինչև մայիսի վերջ վարձավճարով հանդես է եկել Կուրսկի «Ավանգարդում»: 21-ամյա Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է, որի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերին: ԲԿՄԱ-ն, անցկացրած 22 խաղից հետո վաստակելով 36 միավոր, զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Առաջատարը […]
17:43 20.06.2020
Օսկարակիր Ջեյմի Ֆոքսը կմարմնավորի Մայք Թայսոնին վերջինիս մասին կենսագրական ֆիլմում, որի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է: «Սա բարդ կլինի ինձ համար, նման դերի նախապատրաստվելու համար շատ երկար տարիներ, տասնամյակներ են պետք, բայց մենք կարծում եմ՝ կհասնենք հաջողության: Ես շատ եմ հանդիպել Թայսոնի հետ, տեսել եմ նրա կարիերայի գագաթնակետն ու մայրամուտը: Ֆիլմում այդ ամենը կլինի»,- նշել է […]
17:05 20.06.2020
«Ռոման» շարունակում է քայլեր ձեռնարկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները գնելու համար: Վերջին օրերին շատ էին խոսակցություններն այն մասին, որ Մխիթարյանի փոխարեն «Արսենալը» ցանկանում է ստանալ Ջասթին Կլյուվերտին, բայց Football London-ը գրում է, որ կան այլ պոտենցիալ տարբերակներ, որոնք կարող են լոնդոնցիները դիտարկել Մխիթարյանի փոխարեն: Նշվում են Էդին Ջեկոյի, Լորենցո Պելեգրինիի, Չենգիզ Ունդերի, Նիկոլո Զանիոլոյի անունները: […]
17:01 20.06.2020
«Նեմանը» Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության է հասել «Սլուցկի» նկատմամբ: Հյուրերից 30-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 81-րդ րոպեին: 27-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 13 խաղի, խփել 7 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում: […]
14:05 20.06.2020
Այս հանգստյան օրերին կվերսկսվի նաև Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը։ Հունիսի 20-21-ին կկայանան 25-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումները՝ «Տորինո»- «Պարմա», «Վերոնա»- «Կալյարի», «Ատալանտա»- «Սասուոլո», «Ինտեր»- «Սամդորիա»։ Ի տարբերություն Գերմանիայի և Անգլիայի առաջնությունների, այստեղ գլխավոր ինտրիգը՝ ո՞վ կդառնա առաջնության չեմպիոնը, դեռ պահպանվում է։ Չեմպիոնության համար պայքարում են «Յուվենտուսը», «Լացիոն», «Ինտերը»։ Իսկ ահա լավագույն քառյակում հայտնվելու համար կպայքարեն […]
13:44 20.06.2020
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատրաստվում են Տերյան թաղամասի նոր մարզադպրոցի բացմանը: «Համավարակի աճի տեմպի նվազման դեպքում արդեն սեպտեմբերին կկարողանանք գործարկել նորակառույց սպորտդպրոցը: Այս ընթացքում աշխատանքներ են իրականացվում լողավազանը սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու և դպրոցը մարզագույքով կահավորելու ուղղությամբ: Լողավազանի սանիտարահիգիենիկ մաքրությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք է բերվել ռոբոտ-փոշեկուլ, ընթացքի մեջ է հզոր ախտահանիչ սարքի ձեռբերման […]
12:51 20.06.2020
«Ռոստովից երկրպագուները, չնայած 1-10 հաշվով կրած պարտությանը, մեծ խանդավառությամբ են դիմավորել թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին ՌՊԼ-ի 23-րդ տուրի «Սոչիի» հետ խաղից հետո: «Աշխարհի լավագույն երկրպագուները դիմավորեցին թիմին: Շնորհակալություն աջակցության համար»,- ասվում է «Ռոստովի» Twitter-ի միկրոբլոգում: Երկրպագուները վանկարկել են. «Առա՛ջ, մենք ձեզ հետ ենք, կեցցե՛ք»: Հիշեցնենք, որ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ […]
12:42 20.06.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռոյ Քինը քննադատել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային, ում կոպիտ սխալի հետևանքով թիմը գնդակ է բաց թողել: «Սիրտս պարզապես խառնում է այդ տղայից: Եթե ես լինեի հանդերձարանում, մի լավ կքոթակեի նրան: Դե Խեան մեր ժամանակների ամենագերագնահատված դարպասապահն է»,- ասել է Քինը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Այս խաղից […]
12:00 20.06.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլ է խփել «Տոտենհեմի» դարպասը: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Տոտենհեմ» մարզադաշտում և ավարտվել է 1-1 հաշվով: Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել է գոլ խփել բոլոր 59 մարզադաշտերում, որոնք երբևէ հյուրընկալել են Պրեմիեր լիգայի խաղերը: Մինչ այդ այդպիսի նվաճման էր հասել միայն «Լիվերպուլը»: Այս մասին հայտնել է Gracenote […]
11:55 20.06.2020
Ռուսական «Ռոստովի» 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը «Սոչիի» դեմ խաղում, որն ավարտվել էր 1-10 հաշվով, ՌՊԼ-ի ռեկորդ է սահմանել: Պոպովը 15 սեյվ է կատարել ՝ մտնելով Ռուսաստանի առաջնության պատմության մեջ: Մինչ այս, մեկ հանդիպման ընթացքում ամենաշատ սեյվերի հեղինակ դարձած Միխաիլ Կոմարովը («Խիմկի») և Ալեքսանդր Դովբնյան («ՍԿԱ Խաբարովսկ») 13 անգամ փրկել էին իրենց թիմը: Հիշեցնենք, որ Եվրոպա […]
11:42 20.06.2020
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Մասնավորապես, «Արարատ-Արմենիա»-«Արարատ» խաղի երկրորդ կեսի սկզբում «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը VIP-օթյակից վիրավորանքներ (ոչ հայհոյանք) է հնչեցրել մրցավարների հասցեին: Իսկ խաղավերջում՝ մրցավարի կողմից «Արարատի» դարպասին 11-մետրանոց նշանակելուց հետո «Արարատ» ակումբի թարգմանիչ Վալերի Օգանեսյանի կողմից եղել […]
10:48 20.06.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգան վերսկսվեց աղմկահարույց խաղով: «Սոչին», մրցելով «Ռոստովի» պատանիների հետ, հաղթեց ոչ ֆուտբոլային՝ 10-1 հաշվով: Խնդիրն այն էր, որ Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոստովը» կարանտինի մեջ է և ստիպված ներկայացրել էր մինչև 17 տարեկան ֆուտբոլիստներին։ Մինչ այդ, սևծովյան ակումբը մերժել էր խաղը հետաձգելու՝ ռոստովցիների առաջարկը: Հետաքրքիր է սակայն, որ առաջինը հաջողության են հասել […]
14:54 19.06.2020
Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն […]
21:59 18.06.2020
Իսպանիայի չեմպիոն, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է Պրիմերայի վերջնամասից իր սպասելիքների մասին։ Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է 9 տուր։ «Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ մնացած խաղերում միայն հաղթանակ տանենք։ Բայց թիմը կարող է նաև հասնել այդպիսի արդյունքի։ Առաջնության վերսկսումից հետո մենք հաղթել ենք երկու խաղում, խփել ենք 6 գոլ, բաց չենք թողել […]
21:49 18.06.2020
Ռուսական «Ռոստով» ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը մեկնաբանել է ՌԴ Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Ռոստով»- «Սոչի» հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը: «Մենք չենք ուզում գնահատական տալ «Սոչիի» որոշման հետ կապված, թող դա մնա իրենց խղճին: Մեզ համար մեր և հակառակորդի խաղացողների առողջությունը ավելի կարևոր է, քան երեք միավորը: Պատկերացրեք, եթե մենք գանք Սոչի, և Աստված մի արասցե, […]
21:26 18.06.2020
Իտալական «Ռոման» հաստատել է, որ մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին չի շարունակի կատարել պարտականությունները, հաղորդում է ակումբի կայքը։ «Ակումբը կարող է հաստատել, որ այսօր Ջանլուկա Պետրակին ժամանակավորապես հեռացվել է մարզական տնօրենի պաշտոնից։ Թիմն ու մարզչական շտաբի ղեկավարումը կստանձնի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։ Իտալական մամուլը գրել էր, որ Պետրակին տրանսֆերային քաղաքականության հարցերում տարաձայնություններ […]
20:55 18.06.2020
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ երեկվա մարզմանը մկանային հոգնածություն է նկատվել: Այս մասին հայտնել է Forza Roma-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանը կլինի հսկողության տակ, ու կգնահատվի նրա առողջական վիճակը։ Վաղը «Ռոմայի» համար հանգստյան օր է, իսկ մյուս օրվանից ֆուտբոլիստները կվերադառնան մարզումներին՝ պատրաստվելով հունիսի 24-ին «Սամպդորիայի» դեմ կայանալիք խաղին։ Հիշեցնենք, որ Ա Սերիայի […]
20:30 18.06.2020
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սենսացիոն հայտարարություն է արել` խոսելով Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին: «Գիտեմ, որ խոսքերս մադրիդցիներին դուր չեն գա, բայց Ռոնալդուի՝ Իսպանիայից հեռանալը զրոյական ազդեցություն ունեցավ Լա Լիգայի համար: Իսկ Մեսսիի դեպքում իրավիճակն այլ է. նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, մենք բախտավոր ենք, որ նա այսքան երկար տարիներ խաղացել […]
20:25 18.06.2020
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ UWW-ը, որոշում է ընդունել հետաձգված մրցաշարերը այս տարվա սեպտեմբերի 1-ից հետո անցկացնելու մասին: 2020 ու 2021 թվականի օրացուցային պլանում էական փոփոխություններ են կատարվել. պատանեկան, երիտասարդական ու մինչև 23 տարեկանների մայրցամաքային մրցաշարերը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում։ Մայրցամաքը կարող է որոշում ընդունել չանցկացնել մրցաշարը՝ կախված կորոնավիրուսային իրավիճակից։ Առաջարկ կա […]
19:54 18.06.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում՝ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Բայրամյանը եղել է թիմում կորոնավիրուսով վարակված առաջին ֆուտբոլիստը: Միայն Բայրամյանն է ունեցել հիվանդության ախտանիշներ. բոլոր 6 ֆուտբոլիստներից միայն նրա մոտ է ջերմությունը բարձր եղել: Հավանական է, որ ֆուտբոլիստը վարակվել է ծնողներին […]
19:44 18.06.2020
Ըստ ArmSport-ի տեղեկությունների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շուտով պաշտոնապես կհայտարարի «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի՝ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին։ Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ լուրեր էին շրջանառվում, որ ՀՖՖ ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ուդոն արդեն 5 տարի է՝ հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուրարտուի» ու Գյումրիի «Շիրակի» […]
18:55 18.06.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունիսի 17-ին Հռոմում կայացավ Իտալիա-2019/20-ի գավաթի խաղարկության եզրափակիչը, որում Ջենարո Գատուզոյի թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց 4։2 հաշվով: «Նապոլիի» համար սա Իտալիայի գավաթի խաղարկությունում 6-րդ հաղթանակն է և 2014 թվականից ի վեր առաջին գավաթը: Հաղթանակից հետո Նեապոլում իսկական տոնախմբություն է եղել: Խաղից հետո հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Նեապոլի հրապարակ: Մարդիկ […]
18:47 18.06.2020
ՖԻՖԱ-ն այսօր կայացած տեսակոնֆերանսի միջոցով հաստատել է Կատարի աշխարհի առաջնության որակավորման փուլի մրցակարգը: Վիճակահանության արդյունքում 10 խմբերից 5-ը կունենա 6 հավաքական, իսկ մյուս 5 խմբերը բաղկացած կլինեն 5-ական հավաքականից: Հավաքականները կխաղան տուն-դուրս համակարգով: Խմբերի հաղթողները կնվաճեն ԱԱ եզրափակիչ փուլի ուղեգիր: Երկրորդ տեղերը գրաված թիմերն ու Ազգերի լիգայից 2 հավաքական կվիճարկեն Եվրոպային հասանելիք ևս 3 ուղեգիր: