18:45 18.06.2020
Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրուն, աջակցել է եղբորը Իտալիայի գավաթի եզրափակչում կրած պարտությունից հետո: «Արդյոք կարո՞ղ էիր ավելին անել: Իմ հարազատ եղբայր, դու միայնակ հրաշքներ գործել չես կարող: Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդպես խաղալ, բայց ամեն դեպքում, գլուխդ չկախես, իմ արքա՛»,- գրել է Ավեյրուն «Ինստագրամում»: View this post on Instagram Que […]
13:53 18.06.2020
«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ «Չելսիի» մարզաշապիկով: Այս մասին հայտնում է The Athletic-ը: Բանն այն է, որ Պեդրոն երկամյա պայմանագիր է համաձայնեցրել «Ռոմայի» հետ: «Չելսին» առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչ մրցաշրջանի ավարտը, սակայն իսպանացին հրաժարվել է՝ վախենալով հնարավոր վնասվածքից: Այս մրցաշրջանում Պեդրոն անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի ու […]
13:43 18.06.2020
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին իրեն հանդիպած լավագույն ֆուտբոլիստն է։ Մխիթարյանը արգենտինացու դեմ մրցել է «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև ընկերական հանդիպման շրջանակում, «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիներին։ «Ես խաղացել եմ շատ լավ ֆուտբոլիստների դեմ, չեմ ուզում առանձնացնել մեկին, ես կարող եմ ասել, որ բոլորի […]
13:35 18.06.2020
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ամբողջական օրացույցը: Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Հունիսի 11 A խմբ. Թուրքիա – Իտալիա (21:00, Հռոմ) Հունիսի 12 A խումբ. Ուելս – Շվեյցարիա (15:00, Բաքու) B խումբ. Դանիա – Ֆինլանդիա (18:00, Կոպենհագեն) B խումբ. Բելգիա – Ռուսաստան (21:00, Սանկտ Պետերբուրգ) Հունիսի […]
12:58 18.06.2020
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ԵՎՐՈ 2020-ի անցկացման ժամանակացույցը։ Հիշեցնենք, որ մրցաշարը մեկ տարով հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի 2021 թվականի հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով, որը կկայանա Հռոմում։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 11-ին «Ուեմբլիում»: Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ի խաղերը կկայանան Հռոմում, Սանկտ Պետերբուրգում, Կոպենհագենում, Ամստերդամում, Բուխարեստում, Լոնդոնում, Գլազգոյում, Բիլբաոյում, Դուբլինում, Մյունխենում, Բուդապեշտում և […]
12:25 18.06.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է թարմացնել թիմի կազմն ու մի քանի նոր ֆուտբոլիստ հրավիրել, սակայն նոր տրանսֆերների համար անհրաժեշտ է ֆուտբոլիստների վաճառել, գրում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կլոպն արդեն ունի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ելքի դռան մոտ են կանգնած. նրանք են Շերդան Շաքիրին, Դիվոկ Օրիգին, Ադամ Լալանան, Դեյան Լովրենը, Հարի Վիլսոնը և Գրուժիչը: […]
12:16 18.06.2020
Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում շնորհավորել է որդուն ծննդյան օրվա առթիվ: «Չեմ կարողանում հավատալ, որ իմ տղաս արդեն 10 տարեկան է: Որքան արագ է թռչում ժամանակը: Դու միշտ հպարտության առարկա ես եղել քո հոր համար, որն այդքան շատ է քեզ սիրում: Շնորհավորում եմ: Սիրում եմ քեզ»,- գրել է Ռոնալդուն ու լուսանկար հրապարակել:
11:49 18.06.2020
Երեկ ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում կայացել է ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները: Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում թիմերը հաղթողին կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները […]
11:36 18.06.2020
Անգլիական Պրեմիեր լիգան վերսկսվեց: Երեկ կայացած «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղում առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն էր: «Մանչեսթեր Սիթին» երեք անպատասխան գնդակ է ուղարկել լոնդոնցիների դարպասը, ավելին՝ Արտետայի սաները մրցակցի դարպասին ոչ մի հարված չեն կատարել: Լոնդոնյան թիմը նման վատ արդյունք վերջին անգամ ցույց էր տվել 3 տարի առաջ՝ 2017 թ-ի օգոստոսին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, որտեղ, այն ժամանակ […]
11:14 18.06.2020
Պորտուգալիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Բենֆիկան» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Ռիո Ավեի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով: Հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը երկրորդ խաղակեսում՝ Հարիս Սեֆերովիչի շնորհիվ, իսկ 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ «Բենֆիկայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը: Այս հաղթանակը թույլ տվեց «Բենֆիկային» վերադառնալ Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղ՝ միավորներով հավասարվելով «Պորտուին»: Երկու թիմերն […]
10:35 18.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Իտալիայի գավաթի եզրափակչին, որում «Յուվենտուսը» 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է «Նապոլիին»: Այսպիսով՝ Ռոնալդուն պարտվում է արդեն 2-րդ անընդմեջ եզրափակչում, ինչն առաջին անգամ է ռմբարկուի ակումբային կարիերայում: Նախորդ եզրափակիչը եղել էր 2019 թ-ի դեկտեմբերին, երբ թուրինյան ակումբն Իտալիայի սուպերգավաթի շրջանակում պարտվել էր «Լացիոյին»:
22:39 17.06.2020
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Ուրարտուին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: 18-րդ րոպեին կպանցիների հարձակվող Գեղամ Հարությունյանը հյուրերի պաշտպանի և դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում առաջ մղեց կապանյան թիմին: 3 րոպե անց «Ուրարտուի» ռմբարկու Եվգենի Կոբզարը հավասարեցրեց հաշիվը: Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» 22 միավորով 9-րդն է: «Ուրարտուն» 30 միավարով 7-րդ տեղում է:
22:15 17.06.2020
Հունիսի 17-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ազգային հավաքականներ ՈՒԵՖԱ Ազգերի լիգա Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 3/4/5-ին և 6/7/8-ին, հոկտեմբերի 10/11 և […]
20:48 17.06.2020
Շախմատիստը, որի հետ խաղում էր ողջ Հայաստանը. այսօր շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: «Իր համար շախմատի ամեն պարտիան մի նոր ստեղծագործություն էր, ինքն էլ՝ խաղի հրաշագործը, անկանխատեսելի, հանդարտ ու կատակասեր: Ահա այդպես խաղաքարերի հետ մենախոսելով՝ նա Հայաստանն ու մեզ դարձրեց շախմատային, ավելի ստեղծագործ ու աշխարհին հայտնի: Շնորհավո՛ր ծնունդդ, «Երկաթե Տիգրան»»,- գրել […]
20:31 17.06.2020
Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որոնք նրան բուժել են կորոնավիրուսից: «Պավել Պոգրեբնյակը վերադարձել է Եկատերինբուրգի թիվ 14 հիվանդանոց, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսից: «Ուրալի» հարձակվողը բժիշկներին նվերներ է բերել ակումբից՝ նոր սառնարան, ֆուտբոլիստների ինքնագրերով մարզաշապիկ և թիմի առաջիկա տնային խաղի տոմսեր»,- ասված է Եկատերինբուրգի ակումբի թվիթերյան էջում: ?Павел Погребняк вернулся в […]
19:57 17.06.2020
«Ռոստովի» 6 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով: Վարակվածների մեջ է նաև հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Այս մասին հայտնել է ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը: Ակումբը ՌՖՄ-ն և «Ռոսպոտրեբնադզորի» առաջարկությունների համաձայն՝ կանցնի երկշաբաթյա կարանտին: Հունիսի 19-ին «Ռոստովը» պետք է Ռուսաստանի վերսկսած առաջնությունում առաջին հանդիպումն անցկացներ «Սոչիի» հետ:
17:50 17.06.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկայում կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Պարբերականի տեղեկություններով՝ նոր համաձայնագիրը կկազմվի նախկինի պես: Կապտանռնագույնների ավագը պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը՝ 1+1 սխեմայով: Պայմանագրում կներառվի թիմից հեռանալու տարբերակը, որը նույնպես կա գործող պայմանագրում: Ըստ նոր պայմանագրի՝ Մեսսիի աշխատավարձը կավելանա: Լեոն ամբողջ կարիերայի ընթացքում պաշտպանում է «Բարսելոնայի» գույները՝ […]
17:36 17.06.2020
Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Մինայի» և Կիևի «Դինամոյի» միջև խաղի ժամանակ երկրպագուները պաստառ են կախել՝ ի պաշտպանություն ամերիկացի ոստիկան Դերեկ Շովինի, որը խեղդող հնարք է կիրառել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ, ինչից հետո նա մահացել է: Պաստառի վրա գրված է եղել «# Ազատություն Դերեկ Շովինին» (#FreeDerekChauvin): Հանդիպումը պետք է անցկացվի առանց երկրպագուների, բայց նրանք հավաքվել […]
16:18 17.06.2020
Չեմպիոնների լիգայի «Ութի եզրափակչի» վիճակահանությունը կկայանա հուլիսի 10-ին: Այս մասին հայտնում է L’Eqiupe-ը։ Հիշեցնենք, որ եվրագավաթների գլխավոր մրցաշարը ավարտին կհասցվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում «Ութի եզրափակիչ» ձևաչափով՝ սկսած քառորդ եզրափակչից: 1/8 եզրափակչի պատասխան խաղերը տեղի կունենան օգոստոսի 7-9-ը այն քաղաքներում, որտեղ նախատեսված էին նախապես: Նախատեսվում է, որ քառորդ եզրափակիչները կկայանան օգոստոսի 12-ին 15-ին, կիսաեզրափակիչները՝ օգոստոսի 18-ին, […]
15:03 17.06.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ «Լեգանեսի» հետ խաղում: Արգենտինացին երկրորդ խաղակեսում 11 մետրանոց հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Դա նրա 699-րդ գոլն էր կարիերայում (629-ը «Բարսելոնայի» կազմում, 70-ը` Արգենտինայի հավաքականում): Բացի դրանից՝ Մեսսին 11 մետրանոց հարվածով 56-րդ գոլն է խփել Լա Լիգայում, և այդ ցուցանիշով երկրորդ տեղը կիսում է Ուգո Սանչեսի հետ՝ զիջելով […]
14:01 17.06.2020
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տեսադաշտում է հայտնվել հայկական արմատներ ունեցող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը: Այս մասի հայտնում է NEWS.am Sport-ը: Կապառոսն արդյունավետ զրույց է ունեցել 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հունվարին համալրել է ՄԼՍ-ը ներկայացնող «Կոլոմբուս Քրյու» ակումբի կազմը և արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը նոր առաջնությունում: Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին […]
11:54 17.06.2020
Մյունխենի «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Բունդեսլիգայի 32-րդ տուրի խաղում Հանս-Դիետեր Ֆլիկի սաները 1:0 հաշվով պարտության մատնեցին Բրեմենի «Վերդերին»։ Հանդիպման միակ գոլը խփեց առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: Նշենք, որ ընդհանուր առմամբ «Բավարիան» նվաճեց 30-րդ չեմպիոնական տիտղոսը: Եվրոպական առաջատար առաջնությունների ակումբների մեջ անընդմեջ նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով մյունխենցիները հավասարվեցին «Յուվենտուսին»:
11:49 17.06.2020
UFC հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է խառը մենամարտերում ռուսաստանցի մարզիկների ելույթների մասին: «Ինչո՞ւ երբեմն ռուս մարտիկները չեն գնում UFC, քանի որ այնտեղ արգելված դեղամիջոցների արգելք կա: Եթե անկեղծ ասեմ, Ռուսաստանում մարտիկների 90-95%-ը «նստած է դոպինգի վրա»: Որքան էլ մենք չուզենք խոսել դրա մասին, դա ճիշտ է: Եթե մրցակիցդ դոպինգ է ընդունել, իսկ դու՝ ոչ, […]
11:44 17.06.2020
«Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, նոր պայմաններ է առաջադրել այն երկարաձգելու համար: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն: Ըստ աղբյուրի՝ Զլատանը ցանկություն ունի մնալ «Միլանում» և երկարաձգել պայմանագիրը, սակայն շատ ավելի շահավետ ֆինանսական պայմաններով: Իբրահիմովիչը ցանկանում է «ռոսոներիի» հետ կնքել տարեկան 6 միլիոն եվրոյի պայմանագիր: […]
11:42 17.06.2020
Թեթևքաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ի իր էջում նոր հրապարակում է արել, որում խոստացել է մոտ ժամանակներս հայտարարություն անել իր ապագայի մասին: «Այս երկուսը ցանկանում են ամբողջ ամառ աշխատել, և վերադառնալ վաղ աշնանը, հաջողություն մաղթենք նրանց: Իսկ իմ ապագայի մասին ես շուտով հայտարարություն կանեմ»,- գրել է Հաբիբը: Посмотреть эту публикацию в […]
10:58 17.06.2020
Գյումրիի «Շիրակի» նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հրավեր կստանա Հայաստանի ազգային հավաքականից։ Այս մասին հայտնում է NEWS.am Sport-ը: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ, որը Հայաստանում հանդես է գալիս 2015թ․ մայիսից և ըստ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնների՝ 5 տարի նույն երկրում հանդես գալուց հետո ունի ֆուտբոլային քաղաքացիությունը փոխելու […]
15:45 16.06.2020
Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Ստամբուլում, իսկ 2021/2022 մրցաշարի եզրափակիչը՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի պատճառով ՉԼ եզրափակիչը այս տարի Ստամբուլի փոխարեն կընդունի Լիսաբոնը։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մրցաշարը ավարտին կհասցվի Պորտուգալիայի մայրաքաղաքում «Ութի եզրափակիչ» ձևաչափով, այսինքն` խաղերը կանցկացվեն սկսած քառորդ եզրափակչից։
15:31 16.06.2020
UFC-ի նախկին չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնը մարտահրավեր է նետել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին: «Երկուշաբթի McNuggets. մենք կվերադարձնենք UFC-ին իր նախկին փառքը»,- գրել է Ֆերգյուսոնը Тwitter-ում: Մայիսի 9-ին Ֆերգյուսոնը տեխնիկական նոկաուտով պարտվեց Ջասթին Գեթջիին և զիջեց նրան թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հնարավորությունը չեմպիոնական մենամարտ անցկացնելու Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Այդ […]
15:30 16.06.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ կլինի Ա Սերիայի «Ռոմայի» դեմ հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 28-ին: Tuttomercato-ն հաղորդում է, որ առաջիկա օրերին նա բուժզննում կանցնի և կվերսկսի մարզումները: Իբրահիմովիչը աջ ոտքի սրունքի վնասվածք էր ստացել մայիսի 25-ին: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ 38-ամյա հարձակվողը […]
15:10 16.06.2020
Հեղինակավոր Goal պարբերականը դասակարգել է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներին: Վարկանշային աղյուսակի առաջատարը «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, եզրափակում է լավագույն եռյակը «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Ըստ Goal-ի՝ «Ոսկե գնդակի»10 գլխավոր հավակնորդներն են. Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») Լիոնել Մեսսին («Բարսելոնա») Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս») Կևին Դե Բրույնեն […]