TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

Ես 2 երեխա ունեմ,  եթե դու շարունակես ինձ տանջել, նրանք առանց հայրիկի կմնան. Ալոնսոյի խնդրանքը՝ Մեսսիին

14:56 16.06.2020

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խավի Ալոնսոն պատմել է Լիոնել Մեսսիի հետ մի հետաքրքիր զրույցի մասին, որը տեղի էր ունեցել իսպանական երկու գրանդ ակումբների հանդիպումներից մեկի ժամանակ 2010/2011 թվականին: Այդ հանդիպումն ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով՝ 5:0 հաշվով։ Այս մասին գրել է Cadena-ն: «Ես փորձում էի կանգնեցնել նրան, բայց այդ օրը նա ուղղակի հիասքանչ […]

̰
«Ռեալում» պակասում են նրա գոլերն ու բնավորությունը. Մոդրիչը՝ Ռոնալդուի մասին

14:21 16.06.2020

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում»։ «Կարծում եմ, նա պատմության լավագույններից է։ Մեզ «Ռեալում» պակասում են նրա գոլերն ու բնավորությունը։ Կրիշտիանուն միշտ ուզում է հաղթել, նա մոտիվացնում էր մեզ։ Որպես անհատականություն՝ նա տասը տարեկան է։ Մեծ սիրտ ունի ու միշտ պատրաստ է […]

̰
Իբրահիմովիչը խախտել է կորոնավիրուսի կարանտինին վերաբերող բժշկական արձանագրությունը

13:16 16.06.2020

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը գտնվում է Շվեդիայում, խախտել է կորոնավիրուսի կարանտինին վերաբերող բժշկական արձանագրությունը։ Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իբրահիմովիչը մտել է «Համարբյուի» հանդերձարան, որտեղ մտնելու իրավունք, սակայն, չուներ: Այդ իրավունքն ունեն միայն խաղացողներն ու մարզիչները։ Ֆուտբոլիստը մտել է հանդերձարան, որպեսզի շնորհավորի թիմին Շվեդիայի առաջնության 1-ին տուրում՝ «Էստերսունդոմի» դեմ 2-0 հաշվով տարած […]

̰
«Չելսին» պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել Կրիշտիանու Ռոնալդուի համար

12:28 16.06.2020

«Չելսիի» տրանսֆերային հերթական թիրախը դարձել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Marca-ն հայտնում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել 35-ամյա ֆուտբոլիստի համար: Վերջերս հայտնի էր դարձել, որ իր հերթին «Չելսիի» պաշտպան Էմերսոնը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»: Ֆուտբոլիստի տրանսֆերից «Չելսին» ակնկալում է ստանալ առնվազն 30 միլիոն եվրո: Իտալական ակումբի գլխավոր […]

̰
Աստվա՛ծ իմ, ես խաղալու եմ Ռոնալդոյի դեմ. Էնդի Քոուլ

12:18 16.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը վերհիշել է 1999թ. կայացած «Ինտերի» հետ հանդիպումը: «Այն տարիներին իտալական ակումբը շատ հզոր էր: Նրանց կազմում խաղում էր Ռոնալդոն՝ «Ֆենոմենը»: Կանգնած էի նրա կողքին և մտածում էի. «Աստվա՛ծ իմ, ես խաղալու եմ Ռոնալդոյի դեմ»: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ հարձակվող էր նա: Եթե վնասվածքները չհետապնդեին Ռոնալդոյին, նա կնվաճեր […]

̰
Հնարավոր է՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը նորից հետաձգվեն

11:55 16.06.2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամկետները կրկին կարող են փոխվել: Դա տեղի կունենա, եթե սկսվի կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այս մասին հայտարարել է Խաղերի կազմկոմիտեի անդամ Հարույուկի Տակահաշին: Այժմ կազմկոմիտեն նախապատրաստվում է անցկացնել Օլիմպիական խաղերը 2021 թ.-ին։ Բայց եթե կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կրկին թույլ չտա խաղարկել օլիմպիական մեդալները, մրցույթը կարող է կրկին հետաձգվել: Եվ եթե Խաղերը […]

̰
Արթուր Ալեքսանյանն ու գյումրեցի մյուս մարզիկները երեք ամիս է՝ մարզվում են բացօթյա տարածքներում

19:00 15.06.2020

Արդեն երեք ամիս է, ինչ ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետությունում մարզադպրոցների աշխատանքը դադարեցված է, իսկ դահլիճներում մարզումներ անցկացնելը՝ արգելված։ Այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային ու հանրապետական բոլոր մրցաշարերը հետաձգվեցին։ Հայաստանի հավաքականների կազմում ընդգրկված մարզիկները որոշ ժամանակ անց վերսկսեցին իրենց  անհատական մարզումները, իսկ խմբային մարզաձևերը ներկայացնող մարզիկներն այժմ իրենց մարզումներն  անցկացնում են միայն բացօթյա տարածքներում։ Գյումրիի օլիմպիական […]

̰
Առաջին բանը, որ կանեմ ընտրվելու դեպքում, կչեղարկեմ Օլիմպիական խաղերը. Տոկիոյի նահանգապետի թեկնածու

12:55 15.06.2020

Տոկիոյի նահանգապետի թեկնածու Տարո Յամամոտոն ասել է, որ իր ծրագրի հիմնական կետերից մեկը կլինի Օլիմպիական խաղերի չեղարկումը, որոնք նախատեսված են անցկացնել Ճապոնիայում 2021 թվականին: Նախկին դերասանը և Reiwa Shinsengumi կուսակցության առաջնորդը նախօրեին հայտարարել է նահանգապետի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին, սակայն չի մանրամասնել Օլիմպիական խաղերը չեղարկելու իր մտադրության պատճառները: Տոկիոյի նահանգապետի ընտրությունները տեղի կունենան հուլիսի […]

̰
Մագնուս Կարլսենը հաղթել է Clutch Chess International միջազգային մրցաշարում

12:33 15.06.2020

Նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի  գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթել է Clutch Chess International միջազգային մրցաշարում: lutch Chess International-ին մասնակցում էր ութ գրոսմայստերներ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը, իսկ պարտիաները խաղարկվում էին օլիմպիական համակարգով: Եզրափակիչ խաղում նորվեգացին 9,5-8,5 հաշվով հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Եզրափակիչը կայացավ երկու օրվա ընթացքում: Մինչ եզրափակիչ հասնելը Կարլսենը հաղթահարել էր Ջեֆրի Սունի ու […]

̰
Կորոնավիրուսից մահացել է Մեքսիկայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը

12:16 15.06.2020

Կյանքից հեռացել է Մեքսիկայի հավաքականի և «Պումաս» ակումբի նախկին ֆուտբոլիստ Ահարոն Պադիլյան: 77-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Հաղորդվում է, որ Պադիլյան մահացել է վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով, սակայն նա նաև տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Մեքսիկայի հավաքականի կազմում Պադիլյան անցկացրել է 55 հանդիպում ու դարձել  8 գոլի հեղինակ:

̰
«Իմ դեմքը ծեր է, բայց սիրտս երիտասարդ է». 94-ամյա մարմնամարզուհին հիացրել է համացանցի օգտատերերին

22:55 14.06.2020

94-ամյա գերմանուհի Յոհաննա Կվաասի պատմությունը կարող է օրինակ լինել շատ մարդկանց համար, ովքեր չափազանց ծույլ են սպորտով զբաղվելու համար: Չնայած իր պատկառելի տարիքին՝ տատիկը շարունակում է կատարել իր սիրելի մարմնամարզությունը, և նա աշխարհի ամենատարեց գործող մարմնամարզուհին է: Մրցույթում առաջին անգամ Յոհաննան ելույթ է ունեցել ութ տարեկան հասակում՝ 1934-ին: Կվաասը երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի, և […]

̰
Մեքսիկացի ֆուտբոլիստը «գոլ է խփել» մահվանից հետո

12:40 14.06.2020

Մեքսիկական «Մոնտերեյի» ֆուտբոլիստները յուրահատուկ ձևով են հարգել իրենց թիմակից Ալեքսանդր Մարտինեսի հիշատակը: Նրանք հրաժեշտի արարողության ժամանակ Մարտինեսի դագաղը բերել են ֆուտբոլային դաշտ՝ նրան հնարավորություն տալով կյանքում վերջին գոլը խփել: Գնդակով հարվածել են դագաղին, այնպես, որ անդրադարձով հայտնվի դարպասում: #Oaxaca | #Cuenca ? Compañeros de Alexander lo despiden, mete su último gol. pic.twitter.com/dJ9hY2DaTW — Noticias de […]

̰
Նեյմարը երեք ամիս Բրազիլիայում անցկացնելուց հետո վերադարձել է Փարիզ

21:10 13.06.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադարձել է Փարիզ: Այս մասին հայտնում է Goal-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանի դադարից հետո մեկնել է Բրազիլիա և հայրենիքում անցկացրել մոտ երեք ամիս: ՊՍԺ-ն ճանաչվել է ժամանակից շուտ ավարտված Ֆրանսիայի առաջնության չեմպիոն, սակայն թիմը պետք է նախապատրաստվի երկու ներքին գավաթների եզրափակիչներին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղին: Սպասվում է, որ մայրաքաղաքային […]

̰
UFC- ի նախագահը ասել է, թե որտեղ կկայանա Նուրմագոմեդով-Գեթժի մենամարտը

18:25 13.06.2020

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի մենամարտը կանցկացվի Աբու Դաբիում: Այս մասին հայտնել է UFC-ի նախագահ Դեն Ուայթը: UFC-ն մինչև կորոնավիրուսի համաճարակը 5 տարվա պայմանագիր է կնքել ԱՄԷ-ի հետ: Հետագայում պրոմոուշենը վարձակալել է Աբու Դաբիի Յաս կղզին, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկայանան չորս մրցաշարեր: «Նրանք մեզ մեծ աջակցություն ցույց […]

̰
Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ. La Gazzetta dello Sport

17:43 13.06.2020

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով կարող է պաշտոնապես դառնալ «Ռոմայի» ֆուտբոլիստ: Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների` «Արսենալին» գոհացրել է, Մինո Ռայոլայի` Մխիթարյանի փոխարեն Ջասթին Կլյուվերտին ձեռք բերելու առաջարկը: Lոնդոնցիները պատրաստ են վճարել 20 միլիոն եվրո: Նշենք, որ Մխիթարյանի վարձակալական պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է հունիսի 30-ին։

̰
Արման Ծառուկյանը «Մարտերի կղզում» կմենամարտի Դավի Ռամոսի հետ

16:48 13.06.2020

Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը, որը UFC-ում հանդես է գալիս թեթև քաշային կարգում, հուլիսի 18-ին Աբու Դաբիի «Մարտերի կղզում» կայանալիք մրցաշարում կմրցի Բրազիլիայի ներկայացուցիչ Դավի Ռամոսի հետ: «Արմանը կպայքարի Ռամոսի հետ «Մարտերի կղզում»,- Ծառուկյանի թիմի ներկայացուցչի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: 23-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում հանդես է գալիս 2015 թվականից։ MMA-ում վերջին մենամարտը նա անցկացրել […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին

16:16 13.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել Հռոմի «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին: Ըստ Calcio Mercato-ի տեղեկությունների` անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է իտալացի ֆուտբոլիստի օգնությամբ փոխարինել Ռոմելու Լուկակուին, որն անցած ամռանը տեղափոխվել էր «Ինտեր»: Ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն իտալական A Սերիայի 26 խաղում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Իմոբիլեի […]

̰
Արաս Օզբիլիսը «Կուբանի» ամենաթանկ վաճառքների ցանկի 2-րդ տեղում է

15:34 13.06.2020

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է Կրասնոդարի «Կուբանի» ամենաթանկ տրանսֆերների վաճառքի տասնյակը: Ցուցակի երկրորդ տեղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերն է Մոսկվայի «Սպարտակ»՝ 8 մլն եվրոյի դիմաց: Առաջին տեղում կոտդիուվարցի հարձակվող Լասինա Տրաուրեյի տրանսֆերն է, որը 18 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»:                     […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները պատրաստ են իրենց մարզադաշտում չեմպիոնական միջանցք կկազմակերպել «Լիվերպուլի» համար

15:02 13.06.2020

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա ֆուտբոլիստները «Լիվերպուլի» համար չեմպիոնական միջանցք կկազմակերպեն, եթե մերսիսայդյան ակումբը չեմպիոնություն ձևակերպի «Սիթիի» դեմ խաղից առաջ: Այս մասին հայտնում է Mirror-ը: Անգլիական Պրեմիեր լիգայում դադարի պահին «Լիվերպուլը» 25 միավոր առաջ էր «Մանչեսթեր Սիթիից»: 1989/1990 մրցաշրջանից հետո առաջինի չեմպիոնական տիտղոսը ժամանակից շուտ ձևակերպելու համար լիվերպուլցիները պետք է մնացած 9 […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հայտնվի առաջատար քառյակում. Ռիո Ֆերդինանդ

14:46 13.06.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ Ուլե Գունար Սուլշերի թիմը կարող է Անգլիայի առաջնությունն ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում: «Կարծում եմ, որ նրանք պետք է հայտնվեն առաջին քառյակում: Նման կազմով նրանք պետք է դա անեն։ Պոլ Պոգբան կրկին շարքում է, ինչպես նաև Մարկուս Ռեշֆորդը: Նա և Բրունու Ֆերնանդեշը կարող են արդյունավետ համագործակցել դաշտի […]

̰
«Բարսելոնայում» հայտնել են, որ չեն պատրաստվում վաճառել Անսու Ֆատիին

14:11 13.06.2020

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Խավիեր Վիլյահոանան հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել հարձակվող Անսու Ֆատիին: «Անսուի հետ ոչ մի պատմություն չկա: Մենք երբեք չենք խոսել նրա վաճառքի մասին: Գումար վաստակելու համար չենք վաճառի ակադեմիայի ֆուտբոլիստներին: Չենք պատրաստվում վաճառել խաղացողներին, որոնք, ինչպես կարծում ենք, խաղալու են առաջին թիմում։ Կարծում եմ, որ Ֆատին երջանիկ է: Նա […]

̰
«Բարսելոնայի» դեմ խաղում «Մալյորկայի» կազմում նորամուտը կարող է նշել 16-ամյա «նոր Մեսսին»

13:31 13.06.2020

«Մալյորկայի» գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոն խոսել է Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ խաղի մասին: Մասնավորապես, նա հայտնել է, որ կարող է խաղադաշտ դուրս գալ 16-ամյա Լուկա Ռոմերոն, որին շատերն անվանում են «նոր Մեսսի» կամ «մեքսիկական Մեսսի»: «Եթե Լա լիգան թույլ տա և խնդիրներ չլինեն, Լուկա Ռոմերոն կարող է նորամուտը նշել: Ես նրանում մեծ ներուժ […]

̰
Արոնյանը դուրս մնաց Clutch Chess International առցանց մրցաշարից

11:38 13.06.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լքեց Clutch Chess International առցանց մրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Երկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց 2 պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ընդհանուր գումարով Արոնյանը զիջեց Կարլսենին 6:12 հաշվով: Կարլսենը եզրափակիչում կմրցի ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու […]

̰
Բուքմեյքերները հայտնել են Իսպանիայի առաջնության ֆավորիտին

16:20 11.06.2020

Բուքմեյքերական ընկերությունները թարմացրել են Լա լիգայի չեմպիոնի համար սահմանված գործակիցները: Մրցաշարի ֆավորիտ են համարում «Բարսելոնան»: Կատալոնացիների չեմպիոնության համար առաջարկվում է 1.6 գործակից: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝ 2.35 գործակցով: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն», որի հաղթանակի համար սահմանվել է 150 գործակից: Առաջնության ավարտից 11 տուր առաջ «Բարսելոնան» 2 միավորով առաջ է անցել «Ռեալից»: Երրորդ տեղում […]

̰
ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը մնացել է նույն տեղում

16:00 11.06.2020

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը: Մեր հավաքականը 1213 միավորով 102-րդն է աղյուսակում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դադարի արդյունքում թիմերի դիրքերն ու ցուցանիշները գրեթե չեն փոխվել: Աղյուսակում միակ տեղաշարժը կատարել է Հարավային Սուդանի հավաքականը, որը մեկ տեղով բարելավել է իր դիրքը և բարձրացել 168-րդ հորիզոնական: ՖԻՖԱ-ի վարկանիշի լավագույն տասնյակն […]

̰
Հոլանդացի գիտնականներն ապացուցել են, որ Մեսսին Ռոնալդուից երկու անգամ ավելի արդյունավետ է

16:00 11.06.2020

Հոլանդական SciSports տեղեկատվական ընկերությունը Բելգիայի Լյովենի համալսարանի հետ համատեղ ուսումնասիրություն է կատարել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղային որակների վերաբերյալ: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը երկու անգամ ավելի արդյունավետ է պորտուգալացի հարձակվողից։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են բոլոր գործողությունները, որոնք ֆուտբոլիստները կատարել են դաշտում, և նրանց ազդեցությունը հանդիպման արդյունքի վրա: […]

̰
Շումախերը կրկին վիրահատության կենթարկվի

22:58 10.06.2020

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերը շուտով կենթարկվի վիրահատության: Այդ մասին հայտնում է GrandPX-ը: Մարզիկը նման մի վիրահատության ենթարկվել է նախորդ տարի Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այն ուղղված է մարզիկի նյարդային համակարգը վերականգնելուն: Բժիշկներն ասում են, սակայն, որ նման միջամտությունը չի կարող որևէ երաշխիք տալ: Այս տարվա հունվարի 4-ին նյարդավիրաբույժ Նիկոլա Աչարիին խոսել է Շումախերի վիճակի փոփոխությունների […]

̰
Մեսսին վնասվածք է ստացել

16:13 06.06.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ազդրի մկանային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ արգենտինացին անհատական մարզումներ է անցկացնում, որպեսզի խուսափի հնարավոր բարդացումներից: Նախատեսվում է, որ Մեսսին մի քանի օրից կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին: Հունիսի 3-ին հաղորդվում էր, որ Մեսսին բաց է թողել «Բարսելոնայի»՝ ընդհանուր խմբի հետ մարզումը, բայց […]

̰
Խոակին Կապարոսը Հայաստանում է

16:11 06.06.2020

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն Իսպանիայից վերադարձել է Երևան: Այս տեղեկությունը հաստատել են ՀՖՖ մամուլի ծառայությունից:  Հայաստան են վերադարձել նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն ու երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը: Երևան ժամանելուց հետո իսպանացի մասնագետներն ինքնամեկուսացել են:

̰
Պրեմիեր լիգան վերսկսելը վտանգավոր է. Կեպա

16:10 06.06.2020

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարծիք է հայտնել ԱՊԼ-ի վերսկսման մասին, տեղեկացնում է Daily Star-ը: «Բարդ իրավիճակ է: Գերմանիայում թիմերը միասին են մարզվում և հանդիպումներ անցկացնում, իսկ Ֆրանսիայում ֆուտբոլ չկա: Մենք սպասում ենք իշխանությունների որոշմանը: Իհարկե, բոլորն էլ ցանկանում են խաղադաշտ վերադառնալ, բայց պետք է զգույշ լինել»,- ասել է Կեպան: Հիշեցնենք, որ հրապարակվել է ԱՊԼ-ի […]

̰
BACK_TO_TOP