15:32 06.06.2020
Իսպանիայի առաջնության վերսկսմանը հաշված օրեր են մնացել: Արդեն հունիսի 11-ին Լա լիգան վերադառնալու է զարդարելու ֆուտբոլային երեկոները։ «Ռեալը», ինչպես և Պրիմերայի մյուս թիմերը, շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ «Արքայական» ակումբի կազմում լավ մարզավիճակ է ձեռք բերել Էդեն Ազարը։ El Chiringuito-ն հայտնում է, որ բելգիացու մարզավիճակով հիացած են նրա խաղընկերները։ «Ռեալի» հանդերձարանում խոսում են, որ Ազարը […]
15:29 06.06.2020
ՌԴ հավաքականի կազմում հանդես եկող հայազգի թենիսիստ, աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը վերադարձել է կորտ և վերսկսել է մարզումները։ Թենիսիստը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրելով՝ հայտնելով երկրպագուներին, որ վերսկսել է մարզումները։ «Վերջապես վերադարձա կորտ»,- գրել է Խաչանովը։ Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը մինչև հուլիսի 31-ը դադարեցված են կորոնավիրուսի համավարակի պատճառով։
15:23 06.06.2020
Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կերկարաձի պայմանագիրը Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ, հայտնում է Sport.ua-ն: 43-ամյա մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը, որը հետաձգվեց մեկ տարով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Հունիսի 7-ին պաշտոնապես կհայտարարվի, որ Շևչենկոյի հետ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2022 թվականը, Կատարում կայացանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը:
15:19 06.06.2020
Իտալական «Ռոմա»-ն ընթացիկ մրցաշրջանում ռեկորդային ֆինանսական վնաս է կրել: Ակումբի վնասն այսօրվա դրությամբ կազմում է 126,4 միլիոն եվրո, որը շուրջ 100 միլիոն եվրո ավելին է, քան նախորդ ժամանակահատվածում (29,5 միլիոն): Նման կորուստը հիմնականում կապված է կորոնավիրուսային ճգնաժամի հետ, ինչպես նաև Չեմպիոնների լիգային չմասնակցելու: Հռոմեական ակումբի ընդհանուր պարտքը գնահատվում է 278,5 միլիոն եվրո:
15:18 06.06.2020
Մինչ շատ երկրներում սպասում են ֆուտբոլի վերադարձին, ուրբաթ օրվանից արդեն հասանելի է Amazon Prime-ի El Presidente սերիալը։ Այն վեր է հանում ֆուտբոլի հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում անդրադառնում է 2015 թվականի ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալին։ El Presidente-ն պատմությունը ներկայացնում է երիտասարդ չիլիացի Սերխիո Խադուեի աչքերով, որը տեղի համեստ ակումբից հասել է հարավամերիկյան ֆուտբոլը ղեկավարող կազմակերպության […]
15:12 06.06.2020
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էռերան մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեն ու Նեյմարը հեռանալու են ակումբից։ «Ճիշտ է, որ ԶԼՄ-ներում ու սոցցանցերում շատ նորություններ կան Մբապեի ու Նեյմարի մասին, բայց մենք դրանք շատ չենք տարածում։ Պետք է իսկապես առանցքային հարցերի մասին մտածել, ու ես այդ մասին խոսել եմ Կիլիանի հետ։ ՊՍԺ-ն աստղերին […]
15:05 06.06.2020
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կոնֆլիկտի մասին, երբ միասին աշխատում էին մադրիդյան ակումբում։ «Մոուրինյուի արձագանքն ինձ զարմացրեց։ 2-0 հաշվով հաղթում էինք Իսպանիայի գավաթում։ Ռոնալդուն գնդակ նետելիս չէր հետևել մրցակցին, ու Ժոզեն կատաղած էր Կրիշտիանուի վրա։ Երբ ընդմիջմանը վերադարձանք հանդերձարան, տեսա, որ Ռոնալդուն վշտացած է, գրեթե […]
14:42 06.06.2020
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան պատմել է իր՝ «Բարսելոնա» չկայացած տեղափոխության մասին։ Կատալոնական ակումբը հետաքրքրվում էր արգենտինացու ծառայություններով այն ժամանակ երբ 2017-ին Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ։ Դի Մարիան ֆրանսիական թիմում է 2015 թվականից, ուր տեղափոխվել էր ՄՅՈՒ-ից։ «Երջանիկ եմ եղել Փարիզում, բայց ակումբում մարդիկ ինձ այնպիսի բաներ ասացին, որոնք արդյունքում սուտ դուրս եկան։ «Բարսելոնան» փորձում էր […]
14:38 06.06.2020
«Ատլետիկոյի» ավագ Կոկեն COPE ռադիոկայանի եթերում ասել է, որ Չեմպիոնների լիգան ժամանակից շուտ ավարտելու դեպքում հաղթող պիտի ճանաչել մադրիդյան ակումբին։ «Երբ խոսում եմ ընկերներիս հետ, ասում եմ, որ «Ատլետիկոն» այս Չեմպիոնների լիգայի հաղթողն է։ Եթե մրցաշարը դադարեցվի, մենք պիտի դառնանք ՉԼ հաղթող, քանի որ մենք հաղթել ենք չեմպիոնին, ինչպես բռնցքամարտում»,- Կոկեի խոսքերն է փոխանցում AS-ը։ […]
16:50 05.06.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է երեխաներին՝ Եվային և Մատեոյին, ծննդյան օրվա կապակցությամբ: Այսօր՝ հունիսի 5-ին, երկվորյակները դարձան երեք տարեկան: Տոնի կապակցությամբ ֆուտբոլիստը Դիսնեյի մուլտֆիլմի հերոսի՝ Ալադդինի կերպարն է ընդունել, իսկ նրա հարսնացուն ՝ Ջեորջինա Ռոդրիգեսը՝ Քեթրին Հիլարդի: «Շնորհավորում եմ իմ երկու քաղցր երեխաներին՝ Եվային և Մատեոյին: Մենք սիրում ենք ձեզ աշխարհի չափ»,- գրել է […]
16:25 05.06.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը թույլ է տվել թիմերին մրցաշրջանի մնացած խաղերում կատարել հինգ փոխարինում: Այս մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Յուրաքանչյուր հանդիպումից առաջ թիմերին կթույլատրվի գրանցել ինը փոխարինող խաղացող: Նրանցից հինգը հնարավորություն կունենա խաղադաշտ մտնել հանդիպման ընթացքում: Մայիսի սկզբին պաշտոնական խաղերում փոխարինումների քանակի ժամանակավոր ավելացումը հայտարարվեց Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի կողմից: Այս կազմակերպությունը պատասխանատու […]
16:12 05.06.2020
NBA-ի տնօրենների խորհուրդը հաստատել է մրցաշրջանը վերսկսելու մասին որոշումը: Առաջնությունը կկայանա Օրլանդոյի Disney World-ում: Որոշումը կայացվել է գրեթե միաձայն: Միակ թիմը, որը դեմ էր մրցաշրջանի վերսկսմանը, եղել է Պորտլանդը: Առաջնությունը կվերսկսվի 22 թիմերի մասնակցությամբ: Ներկայացվել է համապատասխան ծրագիր, որը, ըստ երևույթին, աջակցություն է ստացել: Նախկինում ծրագիրը նախատեսում էր, որ յուրաքանչյուր թիմ պետք է անցկացնի 8 […]
16:06 05.06.2020
Բելառուսի առաջնության երկրպագուները ընտրել են մայիս ամսվա լավագույն գոլը։ Լավագույն գոլ է ճանաչվել «Նեմանի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանի խփած գնդակը «Ռուխ Բրեստի» դարպասը։ Հիշեցնենք, որ Ղադիմյանը Բելառուսի առաջնության ռմբարկուն է, նա իր ակտիվում ունի 7 գնդակ:
16:00 05.06.2020
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որն այժմ էլ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում, իսպանական Marca պարբերականի համար կազմել է իդեալական ֆուտբոլիստի կերպարը: Ինիեստայի կարծիքով՝ այդ խաղացողը պետք է ունենա իր նախկին երկու թիմակիցների ոտքերը, աջը՝ Մեսսիինը, ձախը՝ Չավիինը: Ֆուտբոլիստը պետք է ունենա «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական վիճակը, իսկ օդային պայքարում պետք […]
15:36 05.06.2020
Կատարի Էր Ռայան քաղաքում ավարտվել են Education City Stadium մարզադաշտի շինարարական աշխատանքները, որտեղ կանցկացվեն 2022թ. Աշխարհի առաջնության հանդիպումներից մի քանիսը: 45000 հանդիսատեսի համար նախատեսված Education City Stadium-ը նման է փայլուն ադամանդի: Մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին: Education City Stadium-ը դարձավ ԱԱ 2022-ի համար կառուցված երրորդ մարզադաշտը: Նախկինում սկսել էին գործել Դոհայի Khalifa […]
15:33 05.06.2020
Տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Բենֆիկայի» ֆուտբոլիստների հետ, որոնք տուն էին վերադառնում «Տոնդլայի» դեմ խաղից հետո: Խաղը, ի դեպ, ավարտվել է 0-0 հաշվով: Անհայտ անձինք հարձակվել են թիմի ավտոբուսի վրա և քարկոծել այն, որի արդյունքում երկու ֆուտբոլիստ՝ Անդրեա Ժիվկովիչը և Յուլիան Վայգլը, կոտրված ապակիներից վնասվածքներ են ստացել: Ըստ A Bola-ի՝ նույնիսկ ոստիկանությունը չի կարողացել կանգնեցրել […]
15:24 05.06.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար, հայտնում է Forbes-ը: Իսկ ընդհանուր առմամբ 35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը, որը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, երրորդ մարզիկն է, որն իր կարիերայի ընթացքում հասել է այդ ցուցանիշին: Առաջին 1 միլիարդ դոլարը վաստակել է գոլֆիստ Թայգեր Վուդսը 2009 թվականին, […]
15:04 05.06.2020
«Բեշիքթաշը» տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես է թիմը հարգում ԱՄՆ-ում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը: Թուրքական թիմի ֆուտբոլիստները ծնկի են իջել տնային մարզադաշտի խոտածածկի հենց մեջտեղում՝ պատկերելով G և F տառերը: «Մենք արդարության կողմնակիցն ենք: Սևամորթների կյանքը կարևոր է»,- ասվում է «Բեշիքթաշի» թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման մեջ: Եվս մեկ՝ «Սևեր + […]
14:50 05.06.2020
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ընդգրկվել են Բունդեսլիգայի մայիս ամսվա հանդիպումներում գրանցված լավագույն 10 գոլերը։
13:41 05.06.2020
Գինեսի ռեկորդների գիրքը պաշտոնապես հաստատել է հայ մարզիկ Մանվել Մամոյանի նոր համաշխարհային ռեկորդը: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը։ Մանվելը մեկ ձեռքի 2 մատով 1 րոպեի ընթացքում 55 հրում է կատարել։ Ավելի վաղ, նման ռեկորդ սահմանել էր դերասան, մարտարվեստների վարպետ Բրյուս Լին: Մամոյանն ապրում է Մոսկվայում, ֆիթնես մարզիչ է, և այս պահին Գինեսի գրքի 8-ակի ռեկորդակիր: […]
22:15 04.06.2020
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին բասկետբոլիստ և ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընկեր, Սթիվեն Ջեքսոնը խնամակալության տակ է վերցրել նրա դստերը՝ վեցամյա Ջիաննա Ֆլոյդին: Ջեքսոնը Instagram- ում տեղադրել է իր ընկերոջը նվիրված գրառում և խոստացել հոգ տանել նրա դստեր մասին: View this post on Instagram Don’t worry Twin on my […]
18:44 03.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ պետական հարյուր տոկոս մասնակցությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող […]
13:56 03.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ […]
17:19 01.06.2020
Անգլիայում մտածում են, թե ինչպես արհեստականորեն լցնեն տրիբունաները խաղերի ժամանակ՝ իրական ֆուտբոլային մթնոլորտ ապահովելու համար: Ինչպես հայտնի է՝ Պրեմիեր լիգան վերսկսվելու է հունիսի 17-ից՝ առանց հանդիսականների: ԱՊԼ-ի ղեկավարներն առաջիկա օրերին քննարկելու են և քվեարկություն անցկացնելու անգլիական ակումբների միջև՝ դատարկ տրիբունաները FIFA 20 վիդեոխաղի երկրպագուների կեղծ աղմուկի ներքո խաղերն անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily […]
17:02 01.06.2020
Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Ունիոն Բեռլինի» նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակը տոնել են երկրպագուների ստվարաթղթե լուսանկարների հետ: Հանդիպումն անցկացվել է դատարկ տրիբունաների ներքո, իսկ նստատեղերին փակցված են եղել երկրպագուների մեծ լուսանկարները: «Բորուսիան» այժմ ունի 56 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ունիոն Բեռլինը» 31 միավորով գտնվում է 14-րդ տեղում: Առաջնության առաջատարը 67 […]
16:37 01.06.2020
Լիոնել Մեսսին դարձյալ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: «Մեզանից շատերը չեն պատկերացնում, թե աշխարհն ինչպիսին կլինի այս ամենից հետո: Բացի նրանից, որ այս իրավիճակը մեզ անակնկալի բերեց, շատերի մոտ նաև դժվար ժամանակներ սկսվեցին: Մարդիկ կորցնում են իրենց հարազատներին, ընկերներին, և նույնիսկ չեն կարողանում նրանց հետ նորմալ շփվել: Չկա ավելի վատ բան, քան սիրելիներին կորցնելը: Կարծում […]
16:13 01.06.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր մարզումներից հերթական տեսանյութն է հրապարակել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն կատարելագործում հարվածները պահեստային դարպասապահ Պինսոլյոյի օգնությամբ: «Մարզվում եմ մինչև կատարելություն: Զգում եմ, որ ավելի եմ հզորանում»,- գրել է Ռոնալդուն: Посмотреть эту публикацию в Instagram Practice to perfection ?⚽️ with @carlopinsoglio ?? Feeling stronger?? Публикация от […]
16:10 01.06.2020
Sport24-ը հայտնում է, որ Երևանի «Արարատը» չի երկարաձգի պայմանագիրը ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովի հետ: Նրա պայմանագիրն ավարտվել է մայիսի 30-ին և այն երկարաձգելու մտադրություն ակումբի ղեկավարությունը չունի: Այսպիսով, Կոլիվանովը հեռանում է երևանյան ակումբից: 52-ամյա Կոլիվանովը թիմը գլխավորել էր այս տարվա հունվարին: Այսօրվա դրությամբ «Արարատը» զբաղեցնում է հինգերորդ տեղը Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում՝ վեց միավորով զիջելով […]
15:52 01.06.2020
ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը թվիթերյան իր էջում հրապարակում է արել թոփ-5 լիգաների «գոլ+փոխանցում» համակարգով լավագույն ֆուտբոլիստների վերաբերյալ, սակայն ավելի ուշ ջնջել է հրապարակումն այն պատճառով, որ լուսանկարում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն եղել է «Արդարություն Ջորջի համար» գրությամբ մարզաշապիկով, որը նվիրված է ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Ավելի […]
15:31 01.06.2020
Ուկրաինացի հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն իր կարծիքն է հայտնել սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված իրավիճակի շուրջ: «Ընկերներ, ես ուզում եմ խոսել ռասիզմի դեմ: Մենք բոլորս մեկ ռասա ենք: Մենք ժողովուրդն ենք: Մենք ունենք իրական խնդիրներ՝ համաճարակի, կլիմայի փոփոխության և կյանքի տարբեր ոլորտների հետ կապված: Մաշկի գույնը, սեռը պարզապես այն բաներն են, որոնք մեզ […]