«Ռեալը» վերսկսել է մարզումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

«Ռեալը» վերսկսել է մարզումները

16:10 11.05.2020

Մադրիդի «Ռեալը» իր մարզաբազայում վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:

Թիմը պարապմունքների է վերադարձել երկու ամսվա դադարից հետո: Ֆուտբոլիստները մի քանի մարզադաշտում աշխատել են անհատապես: Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ թիմը կանցնի փոքր խմբերով մարզումների, բայց ոչ ավելի, քան վեց մարդ:

Պարապմունքներին մասնակցել է նաև բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը վերականգնվել է ոտնաթաթի վիրահատությունից հետո:

Իսպանիայում, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մրցաշրջանը անորոշ ժամանակով դադարեցվել էր մարտի 12-ին:

Ավելի վաղ Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին:

 

View this post on Instagram

 

??‍♂️ ⚽ WE’RE BACK. ¡Volvemos a los entrenamientos! #RMCity | #HalaMadrid

A post shared by Real Madrid C.F. (@realmadrid) on May 11, 2020 at 3:18am PDT

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

12:55 17.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:49 17.06.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

12:42 17.06.2025

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

12:35 17.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP