14:58 04.04.2020
«Միլանի» հարձակվող Դանիել Մալդինին՝ Պաուլո Մալդինիի որդին հայտարարել է, որ բուժվել է կորոնավիրուսից։ «Ինձ մոտ ամեն ինչ հիասքանչ է։ Կորոնավիրուսի բոլոր սիմպտոմներն անցել են։ Ես հաղթել եմ կորոնավիրուսին։ Արդեն վերսկսել եմ մարզումները անհատական ծրագրով»,- Մալդինիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։ Հիշեցնենք, որ Դանիել Մալդինիի և Պաուլո Մալդինիի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի կեսին։
14:29 04.04.2020
Ճապոնիայում ևս սկսել են չեղարկել մարզական միջոցառումներն ու տարբեր ազգային առաջնություններ: Երկրի սպորտային ղեկավարությունը հայտնել է, որ չեղարկվել է մայիսի 24-ին մեկնարկող սումոյի ազգային առաջնությունը: Վերջին մրցաշարը կայացել էր մարտին, Օսակայում, սակայն առանց հանդիսատեսի: Սումո ըմբշամարտը ճապոնիայում ամենատարածված ու սիրված ազգային մարզաձևերից մեկն է:
14:14 04.04.2020
ՖԻՖԱ-ն բարձրացրել է տարիքային սահմանափակումը այն խաղացողների համար, որոնք կարող են մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այժմ ՕԽ-ին կարող են մասնակցել մինչև 24 տարեկան ֆուտբոլիստները, իսկ նախկինում Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարին մասնակցող թիմերը կարող էին ներառել 23 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստների, ինչպես նաև երեք խաղացողների, որոնց տարիքը կարող է գերազանցել այս սահմանը: Տոկիոյի խաղերի համար սահմանը […]
13:56 04.04.2020
«Միլանի», «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ «Խաղացել եմ Կրիշտիանուի հետ, ու նա իսկապես հիասքանչ ֆուտբոլիստ է, բայց ես Մեսսիին կընտրեմ։ Նա հանճար է, իսկական տաղանդ։ Այն, թե ինչպես է նա խաղում, անհավանական է։ Ռոնալդուն մեքենա է։ Նա պարզապես ուժեղ ու արագ չէ։ Նա ուժեղ մենթալիտետ […]
13:34 04.04.2020
Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը, որը ժամանակին հանդես է եկել մի շարք հեղինակավոր ակումբներում՝ «Շտուտգարտում», «Արսենալում» և «Բարսելոնայում», կարծիք է հայտնել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Բելառուսի առաջնության անցկացման մասին: «Բելառուսում հիմա գեղեցկություն է: Ամբողջ աշխարհը դիտում է մեր առաջնությունը, բայց չգիտեմ՝ մարդիկ հաճույք ստանո՞ւմ են, թե՞ ոչ: Այնտեղ երիտասարդ տղաներ են հանդես գալիս, աշխատավարձերը համեստ […]
13:09 04.04.2020
«Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Ռեյնալ Դենուան աճուրդի է հանել իր չեմպիոնական մեդալը: Նա այն նվաճել էր 2000/2001 թվականների մրցաշրջանում: Վաճառքից ստացված միջոցները Դենուան տրամադրելու է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին: Աճուրդի արդեն առաջին մի քանի րոպեի ընթացքում 71-ամյա Դենուայի մեդալի արժեքը գերազանցել է հազար եվրոն։ Աճուրդը կավարտվի ապրիլի 6-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական […]
11:57 04.04.2020
Գերմանական 13 ակումբներ կարող են սնանկանալ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, հայտնում է Kicker-ը: Առաջին և երկրորդ Բունդեսլիգայի թիմերը կարող են սնանկանալ, եթե կորոնավիրուսային համավարակի պատճառով ընդհատված ազգային առաջնությունները շուտով չվերսկսվեն: Գերմանիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Դրանից հետո որոշ ակումբների խաղացողներ որոշել են համաձայնել աշխատավարձերի իջեցմանը. այդ կերպ են վարվել մասնավորապես «Բայերի» և «Վոլսբուրգի» խաղացողները:
11:49 04.04.2020
2020 թվականին շախմատի «Grand Chess Tour»- ի շրջանակներում նախատեսված բոլոր 5 մրցաշարերը չեղարկվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Հիշեցնենք, որ օրեր առաջ դադարեցվել էր նաև Եկատերինբուրգում ընթացող հավակնորդների մրցաշարը: Իրավիճակից որոշակի ելքեր փորձում է փնտրել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Երեկ նա հայտարարել էր, որ նախաձեռնում է առցանց սուպերմրցաշար, որին, ըստ նախնական տեղեկությունների, հրավիրվելու են համաշխարհային […]
11:35 04.04.2020
Բասկետբոլի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը 2020 թվականին կներառվի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «փառքի սրահում»: Այդ մասին հայտարարել է The Athletic-ի լրագրող Շեմս Չարանիան: Նրա տեղեկություններով՝ բացի «Լոս Անջելես Լեյքերս» -ի խաղացողից, «փառքի սրահում» կներառվեն նաև 2000-ականների սկզբի լավագույն ամերիկացի բասկետբոլիստներ Թիմ Դանկանը և Քևին Գարնեթը: Պաշտոնական ցուցակը կհրապարակվի այսօր: Kobe Bryant, […]
22:37 03.04.2020
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս Հայաստանում գտնվելու օրերին առաջին հարցազրույցն էր տվել ՀՖՖ TV-ին: Այն ժամանակ իսպանացի մասնագետը հիմնականում խոսել էր Հայաստանի հավաքականը գլխավորելու իր որոշման, Հայաստանի հետ առաջին ծանոթության մասին։ Անցած շաբաթների ընթացքում Խոակին Կապառոսն ավելի մասնրամասն ուսումնասիրել է Հայաստանի հավաքականի վերջին տարիների խաղերը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ ակումբային […]
15:38 03.04.2020
Եվս մեկ եվրոպական առաջնություն կարող է հետևել Բելգիայի օրինակին և ավարտվել ժամանակից շուտ: Հոլանդական մի շարք ակումբներ կողմ են առաջնությունը եղած արդյունքների հիման վրա ավարտելու «Այաքսի» առաջարկին: Այս մասին տեղեկացրել է AS պարբերականը: Հոլանդիայի առաջնության ավարտին դեռ 8 տուր կա: «Այաքսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց հավասար միավորներ ունի ԱԶ «Ալկմարի» հետ: Չնայած դրան, ակումբների […]
15:30 03.04.2020
«Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու շուրջ: Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Ռոման» ցանկանում է ևս մեկ մրցաշրջանով վարձակալել Մխիթարյանին ու այս անգամ պայմանագրում կետ ներառել ֆուտբոլիստի պարտադիր ձեռքբերման մասին։ Ըստ պտտվող լուրերի՝ «Ռոման» պատրաստ է 15 մլն եվրո վճարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց, իսկ «Արսենալը» պահանջում է 20 մլն եվրո։ […]
15:20 03.04.2020
UFC-ի չեմպիոնի հավակնորդ Տոնի Ֆերգյուսոնը մեկնաբանել է Հաբիբ Նուրմագոմեդովի հայտարարությունը այն մասին, որ իրենց միջև մենամարտը չի կայանալու կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Նուրմագոմեդովը նշել էր, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի պատրաստվում և չի կարող լքել Ռուսաստանը։ «Տղան չի ուզում կռվել։ Նա վախեցավ ու փախավ։ Հենց սրա համար նա պետք է զրկվի չեմպիոնական գոտուց»,- ասել է Ֆերգյուսոնը։ […]
14:52 03.04.2020
Կայացել է արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեն քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների: Ընդունվել են մի շարք որոշումներ: ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշել է ակումբներին փոխանցել Բարձրագույն խմբի […]
14:42 03.04.2020
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որում կա 8 հայ ըմբիշի անուն։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման աղյուսակի 10 քաշային կարգերից 6-ում ներառված են Հայաստանի ներկայացուցիչներ։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների պայքարում այս պահին 2-րդն է՝ 60 միավորով։ Նույնքան միավոր ունի նաև ռուս Մուսա Եվլոևը, որն էլ հենց գլխավորում է աղյուսակը, քանի […]
14:19 03.04.2020
Չնայած երկրպագուների պահանջին՝ ֆուտբոլի Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունը չի դադարեցվի: Հիշեցնենք, որ Բելառուսը միակ եվրոպական երկիրն է, որտեղ ազգային առաջնությունը դադարեցված չէ, չնայած, որ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել դադարեցնել երիտասարդական և պատանեկան ֆուտբոլային մրցաշարերը: Այսօր կկայանան 3-րդ տուրի հանդիպումները: Նշենք, որ օրերս ԲԱՏԷ-ի ու ևս մի քանի թիմերի երկրպագուներ պահանջել էին դադարեցնել նաև […]
14:12 03.04.2020
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ ապրիլի 18-ից մայիսի 3-ը կանցկացվի շախմատային սուպերմրցաշար: Այն կանցկացվի առցանց եղանակով: Այդ մասին տեղեկացրել է Chess24 կայքը: Մրցաշարին կմասնակցի 8 շախմատիստ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար։ Մասնակիցների անունները դեռևս հայտնի չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ մրցաշարին մասնակցելու հրավեր կստանան ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին 8 տեղերը զբաղեցնող […]
13:55 03.04.2020
Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը հարուցել է ՈՒԵՖԱ-ի դժգոհությունը: Ըստ այդ որոշման` երկրի առաջնությունը համարվում է ավարտված, իսկ չեմպիոն է հռչակվում առաջատար «Բրյուգեն»։ ՈՒԵՖԱ-ն հույս է հայտնել, որ մյուս երկրների առաջնությունները կվերսկսվեն, և չեմպիոնները կորոշվեն մարզական պայքարով: Բելգիայի առաջնության 29 տուրից հետո «Բրյուգեն» 70 միավորով առաջին տեղում է և մոտակա մրցակցին՝ «Գենտին» գերազանցում է 15 միավորով:
13:32 03.04.2020
Անգլիական «Բիրմինգհեմի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինհեմը հնարավոր է՝ արդեն շատ շուտով տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդել է Sky Sports-ը: Մանչեսթերյան ակումբը պատանի վունդերքինդի համար պատրաստ է վճարել 50 միլիոն ֆունտ սթեռլինգ: Նշվում է, սակայն, որ Բելինհեմը գրավել է նաև անգլիական մի շարք այլ թոփ ակումբների ուշադրությունը: Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է […]
13:18 03.04.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի նախագահը արտասովոր առաջարկով է հանդես եկել: Նա Պրեմիեր լիգայի ղեկավարությանը առաջարկել է քննարկել առաջնությունը Չինաստանում անցկացնելու հնարավորությունները: Լիգայի ղեկավարությունն առաջարկը մերժել է: Մրցաշրջանի դադարեցումը մեծ վնաս է հասցնում ակումբներին: Դա է պատճառը, որ ակումբները ելքեր են փնտրում: Հաջորդ շաբաթ Պրեմիեր լիգայի ակումբները նիստ կգումարեն և կքննարկեն առաջնությունը շարունակելու հնարավոր տարբերակները:
16:44 02.04.2020
Կորոնավիրուսի համավարակն ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության մի մասն է կազմելու: Այս մասին հայտնել է Insidethegames պարբերականը: Ինչպես հայտնել է Օիմպիական խաղերի բացման միջոցառման պրոդյուսեր Մարկո Բալիչը, արարողությունը պետք է հիշատակի և արտացոլի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հիմա: Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Օիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և տեղի […]
16:35 02.04.2020
Daily Mirror-ը հրապարակել է Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» 10 վատագույն տրանսֆերների ցանկը, որում հայտնվել է նաև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: Պարբերականը գրում է, որ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո անցել է 7 տարի, այդ ընթացքում իրականացվել է 32 տրանսֆեր, որոնցից շատերը եղել են ձախողված, շատ ֆուտբոլիստներ չեն արդարացրել իրենց սպասելիքները: «Յունայթեդի» վատագույն 10 տրանսֆերների ցանկը հետևյալն […]
16:26 02.04.2020
Տոնի Ֆերգյուսոնը UFC նախագահ Դանա Ուայթից պահանջել է Հաբիբ Նուրմագոմեդովին զրկել UFC-ի չեմպիոնական գոտուց: «Հաբիբը չի ցանկանում մենամարտել և այժմ արդարացումներ է ման գալիս մենամարտից հրաժարվելու համար: Նա գիտեր, որ չի կարողանա դուրս գալ Ռուսաստանից և, այնուամենայնիվ, գնաց այնտեղ: Հաբիբը վախկոտ է, նրան պետք է զրկել չեմպիոնական գոտուց»,- ասել է Ֆերգյուսոնը: Հիշեցնենք, որ Հաբիբ Նուրմագոմեդովի […]
16:11 02.04.2020
Եվրոպական ակումբները միջազգային ֆոնդային բորսաներում ճգնաժամի առաջ են կանգնել: «Յուվենտուսի» ակցիաների գինը մարտ ամսին նվազել է 21,16% -ով, սակայն, ակումբի՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու որոշումը թույլ է տվել մասնակիորեն փոխհատուցել բացասական ազդեցությունը: Տուժել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը». նրանց բաժնետոմսերը մեկ ամսում նվազել են 11,06%-ով»,- գրում է Marca-ն: Բունդեսլիգայում խնդիրներ ունի Դորտմունդի «Բորուսիան». նրանց բաժնետոմսերի գինը նվազել […]
16:09 02.04.2020
Իսպանական «Վալենսիան» մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություն էր տարածել, որ ակումբի ֆուտբոլիստներից ու անձնակազմի այլ անդամներից 10-ը վարակված է կորոնավիրուսով։ Վարակվածների թվում էին նաև Մանգալան, Գայան ու Գարայը, իսկ մյուսների անունները չեն հրապարակվել։ Երեկ արդեն իսպանական Marca պարբերականը տեղեկություն հրապարակեց, որ «Վալենսիայի» 10 անդամներից յուրաքանչյուրը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել, և բոլորի թեստերի պատասխանն արդեն […]
16:06 02.04.2020
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հաստատել է, որ Տոնի Ֆերգյուսոնի դեմ ապրիլի 18-ին նախատեսված մենամարտը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ «Ես հիմա տանն եմ՝ կարանտինում, ու ուշադրությամբ հետևում եմ իմ առաջիկա մենամարտի վերաբերյալ մարդկանց մեկնաբանություններին։ Ստացվում է, որ ամբողջ աշխարհը պետք է տանը մնալու հորդորներ անի, ինքնամեկուսացվի, որպեսզի պահպանվի մարդկանց անվտանգությունը, իսկ Հաբիբը պետք է ազատ […]
15:50 02.04.2020
Կարանտինի կանոնները խախտելու համար Մյունխենի «Բավարիան» տուգանել է Ժերոմ Բոատենգին: Բոատենգը ուղևորվում էր Լայպցիգ՝ հիվանդ որդու մոտ: Ակումբի որոշմամբ՝ գումարը, որը պաշտպանը կվճարի տուգանքի դիմաց, կփոխանցվի Մյունխենի հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կարանտինի ռեժիմը խախտելու համար տուգանվել էր նաև անգլիական «Ասթոն Վիլլա» ակումբի ավագ Ջեք Գրիլիշը: Այս միջադեպից հետո «Մանչեսթեր […]
15:40 02.04.2020
Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին տեսանյութ է հրապարակել, որում որդու հետ գեղեցիկ «ֆուտբոլային պար» է պարում: Հայր ու որդի համաչափ շարժումներ ու հնարքներ են անում գնդակով: Տեսանյութը նկարահանվել է Ռոբին վան Պերսիի տան բակում: «Մենք լավագույն պարողները չենք, բայց կարողանում ենք Շակիլի հետ գնդակով զվարճանալ մեր այգում: Առողջ եղեք»,- գրել է Վան Պերսին: […]
15:30 02.04.2020
Գերմանական «Բայեր» ակումբի ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից, որպեսզի ֆինանսապես օգնեն ակումբին: «Մենք ուրախ ենք հրաժարվել մեր աշխատավարձերի մի մասից, որպեսզի աջակցենք ակումբին ու օգնենք հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Երբ մենք դուրս էինք գալիս դատարկ մարզադաշտ, հստակ հասկանում էինք, թե ինչպես են ակումբի տարատեսակ աշխատակիցներն այն լցնում կյանքով, թե որքան կարևոր է նրանցից յուրաքանչյուրը, […]
15:08 02.04.2020
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտել է, թե երբ կարող է վերսկսվել երկրի ընդհատված առաջնությունը: «Ամենակարևորը մրցաշրջանն ավարտելն է: Մտածում ենք այն վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին և խաղալ մինչև հուլիսի վերջ: Քննարկվում է նաև օգոստոսի և սեպտեմբերի տարբերակը: Ես հստակ ասել եմ, որ չեմ ցանկանում վտանգի տակ դնել հաջորդ մրցաշրջանը, որպեսզի ավարտեմ […]