Օլիմպիական խաղերը կհետաձգվե՞ն, թե՞ ոչ. Ճապոնիայի կառավարության և ՄՕԿ-ի տեսակետները հակասական են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Օլիմպիական խաղերը կհետաձգվե՞ն, թե՞ ոչ. Ճապոնիայի կառավարության և ՄՕԿ-ի տեսակետները հակասական են

12:37 19.03.2020

Ճապոնիայի  իշխանություններն առաջին անգամ խոսել են Օլիմպիական խաղերի անցկացման հնարավոր սպառնալիքների մասին: Երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը հրապարակել էր վարչապետ Սինձո Աբեն, այն է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, և Ճապոնիան նույնիսկ չի դիտարկում խաղերի չեղարկման տարբերակները:

Սակայն Ճապոնիայի ֆինանսների նախարար և փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ եթե նույնիսկ Ճապոնիան կարողանա զսպել կորոնավիրուսի համաճարակը, Օլիմպիադայի անցկացումը  իմաստ չի ունենա, եթե մյուս երկրները չկարողանան իրենց մարզիկներին ուղարկել:

Ի դեպ, օլիմպիական խաղերի հետաձգման կողմնակիցների թիվը ավելանում է: Նրանց շարքերում նաև ՄՕԿ-ի անդամներ կան: Նրանք նշում են, որ բազմաթիվ երկրների շատ մարզիկներ բարդ դրության մեջ և անհավասար պայմաններում են հայտնվել, քանի որ  տեղաշարժի սահմանափակումների պատճառով չեն կարող մարզվել: Մեկ այլ խնդիր էլ կա: Օլիմպիադայի մասնակիցների 43 տոկոսը դեռ ընտրված չէ, իսկ վարկանշային մրցումները դադարեցված են:

Օլիմպիական խաղերի չեղարկումը կամ տեղափոխումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ճապոնական տնտեսության վրա: Առայժմ, սակայն, ճապոնական բիզնեսը լավատեսորեն է տրամադրված։ Ճապոնական խոշոր ընկերությունների ղեկավարների 77 տոկոսն ակնկալում է, որ Օլիմպիադան կանցնի սահմանված ժամկետներում:

Հարցումը, սակայն,անցկացվել է մարտի 2-12-ը, իսկ կորոնավիրուսի հետ կապված վիճակն այնքան արագ է փոխվում, որ նոր հարցման արդյունքները կարող էին այլ պատկեր ունենալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

20:59 07.06.2025

Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ

«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը

20:50 07.06.2025

Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը

Ջերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել Սևյան ...

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Փաշինյան

20:41 07.06.2025

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

20:32 07.06.2025

Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

20:21 07.06.2025

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […] ...

Կալիֆոռնիայում բողոքի ցույցեր են

20:13 07.06.2025

Կալիֆոռնիայում բողոքի ցույցեր են

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […] ...

BACK_TO_TOP