19:21 04.03.2020
Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վուլաիդը իր կարծիքն է հայտնել Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության և առաջիկա խաղերի մասին:
Հիշեցնենք, որ ըստ վիճակահանության` Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը:
«Կարծում եմ, որ բոլոր մրցակիցները մեր նկատմամբ հաղթանակ են ակնկալում և իրենց ավելի ուժեղ են համարում, քան մեզ: Մենք այդպես չենք կարծում: Մենք չենք ուզում, որ մտածեն, թե խմբում պետք է լինենք թույլ օղակը: Մեր մրցակիցները բոլորը հավասար են, և ամեն ինչ սկսվում է մաքուր էջից»,- ասել է Կարել Վուլաիդը:
Էստոնիան համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 104-րդ հորիզոնականը, Հյուսիսային Մակեդոնիան զբաղեցնում է 68-րդ տեղը, Վրաստանը՝ 91-րդն է, իսկ Հայաստանը ՝ 102-րդը:
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...