15:42 03.03.2020
Վրացի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն դարձել է երկրի պատանեկան առաջնության չեմպիոն: Այս հաղթանակի պատմությունը առանձնապես հետաքրքիր չէր լինի, եթե չլիներ Լուկայի հետ տեղի ունեցած ողբերգությունը: Բանն այն է, որ մրցաշարի ընթացքում սրտի կաթված է ստացել և մահացել ըմբիշի հայրը, ընդ որում՝ նա այդ պահին եղել է տրիբունայում և աջակցել իր որդուն: Դեպքից հետո Մարիամիձեն, […]
15:20 03.03.2020
Արգենտինայի Սուպերլիգայում կայացել է հերթական տուրը, որի շրջանակում հանդիպել են «Ուրականն» ու «Ինդեպենդյենտեն»: Խաղն ավարտվել է «Ուրականի» նվազագույն հաշվով հաղթանակով: Միակ գնդակը խփել է «Ուրականի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Այսպիսով, Արգենտինայի առաջնությունում իր խփած գնդակների թիվը Բալեկյանը հասցրեց 3-ի: 23-ամյա Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ծնվել է Բուենոս Այրեսում: Մոր կողմից նա հայ է: […]
15:00 03.03.2020
Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը Լաս Վեգասում անցկացրած մենամարտից հետո վերադարձել է Ռուսաստան: Օդանավակայանում նրան հարազատների, երկրպագուների և լրագրողների հետ դիմավորել է նաև հայկական երաժշտական համույթը: Պետրոսի համար համույթը պարել է զուռնայի և դհոլի հնչյունների ներքո, նաև նրա ուսին լավաշ են դրել ու մեղր հյուրասիրել: Պետրոսն ասել է, որ մեծ թվով երկրպագուներ է […]
14:39 03.03.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կոչ է արել կորոնավիրուսի պատճառով խուճապ չտարածել: «Եվրոպայում աճում է հիվանդների թիվը: Վիրուսի բռնկման հետևանքով Իտալիայի առաջնության մի քանի խաղեր տեղափոխվեցին, իսկ Շվեյցարիայում առաջնությունը դադարեցվել է մինչև մարտի 23-ը: Շատ ֆեդերացիաներ կարևոր որոշումներ են կայացրել կորոնավիրուսի տարածման հետ կապված: Պետք չէ խուճապի մատնվել, ես համոզված եմ, որ մենք […]
14:29 03.03.2020
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտարարել է, որ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը կարող է չսպասել Հաբիբ Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտին: «Չգիտեմ, կուզենա Մաքգրեգորը սպասել Հաբիբին, թե ոչ: Տեսնենք` ինչպես կստացվի: Նա կարող է նաև ցանկություն չունենա սպասելու»,- ասել է Ուայթը: Ըստ ամենայնի` Ուայթը այսպես է ասել, քանի որ այդ մենամարտին շատ ժամանակ կա և նաև պարզ չէ, […]
13:52 03.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերը հնարավոր է՝ տեղափոխվեն տարեվերջ: Այս մասին հայտնում է ռուսական Sport24-ը` հղում անելով Ճապոնիայի չմշկավազքի ֆեդերացիայի նախագահ Սեյկո Խասիմոտոյին, որը միևնույն ժամանակ նաև Ճապոնիայի խորհրդականների պալատի անդամ է: «Ճապոնիայի պայմանավորվածությունները Միջազգային Օլիմպիական կոմիտեի հետ թույլ տալիս են խաղերն անցկացնել նախատեսված ժամկետից ուշ»,- ասել է Խասիմոտոն: Հիշեցնենք` Օլիմպիական խաղերի մեկնարկը նախատեսված […]
13:50 03.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Красава» հաղորդաշարի ժամանակ պատմել է, թե ինչու չի մասնակցել Եվրոպա լիգայի` Բաքվում կայացած խաղին: Հաղորդման հեղինակը հիշեցրել է, որ Մխիթարյանի անվտանգությունը ադրբեջանական կողմը պարտավորվել էր ապահովել: Մխիթարյանը պատասխանել է, որ չի ցանկացել ռիսկի դիմել և վտանգել կյանքը։ «Ես ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ սոցցանցերում, մեկնաբանություններում»,- ասել է Մխիթարյանը:
13:08 03.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուն արգելափակել է Transfermarkt-ի էջն իր Instagram-ում: Բանն այն է, որ խաղացողների տրանսֆերային արժեքի վերաբերյալ տեղեկատվության համար պատասխանատու ռեսուրսը հրապարակել է ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որի կազմում է նաև Ռոնալդուն: Բոլոր խաղացողների ընդհանուր արժեքը կազմել է 595 միլիոն եվրո, որից 75 միլիոնը Ռոնալդուի արժեքն է: Պորտուգալացին հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս իր արժեքը:
12:32 03.03.2020
Ասիայի ֆուտբոլային միությունը (AFC) տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումները հետաձգվել են: Խաղերը պետք է տեղի ունենային մարտին և ապրիլին, սակայն, ըստ նոր որոշման, կանցկացվեն մայիսի 19-ից հունիսի 24-ը: Փլեյ-օֆֆի խաղերը, որոնք պետք է կայանային այս ժամանակահատվածում, ևս հետաձգվել են և կկայանան օգոստոսին:
12:26 03.03.2020
Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ «Միլանից» շատ մոտ ապագայում: Դա կարող է տեղի ունենալ, եթե «Միլանից» հեռանա տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և ակումբի մարզական բաժնի ղեկավար Զվոնիմիր Բոբանը, ինչի մասին նոր չէ, որ խոսվում է: Բանն այն է, որ վերջերս Զվոնիմիր Բոբանն ասել էր, որ ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը բանակցություններ է վարել մարզիչ Ռալֆ […]
12:13 03.03.2020
Այսօր` ուշ երեկոյան, Ամստերդամում տեղի կունենա Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: ՀՖՖ պատվիրակությունը ևս մասնակցում է վիճակահանությանը: Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկվել է C դիվիզիոնի 4-րդ զամբյուղում, այսօր կիմանա, թե որ երկրների հավաքականները կլինեն իր մրցակիցները: C դիվիզիոնում ընդգրկված են հետևյալ հավաքականները. 1-ին զամբյուղ. Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Վրաստան 2-րդ զամբյուղ. Հյուսիսային Մակեդոնիա, Կոսովո, […]
11:46 03.03.2020
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով արդեն մի քանի տարի է՝ ավարտել է կարիերան, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, որ սպորտից բացի, նաև արվեստ է շատ սիրում: Պարզվում է՝ Նազիկը սիրում է նաև նկարել, համենայնդեպս, դա են հուշում աշխարի չեմպիոնի այս լուսանկարները: «Ինձ շատ հարազատ, լավ ընկեր, տաղանդավոր նկարիչ Տիգրան […]
11:18 03.03.2020
Ֆուտբոլային ամենահայտնի մրցավարներից մեկը` Պիերլուիջի Կոլինան, Մոսկվայում՝ մրցավարական արվեստի դասախոսության ժամանակ խոսել է VAR համակարգի կարևորության մասին: Կոլինան ասել է, որ VAR-ի զարգացման ծրագրին մասնակցել է դեռ ակունքներից՝ 2014 թվականից ու 6 տարիների ընթացքում համակարգը ներդրվել է ֆուտբոլային 36 խոշորագույն մրցաշարերում։ «Մենք խոսում ենք մի բանի մասին, որը պետք է լավ անել, բայց մոռանում ենք, […]
23:40 02.03.2020
Ռուս հայտնի ֆուտբոլային բլոգեր, «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Սավինի «Կռասավա» հաղորդման հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստը հաղորդման ընթացքում խոսել է Յուրգեն Կլոպի և Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերութունների, Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի հետ ընկերության մասին: Մխիթարյանը տեսանյութում խոսել է նաև Ադրբեջանից ստացած սպառնալիքներից:
14:40 02.03.2020
ՌԴ-ը ներկայացնող հայազգի սամբիստ Սամվել Ղազարյանը դարձել է Ռուսաստանի սամբոյի առաջնության չեմպիոն: Եզրափակիչ գոտեմարտում 82 կգ քաշային ըմբիշը հաղթել է Դենիս Սուխանովին: Չեբոկսարիում կայացած առաջնությունում հաղթելուց հետո Սամվելը իրավունք ստացավ ներկայացնել Ռուսաստանը սամբոյի աշխարհի 2020 թվականի առաջնությանը, որը կայանալու է Թուրքմենստանում: Ի դեպ, հատկանշական է, որ Ղազարյանն ընդամենը մեկ ամիս առաջ դարձել էր նաև ՌԴ […]
14:32 02.03.2020
Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, ընդունել է, որ ԵՎՐՈ-2020-ի անցկացումը կարող է սպառնալիքի տակ հայտնվել աշխարհում տարածվող կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնել է AS պարբերականը: Այսօր Ամստերդամում կայանալու է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որին էլ կքննարկվի ԵՎՐՈ-2020-ը տեղափոխելու կամ հետաձգելու հավանականության հարցը: Հիշեցնենք, որ Իտալիայում արդեն ազգային առաջնության բազմաթիվ խաղեր են հետաձգվել: ՈՒԵՖԱ-ում նշել են, […]
14:30 02.03.2020
Ռուս հայտնի ֆուտբոլային բլոգեր, «Կռիլյա Սովետովի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Սավինի «Կռասավա» հաղորդման հերթական թողարկումը նվիրված կլինի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Տեսանյութի պրեմիերան կկայանա այսօր՝ ժամը 15:00-ին: Այն կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով:
14:16 02.03.2020
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով «Փյունիկ» մարզադպրոցում և Մրգաշատի մասնաճյուղում մինչև մարտի 10-ը մարզումները դադարեցվել են: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մարզումները կշարունակեն միայն «Փյունիկի» Բարձրագույն և Առաջին լիգայում հանդես եկող թիմերը: Մարզումների վերսկսման ժամկետների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
13:31 02.03.2020
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Նամիբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս» թիմում, խաղացել է ՀԱՀ-ը ներկայացնող «Բիդվեթսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում: 2014-ից «Ալաշկերտի» նորեկը հանդիսանում է Նամիբիայի ազգային հավաքականի անդամ, որի կազմում անցկացրել է 12 հանդիպում: Սպասվում է, […]
12:52 02.03.2020
«Աստանայի» գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Ղազախստանի Սուպերգավաթի՝ «Կայսարի» հետ խաղից հետո խոսել է Տիգրան Բարսեղյանի մասին: «Շատ ուրախ եմ, որ Տիգրանը մեր թիմում է, նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա շատ բանի է ընդունակ, ձախ ոտքով լավ հարվածների է տիրապետում, լավ արագություն ունի, մեն-մենակ դուրս գալուց հետո իրեն լավ է դրսևորում: Բայց սա նրա միայն […]
12:15 02.03.2020
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը, հնարավոր է, որ անցկացվեն առանց հանդիսատեսատեսի: Այս մասին հայտնել է Daily Mail պարբերականը: Ըստ աղբյուրի` այսպիսի որոշման պատճառը, եթե այն կայացվի, կլինի կորոնավիրուսի տարածումը: Այս դեպքում օլիմպիական խաղերը կցուցադրվեն միայն հեռուստատեսային հեռարձակումներով: Դա թույլ կտա պահպանել բազմամիլիոնանոց համաձայնագրերը հեռարձակողների և Միջազգային օլիմպիական կոմիտեի միջև: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կայանալու են […]
12:05 02.03.2020
Whoscored պարբերականը ներկայացրել է «Ռոմայի» ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունն Ա Սերիայի 26-րդ տուրի` «Կալյարիի» հետ խաղում: Մխիթարյանի գնահատական 9,5 է: Նրանից բարձր ստացել է միայն Նիկոլա Կալինիչը (9.8), որն էլ հենց ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ըստ այս պարբերականի: Մխիթարյանը խաղի ընթացքում 3 հարված է կատարել, 3-ն էլ` դարպասին, 38 փոխանցում է կատարել, որոնցից 3-ը` […]
11:53 02.03.2020
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը: Աղյուսակը շարունակում է գլխավորել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը: Նրան հաջորդում է իսպանացի Ռաֆայել Նադալը, իսկ երրորդ հորիզոնական է բարձրացել ավստրիացի Դոմինիկ Տիմը, ով առաջ է անցել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարելավել է իր դիրքը երկու հորիզոնականով և բարձրացել է 15-րդ տեղ: […]
11:34 02.03.2020
Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է Եվրոպայի գավաթի պատանեկան մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է 16 երկրի 515 ձյուդոիստ: Մրցումների առաջին օրը 5 հայ ձյուդոյիստ՝ 4 տղա և 1 աղջիկ է դուրս եկել գորգ: Նրանցից առավել հաջող հանդես է եկել 44 կգ քաշային Սուսաննա Ստեփանյանը: Եվրոպայի չեմպիոնը տարել է 3 […]
10:37 02.03.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Կալյարի»-ի դեմ հանդիպումից հետո խոսել է իր սաների ցուցադրած խաղի մասին և հատուկ անդրադարձել մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում Հենրիխ Մխիթարյանին: «Շատ հնարավորություններ ունեինք, որպեսզի վաղաժամ վճռեինք մրցավեճի ելքը: Անարդար կլիներ, եթե այսօր չհաղթեինք: Չեմ կարող ասել, թե ինչ դիրքում կլինեինք աղյուսակում, եթե Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց չթողներ: […]
10:30 02.03.2020
«Ռոմայի» թվիթերյան էջը ներկայացրել է 3 թեկնածուների, ովքեր հավակնում են «Կալյարի»-«Ռոմա» խաղում հռոմեացիների լավագույն խաղացողի պատվին: Երեք հավակնոդների թվում նաև Մխիթարյանն է: Նրանից բացի, այդ պատվին կարող են արժանանալ Նիկոլա Կալինիչը (2 գոլ, 1 արդյունավետ փոխանցում) և Ջասթին Կլյուվերտը (1 գոլ): Հիշեցնենք, որ Մխիթարյանը ճանաչվել էր Ա սերիայի նախորդ տուրում «Լեչեի» դեմ կայացած մրցավեճի լավագույն […]
09:41 02.03.2020
Տեղի ունեցավ հերթական Էլ կլասիկոն: Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»: Առաջին խաղակեսում 2 թիմերն էլ դարպասը գրավելու հնարավորությունները չօգտագործեցին: Երկրորդ կեսում Զիդանի թիմն ավելի վստահ գործեց: 71-րդ րոպեին Վինիսիուսը սուր անկյան տակ հարված կատարեց, գնդակը հայտնվեց դարպասում Պիկեի ոտքին դիպչելուց հետո: Իսկ խաղի ամենավերջում՝ 92-րդ րոպեին, խաղադաշտ դուրս գալուց անմիջապես հետո Մարիանո […]
09:37 02.03.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկվել է Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարը պետք է կայանար մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Սակայն փետրվարի 26-ին Ռումինիայի տարածքում նոր կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը գրանցվեց, 2 օր անց հայտնի դարձավ հիվանդության ևս 2 դեպքի մասին:
08:18 02.03.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից հայտնում են, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը: Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն: Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները տեղի կունենան նախապես սահմանված օրերին: