Արգենտինայի Սուպերլիգայում կայացել է հերթական տուրը, որի շրջանակում հանդիպել են «Ուրականն» ու «Ինդեպենդյենտեն»: Խաղն ավարտվել է «Ուրականի» նվազագույն հաշվով հաղթանակով:
Միակ գնդակը խփել է «Ուրականի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Այսպիսով, Արգենտինայի առաջնությունում իր խփած գնդակների թիվը Բալեկյանը հասցրեց 3-ի:
23-ամյա Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ծնվել է Բուենոս Այրեսում: Մոր կողմից նա հայ է: 2018 թվականին Բալեկյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից և արդեն անցկացրել է 4 խաղ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխարհահռչակ Դիեգո Մարադոնան գովել էր Բալեկյանին: