10:40 03.02.2020
ՀՀ բռնցքամարտի հավաքականը երեկ մեկնել է Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաք: Այնտեղ մեր թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ընտրանիների հետ:Մեր տղաները նաև ընկերական հանդիպումներ կանցկացնեն: Գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Ուկրաինա են մեկնել Արթուր Հովհաննիսյանը /52 կգ/, Կորյուն Սողոմոնյանը /52 կգ/, Արթուր Բազեյանը /57 կգ/, Հովհաննես Բաչկովը /63 կգ/, […]
10:22 03.02.2020
Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի՝ «Ուրական»-ի հետ խաղից հետո խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին: «Ուժեղ տղա է: Նա հիանալի էր տեղաշարժվում խաղի ընթացքում ու մեզ համար մի շարք դժվարություններ էր ստեղծում»,- ասել է Մարադոնան: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Բալեկյանը […]
17:47 02.02.2020
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում հաղթել է սերբ Նովակ Զոկովիչը: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Եզրափակիչում մրցել են Ավստրիան ներկայացնող Դոմինիկ Տիմը և սերբ Նովակ Զոկովիչը: Մելբուռնում ընթացող եզրափակիչ խաղի մեկնարկային սեթերը շատ նյարդային էին: Առաջին սեթից հետո Տիմը կարողացել է հաջորդ երկուսում հաղթել, սակայն հետագայում չի պահպանել առավելությունը և Զոկովիչը մոտ 4 […]
15:59 02.02.2020
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը չի կարողացել տեղափոխվել կատարական ակումբ, հայտնում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, գերմանացի կիսապաշտպանը պատրաստ է եղել տեղափոխությանը, սակայն տրանսֆերն արգելափակվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կողմից: Լոնդոնյան ակումբը կարճ ժամանակում չի կարողացել փոխարինող գտնել Օզիլին: Լոնդոնի «Արսենալի» 31-ամյա ֆուտբոլիսի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև […]
19:16 01.02.2020
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը և կրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից: Փետրվարի 1-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու հրաման է ստորագրել. համաձայն դրանցից մեկի, հաշվի առնելով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջնորդությունը և […]
14:11 01.02.2020
Այս գիշեր Եվրոպայում փակվեց տրանսֆերային պատուհանը: Ձեզ ենք ներկայացնում տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ընթացքում տեղի ունեցած ամենահնչեղ տեղափոխությունները: Ֆրանսիշկու Տրինկաու «Բրագայից» «Բարսելոնա», 31 մլն եվրո Կատալոնցիներն այդպես էլ փոխարինող չգտան վնասվածք ստացած հարձակվող Լուիս Սուարեսին: Փոխարենը «Բարսելոնան» 31 մլն եվրոյով ձեռք բերեց «Բրագայի» 18-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուոյին: ?FC Barcelona anuncia a contratação de Francisco Trincão […]
12:27 01.02.2020
Բիզնես աշխարհը շատ արագ է արձագանքել Քոբի Բրայանթի մահվան փաստին և այս առնչությամբ հասարակական տրամադրություններին: Արդեն վաճառքի են հանվել բազմաթիվ խաղալիքներ Բրայանթի պատկերով: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Օրինակ` կարելի է արդեն ձեռք բերել Բրայանթի հեռակառավարվող մոդելը, որն ունի նաև ուղղաթիռի դետալներ: Առանձին նաև վաճառքի է հանվել խաղալիք ուղղաթիռ, որն ունի «Լոս Անջելես […]
12:13 01.02.2020
Մարզիչ Ժիլ Բեյերը խոստովանել է, որ ինտիմ հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի գեղասահորդուհի Սառա Աբիտբոլի հետ, որը մեղադրել էր նրան սեռական բռնությունների մեջ: Այս մասին հաղորդել է RMC Sport-ը: Գեղասահորդուհին իր կենսագրականում պատմել էր, որ դա տեղի էր ունեցել 1990-1992 թվականներին, երբ ինքը 15-17 տարեկան էր: Բեյերը չի ժխտել, որ հարաբերություններ է ունեցել Սառայի հետ, սակայն […]
11:59 01.02.2020
UFC-ի նախագահ Դեն Ուայթը հաստատել է, որ Քոնոր Մաքգրեգորը կմենամարտի Հաբիբ Նուրմագոմեդով – Թոնի Ֆերգյուսոն զույգի հաղթողի հետ: «Հաբիբն ու Թոնին կհանդիպեն Բրուկլինում: Քոնորը կմենամարտի նրանց հաղթողի հետ: Բոլորս էլ հասկանում ենք, թե նա ում հետ կցանկանա մենամարտել: Ռամադանը կսկսվի անմիջապես Հաբիբ-Ֆերգյուսոն մենամարտից հետո: Հաբիբը պետք է սպասի դրա ավարտին, այսինքն` մենամարտը կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին […]
11:30 01.02.2020
Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրը մեկնարկել է «Ռեն» –«Նանտ» հանդիպմամբ: Մինչև հանդիպման հիմնական ժամանակի ավարտը հաշիվը եղել է 1:2, սակայն այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, ուղղակի դրամա է «Նանտ»-ի ֆուտբոլիստների համար: 90+5-րդ րոպեին Բուրիժոն նախ հավասարեցրել է հաշիվը, ապա 2 րոպե անց՝ արդեն 90+7 րոպեին Ռաֆինյան նաև հաղթանակ է պարգևել տանտերերին՝ 3:2: Հետաքրքիր […]
11:11 01.02.2020
Միջազգային oլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ մինչև 2020-ի Օլիմպիական խաղերի մենարկը, բոլոր միջոցները կձեռնարկվեն կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար: «Օլիմպիական կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը հանդիսանում է անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևորագույն գրավականներից մեկը», – ասված է ՄՕԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Այսպիսով`ՄՕԿ-ը նշել է, որ Օլիմպիական խաղերը վտանգված չեն լինի:
10:46 01.02.2020
Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ հետաքրքիր ոճ է ընտրել: Նա գիտեր, թե հիմնականում ինչ հարցեր են իրեն ուղղվելու, դրա համար չի սպասել այդ հարցերին: Մոուրինյոն հեշտացրել է լրագրողների գործն ու ինքն իրեն տվել հարցերն ու պատասխանել դրանց: Առաջին հարցը. «Մինչև տրանսֆերային պատուհանի փակումը նոր ֆուտբոլիստների սպասո՞ւմ եք». պատասխան՝ «Ոչ»: Երկրորդ հարցը. […]
10:09 01.02.2020
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է տեղը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում: Լևոնը մնում է 6-րդ հոերիզոնականում: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (44-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ): Առաջին անգամ լավագույն գրոսմայստերների շարքում է նաև Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ):
09:57 01.02.2020
NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակներում փետրվարի 1-ին «Լոս Անջելես Լեյքերս»-ը սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս»-ի հետ: «Լոս Անջելես Լեյքերս»-ը յուրօրինակ հարգանքի տուրք է մատուցելու ակումբի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտին, ով հեռացավ կյանքից 41 տարեկան հասակում: Տրիբունաների բոլոր աթոռներին դրված են նրա մարզաշապիկները՝ տպագրված 8 և 24 համարներով: Հենց այդ համարներով է լեգենդը […]
23:17 31.01.2020
Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Սասսուոլոյին»։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել ընդհանուր հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: 31-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ հույս ունի՝ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: «Սասսուոլո»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին […]
21:20 31.01.2020
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները քննարկել են երկու երկրների ֆուտբոլային կառույցների միջև բազմաշերտ համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պատվիրակությունը հունվարի 31-ին Թբիլիսում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՎՖՖ) ղեկավար կազմի հետ: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ դեսպան […]
15:54 31.01.2020
Ավարտվել է «Ջիբրալթար Մասթերս» խոշոր շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր 55 երկրի 250 շախմատիստ, այդ թվում` 85 գրոսմայստեր։ Մրցաշարի մասնակիցների թվում էին նաև մի շարք ուժեղագույն շախմատիստներ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Վան Հաոն, Կիրիլ Ալեքսեենկոն, աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը և այլ առաջատար շախմատիստներ։ 10 տուրից հետո 7 շախմատիստ […]
13:41 31.01.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է գոլերով օգնել իր թիմին: «Հուսով եմ՝ կվերադառնամ հաջորդ շաբաթ՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպումից հետո: Ես ցանկանում եմ գոլեր խփել: Ցավոք, վնասվածքները խանգարում են, սակայն հույս ունեմ, որ «Ռոմայի» հետ կլինեմ մրցաշրջանի 2-րդ կեսում»,- […]
13:25 31.01.2020
ՈւԵՖԱ-ի Ֆուտզալի Եվրո-2022 առաջնության որակավորման փուլի B խմբում կայացած երկու խաղերից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Մեր հավաքականը վաստակել է 3 միավոր: Փետրվարի 1-ին Հայաստանի հավաքականը կմրցի Շոտլանդիայի թիմի հետ, որը դեռևս ոչ մի հաղթանակ չունի: Հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Փլեյ-օֆֆ-ի ուղեգիր:
13:13 31.01.2020
Ուկրաինացի բռնցքամարտիկ Իվան Ռեդկաչը, որը հունվարի 26-ին ամերիկացի Դեննի Գարսիայի հետ կայացած մենամարտի ժամանակ կծել էր նրա ուսը, կզրկվի արտոնագրից և մեկ տարի չի կարողանա մասնակցել մրցաշարերի: Հիշեցնենք, որ մենամարտը, մրցավարների միաձայն որոշմամբ, ավարտվել էր ամերիկացու հաղթանակով: Ռեդկաչը ոչ մարզական արարքի համար նաև զրկվել է մենամարտի՝ իր հասանելիք ամբողջ հոնորարից և լրացուցիչ տուգանվել է 10 […]
13:10 31.01.2020
MMA-ի ամերիկացի մարտիկ Ռաֆայել Լովատոն դադարեցնում է ելույթները «Bellator» մրցաշարում: Լովատոն ունի առողջական խնդիրներ: Նրա գլխուղեղի արյունատար անոթներում բարորակ գոյացություն է հայտնաբերվել: Այսպիսով, նա ստիպված է հանձնել միջին քաշային կարգում չեմպիոնական գոտին: 2019 թվականի հունիսի 22-ին Լովատոն պարտության էր մատնել Հոլանդիան ներկայացնող ազգությամբ հայ Գեղարդ Մուսասիին և նվաճել էր նրանից չեմպիոնական տիտղոսն ու գոտին: Մարտիկները […]
12:14 31.01.2020
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Վանեցյանը երեկ հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, վկայի դատավարական կարգավիճակով: Գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության:
11:30 31.01.2020
Քոբի Բրայանթի կնոջ՝ Վանեսայի հուզիչ գրառումը մեկ օրում 9 միլիոն հավանության է արժանացել: Վանեսան գրել էր, որ բառեր չի գտնում նկարագրելու այն, ինչ զգում է Քոբիի և իրենց 13-ամյա դստեր` Ջիանայի մահից հետո, ու հիմա իր ամենամեծ ցանկությունը նրանց գրկելն է: Բրայանթի կինը նաև երախտիքի խոսքեր էր հղել բոլոր մարդկանց, ովքեր այս օրերին կիսել էին […]
11:13 31.01.2020
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան սոցցանցում ակնարկել է արքայազն Հարրիի ընկերոջ՝ բրիտանացի միլիոնատեր 40-ամյա Ալեքսանդր Գիլկսի հետ հնարավոր ամուսնության մասին։ Instagram-ում նա լուսանկար է հրապարակել, որում երևում է խոշոր ադամանդով զարդարված մատանին։ 32-ամյա թենիսիստուհին առաջին անգամ հանրությանն ընկերոջը ներկայացրել է 2019 թվականի ապրիլի վերջին։ Մարիան համացանցում համատեղ լուսանկար էր հրապարակել Ալեքսանդր Գիլկսի հետ։ Նախորդ տարի արքայազն […]
10:44 31.01.2020
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Սոֆյա Կենինը և Գարբինե Մուգուրուզան։ Կենինը համաշխարհային դասակարգման աղյուսակում 15-րդն է, Մուգուրուզան՝ 32-րդը։ Սա առաջին դեպքն է 1979 թվականից հետո, երբ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում վարկանիշային աղյուսակի թոփ-10 ներկայացուցիչներից որևէ մարզիկ չկա։ Նշենք, որ կիսաեզրափակչում Սոֆյա Կենինը երկու սեթում հաղթել է Էշլի […]
10:32 31.01.2020
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է փետրվարի 10-16-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իտալիայի մայրաքաղաք կմեկնի հետևյալ կազմով՝ Ռուդիկ Մկրտչյան (55կգ), Գևորգ Ղարիբյան (60կգ), Սահակ Հովհաննիսյան (63կգ), Կարեն Ասլանյան (67կգ), Մալխաս Ամոյան (72կգ), Կարապետ Չալյան (77կգ), Ռուբեն Ղարիբյան (82կգ), Մաքսիմ Մանուկյան (87կգ), Արթուր Ալեքսանյան (97կգ), Դավիդ Օվասապյան (130կգ)։
10:25 31.01.2020
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Բարսելոնա»-ն 5-0 հաշվով ջախջախեց «Լեգանես»-ին։ Այս հաղթանակը կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի համար դարձավ 500-րդը «Բարսելոնա»-ի կազմում։ Ընդհանուր առմամբ, արգենտինացին ակումբի կազմում մասնակցել է 710 հանդիպման։ Նաև Մեսսին, ով այս խաղում դուբլ էր գրանցել, խփեց իր 499-րդ և 500-րդ գոլերը իսպանական մրցաշարերում՝ Լա Լիգայում, Իսպանիայի գավաթում և Սուպերգավաթում։
08:13 31.01.2020
Երեկ՝ հունվարի 30-ին, Իսպանիայի Գավաթի խաղարկության (Copa del Rey) 1/8 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լեգանեսին»: Կատալոնական թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը մարզադաշտ է ժամանել ավիավթարի հետևանքով օրեր առաջ մահացած Քոբի Բրայանթի մարզաշապիկով: Ավելի վաղ աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Australian Open-ի քառորդ եզրափակչի՝ Միլոշ Ռաոնիչի դեմ խաղում կորտ էր դուրս եկել խորհրդանշական մարզաշապիկով: Ի հիշատակ Բրայանթի` […]
22:17 30.01.2020
Ֆուտզալի Հայաստանի ազային հավաքականը Բելգիայի Հերենտալս քաղաքում Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցեց Մոնտենեգրոյի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց մեր տղաների հաղթանակով՝ 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Սարգիս Մարգարյանը (14:06), Գարեգին Մաշումյանը (27:19) և Դավիթ Ասլանյանը(38:50): Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր ընտրանին 2:5 հաշվով պարտվել էր Բելգիայի հավաքականին:
17:09 30.01.2020
Ֆրանսիացի գեղասահորդուհի Սառա Աբիտբոլն իր գրքում պատմել է, որ 15 տարեկանում բազմիցս բռնությունների է ենթարկվել իր մարզիչ Ժիլ Բեյերի կողմից: «15 տարեկանում ես չեմ գիշերել տանը, և դուք օգտվել եք այդ հանգամանքից: Հիմա ես վախենում եմ միայնակ դուրս գալ փողոց կամ նստել տրանսպորտ: Ես չեմ կարող ինքնուրույն ճամփորդել, ես վախենում եմ անծանոթ վայրերից»,- գրել է […]