14:14 04.02.2020
Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Այսօր հանդես կգան գերծանրքաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ այս մրցաշարում գլխավորը, ինչպես ասում են, մասնակցությունն է: Միջազգային ֆեդերացիայի մրցակարգի համաձայն, նույնիսկ աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու ռեկորդակիրները մինչ Օլիմպիական խաղերը պետք է անպայման մասնակցեն վարկանիշային վեց մրցաշարի: […]
12:20 04.02.2020
ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչու է ամուսնացել 19 տարեկանում: Նա նշել է, որ իր հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլին: «Ամեն մարդ իր առանձնահատուկ բնավորությունն ու իր աշխարհայացքը ունի: Ես ուզում էի երջանիկ լինել և այդպես էլ եղավ: Կինս միշտ կողքիս է, իսկ հիմա մենք որդի ունենք: Ամեն ինչ […]
11:44 04.02.2020
«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից, որը ստացել էր «Տորինո»-ի դեմ խաղում: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Մխիթարյանը երեկ մարզում է անցկացրել ընդհանուր խմբում: Հավանաբար նա լիարժեք մասնակցություն կունենա նաև հաջորդ մարզմանը և կարող է հայտավորվել առաջնության 23-րդ տուրի՝ «Բոլոնիա»-ի հետ փետրվարի 7-ին կայանալիք հանդիպմանը: Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել […]
11:39 04.02.2020
Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հետաքրքրվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով: Այս մասին գրել է Mundo Deportivo-ն։ Աղբյուրը տեղեկացնում է, որ «Ռեալ»-ը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ ֆուտբոլիստի և ՊՍԺ-ի մարզիչ Տոմաս Տուխելի հարաբերությունները լարվել են: Աղբյուրը նաև հաղորդում է, որ մադրիդցիները փորձելու են ֆանտաստիկ մեծ գումարով՝ 300 մլն եվրոյով գնել Մբապեին։ Հիշեցնենք, որ օրերս […]
10:40 04.02.2020
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ԵՎՐՈ-2022-ի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալուց հետո սպասում է վիճակահանությանը, որը կայանալու է փետրվարի 13-ին։ Մեր հավաքականի հավանական մրցակիցներն են Անգլիան, Թուրքիան, Շվեյցարիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն։ Խաղերը կայանալու են ապրիլի 8-ին և 15-ին: Հիշեցնենք, որ Հայաստանը դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ երկրորդ տեղը զբաղեցնելով խմբային փուլում: Այն ժամանակ մեր թիմի մրցակիցներն էին Բելգիայի, Շոտլանդիայի […]
10:30 04.02.2020
Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Երեկ երեկոյան հարթակ է դուրս եկել 87 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը: Հակոբը մրցաշարին մասնակցել է օլիմպիական՝ 96 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 155 կգ արդյունք ու արժանացել փոքր բրոնզե մեդալի, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է […]
23:42 03.02.2020
Ֆուտբոլի իսպանական երկրորդ լիգայի «Ֆուենլաբրադա»-«Ժիրոնա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել զավեշտալի միջադեպ: Խաղի 68-րդ րոպեին գլխավոր մրցավարը տան տերերի կիսապաշտպան Քրիստոբալ Մարկեսին կոպիտ բախման համար ցույց է տվել երկրորդ դեղին քարտն ու հեռացրել դաշտից: 35-ամյա Մարկեսը չի ընդունել մրցավարի որոշումը, սակայն հեռացել է: Նրա թիմակիցները շրջապատել են մրցավարին ու ստիպել են օգտվել VAR համակարգից: Մրցավարն […]
21:47 03.02.2020
UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է սպորտից քաղաքականություն տեղափոխվելու վերաբերյալ լրագրողի տված հարցին: «Չգիտեմ, չեմ կարող ասել: Իսկ ո՞նց է հնչում Հաբիբ-քաղաքական գործիչ արտահայտությունը: Անկեողծ ասած, ես կնախընտրեի ավելի հանգիստ կյանքը, իսկ առայժմ ես մարզվում եմ և միշտ ուշադրության կենտրոնում եմ»,- ասել է Հաբիբ Նուրմագոմեդովը: Նա նաև նշել է, որ մարզական կարիերան […]
21:21 03.02.2020
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորության մասին: Ավելի վաղ Հաբիբի մենեջերը տեղեկացրել էր, որ նրան առաջարկել են 100-ական միլիոն դոլար Մաքգրեգորի և Ֆլոյդ Մեյվեզերի դեմ մենամարտերի համար: Նուրմագոմեդովը պատասխանել է, որ իռլանդացու հետ մենամարտն իրեն չի հետաքրքրում: «Իհարկե, 100 միլիոնը մեծ գումար է ինչ-որ […]
20:12 03.02.2020
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Իբան Յագանը կարող է տեղափոխվել ֆիննական «Մարիեհամ»: 29-ամյա ֆուտբոլիստn այստեղ փորձաշրջան է անցնում և նույնիսկ արդեն պաշտոնական հանդիպման է մասնակցել: Յագանը Ֆինլանդիայի Գավաթի`ТПС-ի հետ խաղում դաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից ու չի փոխարինվել: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Մինչ այս Յագանը հանդես էր գալիս Բելգիայի Բարձրագույն լիգայի «Էուպեն» թիմում: Հայաստանի […]
19:46 03.02.2020
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ապաքինվել է: Երկար դադարից հետո նա հայտավորված է եղել Կիպրոսի առաջնության 18-րդ տուրի ԱԵԼ-«Ապոլլոն» խաղին, սակայն մնացել է պահեստայինների թվում: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից: 2019 թվականի նոյեմբերի կեսերին նա պետք է մասնակցեր Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին, սակայն […]
19:17 03.02.2020
«Թվիթերում» ուշագրավ տեսանյութ է հրապարակվել «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցությամբ: Մեսսին մարզվում է, բայց ոչ թե մարզադաշտում ու թիմակիցների հետ, այլ տանը՝ սեփական որդիների հետ: Մեսսին մարզում է անցկացնում Տիագոյի ու Մատեոյի հետ, իսկ Չիրոն երկրպագում է եղբայրներին: Տիագոն կատարում է դարպասապահի պարտականությունները, իսկ Մատեոն փորձում է հայրիկի փոխանցումներից հետո գլխով գրավել եղբոր պաշտպանած […]
17:47 03.02.2020
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Նա պոկում վարժությունում է արժանացել ոսկե մեդալի` գլխավերևում պահելով 160 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրումում Կարապետյանը այնքան էլ հաջող հանդես չի եկել: Նա բարձրացրել է 185 կգ և երկամարտի 345 կգ արդյունքով զբաղեցրել 4-րդ […]
17:44 03.02.2020
Պարատրիաթլոնի աշխարհի գավաթակիր Միխայիլ Աստաշովը առաքիչ է աշխատում Եկատերինբուրգի Yandex.Food-ում: Մարզիկը այս ճանապարհով ցանկանում է գումար վաստակել Տոկիոյում անցկացվող Պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար: Ինչպես ինքն է խոստովանել, սպորտի նախարարությունը իրեն հատուկ օգնություն չի ցուցաբերում: Самый быстрый курьер «Яндекс.Еды» обнаружен в Екатеринбурге! pic.twitter.com/5YPobYOt0b — baza (@bazabazon) February 3, 2020
17:29 03.02.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել, երբ փորձել է շնորհավորել ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության հաղթողներին։ Նա շփոթել է հաղթող թիմի նահանգը, ինչն աննկատ չի մնացել։ «Շնորհավորում եմ «Կանզաս Սիթի Չիֆս»-ին արտակարգ խաղի ու վիթխարի ճնշման տակ աներևակայելի վերադարձի առթիվ։ Դուք ներկայացնում եք Կանզաս նահանգն ու ըստ էության՝ Միացյալ Նահանգները։ Մեր պետությունը հպարտ […]
16:38 03.02.2020
Շակիրայի և Ջեյ Լոյի շոուի ընթացքում որպես հյուր կատարող հանդես է եկել նաև Լոպեսի դուստրը՝ Էմմա Մունյիզը:
16:26 03.02.2020
Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոն Գեորգի Կուշիտաշվիլին և նրա ընկերը` Հովիկ Հովհաննիսյանը, Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից: Նախնական տվյալներով` նրանց մոտ հայտնաբերվել է մեկ գրամից քիչ կոկաին: Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել, իսկ Կուշիտաշվիլին կոտրել է Ռոսգվարդիայի աշխատակիցներից մեկի քիթը:
16:12 03.02.2020
Փետրվարի 18-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կմեկնարկի «Աերոֆլոտ Օփեն» ավանդական խոշոր միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարն անցկացվում է 3 խմբերով՝ A, B և C: A մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը և պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի կանանց հավաքականի անդամներ […]
15:56 03.02.2020
Ավարտվել է «Պորտուգալիա Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 33 երկրների 216 շախմատիստներ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մասնակիցների թվում է եղել նաև 2014 թվականին Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած Ալեքսանդր Մոտիլյովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա […]
15:55 03.02.2020
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ մտադիր է 2020 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո մնալ իր պաշտոնում: Լրագրողները 46-ամյա իսպանացուն հարցրել են, թե կգլխավորի արդյո՞ք «կարմիր սատանաներին» Եվրոպայի առաջնությունից հետո, թե ոչ: «Մենք բարձր նշաձող ենք սահմանել 2018 թվականին աշխարհի առաջնությունում և պետք է շարունակենք նույն ոգով: Իսկ գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունում հաղթելն […]
14:04 03.02.2020
Տհաճ միջադեպ է գրանցվել Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության «Ֆիգուեյրենսե»-«Ավայի» խաղում: Այդ միջադեպի պատճառով խաղը ընդհատվել է 21 րոպեով: Այս խաղում հաղթել է «Ավայի»-ն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Ավայի»-ի կիսապաշտպան Բրունո Սիլվան, մտնելով փոխարինման, որոշել է հրահրել տանտերերի երկրպագուներին` ժեստերով ցույց տալով խաղի ընթացիկ հաշիվը` 2:0 հօգուտ իրենց: Խռովությունները սկսվել են տրիբունաներից` հանգեցնելով զանգվածային կռիվների […]
12:23 03.02.2020
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի դրվագներից մեկում հյուրերի հարձակվող Ռահիմ Ստեռլինգը բախվել է դաշտի տերերի դարպասապահ Հուգո Լյորիսին ու ընկել: Մրցավարը համարել է, որ Ստեռլինգը սիմուլիացիայի է դիմել, սակայն նրան չի պատժել դեղին քարտով, հակառակ դեպքում ստիպված էր լինելու հեռացնել խաղադաշտից, քանի որ Ստեռլինգն արդեն ուներ մեկ դեղին քարտ: Այդ մասին չի իմացել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե […]
12:15 03.02.2020
Փակվեց ֆուտբոլային հերթական տրանսֆերային պատուհանը: Եվրոպական թոփ-5 լիգաներում ամենաթանկ կազմ ունեցող ակումբը «Մանչեսթեր Սիթի»-ն է, որի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 290 մլն եվրո: Երկրորդ տեղում` 1 մլրդ 190 մլն եվրոյով, «Լիվերպուլ»-ն է: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում, համապատասխանաբար, 1 մլրդ 80 մլն և 1 մլրդ 60 մլն արժեքներով իսպանական «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն են: […]
12:00 03.02.2020
Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, սկսել է բռնցքամարտով զբաղվել: Անտոնելան լուսանկար է հրապարակել Instagram-ում, որն արդեն ավելի քան 1 մլն հավանում է ստացել: Մեսսին և Անտոնելան ամուսնացել են 2017 թվականի հուլիսին, սակայն վաղուց է, ինչ միասին են: Նրանք երեք տղա ունեն:
12:00 03.02.2020
«Օսասունա»-ի ֆուտբոլիստ Լուիս Ավիլայի դուստրը լաց է եղել՝ տեսնելով, թե ինչպես է հայրը ծանր վնասվածք ստացել: 25-ամյա ֆուտբոլիստն «Օսասունա»-«Լևանտե» խաղում ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել: Նրան դաշտից դուրս են բերել պատգարակով: Ավիլան ընթացիկ մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա: Նա շարք կվերադառնա հուլիսի վերջին: Ընդհանուր առմամբ արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակում 22 հանդիպման է […]
11:50 03.02.2020
Հայաստանի ծանրամարտի հավաքականի 4 ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Հակոբ Մկրտչյանը և Անդրանիկ Կարապետյանը գտնվում են Իրանում: Ռաշտ քաղաքում նրանք մասնակցում են օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Փետրվարի 3-ին մարզահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը: Իսկ վաղը հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Մեր երկու ծանրորդներն էլ կմասնակցեն գերծանրքաշայինների մրցաշարին:
11:41 03.02.2020
«Լիվերպուլ»-ը, որը 73 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, կարող է առաջնության ավարտից 7 տուր առաջ դառնալ Անգլիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ից «Լիվերպուլ»-ն առաջ է 22 միավորով: Եվրոպական ուժեղագույն լիգաներում նման բան 2 անգամ է եղել: 2015/16 մրցաշրջանում ՊՍԺ-ն առաջնության ավարտից 8 տուր առաջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ 2013/14 մրցաշրջանում […]
11:32 03.02.2020
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրի «Ֆիորենտինայի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով, 2 գնդակ է խփել: Այս գոլերից հետո պորտուգալացին պաշտոնական խաղերում իր գնդակների թիվը հասցրեց 722-ի: Ռոնալդուն շրջանցեց Գերդ Մյուլլերին, ում հաշվին 720 գոլ կար, ու դուրս եկավ երրորդ տեղ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։ Երկրորդ հորիզոնականում Ռոմարիոն […]
11:07 03.02.2020
«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում 0-2 հաշվով պարտվեց «Տոտենհեմ»-ին։ Սա Գվարդիոլայի թիմի վեցերորդ պարտությունն էր Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, նաև «Մանչեսթեր Սիթի»-ի վատագույն արդյունքի կրկնությունն էր Գվարդիոլայի գլխավորությամբ։ 2016-17 թվականների մրցաշրջանում ևս «Մանչեսթեր Սիթի»-ն 6 պարտություն էր կրել Պրեմիեր Լիգայում։ «Մանչեսթեր Սիթի»-ն այժմ 51 միավոր ունի և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, սակայն […]